Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Religion
Blogs Members List Social Groups Mark Forums Read Press here to open menubar...


Notices

Religion For Armenians Christianity is like skin color, it can’t be changed or thrown off.

Reply
 

Interview with FR.GHEVOND Интервью с отцом Гевондом Հարցազրույց Տեր Ղեվոնդի Հետ։

LinkBack Thread Tools Display Modes
Old 29 Sep 09, 20:04   #1 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Interview with FR.GHEVOND Интервью с отцом Гевондом Հարցազրույց Տեր Ղեվոնդի Հետ։

FR.GHEVOND http://viparmenia.com/vb/84/
Он-лаин священник армянских форумов

http://new.aravot.am/am/articles/culture/69929/view

Quote:
ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ «ՎԱԽԵՆՈՒՄ» ԵՆ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ

Իսկ ըստ Երուսաղեմի սբ. Հրեշտակապետաց վանքի տեսուչ տեր Ղեւոնդ աբեղա Հովհաննիսյանի, online շփումն ուղղակի անհրաժեշտություն է:

Երուսաղեմի սբ. Հրեշտակապետաց վանքի տեսուչ տեր Ղեւոնդ աբեղա Հովհաննիսյանը յուրովի է պայքարում նրանց դեմ, ովքեր հայ եկեղեցին վարկաբեկող գործունեություն են ծավալում ինտերնետում: «Առավոտի» հետ զրույցում նա հայտնեց, որ արդեն քանի տարի, ուսումնասիրելով տարբեր կայքեր, բլոգներ եւ ֆորումներ, նկատել է, որ հայ հոգեւորականները հեռու են այդ դաշտից, մինչդեռ ինտերնետում էլ են վեճեր ու խեղաթյուրումներ լինում:

Տեր Ղեւոնդը սկսել է online հանդես գալ 2005-ից, երբ պատահաբար «չաթում» հանդիպել է մահմեդականություն ընդունած մի հայ աղջկա, որը ինտերնետում իսլամի քարոզչությամբ էր զբաղված ու հայ եկեղեցու քննադատությամբ: Մեր զրուցակցի ասելով՝ ինտերնետում ակտիվ են նաեւ աղանդավորները: Տեր Ղեւոնդը նշում է, որ հայ հոգեւորականներն ու հավատացյալները ինտերնետի հանդեպ բացասական վերաբերմունք ունեն, ոմանք անգամ հեռուստացույց չեն դիտում, դրա համար էլ նրանց հասանելի չեն շատ բաներ. «Ռուսական կայքերում լուրջ հարցեր են հնչում, իսկ հայկականներում կա՛մ նման բան չկա, կա՛մ ֆորումները դատարկ են: Բացի այդ, հայերեն քիչ մարդ է գրում, ռուսերեն գրում են ԱՊՀ տարածքի, ԱՄՆ-ի ու Բաքվի հայերը: Հատկապես Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցներին, որոնք եկեղեցի հաճախելու խնդիր ունեն, հարմար է ինտերնետում ավելի մատչելի դարձնել իրենց հուզող հարցերի պատասխանները»:

Առաջինը hayastan.com կայքի ֆորումում է տեր Ղեւոնդը գրանցվել ու ռուսերեն «Հարցեր հոգեւորականին» թեմա բացել: Ասում է՝ մեր եկեղեցու հավատացյալները սկսել են ողջունել իր մուտքը, բայց այստեղ աղանդավորներն են ավելի ակտիվ եղել: Բախում է ունեցել նաեւ իսլամի ջատագով մի չեչենի հետ. «Ահագին վիճեցինք, իր ասածների որոշ կետերի հումորով էի պատասխանում, որ չվիրավորվի, հետո ուղղակի հարցեր դրեցի: Ինձ օգնեց Գրիգոր Տաթեւացին: Նրա «Գիրք Հարցմանց»-ի մեջ մի բաժին կա՝ «Ընդդեմ տաճկաց»: Դրա 16 կետերը դրել եմ ֆորումում: Ինքը շահարկում էր հատկապես մեր Սուրբ Երրորդությունը: Հետագայում նոր թեմաներ բացելու անհրաժեշտություն եղավ»: Տեր Ղեւոնդը հրավեր է ստանում այլ ֆորումներից նույնպես: Հաջորդը openarmenia.com-ի ֆորումն էր: Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ այստեղ բառացիորեն հարձակվել են իր վրա, ծաղրել հայ հոգեւորակններին ու հայհոյել. «Openarmenia-ն մի տեսակ բողոքական, քաղաքական ֆորում էր: Այդ հարձակումներին ու բանավեճերին «դիմագրավելուց» հետո, վերջում մեկը գրեց, թե առաջին քննությունն անցել եմ, հետո ամեն ինչ խաղաղվեց, նույնիսկ ոմանք ներողություն խնդրեցին: Այնուհետեւ haylife.com-ի ֆորումը մտա, այստեղ էլ կիսաբողոքական, հոգեգալստականներ էին, շատ էին նաեւ անաստվածները: vardanank.org-ում էլ եմ գրել, այդտեղ էլ ցեղակրոններն էին ակտիվ, չնայած մի ամիս անց վարժվեցին ինձ...»:

Հայր Ղեւոնդն ասում է, որ վիրտուալ շփումների արդյունքում ծանոթանում է հավատացյալների հետ, որոնք աշխատում են մեր եկեղեցու համար, ինքը հանդես է գալիս նաեւ miasin.ru-ում, cirota.ru-ում եւ այլուր: Հետագայում հիմնվում է evangelie.cn-ը եւ ghevond.livejournal.com-ը: Առաջինը միջկոնֆենսիոնալ ֆորում է:

Ըստ տեր Ղեւոնդի, շատ է պատահում, որ մարդիկ խոստովանության կարիք են զգում ու այդ մասին իրեն տեղեկացնում են ICQ-ով եւ զանազան «չաթերով»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարելի է լուրջ ընդունել online խոստովանությունը, երբ հոգեւորականը տվյալ մարդուն չի տեսնում: Տեր Ղեւոնդն ասաց, որ սկզբում իր համար էլ խորթ էր այդ երեւույթը. «Բայց եթե մարդը բան ունի ասելու եւ կողքին հոգեւորական կա, հո չե՞ս կարող ասել՝ ոչ: Ոմանք ուղղակի էլեկտրոնային հասցեիս վրա գրում են ամեն ինչ, ես էլ խորհուրդ եմ տալիս անպայման եկեղեցի գնալ ու ընդհանրական խոստովանությամբ թողությունը ստանալ: Շատ է պատահում, որ մի քանի օր անց մարդիկ նորից գրում են ինձ ու ասում, որ արդեն ամեն ինչ նորմալ է... Չեմ ժխտում, որ ինտերնետում ամոթխածը կարող է դառնալ այլանդակ մեկը, վախկոտը՝ հերոս, տղամարդը կնոջ պես խոսել եւ հակառակը ... Հաճախ nick-երն էլ տարօրինակ են: Կարող է քեզ գրել ոմն ՍՏՑԴվՏՍ ու խորհուրդ հարցնել: Երբ ասում ես ասելիքը հեռախոսով ասի, նեղվում է, ասում է՝ ամաչում եմ, զգում ես, որ nick-ի տակ թաքնված մարդը ավելի ազատ է խոսում: Պատահել է, որ ինձնից խորհուրդ են հարցրել նաեւ օտար եկեղեցու հավատացյալներ...»:

Տեր Ղեւոնդը փաստում է, օր մեր հավատացյալը շատ պասիվ է, մինչդեռ ամեն աղանդավոր պոտենցիալ քարոզիչ է. «Ինքը օգտագործում է ամեն միջոց իր աղանդը քարոզելու համար, իսկ մեր հավատացյալը մտածում է՝ դա հոգեւորականի գործ է: Ինտերնետն այդ նպատակով օգտագործող հոգեւորականները, ցավոք, քիչ են: Երբեմն այնպիսի բաներ են գրվում մեր եկեղեցու մասին, որ իբր միս ենք եփում խորանի հետեւում, հաղորդությանը արյուն ենք խառնում, որ հերետիկոս ենք եւ այլն, եւ այլն... Ախր այս հարցերին պատասխանել է պետք... Ռուսաստանում ամեն հոգեւորական կայք է բացում, իր գրքերը տեղադրում այնտեղ, անընդհատ նորացնում կայքը, իսկ երբ մեր հոգեւորականներից ոմանք իմանում են, որ ամբողջ գիշեր «չաթ» ես անում, ասում են՝ բանուգործ չունե՞ս, ինչ է... Այսօրվա դրությամբ Ռուսաստանի հոգեւորականները 200-ի չափ բլոգ ունեն: Եպիսկոպոսներ, թեմի առաջնորդներ կան, որ նստած ինտերնետով հարցուպատասխան են անում, ադմինիստրացիա են պահում, մոդերատորներով ու ամեն ինչով: Իրենց տոների մասին են գրում, սրբերի վարքերի, տարբեր թեմաներ են բացում, իսկ հայկական հատուկենտ կայքերում ընդամենը ինֆորմացիոն բնույթի կամ պատմական նյութեր են»:

Անդրադառնալով իր online ռուսալեզու շփմանը, տեր Ղեւոնդն ասաց, որ իրեն դրա համար հաճախ են քննադատում. «Ինձ մեղադրեցին մի անգամ, թե ի՞նչ հոգեւորական ես, չէ՞ որ քո առաքելությունը հայ լեզվի պահպանությունն է: Ես էլ պատասխանեցի, որ հայ լեզվի մասնագետ չեմ ու հայոց լեզվի պահապան չեմ, քանի որ հավատքի պահապան եմ: Եվ եթե ինձ ռուսերեն են հարցնում, ինչպե՞ս հայերեն պատասխանեմ ռուսերեն մտածող մարդուն...»: Ֆորումների մասին խոսելիս մեր զրուցակիցը հավելեց, որ եթե ԶԼՄ-ները խեղաթյուրված էին լուսաբանում, օրինակ, Երուսաղեմում տեղի ունեցած հայտնի դեպքերը, ապա ֆորումներում հավատացյալների մակարդակով ամեն ինչ օբյեկտիվ ներկայացվում էր, դրանց էլ կցվում էին թեկուզ բջջային հեռախոսով արված վիդեոները, որոնք տեղադրվում էին նաեւ youtube.com-ում:


ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱ
 
voter is offline  
Reply With Quote
Old 29 Sep 09, 22:23   #2 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 18 ХичКОК is on a distinguished road
Re: Interview with FR.GHEVOND Интервью с отцом Гевондом Հարցազրույց Տեր Ղեվոնդի Հետ։

Ու ինչի Ղևոնդին դուր չեն գալիս մեր Ցեղակրոնները հետաքրքիր է?
 
ХичКОК is offline  
Reply With Quote
Reply

Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 06:04.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111