Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Society
Blogs Members List Social Groups Mark Forums Read Press here to open menubar...


Notices

Society The life of society is controlled by lows, not being depended on somebody’s arbitrariness. (Lev Mechnikov)

Reply
 

Հաբռգաստան Հայաստան՞

LinkBack Thread Tools Display Modes
Old 05 Nov 07, 23:03   #15 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 28 brat_eu is on a distinguished road
Re: Հաբռգաստան Հայաստան՞

С сегодняшнего дня начались налоговые проверки на принадлежащем семье Сукиасяна заводе “Бджни”. Налоговые проверки проводятся также на других, принадлежащих семье предприятиях.

Депутат НС Хачатур Сукиасян объясняет все это своей поддержкой Левону Тер-Петросяну.


pogonyalo (grzo),odin iz grizunov .
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Old 05 Nov 07, 23:15   #16 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 28 brat_eu is on a distinguished road
Re: Հաբռգաստան Հայաստան՞

Գագիկ Բեգլարյանն առանց փողի ոչինչ չի անում
[Նոյեմբեր 05, 2007]

Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, կամ ինչպես հասարակության մեջ ավելի հայտնի է՝ «Չոռնի Գագոն», տարիներ շարունակ հրաժարվում է պատասխանել «Մոնթե Մելքոնյան» բարեգործական կազմակերպության նամակներին:
sra pochin el en nstel hamarya.
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Old 05 Nov 07, 23:20   #17 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 28 brat_eu is on a distinguished road
Re: Հաբռգաստան Հայաստան՞

isk sran vorosh xumb uzum e ardaracni....Ասում են` ներում պիտի խնդրի
[Նոյեմբեր 05, 2007]

Հանրապետության հիմնադիր նախագահի թեկնածությանը վերապահումով վերաբերվող մարդկանց մի ստվար հատված ասում է, թե քաղաքականություն վերադառնալու եւ ժողովրդի քվեին արժանանալու համար Տեր-Պետրոսյանը պետք է ներում խնդրի։
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Old 15 Nov 10, 18:44   #18 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Հաբռգաստան Հայաստան՞

Quote:
Համոզված եմ, որ 2011-ին լինելու են համապետական արտահերթ ընտրություններ
15/11/2010 | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2006թ. նոյեմբերին մի խումբ ազատամարտիկներ եւ քաղաքական գործիչներ հանրահավաք արեցին նախագահականի դիմաց, պահանջելով իշխանությունների հրաժարականը: Նրանք ներկայանում էին որպես Անհնազանդության շարժում, եւ նրանց խորհրդանիշը ցախավելն էր, որով պատրաստվում էին մաքրել քաղաքական դաշտը: 2007-ին կազմակերպության մի շարք անդամներ, այդ թվում նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ձերբակալվեցին: Կազմակերպիչներից մեկը՝ «Ազատամարտի եղբայրություն» ՀԿ համակարգող Արարատ Ասրյանը, կրկին քաղաքացիական անհնազանդության կոչ է անում:

- Հոկտեմբերի 18-ին ձեր կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որ Սերժ Սարգսյանը որոշել է վերականգնել խորհրդային ԼՂԻՄ-ի սահմանները, ինչը նշանակում է վերադարձնել ազատագրված տարածքները: Ի՞նչ հիմքեր ունեք նման պնդման համար:

- Սերժ Սարգսյանին նախագահ են դարձրել դրսի որոշ ուժեր, նրա հետ պայմանավորվելով, որ երկու տարում պետք է լուծի Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը: 2010-ի ապրիլի 9-ին լրանում էր նրա պաշտոնավարման երկու տարին: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը գնաց ԱՄՆ եւ Բարաք Օբամային խնդրեց եւս վեց ամսով երկարաձգել պայմանավորվածության ժամկետը: Հիմա այդ ժամկետը լրացել է, եւ մեր տեղեկություններով՝ դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում Սերժ Սարգսյանը պարտադրված է լինելու ստորագրել մի փաստաթուղթ, որով այդ հարցերը լուծվելու են, բնականաբար` ի վնաս մեր ազգային շահերի:

Նա գտնվում է հզոր ճնշման տակ. մի օր Հիլլարի Քլինթոնն է զանգահարում եւ հարցնում, թե պատրա՞ստ է փաստաթղթի ստորագրմանը: Մյուս օրը Վլադիմիր Պուտինն է զանգահարում եւ հարցնում, թե ճի՞շտ է, որ ուզում է մի ստորագրությամբ հայրենիքի դավաճան դառնալ` վաճառելով հայրենիքը: Ես համոզված եմ, որ եթե Սերժ Սարգսյանը գնա Աստանա, նրան պարտադրելու են փաստաթուղթ ստորագրել, որով նա Արցախի հերոսից վերածվելու է հայրենիքի դավաճանի:

- Եթե այդպիսի վտանգ կա, ինչո՞ւ դրա մասին չի խոսում ընդդիմությունը:

- ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու տարվա իրականացրած քայլերից երեւում է, որ նա անում է ամեն ինչ, որ Սերժ Սարգսյանը կարողանա իրականացնել իր խոստումները:

- Ձեր հայտարարության մեջ համազգային անհնազանդության կոչ կա. նաեւ ասում եք, որ պատրաստ եք լինել առաջամարտիկը: Նույնատիպ հայտարարություն անում էիք չորս տարի առաջ` 2006-ի նոյեմբերին: Հնարավո՞ր է, որ այս անգամ էլ նախորդի նման հետեւողական չլինեք ձեր պահանջների իրականացման գործում:

- Չորս տարի առաջ Անհնազանդության շարժումը սկսեցինք ես եւ Սմբատ Կարախանյանը, մեր մի քանի համախոհների հետ: Քանի որ ես կանխատեսում էի, որ նախագահական ընտրությունների ժամանակ խաղի մեջ պետք է մտնի Լեւոն Տեր-Պետրոսյանը, հանդիպեցի Ալեքսանդր Արզումանյանին, առաջարկելով միանալ իշխանությունների դեմ սկսած մեր պայքարին: Ես հույս ունեի, որ եթե Ալեքսանդր Արզումանյանը լինի նախագահի թեկնածու, Տեր-Պետրոսյանը չի մտնի խաղի մեջ` պաշտպանելով իր մերձավոր շրջապատի ներկայացուցչին:

Այն ժամանակ բազում հանդիպումներ եմ ունեցել Արամ Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ մյուս ընդդիմադիր կուսակցապետերի հետ եւ զգուշացրել, որ լինելու է այն, ինչ եղավ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Ես նրանց էլ եմ առաջարկել պաշտպանել Ալեքսանդր Արզումանյանին: Նրանք ինձ պատասխանում էին, որ անհնար է, որ իրենք պաշտպանեն ՀՀՇ որեւէ թեկնածուի, եւ անպարկեշտ խոսքեր էին ասում ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի հասցեին: 2007-ի մայիսին կեղծ մեղադրանքներով ձերբակալվեց Ալեքսանդր Արզումանյանը, որին մեծ դժվարությամբ հաջողվեց ազատ արձակել միայն չորս ամիս անց: Արզումանյանը Անհնազանդության շարժումը գլխավորելու փոխարեն գնաց ղեկավարելու Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը:

- Ըստ Ձեզ՝ Տեր-Պետրոսյանն ի սկզբանե ինչ-որ ծրագի՞ր է իրականացրել, իմանալով որ նախագահ չի դառնալու:

- Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նուրսուլթան Նազարբաեւի ճակատագրերը պետք է նույնը լինեին, եւ նա Հայաստանը պետք է ղեկավարեր մինչեւ 2011 թվականը: Սակայն 1998թ. Ղարաբաղի հարցը հայտնվեց նույն վիճակում, ինչպես այսօր է, եւ նա իշխանությունը հանձնեց Ռոբերտ Քոչարյանին, հույս ունենալով, որ նա կստորագրի Ղարաբաղը հանձնելու փաստաթղթի տակ, որից հետո ինքը հետ կգա: Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտի, որ ինքը կարող է իշխանության վերադառնալ միայն այն դեպքում, եթե Ղարաբաղը հանձնելու փաստաթուղթ ստորագրվի:

- Ստացվում է, որ 2007-ից հետո դուք չեք մասնակցել ներաքաղաքական պրոցեսներին, սպասելով ավելի լավ ժամանակների:

- Մենք ակտիվորեն մասնակցել ենք ընտրություններին, ամեն ինչում աջակցելով Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբին: Ալեքսանդր Արզումանյանի եւ Մանուշակ Պետրոսյանի միջոցով տեղեկություններ էինք հաղորդում թե բանակի շարժի, թե կատարվող ընտրակեղծիքների մասին, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ ամենի վրա ուշադրություն չէր դարձնում: Ինչ վերաբերում է լավ ժամանակներին սպասելուն, ապա դրանք սկսեցին գալ ընտրություններից հետո, երբ հասարակության ավելի լայն շերտեր հասկացան, որ մենք ճիշտ ենք:

- Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր դաժան քննադատության է ենթարկում իշխանությանը, բացահայտելով նրա ավազակապետական էությունը:

- Տեր-Պետրոսյանը շատ խելացի, հզոր միջազգային կապեր ունեցող անձնավորություն է: Սակայն նա ամեն ինչ անում է իր անձնական օգուտի եւ ոչ թե ազգի շահի համար եւ չի պատկերացնում, թե ինչպես պետք է լուծել Ղարաբաղի հարցը: Ինչ վերաբերում է ավազակապետությանը, ապա այն այսօր չի ստեղծվել, ոչ էլ 1998-ին, այլ 1992-ին: Բերեմ երկու օրինակ: 1995-ին այն ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն իր մոտ է կանչում այն տարիների ամենահաջողակ հայ բիզնեսմեն Արմեն Մարտիրոսյանին, ով համաշխարհային մի քանի բրենդների ներկայացուցիչ էր Հայաստանում, ծրագրավորման ընկերություն ուներ, բանկի սեփականատեր էր, եւ հարցնում է, թե իր կարծիքով ով է սպանել Համբարձում Գալստյանին: Մարտիրոսյանն ասում է` Դուք:

Դրանից հետո գնում է «Երեւան» հյուրանոցում գտնվող իր գրասենյակ: Մեկ ժամ անց նրա գրասենյակ են լցվում մի խումբ զինված մարդիկ, սեյֆից տանում են 200 հազար դոլար, որը մեկ ինքնաթիռ սիգարետի գումար էր, իսկ Մարտիրոսյանին դաժանաբար ծեծելուց հետո գցում են աղբանոց: Նա հրաշքով կենդանի է մնում, բայց դրանից հետո էլ ձերբակալում են, խլում ամբողջ ունեցվածքը, իսկ նրա բանկի ավանդատուները մնում են խաբված վիճակում: Չերկարացնելով ասեմ, որ նրան պատկանող երկու «ԻԼ 76» ինքնաթիռները Գերագույն դատարանը գնահատում է 960 հազար դրամ: Այսինքն յուրաքանչյուր ինքնաթիռը՝ մոտ հազար դոլար:

Երկրորդ օրինակը «Նոյ» բանկի սեփականատեր Աշոտ Գեւորգյանն է, ով Ռաիսա Գորբաչովայի բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչն էր Հայաստանում: Նրան եւս ձերբակալեցին 1995-ին. բանկի բունկերից տարան 3 միլիոն դոլար, իսկ իրավապահները հայտարարեցին, թե գումարը Գեւորգյանի քույրն է տարել Հայաստանից: Գեւորգյանը հայտնվեց բանտում, ավանդատուներին պարտք մնալով 1միլիոն դոլարից ավելի գումար: Այս մարդկանց 2003-ին մեծ դժվարությամբ ազատեցինք բանտերից, եւ այդ փաստաթղթերը գտնվում են ինձ մոտ:

- Արմատական փոփոխությունները ձեր կողմից իրականացվելիք իշխանափոխությո՞ւնն է:

- Ազատամարտիկների 90 տոկոսը ղարաբաղյան ձեռքբերումները պաշտպանելու համար պատրաստ է ամեն ինչի: Եթե ՀԱԿ-ը ժամանակին ճիշտ քաղաքականություն վարեր, միայն «Ոգու փորձության» ազատամարտիկների ուժերը արդյունքի հասնելու համար բավարար կլինեին: Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտում առկա ուժերով ոչինչ հնարավոր չէ փոխել, քանի որ նրանք մտածում են միայն սեփական շահերի մասին: Մենք պատկերացնում ենք, որ պետք է լինեն մի խումբ համարձակ եւ պարկեշտ մարդիկ, ովքեր կղեկավարեն մեր շարժումը: Կարեւոր չէ, թե նրանք որտեղ են հիմա բնակվում՝ Հայաստանում թե արտերկրում: Մեր պատկերացմամբ՝ իշխանափոխությունից հետո պետք է լինի ժամանակավոր կառավարություն, որը կբացահայտի անցյալի հանցագործությունները եւ բոլորին կդնի իր տեղը, որից հետո կլինեն ընտրություններ:

- Դուք մի քանի անգամ հայտարարել եք, որ Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը «Ազատամարտի եղբայրության» ներկայացուցիչն է Ռուսաստանում: Ի՞նչ դերակատարում է նա ունենալու ապագա իրադարձությունների ժամանակ:

- Սմբատ Կարախանյանը իմ ընկերն է, ում հետ քաղաքական համագործակցությունը սկսվել է 2004-ին: Նա նույնպես ազատամարտիկ է եւ Ղարաբաղը փրկելու համար նա այսօր ավելի մեծ գործ է անում, քան Հայաստանի իշխանությունը եւ ընդդիմությունը միասին: Ինչ վերաբերում է ապագային, երբ ժամանակը գա, բոլորը կտեսնեն նրա դերակատարումը:

- Դուք հայտարարում եք, որ սկսում եք պայքար իշխանափոխության համար: Այդ նույն նպատակի համար պայքարում է նաեւ ՀԱԿ-ը: Դուք միմյանց հետ մրցակցելո՞ւ եք, թե՞ համագործակցելու:

- ՀԱԿ ասելով ես հասկանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եթե նա ժողովրդին առաջնորդի նախագահի նստավայր` Բաղրամյան 26, պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ վճռականություն դրսեւորի, ապա ազատամարտիկները կլինեն առաջին գծում: Բայց մենք թույլ չենք տա, որ նա մեզ հետ վարվի այնպես, ինչպես Սասունի, Հակոբի հետ` հետ քաշվի եւ թույլ տա ձերբակալություններ, սպասելով, թե երբ է Սերժ Սարգսյանը Ղարաբաղը հանձնելու թուղթ ստորագրում:

- Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ձեր շարժումն ընդամենը մեկ ամսվա կյանք է ունենալու:

- Մենք այս շարժումը նոր չէ, որ սկսել ենք, այլ 2006-ին: 2007-ին Տեր-Պետրոսյանի ասպարեզ մտնելով՝ մենք դադար տվեցինք: Բայց քանի որ սպասելու ժամանակ այլեւս չունենք, պետք է գործենք հնարավորինս արագ: Պետք է անել այնպես, որ մինչեւ դեկտեմբեր Սերժ Սարգսյանը հրաժարական տա եւ չգնա Աստանա: Հայաստանում ստեղծվում է Ազգային փրկության կառավարություն, որն անցկացնում է ԱԺ, ապա նախագահական ընտրություններ: Անելու ենք ամեն ինչ, որ այսօր խորհրդարանում ներկայացված կուսակցություններից եւ ոչ մեկը կրկին չհայտնվի խորհրդարանում: 2011-ին Հայաստանում լինելու են արտահերթ համապետական ընտրություններ:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
http://www.hraparak.am/2010/11/15/ha...t-entrutyunner
 
voter is offline  
Reply With Quote
Old 15 Nov 10, 22:33   #19 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 28 brat_eu is on a distinguished road
Re: Հաբռգաստան Հայաստան՞

Quote:
Բայց քանի որ սպասելու ժամանակ այլեւս չունենք, պետք է գործենք հնարավորինս արագ: Պետք է անել այնպես, որ մինչեւ դեկտեմբեր Սերժ Սարգսյանը հրաժարական տա եւ չգնա Աստանա: Հայաստանում ստեղծվում է Ազգային փրկության կառավարություն, որն անցկացնում է ԱԺ, ապա նախագահական ընտրություններ: Անելու ենք ամեն ինչ, որ այսօր խորհրդարանում ներկայացված կուսակցություններից եւ ոչ մեկը կրկին չհայտնվի խորհրդարանում: 2011-ին Հայաստանում լինելու են արտահերթ համապետական ընտրություններ:
voter_էս թազա կայֆա հայտնվել, որ տեղը չգիտեն մեր գելերը՞…

Էդ ինչ են իրենցից ներկայացնում, որ էդքան վստահ հրաժարականներից են խոսում՞…Դրանց ռեսուրսները սառույցի վրա են մինչև հիմա ԼՏՊ-ի հետ միասին.
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Old 15 Nov 10, 23:56   #20 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Re: Հաբռգաստան Հայաստան՞

Quote:
Originally Posted by brat_eu View Post
voter_էս թազա կայֆա հայտնվել, որ տեղը չգիտեն մեր գելերը՞…

Էդ ինչ են իրենցից ներկայացնում, որ էդքան վստահ հրաժարականներից են խոսում՞…Դրանց ռեսուրսները սառույցի վրա են մինչև հիմա ԼՏՊ-ի հետ միասին.
Ես սրա նաման երկու տարի արաջ էի մտածում, որ ԼՏՊն եկել է Սերժ Սարգսյանին լեգիտիմություն տալու համար ու հայ ժողովրդին հուսահատեցնելու, որ մարդիկ մտածեն ինչ էլ անեն ում էլ ումով փոխեն Արցախը պիտի տան, քանի որ բոլորը տվող են։

Բայց հիմա ամեն ինչ ուղղակի շատ խախուտ ա ու պարզապես շատերն հոտն առել են, որ ռեժիմը փտում ա դուրս են գալիս ասպարեզ...

Բրատ ջան հիմա հիմնական պրոբլեմը բոլորի մոտ նա է, որ ոչ մեկի նկատմամբ հավատ չունեն ու դրանից էլ անհասկանալի է, ով իրականում ինչ ռեսուրս ունի...

98ին պարզ էր, որ Քոչարյանի ռեսուրսը Վազգեն Սարգսյան պլյուս Արցախի բանակն է, հիմա նրանք էլ իրենց ՔՑԱԾ են համարամում, էտ դեգոն գնացել թալանել է ու գումարներն փոխանակ Արցախ բերման ենթարկեր, սրա նրա լֆիկա–դոդական պողոտաներն ու էլիտար շենքերի բիզնեսի մեջ ա խորացել...
 
voter is offline  
Reply With Quote
Old 18 Nov 10, 01:19   #21 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 28 brat_eu is on a distinguished road
Re: Հաբռգաստան Հայաստան՞

Tja...
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Reply

Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 03:26.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89