![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Афоризмы на армянском. Aphorisms in Armenian. Աֆորիզմներ` հայերեն |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#1 (permalink) |
|
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 456
Rep Power: 20
![]() |
Ответ: Афоризмы на армянском)
Երջանկություն, ուրախություն
Երջանկութունը անվրդովության պտուղը չէ, նա ինքն անվրդովություն է: Ալեն Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին: Պուբլիլիոս Սիրոս Ավելի լավ է ընկնել բախտավոր բժշկի, քան գիտնական բժշկի ձեռքը: Դեպերյե Ցավը դաժանություն է, ուրախությունը քնքշություն, սակայն ուրախությունն ավելի զորեղ է: Վեյլ Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար: Պուբլիլիոս Սիրոս Կյանքում մի անգամ բախտը բախում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց շատ դեպքերում մարդն այդ ժամանակ նստած ե լինում հարևան գինետանը և չի լսում նրա բախյունը: Մարկ Տվեն Երջանիկ մարդիկ թերություն ունեն, որից նրանք երբեք չեն ձերբազատվում. նրանք դժբախտներին համարում են սեփական դժբախտության մեղավորները: Բոշեն Բախտի անիվին դյուրին է հետևել: Գյոթե Բախտը հոգնում է միևնույն մարդկանց մշտապես քաջալերելուց: Գրասիան Ծիծաղել հարկավոր է, չսպասելով երջանկությանը, որ չմեռնես չծիծաղած: Լաբրյուեր Երջանկությունը նման է արեգակի: Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր: Լյուդվիգ Երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան դժբախտությունից: Լյութեր Ծիծաղը երջանկության չափանիշ չէ: Մաքիավելի Ագահությունն ու երջանկությունը երբեք իրար չեն հանդիպել. զարմանալի չէ, որ նրանք անծանոթ են: Ֆրանկլին ՈՒրախությունը մտերմացնում է, իսկ վիշտը՝ համախմբում: Բուժար ՈՒրախ մարդուն ողջ աշխարհը ուրախ է երևում: Գյոթե Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է: Լեսինգ Երջանկությունը առողջության նման է, երբ այն չես նկատում նշանակում է նա կա: Տուրգենև |
|
__________________
Ծիծաղը դեմքի վարդն է: |
|
|
|
|
|
|
#2 (permalink) |
|
Top VIP VIP Ultra Club
|
Армине mersi
![]() |
|
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
|
|
|
|
|
#4 (permalink) |
|
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 456
Rep Power: 20
![]() |
Ответ: Афоризмы на армянском)
Մահ, մոռացում
Բնության օրենքներից ոչ մի տեղ չես թաքնվի: Մենանդր Անօգուտ կյանքը անժամանակ մահ է: Գյոթե Յուրաքանչյուր մարմին սկսում է մեռնել իր ծննդյան պահից և ինքն իր մեջ կրում է իր գալիք քայքայման պատճառները: Ժան Ժակ Ռուսո Ցանկանալ մահ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը: Ֆրանս Զարմանալի է կառուցված մարդը, նա վշտանում է, երբ կորցնում է հարստությունը, և անտարբեր է այն բանի նկատմամբ, որ անվերադարձ անցնում են նրա կյանքի օրերը: Աբուլ-Ֆարաջ Երիտասարդները կարող են մեռնել, ծերերը՝ պարտավոր են: Լոնգֆելո Այն, ինչ մահացել է իբրև իրականություն, կենդանի է իբրև խրատ: Հյուգո ՈՒմ հազվադեպ են տեսնում, նրան արագ են մոռանում: Ջոն Հեյվուդ Նրանց մահը, ովքեր ստեղծում են անմահ գործեր, միշտ անժամանակ է: Սենեկա Կրասեր Ապրողներին հարկավոր է վերաբերվել բարյացակամ, իսկ մեռածների մասին պետք է ասել միայն ճշմարտությունը: Վոլտեր Վճռական ուժերը՝ բախտն ու մահը, հազվադեպ են մարդուն մոտենում առանց նախազգուշացման: Ստեֆան Ցվայգ Մեռածները ողջ են, քանի կան ողջեր, որպեսզի նրանց մասին հիշեն: Անրիո Մենք հեշտությամբ ենք մոռանում մեր հանցանքը, եթե այն հայտնի է միայն մեզ: Լառոշֆուկո Մոռացումը երկրորդ մահ է, որից մեծ անհատները ավելի շատ են սարսափում, քան առաջինից: Բուֆլեր |
|
__________________
Ծիծաղը դեմքի վարդն է: |
|
|
|
|
|