Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Society
Blogs Community Press here to open menubar...


Notices

Society The life of society is controlled by lows, not being depended on somebody’s arbitrariness. (Lev Mechnikov)

Reply
 

Robert Kocharyan in social network Одноклассники гарантируют что Роберт Кочарян реално там зарегистрирован

LinkBack Thread Tools Display Modes
Old 11 Sep 09, 13:01   #1 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Icon6 Robert Kocharyan in social network Одноклассники гарантируют что Роберт Кочарян реално там зарегистрирован

Name:  odnoRK_138652376.jpg
Views: 964
Size:  13.5 KB
Ռուսական հանրահայտ «Одноклассники» կայքից օգտվողները բազմիցս են հանդիպել տարբեր քաղաքական գործիչների, էստրադային աստղերի և ընդհանրապես հայտնի մարդկանց անուններով բացված էջերի, որոնք իհարկե իրականում չեն ներկայացնում նշյալ հայտնի մարդկանց: Օրերս «Одноклассники» կայքում Ռոբերտ Քոչարյան անունով և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի նկարներով և տվյալներով գրանցված մի էջի վրա հայտնվել է մի շատ հետաքրքրական նշան, որի վրա գրված է «Гарантируют Одноклассники» (Օդնոկլասնիկին երաշխավորում է): Ինտերներտի բազմաթիվ օգտվողներ գիտեն, որ նմանատիպ տարբեր կայքեր, որտեղ գրանցվում են հայտնի մարդիկ, կեղծ էջերից խուսափելու համար ձգտում են ինչ-որ կերպ առանձնացնել (հիմնականում տարբեր նշանների միջոցով) սույն էջերը , օրինակ` աշխարհահռչակ միկրոբլոգերային Twitter ցանցը, ստուգելով որևէ հայտնի մարդու առնչությունը իրենց կայքում բացված էջի հետ, նույն էջում տեղադրում է հատուկ նշան, որի վրա գրված է «Verified Account»: Պետք է ենթադրել, որ «Гарантируют Одноклассники» նշանի հայտնվելը Ռոբերտ Քոչարյան անունը կրող էջում ամենևին էլ պատահական չէ:

«Одноклассники» կայքի վերոնշյալ էջում կարելի է գտնել ՀՀ երկրորդ նախագահի մեծ քանակությամբ նկարներ, որոնք Ռոբերտ Քոչարյանին պատկերում են աշխատանքի և հանգստի պահերին: Ի դեպ, երկրորդ նախագահը արդեն ունի ավելի քան 1200 ընկեր և նրանց թիվն օրեցոր աճում է: Մենք չենք կարող պնդել, որ երկրորդ նախագահն անձամբ է զբազվում սույն էջով, քանի որ օրվա մեծ մասը էջը «Online» է, իսկ պարոն Քոչարյանը դժվար թե այդքան ժամանակ տրամադրեր «Одноклассники» կայքին, սակայն ակնհայտ է, որ առանց նրա համաձայնության «Одноклассники»-ի աշխատակազմը չէր տեղադրի «Гарантируют Одноклассники» նշանը:

Նշենք, որ աշխարհի տարբեր առաջատար քաղաքական գործիչներ վերջին տարիների ընթացքում մեծ ակտիվություն են ցուցաբերում ինտերնետում` վարում են բլոգներ, գրանցվում են սոցիալական ցանցերում և այլն, մենք ուրախ ենք, որ երկրորդ նախագահը որոշել է գրանցվել «Одноклассники» կայքում և հուսով ենք, որ սույն էջի միջոցով ավելի շատ տեղեկատվություն կարող ենք ստանալ պարոն Քոչարյանի այժմյան գործունեության մասին:

http://www.b24.am/other/12275.html

Лично проверить не могу, так как не пользуюсь, но фото и уттверждения выглядят убеждающе.

Вероятно, кто то из окружения Кочаряна убедил его дать согласие на открытие этой страницы.
Attached Images
 
 
voter is offline  
Reply With Quote
Old 11 Sep 09, 13:15   #2 (permalink)
Все буду молчать.........
VIP Ultra Club
Мукик's Avatar
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32 Мукик is on a distinguished road
Re: Robert Kocharyan in social network Одноклассники гарантируют что Роберт Кочарян реално там зарегистрирован

Вотер ты не зарегистрирован в однокласниках???
 
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.»
Мукик is offline  
Reply With Quote
Old 11 Sep 09, 13:25   #3 (permalink)
Все буду молчать.........
VIP Ultra Club
Мукик's Avatar
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32 Мукик is on a distinguished road
Re: Robert Kocharyan in social network Одноклассники гарантируют что Роберт Кочарян реално там зарегистрирован

Все правильно я нашла....
Attached Thumbnails
Robert Kocharyan in social network Одноклассники гарантируют что Роберт Кочарян реално там зарегистрирован-capture.jpg  

 
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.»
Мукик is offline  
Reply With Quote
Old 11 Sep 09, 13:39   #4 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Re: Robert Kocharyan in social network Одноклассники гарантируют что Роберт Кочарян реално там зарегистрирован

Quote:
Originally Posted by Магнолия View Post
Вотер ты не зарегистрирован в однокласниках???
Нет это больше для тех, кто имя фамилия размер обуви в интернете оставлять хочет - может от того, что ничего другого нет для того, чтоб привлечь к себе внимания.

Я если что хочу сказать говорю открыто но по возможности анонимно, чтоб внимание обращалось на то что говорю, а не на то, кто сказал.
 
voter is offline  
Reply With Quote
Old 30 Oct 10, 22:31   #5 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Robert Kocharyan in social network Одноклассники гарантируют что Роберт Кочарян реално там зарегистрирован

Մեր Robik_ը...

Quote:
Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի փառահեղ գահակալության տասնամյակը: Այդ բացը լրացնելու համար ես կփորձեմ ներկայացնել Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշիռը` ավելի համակողմանի քննությունը թողնելով ապագային:

Եվ այսպես. նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը

• Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի ընտրությունների միջոցով բազմեց Հանրապետության նախագահի աթոռին,
• 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության շնորհիվ ամրապնդեց իր իշխանությունը,
• Խափանեց այդ ոճրագործության լիակատար բացահայտումը,
• Պարտակեց տասնյակ այլ աղմկոտ սպանություններ,
• Ոչնչացրեց օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախությունը,
• Ստեղծեց քրեական աշխարհի հասկացություններով առաջնորդվող ավազակապետական համակարգ,
• Կեղծեց իր օրոք կայացած բոլոր ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն,
• Վերացրեց խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը,
• Վարչախմբի վերահսկողության տակ դրեց բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները,
• Փակեց «Ա1+» եւ «Նոյան տապան» հեռուստակայանները եւ հարկային տեռորի ենթարկեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը,
• Սիստեմատիկաբար ուռճացրեց Հայաստանի տնտեսական զարգացման վիճակագրական տվյալները,
• Հայաստանը ենթարկեց լիակատար քաղաքական եւ տնտեսական մեկուսացման,
• Կոռուպցիան, խնամիությունը, հովանավորչությունը, ռեկետը վերածեց պետական քաղաքականության,
• Ոտնահարեց շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում,
• Համարյա ողջ պետական գույքը եւ պահուստային հողատարածքները խորհրդանշական գներով վաճառեց իր մերձավորներին,
• Հարկային բեռը բարդեց մանր ու միջին գործարարների վրա, ըստ էության, վերացնելով 90-ական թվականներին ձեւավորված միջին խավը,
• Խոշոր գործարարներին ազատեց օրինական հարկեր վճարելու պարտավորությունից,
• Դրամի արհեստական արժեւորման հետեւանքով կործանեց արտահանող արդյունաբերությունը եւ հսկայական գերշահույթներ ապահովեց ներմուծման բնագավառում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների համար,
• Ծաղկեցրեց իր ընտանեկան բիզնեսը եւ դիզեց հսկայական հարստություն,
• Տնտեսական աճի ի ցույց դրվող երկնիշ թվերի եւ խաղաղության պայմաններում երկրի բնակչությունը նվազեցրեց գաղթի ճամփան բռնած կես միլիոն մարդով,
• Ղարաբաղից Հայաստան տեղափոխեց շուրջ 15.000 մարդ,
• Կորցրեց Ղարաբաղի հարցի բարենպաստ լուծման մի քանի առիթներ,
• Ղարաբաղը դուրս մղեց բանակցությունների գործընթացից,
• Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը վերածեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի,
• Սերունդներին կտակեց իր ղարաբաղյան քաղաքականության պսակը հանդիսացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի խայտառակ բանաձեւը,
• Ահագնացրեց Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը,
• Խորացրեց հայ-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը,
• Չնչին պարտքի դիմաց իր նախաձեռնությամբ Ռուսաստանին հանձնեց Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը,
• Եվ վերջապես` իր ազգանվեր գործունեությունն ավարտեց Երեւանի կենտրոնում կատարած արյունահեղությամբ, Արտակարգ դրության հաստատմամբ եւ զանգվածային ձերբակալություններով եւ բանտարկություններով:

Արդար լինելու համար, սակայն, հարկ է պատշաճը մատուցել Քոչարյանին եւ բարեխղճորեն արձանագրել նաեւ նրա կատարած դրական գործերը.

• Պաշտոնավարման տասը տարիների ընթացքում նա կտրեց հինգ կիլոմետր կարմիր ժապավեն, շուրջ երեք հարյուր հոգու շնորհեց գեներալի կամ վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումներ, մոտ 10.000 մարդու պարգեւատրեց շքանշաններով ու մեդալներով,
• Նոր աշխատատեղեր ստեղծելու ազնիվ մղումով կրկնապատկեց փոխնախարարների թիվը, եռապատկեց նախագահի, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմը, հնգապատկեց պետական պաշտոնյաների պահպանության վարչության ծառայողների քանակը,
• Նշանակալի ավանդ ներդրեց հայկական մշակույթի զարգացման գործում՝ մասնավորապես Կոմիտասի, Խաչատրյանի, Սպենդիարյանի երաժշտության փոխարեն ռադիո-հեռուստատեսային եթերը լցնելով «բարձրաճաշակ» արեւելածոր մեղեդիներով ու պորտապարերով,
• Մեծապես հարստացրեց ոսկեղենիկ հայոց լեզվի բառապաշարը, իր ստեղծած անզուգական նորաբանություններով՝ վիզկապ, մասանդրա, ծյունինգ, մտնելորտ, անթռաշ, գնհատել եւ այլն,
• Ժողովրդին զվարճացրեց հրաշալի անեկդոտներով՝ կլիզմայի, վատ պարողին խանգարող հանգամանքների, փղերի ու մոսկաների, մեջքից ներքեւ գտնվող փափուկ տեղի մասին,
• Հարմար բնորդ լինելու հանգամանքով անսահմանորեն ճոխացրեց արդի հայ ծաղրանկարչական արվեստը:

Այս անվերջանալի թվացող շարանը ներկայացնում է դեռեւս միայն Ռոբերտ Քոչարյանի հայտնի գործերը: Նրա ծածուկ գործերի նույնքան անվերջանալի շարանը մի օր բացահայտվելու է պետական արխիվներում եւ հանրապետական ու միջազգային դատարաններում:

Պատմությունը, սակայն, մոռանալու է նրա թե՛ հայտնի, թե՛ ծածուկ գործերի մանրամասները: Հանրագումարի բերելով մեր հերոսի կամ «վոյինի» գործունեությունը` պատմությունը նրան հիշելու եւ բնութագրելու է ընդամենը մեկ նախադասությամբ, այն է. «Ռոբերտ Քոչարյան անունով ոմն բռնազավթիչ, երկիցս ապօրինաբար տիրելով հանրապետության նախագահի աթոռին, իր գահակալությունը սկսեց եւ ավարտեց արյունահեղությամբ, Հայաստանը վերածեց ավազակապետության եւ ի չիք դարձրեց Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման հնարավորությունը»:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Old 31 Oct 10, 00:26   #6 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Robert Kocharyan in social network Одноклассники гарантируют что Роберт Кочарян реално там зарегистрирован

ծանոթույան ձևով ներկայացնեմ 1991թթ Արցախի ընտրությունները...







Արթուր Մկրտչյանը ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ

Աշոտ Պետրոսյանի ՙԱրթուր Մկրտչյան՚ գրքից





1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը եւ վավերացվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով:

Հ.Մարգարյան .ՙԱնկախ հանրապետության գաղափարը ղարաբաղցիների մտքի ծնունդն է, եւ ես նույնիսկ հիշում եմ, թե դաշնակցական որ խումբը առաջին անգամ դա առաջարկեց, ներկայացրեց Կոմիտեին, եւ Կոմիտեն ընդունեց այդ առաջարկը, ու այն դարձավ Ղարաբաղի տեսակետ՚:

Եթե որեւէ ժողովուրդ պատմություն կերտող է, գործող հավաքական ուժ, նա ի զորու է` դրսեւորելու ազատ կամք եւ կատարելու ճիշտ ընտրություն:

Էմիլ Աբրահամյան. ՙԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընտրությունները պիտի լինեին: Արթուրին ուզում էին ճնշել, թույլ չտալ, որ ինքը դառնա Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու: Տեղական իշխանությունները հետապնդում էին ոստիկանների եւ մյուս իշխանավորների միջոցով: Մոսկվայից էին գալիս եւ քարոզչությամբ փորձում համոզել` ետ կանգնելու ազգային խնդիրներից, պայքարից: Արթուրը չէր զգուշանում, թաքնվում: Այն նիստերին, որոնց Արթուրն էր ներկա լինում, ղեկավարության համար դառնում էր պարտության օր՚:

Արթուրի եւ իր զինակից ընկերների գործունեության համապատկերի վրա` ժողովրդի համար շուտով պարզվում է, որ Մոսկվայից եկածներն էլ հարցերին յուրահատուկ մոտեցում եւ առանձնակի պատասխան չունեն: Ցնդում է նաեւ այդ միֆը: Նույնիսկ Ստեփանակերտում այնպիսի հանրահավաքներ չէին կազմակերպում, ինչպես Հադրութում: Արթուրը խելացի կերպով էր կազմակերպում գործը, եւ այդ հանրահավաքների դերը ժողովրդին ազգային ինքնագիտակցության բերելու եւ ազգային ռազմավարական խնդիրները լուսաբանելու իմաստով շատ մեծ էր:

ՙԸնտրությունը Ճարտարում էր: Նախ խոսք տվեցին Գրիգորյանին, ապա Արթուրին: Գյուղերի նախագահների միջոցով ուզում էին Արթուրին վատ վիճակի մեջ գցել, նրան ներկայացնել իբրեւ միայն խոսողի, մարդու, որ գործնականում մեծ բաների ընդունակ չէ: Արթուրը սրահի մեջ ներկաներին հասկացնում է, որ ժողովրդի պատգամավորը կոչված է զբաղվելու ոչ թե տեղական մանր-մունր հարցերով, այլ ազգային ընդհանրական խնդիրներով: Պատգամավորը կոչված չէ լուծելու մի քանի մարդկանց միմիայն տնտեսական հարցեր, այլ ազգային-քաղաքական շահերը ներկայացնող եւ պաշտպանող անձ էր: Որովհետեւ նա երկրի ղեկի վրա է: Արթուրը նաեւ այն միտքն արտահայտեց ու հիմնավորեց, որ եթե պահի մեջ ներկա բոլոր մարդիկ մտածում են մի պարկ ցեմենտ ձեռք բերելու կամ մի պատ կառուցելու մակարդակով` ապա ոչ թե ինքն է անարժան, այլ` այդ մարդիկ արժանի չեն պատգամավոր ունենալու՚:

Այդքան անկեղծ ու համարձակ էր Արթուրն այն ժամանակ: Իսկ ժամանակներն այնպիսին էին, որ թեկնածուները սիրաշահում էին ընտրողներին եւ նրանց ոսկե սարեր էին խոստանում: Ընտրությունների ժամանակ հաճախ խաթարում էին Արթուրենց տեղաշարժերը, մեքենա չէին տրամադրում, այլեւայլ խոչընդոտներ ու անակնկալներ էին սարքում: Այդ ընտրություններին Արթուր Մկրտչյանը չանցավ: Անցավ Վաչագան Գրիգորյանը` Մարտունու շրջկոմի քարտուղարը: Այդ ընտրությունների ժամանակ մարտունեցիները ունեին թվային գերազանցություն:

ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությունները կայացել են 1991-ի դեկտեմբերի վերջին, իսկ նախագահական ընտրությունները` 1992-ի հունվարի սկզբին:

Հրանտ Մարգարյան. <<Առաջին անգամ տեղի ունեցավ Գերագույն խորհրդի ընտրություն, որ եւ միաժամանակ անկախության հանրաքվե էր: Եվ բուն իմաստը կապվում եւ շեշտը դրվում էր հանրաքվեի վրա: Հայկական իրականության մեջ գուցե առաջին եւ միակ անգամ տեղի ունեցան ժողովրդավար ընտրություններ: Որովհետեւ, թե ովքեր պիտի ընտրվեին Գերագույն խորհրդում, ոչ ոք կարեւորություն չէր տալիս: Ոչ մենք էինք տալիս, ոչ մյուս ուժերը: Մենք միանգամից կանգնեցինք փաստի առջեւ, երբ իմացանք, որ մեծամասնություն ենք Գերագույն ժողովում՚: Դաշնակցության վրա էր ընկած մեծամասամբ պատերազմական պայքարի ծանրությունը, եւ կուսակցությունը կարեւոր դերակատարություն ունեցավ նաեւ պետական կառույցը ձեւավորելու գործընթացի մեջ: Հայաստանում Գերագույն խորհուրդն այլ եղանակով կյանքի կոչվեց, որի մեջ դաշնակցական պատվիրակությունը ոչ մեծաթիվ մի խումբ էր: Նախագահական ձայներն էլ այնտեղ տոկոսային նույն պատկերով էին բաշխված: Սոս Սարգսյանն ստացավ գրեթե նույնչափ ձայներ, որքան Դաշնակցությունը:

Արցախում Գերագույն խորհրդի ընտրություններն ավարտվեցին Հայ Յեղափոխական Դաշնակցության բավականին լուրջ տեսակարար կշռի հաստատմամբ` 23 պատգամավոր: Սա արդեն մեծ թիվ էր, մանավանդ, երբ դեռ պատգամավորական թափուր տեղերը զբաղեցված չէին: Գերագույն խորհրդի առաջին նիստին պատգամավորների կեսը դաշնակցականներ էին, եւ նրանք կամ պիտի առաջադրեին իրենց թեկնածուներին այդ պաշտոններին, կամ իրենց համար նախընտրելի տարբերակների վրա կանգնեին: Դաշնակցությունը որոշեց ունենալ իր թեկնածուն պետության առաջին ղեկավարի պաշտոնում: ԼՂՀ-ն այդ ժամանակ խորհրդարանական հանրապետություն էր: Դաշնակցականները կանգ առան Արթուր Մկրտչյանի թեկնածության վրա: Նախքան նախագահական ընտրությունների սկսվելը` ՀՅԴ պատգամավորական խումբը Արցախում ժողով գումարեց եւ որոշումներ կայացրեց ռազմավարական խնդիրների վերաբերյալ` նախագահի, նախագահի տեղակալների, վարչապետի իր թեկնածուներն առաջադրեց: Նախ` կարեւոր էր նախագահի թեկնածուի առաջադրումը: Պիտի առաջադրվեր անձ, որն ընդունելի լիներ թե պետական մարմինների, թե ժողովրդի համար: Եթե դյուրին է պարզաբանել Արթուր Մկրտչյանի` Գերագույն խորհրդի պատգամավոր դառնալու փաստը, ապա Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելու իրողությունը կապ ունի որոշ հանգամանքների, որոշակի իրադրության հետ, առանց որոնց լուսաբանման միգուցե անհասկանալի լինի հենց իր ընտրությունն այդ պաշտոնին:

Այդ իրողությունը լուսաբանելու համար գրքի հեղինակը դիմել է բազմաթիվ մեկնախոսների: ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանն ընտրությունների օրերին պատվիարկության կազմի մեջ Արցախում էր: Պատվիրակներն իրենց հետ վերցրել էին ՀՀ Գերագույն խորհրդի ուղերձը, որ հրապարակվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ: Կիմ Բալայանը եւ Սեյրան Բաղդասարյանը Արցախ մեկնելուց առաջ լինում են ՀՀ Գերագույն խորհրդի նորընտիր նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի մոտ: Նրանք նախագահին տեղեկացնում են, որ պատվիրակության կազմի մեջ են եւ ուզում են իմանալ իր տեսակետը ընտրությունների վերաբերյալ, որովհետեւ հնարավոր է, որ հարցեր լինեն: Լ. Տեր-Պետրոսյանն ասում է, թե լավ կլինի ընտրվի այնպիսի մարդ, որը Շարժման ակտիվիստներից չէ, որպեսզի առաջ չբերի ադրբեջանական օմոնի դժգոհությունը: ՙՍակայն ով էլ ընտրվելու լինի,- հավաստիացրել է նախագահը,- մենք սերտ համագործակցության մեջ ենք լինելու՚: Իսկ այն հարցին, թե ինքը նախատեսած թեկնածու չունի, արդյոք, պատասխանել է, թե անձամբ ինքը չի ուզում որեւէ անուն տալ, միայն թե չլինեն Արկադի Մանուչարովի, Զորի Բալայանի նման հայտնի դեմքեր, որոնք անցանկալի են ադրբեջանական կողմի համար: Անձամբ ինքը նախապատվությունը տվել է Լեոնարդ Պետրոսյանին:





Քննարկումների ժամանակ պատգամավորների մի մասը, հատկապես Հայաստանից գնացածները, փորձում էին ներշնչել այն միտքը, թե նախագահը ՀՀՇ-ից չլինելու պարագայում Ղարաբաղի իշխանությունների հետ համագործակցություն չի լինելու: Կիմ Բալայանը տեղին է գտնում հրապարակել Լ. Տեր-Պետրոսյանի տեսակետը. ՙԵրբ Լեոնարդ Պետրոսյանին տեղեկացրի, թե Հայաստանի նախագահն իրեն է նախապատիվ համարել եւ դա կարող եմ հրապարակավ հայտարարել` Լեոնարդ Պետրոսյանն ինձ խնդրեց այդպես չվարվեմ, քանի որ Արցախը ծանր վիճակի մեջ է հայտնվել հենց ՀՀ կողմից տարվող քաղաքականության պատճառով, այդ հանգամանքից իր ձայները գուցե թե պակասեն՚: Կիմ Բալայանը չի հրապարակում այդ տեսակետը:

Կիմը մասնակցել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նիստին եւ, ելնելով այն հանգամանքից, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նստաշրջանը ղեկավարելու փորձ չուներ, ԼՂՀ ԳԽ նստաշրջանի որոշման համաձայն մնացել է տեղում` օգնելու: Նախագահական ընտրությունից հետո այս անգամ Արթուր Մկրտչյանն է խնդրել` շարունակել աջակցությունը մինչեւ նստաշրջանի ավարտը:

Տպավորիչ էր Արթուր Մկրտչյանի` Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելու պարագան:

Արթուր Մկրտչյանի համար, ըստ երեւույթին, անակնկալ է եղել նախագահական պաշտոնին իր թեկնածության առաջադրումը: Պատահական չէ, որ նա այդ օրերին ասել է, թե նավից ընկել է պարահանդես: Ինքը դրան չի սպասել, չի ակնկալել, չի հավակնել եւ չի էլ երազել:

Գրիշա Հայրապետյան. ՙՄինչեւ Արթուր Մկրտչյանի ելույթը` դահլիճը համոզված էր, որ կանցնի կամ Լեոնարդ Պետրոսյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը, այսինքն` Հայաստանի ղեկավարության ուզած մարդիկ: Արթուր Մկրտչյանի ելույթից հետո իրավիճակը լիովին փոխվեց՚: Ըստ մեկնախոսի` Արթուրի բանավոր ելույթն այնքան ազդեցիկ էր, ներգործական ու հմայիչ, նաեւ հուսադրող /նա, իրոք, ժողովրդի ծոցից ելած մարդ էր, այնքա~ն խորությամբ էր նա զգում ժողովրդի հոգու ցավը/, որ դահլիճում ասես հեղափոխություն կատարվեց: Եվ որեւէ լուրջ խոչընդոտ չկար Արթուրին խանգարող, արգելակող, որովհետեւ նա, իբրեւ Արցախի ապագա նախագահ, շատ լավ էր պատկերացնում իր անելիքները:

Երբ Արցախում դրված էր Ազգային ժողովի լինելության խնդիրը, առաջանում է նաեւ իշխանությունը վերցնելու հարցը: Այս հարցում չկար միասնական մոտեցում: Սկզբնական շրջանում Դաշնակցությունը դեմ էր իշխանությունը վերցնելուն, որովհետեւ ծրագրով կամ կանոնագրով չէր խրախուսվում: Բացի այդ` այն համոզմունքն էր տիրապետում, թե Արցախի մեջ հիմնական գործը մարզի ինքնապաշտպանության կազմակերպումն է, ջոկատների ստեղծումն ու գլխավորումը, որը եւ դաշնակցականները փայլուն կատարեցին: Արցախում արդեն կային ինքնապաշտպանության ջոկատներ եւ, ի տարբերություն այլ խմբերի, դաշնակցական ջոկատներն ավելի համախմբված էին, ունեին միասնական կենտրոն, միասնական նպատակ: Մնացյալ խմբերն էլ Դաշնակցության հետ համագործակցում էին. մի քանիսը գուցե գաղափարի համար, մնացյալը` զենք ստանալու: Սկզբում բոլորը հենվում էին Դաշնակցության վրա: Կային խմբեր, որ զենք էին ստանում կուսակցությունից եւ էլի ետ վերադարձնում, կամ արժանավորներին թողնում էին իբրեւ նվեր:

Մուրադ Պետրոսյան. ՙԻ զարմանս ինձ` Ռոբերտ Քոչարյանը վճռականորեն ընդդիմանում էր Գերագույն խորհրդի ընտրությունների կայացմանը: Լավ է, որ այն ժամանակ նա դեռեւս օժտված չէր պաշտոնական իշխանությամբ, եւ դեռեւս շատ բաներ չէին մոռացված ազատամարտությունից: Ընտրություններն ամեն կերպ անցկացնելու հարցում գործնական եւ համառ դիրքորոշում ունեին Արկադի Մանուչարովը /տնօրենների միություն/ եւ Մաքսիմ Միրզոյանը /ՀՅԴ/ եւ ես /ՀԺՃ/:

Ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերին: Ես նույնպես ընտրվեցի պատգամավոր, իրավ` նվազագույն առավելությամբ: Հունվարին գումարվեց ԼՂՀ ԳԽ անդրանիկ նիստը: Ոչ ոք չէր կասկածում, որ ԳԽ նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի Ռ. Քոչարյանը, որին, անկախ ամեն ինչից, լիովին աջակցում էր պաշտոնական Երեւանը` մեր համազգային մայրաքաղաքը: Սակայն Ռոբերտը նորից ցնցեց մեզ: Նախքան նիստի սկսվելը նա հայտարարեց.<< ԳՙԽ նախագահի պաշտոնի համար պայքարելու է Լեոնարդ Պետրոսյանը եւ ոչ թե ես>>՚: Որքան էլ նրան բացատրեցի, որ Լեոնարդը չի անցնելու, քանզի նրա պատվանիշը /իմիջ/ խորհրդային աստիճանավորի է` անօգուտ եղավ: Իմ հարցին. ՙԻնչու դու չես կամենում՚,- նա պատասխանեց. ՙԴեռեւս վաղ է: Սկզբնական շրջանում թող Լեոնարդը լինի՚: Նրան համոզում էին շատերը, սակայն նա պահեց իր խոսքը՚:

ԳԽ նախագահի պաշտոնին հավակնում էին հինգ պատգամավոր: Մուրադ Պետրոսյանի կանխատեսումն իրականանում է. Լեոնարդ Պետրոսյանը ստանում է ընդամենը 8 ձայն եւ դուրս մնում առաջին փուլից: Երկրորդ փուլ են անցնում Արթուր Մկրտչյանը եւ Լեւոն Միրզոյանը /Լեւոն Մելիք-Շահնազարյան/: Երկուսն էլ ՀՅԴ-ից էին, բայց կուսակցության ղեկավարությունը նախապատվությունը տալիս է Արթուր Մկրտչյանին:

ՙՌ. Քոչարյանը եւ շատերը ցնցված էին ոչ միայն Արթուր Մկրտչյանի սենսացիոն ընտրությունից: Պարզվեց, որ խորհրդարանի պատգամավորների կեսը Դաշնակցության անդամներ են: Նրանց մեջ փոքր թիվ էին կազմում միջին օղակի հրամանատարները եւ այլ քիչ հայտնի մարդիկ: Այսինքն` մեզ անծանոթ էր նրանց կուսակցական պատկանելությունը, որը մինչ այդ պահվում էր խստագույն գաղտնի:

ԳԽ նախագահի ընտրությունից անմիջապես հետո բարձրացավ վարչապետի ընտրության հարցը: Նախքան նիստի սկսվելը մենք նորից հավաքվեցինք` քննելու վարչապետի թեկնածության հարցը: Արցախի ղեկավարությունը համակարգող գաղտնի խորհրդի յոթ անդամներից երեքը Դաշնակցության ներկայացուցիչներ էին /ԺաննաԳալստյան, Արկադի Կարապետյան եւ Գեորգի Պետրոսյան/, երեքը ՀՀՇ-ի մերձավորներ /Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ ես/ եւ մեկ եպիսկոպոս` եկեղեցու ներկայացուցիչը: Ռ. Քոչարյանը /ոչ իր բնավորությամբ, ոչ էլ իր աշխարհայացքով/ երբեք չէր գնա այդպիսի համագործական մարմնի ստեղծման, եթե կարիք լիներ. դաշնակները Արցախում 90 թվականի վերջից ռազմաքաղաքական հզոր ուժ էին: Այս կամ այն հիմնահարցերի պարագային երկպառակություններից խուսափելու համար անհրաժեշտ էր մի մարմին, որպեսզի նախապես քննության առնվեին այն հարցերը, որոնք ունեին սկզբունքային նշանակություն: Կառավարության նախագահի պաշտոնին Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը առաջարկեցին Օ. Եսայանի թեկնածությունը: Ես դեմ էի եւ առաջարկեցի Բ. Առուշանյանի թեկնածությունը: Դաշնակներն իրենց բավականաչափ լրջախոհ պահեցին. Լեռնային Ղարաբաղում բարձրագույն պաշտոնը ՙնվաճելով՚` չընկան Էյֆորիայի մեջ /հոգեցնծություն/, վճռեցին` իր նշանակությամբ երկրոդ պաշտոնը թողնել քոչարյանական թեւի հայեցողությանը: Ժաննա Գալստյանը /նրբանկատ, հնարավորին չափ հեռատես մի անհատականություն/ առաջարկեց փոխզիջումային տարբերակ. Օ. Եսայանին` վարչապետի եւ Բ. Առուշանյանին` փոխվարչապետի պաշտոնի թեկնածուներ: Այդ առաջարկությունը վեց ձայնով, մեկ դեմով ընդունվեց: Այնուհետեւ քվեարկության դրվեց խորհրդարանում /Խ/:



Եվ այսպես, նախագահության ճնշող մեծամասնությունը դաշնակցականներ էին: Երկրորդ տեղակալի պաշտոնում եւս ընտրվեց այդ կուսակցության անդամ` Գեորգի Պետրոսյանը: Խնդիր ծագեց ԳԽ նախագահի առաջին տեղակալի պաշտոնի առնչությամբ: Դաշնակները շատ էին ուզում, որ այն զբաղեցնի Ռ. Քոչարյանը, սակայն գործը դրան չհասավ: Քոչարյանը կտրականապես հրաժարվեց այդ առաջարկությունից. ՙԵս երբեք Արթուր Մկրտչյանին տեղակալ չեմ դառնա՚: Երկու օր շարունակ Քոչարյանը դիմանում էր` Արցախի երբեմնի բոլոր ազդեցիկ ուժերի` իրեն համոզելու ներգործությանը: Սակայն այն օրերի ընդհանուր պատկերը հստակ ներկայացնելու համար ուզում եմ շեշտել մի կարեւոր հանգամանք: Ժամանակին մեր` Արցախյան շարժման գործուն մասնակիցներիս միջեւ կուսակցական պատկանելության առումով հակասություններ չկային: Ընդ որում` Դաշնակցության` եւ որպես կուսակցության, եւ որպես ազգային ոգու կրողի ու սերմանողի, եւ որպես ազգային շահերի պաշտպանությանը նվիրված կազմակերպող ուժի նկատմամբ մենք բոլորս, գրեթե բոլորս, խորին հարգանք էինք տածում... Այնպես որ, ի տարբերություն ղեկավարության, մենք դաշնակների հաղթանակին չէինք վերաբերում իբրեւ հակառակորդի հաղթանակի: Անկախ դրանից էլ` մենք նրանց վերաբերում էինք ոչ թե իբրեւ դաշնակների, ոչ թե դաշնակցական խմբակցության, այլ որպես իսկական անհատների, մեր գործընկերների, բարեկամների եւ համակիրների` հանձինս Գ. Պետրոսյանի, Ա. Կարապետյանի, Ժ.Գալստյանի, Վ. Բալայանի, Ա. Սարգսյանի, Ֆ.Գաբրիելյանի, Ա. Մկրտչյանի, Է. Բալայանի /հավանաբար` Էմիլ Աբրահամյան- Ա. Պ./:

Այդպիսին էր իրադրությունը, երբ մենք երկու լրիվ օր համոզում էինք Ռ. Քոչարյանին, որպեսզի նա ինքն իրեն թույլ տա ստանձնել ԳԽ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Մենք մտահոգ էինք Արցախյան շարժման միասնության համար, որն արհեստականորեն երկփեղկում էին ՀՅԴ եւ ՀՀՇ ղեկավարները` հետապնդելով իրենց կուսակցական շահերը, որոնց նպատակը իրենց ազդեցության դաշտերի ընդարձակումն էր: Իսկ Ռ. Քոչարյանը: Նրա ինչ պետքն էր ընդհանրական գործը... Նա մոլորված եւ ինքնասիրահարված կերպով ենթադրում էր,- ինչպես որ հիմա է ենթադրում,- որ, իբրեւ թագավորի անդրանիկ որդի, ծնվել է միմիայն առաջին տեղի համար, առաջինը իշխանության գագաթին:

Այնուամենայնիվ, երրորդ օրը միացյալ ուժերով նրա դիմադրությունը կոտրվեց, կամ այլ կերպ ասած` միայն երրորդ օրը հասկացավ, որ իր հրաժարումով կորցնում է ավելին... ՚:

Այնուհետեւ Մուրադ Պետրոսյանը հավելում էր մի անհավանական փաստ: Չնայած խորհրդարանում եւ Արցախում առկա բոլոր խմբավորումների վերնախավերի բռնած դիրքին` դաշնակցականների կուսակցական խիստ կարգապահությանը, Լ. Տեր-Պետրոսյանին աջակցելու քաղաքական անհրաժեշտության ըմբռմանը, հակառակ այս ամենի` Գերագույն խորհրդի անդամների մեծ մասը քվեարկել է ընդդեմ Քոչարյանի` ԼՂՀ առաջին խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի պաշտոնին ընտրվելուն: Դա քաղաքական ցնցահարված էր... Տեղի ունեցածը ճիշտ իմաստավորելու համար Մուրադ Պետրոսյանը հիշեցնում է, որ 88 թվականից սկիզբ առած բարոյական վերսլացքը այդ ժամանակ դեռեւս շարունակվում էր, բարոյական գործոնը դեռեւս մեծ դեր էր խաղում, քան քաղաքական գրագիտություն կամ քաղաքական հաշվենկատությունը /հաշվարկները/:

Այդպիսի իրավիճակում ժողովրդի ծոցից ելած միջին խավին պատկանող շատ պատգամավորների վրա, որոնք դեռեւս չէին ճաշակել իշխանասիրության ՙքաղցր թույնը՚, վճռորոշ ներգործություն էր թողնում հենց բարոյական գործոնը:

Նրանք չէին կարող ներել Քոչարյանին. ՙԵս Արթուր Մկրտչյանի տեղակալ... Այդ էր պակաս... Դա երբեք չի լինի...՚: Այդպիսի դիրքորոշումը, ըստ մեկնախոսի, բնավ չէր համապատասխանում ազգային-ազատագրական պայքարի գործչի այն ժամանակվա պատկերացրած նկարագրին, դիրքորոշում, որ փաստորեն անձնական շահերը բարձր է դասում ընդհանուրից:

ՙԱյդպես էլ ԼՂՀ առաջին խորհրդարանի գոյության ընթացքին թափուր մնաց նրա նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Քոչարյանի ձախողումը կապում էին արմատականորեն տրամադրված դաշնակների հետ, եւ ակնհայտ էր, որ մենք չէինք խուսափելու քաղաքական հակամարտությունից՚:

Մուրադ Պետրոսյանին կարծես երկրորդում է Ռադիկ Հայրյանը. ՙԷնպես ա ստացվալ, որ էն ժամանակ տերպետրոսյանական իշխանության կապերը եղել ա Քոչարյանի հետ: Երբ Քոչարյանը չէր ընտրվել Արթուր Մկրտչյանի տեղակալ, նեղացած հայտարարեց, թե ոչինչ իր չընտրվելը, սակայն ինքն իր արժեքը գիտի, բանակն իր կողմն ա, եւ հետագայում ինքը կապացուցի... Ինքը էդ պաները ասաց հենց նստաշրջանի ժամանակ: Արթուր Մկրտչյանի եւ Ռոբերտ Քոչարյանի փոխհարաբերությունների վրա հետագայում իր կնիքն ա դրել Ռոբերտ Քոչարյանի չընտրվելը առաջին տեղակալի պաշտոնում՚:

Արթուր Մկրտչյանի թեկնածության հարցին անդրադարձել է նաեւ Հրանտ Մարգարյանը. ՙԺողովի պատկերը Գերագույն խորհրդին պարտադրեց նոր թեկնածու. շարժումը ներկայացնող մեկի թեկնածությունը: Նախքան այդ` թվում էր, թե նախագահ անպայման պիտի լինի նախկին նոմենկլատուրայից մեկը: Եվ հետո կանգ առան Արթուրի վրա: Կարծում եմ` դա ոչ միայն իր կարողությանց, ընդունակությունների շնորհիվ էր, այլեւ իր նկարագրի հետեւանքն էր, որովհետեւ այդ պատասխանատվությունը ոչ ոք կարող էր այնպիսի քաջությամբ վերցնել, որքան համեստ մարդը, որին պարտադրում են ստանձնել այդպիսի պատասխանատվություն: Այսինքն` դա ոչ թե իր անհատական ջանք ու ճիգի, աշխատանքի արդյունքն էր, որ նա վերցրեց այդ պատասխանատվությունը, այլ պարտադրանքի: Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր է, որովհետեւ ինքն իր նկարագրով գուցե երբեք է իրեն պատկերացրել Գերագույն ժողովի նախագահ: Ուրեմն` իր համեստությունը պատճառ դարձավ, որ կարողացան իրեն պարտադրել: Թեկնածուն բացարձակ ընդունելի էր այն առումով, որ մաքուր էր, հեղինակություն էր, մտավորական էր, նվիրված էր Ղարաբաղի պայքարին, նոր սերունդ էր ներկայացնում, Պայքարն էր ներկայացնում եւ ի զորու էր բոլորին իր շուրջը հավաքելու, համախմբելու: Նրա ժամանակ դիրքորոշումները դեռեւս բեւեռացված չէին, հակադիր կողմեր գոյություն չունեին Ղարաբաղի իրականության մեջ: Ինքը ճիշտ թեկնածու էր:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Old 31 Oct 10, 00:28   #7 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Robert Kocharyan in social network Одноклассники гарантируют что Роберт Кочарян реално там зарегистрирован

ԼՂՀ ԳԽ առաջին գումարման նախագահ` 11 տարի անց





1990-ական թվականների սկիզբը Ղարաբաղի համար նշանավորվեց մի շարք կարևոր իրադարձություններով: Խորհրդային Միությունը փլուզման եզրին էր, Ղարաբաղում թեժանում էր պատերազմը, եւ անհրաժեշտ էր քաղաքական քայլեր ձեռնարկել: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ժողովրդական պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակագիր ընդունեց “ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին”, որը ամրապնդվեց դեկտեմբերի 10-ին անցկացրած հանրաքվեի արդյունքներով: Նորանկախ հանրապետությունում պետք էր ընտրվեր ղեկավարություն, եւ, համաձայն ԼՂՀ ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին ժամանակավոր կանոնակարգի, դեկտեմբերի 28-ին նշանակվեց ընտրությունների օրը: Քաղաքական այդ կարևոր իրադարձությունը կազմակերպվեց հանրապետության համար դժվարագույն օրերին. հակամարտությունը սրվել էր, ռմբակոծվում էր մայրաքաղաքը: Բացի հիմնական ընտրություններից, տարբեր ժամկետներում անցկացվեցին կրկնական եւ լրացուցիչ ընտրություններ:

10 տարի առաջ` հունվարին, կայացավ ԼՂՀ ԳԽ առաջին գումարման նստաշրջանը, որտեղ էլ փակ գաղտնի քվեարկությամբ` հունվարի 8-ին, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը:

Անկախության հռչակումից հետո 1991 թվականի դեկտեմբերի 28-ը նշանակվեց Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրության օր: Այն հաջողությամբ կայացավ: Ընտրություններից մեկ շաբաթ անց գումարվեց առաջին նստաշրջանը, որտեղ էլ ընտրվեց Գերագույն խորհրդի ղեկավարությունը: Նախագահի պաշտոնի համար առաջադրվեցին թեկնածուներ` Ռոբերտ Քոչարյան, Արթուր Մկրտչյան, Լեոնարդ Պետրոսյան և ուրիշներ: Փակ գաղտնի քվեարկության մեջ դրվեցին Լեոնարդ Պետրոսյանի եւ Արթուր Մկրտչյանի անունները: Ձայների մեծամասնությամբ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը:

Ինչպես տեղյակ եք, պատգամավորների ընտրությունները անցկացվել են տարբեր ժամանակահատվածներում: Կրկնական ընտրություններով անցած պատգամավորների շարքում էին Գեորգի Պետրոսյանը եւ Վլադիկ Հակոբյանը: ԳԽ նախագահի տեղակալ ընտրվեց Գեորգի Պետրոսյանը: Միանշանակ կարող եմ ասել, որ ընտրվածները` եւ Արթուր Մկրտչյանը, եւ Գեորգի Պետրոսյանը ազնիվ, ժողովրդին ու Շարժմանը նվիրված մարդիկ էին: Ընտրվեց քարտուղարության կազմը, որը սկզբում ղեկավարում էի ես, այնուհետեւ` Վլադիկ Հակոբյանը (ըստ իմ եւ Արթուր Մկրտչյանի պայմանավորվածության` ես քարտուղար չէի աշխատելու):

Հենց սկիզբից պատգամավորները, որոնք բաժանվում էին դաշնակցությունների եւ ոչ դաշնակցությունների, սկսեցին ակտիվ աշխատել: Իշխանությունը, փաստորեն, “Դաշնակցություն” կուսակցության ձեռքին էր (նախագահը եւ տեղակալը դաշնացականներ էին): Բայց պետք է նշել, որ այդ երկու խմբի անդամների միջեւ ուժեղ պայքար չկար, հիմնական գաղափարները նույնն էին: Որոշ հակասություններ կային մեր խորհրդարանի եւ ՀՀ ղեկավարության միջեւ, որոնց մասին չեմ ուզում խոսել: Առաջին նստաշրջանում ընդունվեցին սահմանադրական օրենքներ, օրենք Գերագույն խորհրդի և նախարարների խորհրդի մասին, կազմավորվեցին հանձնաժողովներ: Սկզբնական շրջանում նիստերը նման էին “վատ ժողովների”, բայց պատգամավորները արագ կայանում էին, եւ օրեցօր նիստերը դառնում էին առավել կազմակերպված:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Reply

Tags
роберт кочарян, robert kocharyan, social network


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 05:29.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60