28 May 08, 17:28
|
#26 (permalink)
|
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 45
Rep Power: 19 
|
Ответ: Interview with MONK=)
Իհարկե, չեմ կարծում, թե իմ անհետանալն ինչ-որ դարակազմիկ կարևոր իրադարձություն է, որի համար արժե նույնիսկ գրառում անել (չնայած վերջերս նունիսկ չէի էլ երևում  ): Սակայն այն սակավաթիվ մասնակիցներին, որոնց հետ երջանկություն եմ ունեցել մասնակից լինել քննարկումների, ցանկացա տեղեկացնել, որ մի քանի ամսով բացակայելու եմ: Որոշ կարևոր խնդիրներ, կապված առողջական վիճակի և խիստ զբաղվածության հետ, ստիպում են ինձ, ի շարս այլ բաների, նաև գրեթե դադարեցնել ինտերնետային ֆորումներին իմ մասնակցությունը: Ընթացքում միայն կկարողանամ երբեմն թեթևակի հետևել քննարկումներին: Եթե կան կամ կլինեն ինձ հասցեագրված գրառումներ, ես ներողություն եմ խնդրում գրառումների հեղինակներից, քանի որ թերևս շատ ուշացումով կարձագանքեմ: Այսքանը: Ամենայն բարիք բոլորին:
Միշտ հարգանքներով` MONK 
|
| |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|