![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Наши любимые стихи |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#37 (permalink) |
♥ уже весна ♥ VIP Extra Club
Join Date: Oct 2009
Posts: 1,707
Rep Power: 17
![]() |
Re: Наши любимые стихи
Եղիշե Չարենց
Մահվան տեսիլ Որպես լքված թավջութակի ձգված մի լար` Դողում է սիրտս կարոտով մի ահարկու. Կարոտներիս գագաթն է այն` վերջի՜ն քնար.– Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։ Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի- Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։ Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու, Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն, Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու. Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան- Ու լուսավոր առավոտները իմ հոգու Ո՞վ դարձրեց-մի անկրակ իրիկնաժամ, Ու գորշպարան, ու երկնուղեղ փայտե՛ր երկու։ Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի, Ու ցանկացա, որ չօրհներգե ոչ մի քնար Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի․․․ Երթամ մարող ու մարմարող իրիկվա մեջ, Որպես ուրու հալածական, որպես տեսիլ,- Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուշեղ Ու օրորվեմ` եղերական ու անբասիր․․․ Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան. Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի, Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։ Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,- Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա․․․ |
![]() |
![]() |
Tags |
любимые, наши |
|
|
|