VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Համո Սահյան (Амо Сагян ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
20 Jan 07, 04:03 | #11 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38
|
ՍԱՐԵՐ
Հազար շապիկ մաշած սարեր, Իրար ծոցում Իրար կարոտ քաշած սարեր, Քարոտ սարեր, խավոտ սարեր, Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։ Իրար բաշից կախված սարեր, Աստծո փեշից կախված սարեր, Բարձրիկ սարեր, քաղցրիկ սարեր, Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։ Հազար որոտ լսած սարեր, Ամպերի մեջ մրսած սարեր, Թրջված սարեր, թրծված սարեր, Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։ Գլուխ գլխի քնած սարեր, Արևի մեջ շիկնած սարեր, Օրհնած սարեր, հոգնած սարեր, Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։ Հազար ամպրոպ տեսած սարեր, Հազար ճամփորդ տեսած սարեր, Փորձված սարեր, փոխված սարեր, Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։ Խոսք-աղոթքի կարոտ սարեր, Մարդու ոտքի կարոտ սարեր, Սարոտ սարեր, ցավոտ սարեր, Սարեր, ձեզ ի՞նչ ասեմ։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
|