![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Համո Սահյան (Амо Сагян ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#11 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
![]() |
ՈՒՐԻՇ ՁԿՆԵՐ ԵՆ ՋՐՈՒՄ
Ուրիշ ձկներ են ջրում, Ուրիշ ջրով են ջրում Սիրած մարգերս։ Ուրիշ հավքեր են թռչում, Ուրիշ ցողեր են թրջում Հոգնած ոտքերս։ Ուրիշ աչքեր են լալիս, Ուրիշ ձեռքեր են գալիս Սեղմում ձեռքերս։ Ուրիշ լավեր են քայլում, Ուրիշ ցավեր են այրում Ուրիշ վերքերս։ Ուրիշ մամուռ է քարին, Ուրիշ ամպեր են սարին, Ո՞ւր են ամպերս։ Ուրիշ մեղքեր եմ քաշում, Ուրիշ հոգսեր եմ մաշում, Ուրիշ է բեռս։ Ուրիշ ակներ են բացվել, Ուրիշ աշխարհ են անցել Ծանոթ ակներս։ Իմ տարեկից աշխարհից Լոկ սարերս են մնացել Ու քարափներս։ Քանի մահի եմ վկա, Ո՞ւր է կորել ու չկա Ծույլ Գաբրիելս։ Ետ դառնալու ճար կա՞ որ, Տեսնես ո՞ւմ էր հարկավոր Այսքան ապրելս։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. ![]() |
|
![]() |
![]() |
|