Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Society
Blogs Members List Social Groups Mark Forums Read Press here to open menubar...


Notices

Society The life of society is controlled by lows, not being depended on somebody’s arbitrariness. (Lev Mechnikov)

 
 

Торнадо в США

LinkBack Thread Tools Display Modes
Prev Previous Post   Next Post Next
Old 03 May 11, 00:05   #7 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 20 ХичКОК is on a distinguished road
Re: Торнадо в США

Ուսամա Բեն Լադենը ծնվել է 1957թ. մարտի 10–ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Նա ընտանիքի 17–րդ զավակն էր, միլիարդատեր, շինարարական մագնատ Մուհամմեդ բեն Լադենի (նա մահացել է 1968թ ուղղաթիռի կործանման հետևանքով ) 52 երեխաներից մեկը։

1968–1976 թթ. նա սովորել է Al Thagher Model School դպրոցում, ապա ընդունվել է Ջիդդայի Աբդ ալ Ազիզ թագավորի անվան համալասարան, որտեղ տնտեսագիտություն և պետական կառավարում է ուսումնասիրել։

Համալսարանում սովորելու ժամանակ Բեն Լադենը ծանոթանում է շեյխ Աբդալլահ Ազամի հետ, որը դառնում է նրա հոգևոր ուսուցիչը։ Ազամի մահից հետո էլ նա շարունակում է խորությամբ ուսումնասիրել իսլամի պահպանողական ուղղությունները։

1980–ական թթ. սկզբին Բեն Լադենը պաղեստինցի զինյալ Աբդալլահ Ազամի հետ ստեղծում է «Մաքթաբ ալ Խադամաթ» կազմակերպությունը, որը արաբների էր հավաքագրում և Աֆղանստան ուղարկում՝ սովետական զորքերի դեմ կռվելու։ Իսկ 1986–1988 թթ. Բեն Լադենն անձամբ է կռվել Աֆղանստանում։

1988 թ.Բեն Լադենը ստեղծում է «Ալ Կաիդա» (արաբերեն՝ բազա) կազմակերպությունը, որի հիմնական նպատակն էր օգներ Աֆղանստանում ԽՍՀՄ –ի դեմ պայքարող արաբներին։

1991թ. Բեն Լադենը Սուդան է տեղափոխվում, որտեղ շինարարական բիզնեսով է զբաղվում։

1994 թ. Սաուդյան Արաբիան Բեն Լադենին զրկում է քաղաքացիությունից։

1996թ. նա Սուդանից Աֆղանստան է տեղափոխվում։

Բեն Լադենն իր ուշադրությունն Մոսկվայից Վաշինգտոն է «տեղափոխում» 1991թ.՝ Պարսից ծոցի պատերազմի ժամանակ, երբ 300 000 ամերիկացի զինվորներ տեղակայվեցին Սաուդյան Արաբիայում՝ մուսուլմանների համար սուրբ վայրերում։

Նա երդվեց վրեժ լուծել «Աստծուն անարգելու համար»։

1998թ. Բեն Լադենը Ջիհադի համաշխարհային իսլամական ճակատի անունից ընդդեմ հրեաների և խաչակիրների կրոնական ֆետվա է արձակում, որում նշվում էր, որ մուսուլմանների պարտականությունն ամերիկացիներին և նրա դաշնակիցներին սպանելն է։

«Ես միշտ սպանում եմ ամերիկացիներին, որովհետև նրանք մեզ են սպանում»,–ասում էր Բեն Լադենը։ «Երբ մենք հարձակվում ենք ամերիկացիների վրա, մենք այլ մարդկանց չենք վնասում»– նշում էր նա։

Բեն Լադենը կասկածվում է մի քանի խոշոր ահաբեկչությունների կազմակերպման մեջ, մասնավորապես, 1993 թ. փետրվարի 26–ին Նյու Յորքի Համաշխարհային առևտրային կենտրոնում տեղ ունեցած պայթյունի, Սաուդյան Արաբիայի Դահրան քաղաքում ԱՄՆ ռազմածովային ուժերի զորանոցի մոտ 1996թ. հունիսին բեռնատար ավտոմեքենայի պայթյունի մեջ։

1998 թ. օգոստոսի 7–ին պայթյուններ որոտացին Նայրոբիում (Քենիա) և Դար ալ Սալամում (Տանզանիա) ԱՄՆ դեսպանատների մոտ. արդյունքում 200–ից ավելի մարդ զոհվեց։ Այդ ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվեց Բեն Լադենը։ Նա ընգրկվեց ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ աշխարհի ամենափնտրվող հանցագործների ցուցակում։

2001թ. սեպտեմբերի 11–ին մի խումբ մահապարտ ահաբեկիչներ, հափշտակելով չորս մարդատար ինքնաթիռ, դրանցից երկուսն ուղղեցին Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա, մյուս 2-ը` Պենտագոնի, և, ենթադրաբար, Սպիտակ տան կամ Կապիտոլիումի ուղղությամբ: Ինքնաթիռները հասան իրենց նպատակին, բացի վերջինից. 4-րդ հափշտակված ինքնաթիռը` հայտնի «93-րդ չվերթը», Շանկսվիլ քաղաքից (Փենսիլվանիա) ոչ հեռու պայթեց: Ըստ հետաքննության արդյունքների՝ ուղևորները դիմադրություն էին ցույց տվել` Վաշինգտոնը փրկելով արյունալի հարձակումից: Ինքնաթիռը պայթել էր Փենսիլվանիայում, բոլոր ուղևորները մահացել էին: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 11-ի ահաբեչությանը զոհ գնաց 2974 մարդ, 24-ը համարվում են անհետ կորած: Ահաբեկչության պատասխանտվությունն իր վրա վերցրեց «Ալ Կաիդան»։

Սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունից մեկ ամիս անց ԱՄՆ–ն և նրա դաշնակիցներն Աֆղանստան մտան. նրանց զորքերը մի շարք ռմբակոծություններ իրականացրեցին Տորա Բորա ռազմավարական օբյեկտի ուղղությամբ, որտեղ, ենթադրաբար, պատսպարվում էր Բեն Լադենը։ Այդ գործողությունից հետո առաջին անգամ հայտարարվեց, թե նա ոչնչացվել է։

Ավելի ուշ, սակայն, հայտնի դարձավ, որ նա չի սպանվել, այլ փախել է Պակիստան։

2003 թ. փետրվարի 27–ին Պակիստանում ձերբակալվեց «Ալ Կաիդայի» ղեկավարներից և սեպտեմբերի 11–ի ահաբեկչության կազմակերպիչներից մեկը՝ Խալիդ Շեյխ Մուհամմեդը։

2004թ.Պակիստանի բանակը խոշոր գործողություն սկսեց Աֆղանստանի հետ սահմանում՝ Ուսամա բեն Լադենին ձերբակալելու համար։ Մեկ տարի անց, Պակիստանի իշխանությունները հայտարարեցին, թե նա այդպես էլ չի հայտանբերվել։

2006 թ. սեպտեմբերի 23–ին ֆրանսիական L'Est Republicain թերթը, վկայակոչելով Ֆրանսիայի հատուկ ծառայությունների գաղտնի զեկույցը, հայտնեց, որ Բեն Լադենը մահացել է Պակիստանի տարածքում՝ որովայնային տիֆից։ Որոշ ժամանակ անց, այդ տեղեկությունը հերքվեց։

2009թ. դեկտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարեց, որ ԱՄՆ հետախուզությունն արդեն մի քանի տարի է՝ տեղեկություն չունի, թե որտեղ է գտնվում Բեն Լադենը։

ԱՄՆ իշխանությունները 50 մլն դոլար խոստացան Բեն Լադենի գտնվելու վայրի մասին տեղեկության համար։

1970–ական թթ. Բեն Լադենն ամուսնացել է իր հորեղբոր աղջկա հետ, այնուհետ ՝ ևս 3 կնոջ հետ։ Տարբեր տվյալներով՝ «աշխարհի թիվ 1 ահաբեկիչը» 12–24 երեխա ունի։
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
 

Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 23:38.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60