![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Համո Սահյան (Амо Сагян ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#11 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
![]() |
ԱՄՊԸ
Ամպը հառաչում էր լեռան լանջին, Դողում, սարսռում էր հասակով մեկ։ Գալիս, փաթաթվում էր վեցկու մաճին, Հետո թավալվում էր ակոսի մեջ։ Հետո վեր էր կենում, շտկում իրեն, Կրկին ձևեր փոխում նա զանազան, Բարձրանում էր հետո կողերն ի վեր Եվ շիկացած ուսն էր շփում եզան... Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն, Թաթերին էր դնում դունչը մռայլ, Նայում էր ապուրի տաք գոլորշուն, Թվում էր ուր-որ է պիտի մռռար։ Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում, Մացառներին թողած պոչը փռչոտ, Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում, Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։ Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր... Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։ Գնում էր, որ վաղը երկինքն ի վար Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. ![]() |
|
![]() |
![]() |
|