![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Յուրի Սահակյան. Юрий Саакян |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
![]() |
#1 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Ответ: ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ
ՑՆԾԱ, ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀ
Ախ, հայրենիք, Ախ, անուշ ու հին տառապանք... Սերունդները քեզ մի կյանք Ու մի երազ պիտի տան: Բայց գալիս էին նրանք` Տխուր ու տրտում, Հույսերը քո վշտիդ հետ Բրդում և ուտում... Մնում էիր դու կրկին Մշուշում լացի` Փափագելով որդիներ Բիրտ ու առնացի... Եվ մենք եկանք: * Ցնծա, Արցախ աշխարհ, Ցնծա, Հայոց երկիր, Բացվեց ահա ճամփան Մեր ընդհատված երթի. Քանզի հայեր ենք մենք, Վառվող ջահեր ենք մենք, Քանզի ոգին Հ ա յ կ յ ա ն Մեր մեջ պահել ենք մենք: Թող գան խենթերը մեր, Խորունկ խելքերը մեր, Ձոնենք երկրին մեր սուրբ Սերն ու գործերը մեր. Քանզի հայեր ենք մենք, Վառվող ջահեր ենք մենք.... Մենք ոխ չունենք բնավ, Մենք ահ չունենք բնավ, Միայն թողնեն, որ մեր Կյանքն իր հունով գնա. Քանզի հայեր ենք մենք, Վառվող ջահեր ենք մենք.... Ծաղկիր, երկիր ազատ, Ճախրիր ոգի հայոց, Թող վերհառնի, շողա հավերժ Հավատը մեզ պահող. Քանզի հայեր ենք մենք, Վառվող ջահեր ենք մենք |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
![]() |
#2 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ
ՆԱՄԱԿ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻՑ
Դու տղամարդ ես համարել միշտ ինձ, Փեշիդ տակ պահվել չէի կարող մամ: Ես մեր մեծերի կյանքից գիտեի` Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ, Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ: Մայրիկ, կներես, թաքուն գնացի: Կամավոր գրվել, զինվոր եմ հիմա: Ոչինչ, որ մահն է նայում դիմացից` Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ, Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ... Հայոց կռիվն այս դարեր է տևում, Ես ինչպե՞ս մի կողմ քաշվեմ ու մնամ... Խիղճս ինձ հետ է, սերս` հետևում, Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ, Խիղճս ինձ հետէ, սերս հետևում, Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ: Չարտասվես, որդուդ արցունք չի սազում, Ես մահ չեմ փնտրում, բայց ո՞վ իմանա... Ինչ էլ որ լինի, մի մոռանա դու` Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ, Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ... |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
![]() |
#3 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Ответ: ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ
ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ
Մայր հայրենիք, երկիր հայոց, Հայաստան աշխարհ, Դու` անսպառ հայի հավատ ու սիրո նշխար, Անունը քո արև է տաք, կանչ է ու պահանջ, Այլևս ոչ մի խոտոր քայլ ու ոչ մի նահանջ: Վեր կաց, վեր կաց, երկիր հայոց Ու կանգնիր հպարտ, Տեր կանգնիր մեր կամքին համառ Եվ ուղուն գտած: Վեր կաց, վեր կաց ու տուն կանչիր Բոլորին սիրով, Զավակներիդ կորովն արդար Կյանքիդ հյուսելով: Մայր հայրենիք, երկիր հայոց, Հայաստան աշխարհ, Դու գերագույն հույսի ճամփա, սրտերի իշխան, Օգնիր, որ քեզ սատար լինեն վերից ու վարից Եվ քեզ փրկել կարողանան դավից ու չարից: Վեր կաց, վեր կաց, երկիր հայոց Ու կանգնիր հպարտ, Տեր կանգնիր մեր կամքին համառ Եվ ուղուն գտած: Վեր կաց, վեր կաց ու տուն կանչիր Բոլորին սիրով, Զավակներիդ կորովն արդար Կյանքիդ հյուսելով: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
![]() |
#4 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Ответ: ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ
ՆՈՐԻՑ ՈՏՔԻ, ՆՈՐԻՑ ԱՌԱՋ
Բացվող օրվա, բացվող լույսի, բացվող հույսի թևով Պոկվում ենք մենք տանջող նիրհից ամբողջ մի կյանք տևող: Ճգնում ենք մենք շտկվել կրկին, շտկել շարքերը հոծ Ու տեր կանգնել Դավթի նման լլկված երկրին հայոց Սատար լինենք մեր սուրբ հողին, Սատար մեր վեհ գործին, Որ մեր հողից Չար թշնամին Պոկել մեզ չփորձի... Նորից ոտքի, նորից առաջ, նորից հանուն Հայքի, Հանուն հայոց միասնության, հանուն հայոց կամքի: Հայեր,հայեր, նման պահեր, կամքի նման պոռթկում Հազիվ թե կյանքը առջևում ընծայի մեր հոգուն: Սատար լինենք մեր սուրբ հողին, Սատար մեր վեհ գործին.... Քանի տասնյակ, քանի հարյուր, քանի, քանի դարեր, Կանչում են մեզ հայոց մեծ տան մեծերը հանճարեղ: Հիմա արդեն հանուն միակ ու Մայր Հայաստանի Թող մեր նախնյաց արծիվ հոգին մեզ միշտ առաջ տանի: Սատար լինենք մեր սուրբ հողին, Սատար մեր վեհ գործին.... |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
![]() |
Thread Tools | |
Display Modes | |
|
|
|