Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

Reply
 

Հայտարարություն 10.03.2008թ.

LinkBack Thread Tools Display Modes
Old 11 Mar 08, 15:15   #1 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17 azadakrum is on a distinguished road
Հայտարարություն 10.03.2008թ.

Մենք ակնկալում էինք, որ ՀՀ նախագահի հերթական ընտրությունն անցնելու էր ներքին լարված պայքարում եւ արտաքին ուժերն էլ, ինչպես միշտ, ունենալու են իրենց հետաքրքրությունները:

Սակայն, որ իսրայելա-անգլո-ամերիկյան դաշինքը փորձելու է վերախաղարկել 1988-1990թթ. ներքին ու արտաքին զարգացումները ու գրեթե այդ տարիների իրադարձությունների նմանությամբ ու դերակատարների օժանդակությամբ, անսպասելի էր թերեւս:

Անսպասելի էր, որովհետեւ Հայաստանը տարածաշրջանում հանդիսանալով Ռուսաստանի ռազմա-քաղաքական դաշնակիցը (ընդհանուր անվտանգության պայմանագրով՝ նաեւ ԱՊՀ մյուս երկրների), այնուամենայնիվ, գործընկերային լավ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի քաղաքական ղեկավարության հետ եւ կատարում է իր միջազգային, հատկապես Արեւմուտքի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները, հաճախ` դրա հաշվին ոտնահարելով մեր ազգային-արմատականը, ինչի մասին մենք` հայ ազգայնականներս, միշտ բարձրաձայնել ենք ու դժգոհել: Բայց պարզվում է, սա էլ բավարար չէ արեւմտյան որոշ շրջանակների համար, եւ ահա, իսրայելա-անգլո-ամերիկյան դաշինքը, որը միակ ռազմա-քաղաքական ուղղությունն է որ ոչ միայն չճանաչեց ՀՀ նախագահի ընտրության արդյունքները, ինչն արեցին արեւմտյան եվրոպական ուղղությունն ու Ռուսաստանը, այլեւ` Հայաստանի արմատական ընդդիմության ղեկավարների միջոցով անցավ լուրջ հարձակման գաղափարա-քաղաքական ոլորտում, իսկ թուրքա-ադրբեջանական դաշինքի օժանդակությամբ` ռազմա-քաղաքական ոլորտում:

Մենք կարծում ենք, որ իսրայելա-անգլո-ամերիկյան դաշինքը ՀՀ իշխանությունների ու ժողովրդի վրա կիրառում է քաղաքական ներքին ու արտաքին ճնշումներ` որպեսզի.

1. Կամ հեղաշրջմանբ իր համար ձեւավորի խամաճիկային իշխանություն կամ ներկա իշխանություններին դարձնի խամաճիկային,
2. Հայաստանը` որպես հնարավոր խանգարիչ երկիր-գործոն իրենց տարածաշրջանային (նաեւ գլոբալիստական) տնտեսական տարաբնույթ ծրագրերում, այլեւս դադարի որեւէ գործոն լինելուց,
3. Հայաստանը եւս դառնա միայն Արեւմուտքի պատվար (ինչպես Վրաստանն ու Ադրբեջանը) եւ դադարեցնի Ռուսաստանի հետ ռազմա-քաղաքական առնչությունները,
4. Հայաստանը դադարեցնի նաեւ Իրանի հետ փոխշահավետ հարաբերությունները եւ լծվի այդ բարեկամ երկրի դեմ վերոնշյալ դաշինքի գաղութացման պայքարին, ընդ որում` որպես առաջամարտիկ,
5. Հայաստանը դառնա մի նոր տարածաշրջանային Իսրայել՝ Իրանի, Թուրքիայի եւ նախատեսվող Քրդաստանի դեմ պայքարում՝ հակադրելով քրիստոնեությունը մահմեդականությանը:

6. Հայությունը ներքաշվի կրոնական հակամարտության մեջ` մահմեդականության դեմ հանելով հուդայականություն-քրիստոնեություն դաշինքը: Հուդայականությունից ծնված երկու հակամարտ կրոններից միայն քրիստոնեությունը մնաց հլու հինկտակարանային սկզբունքներին, իսկ երբ Հայ առաքելական եկեղեցին իր երկու կաթողիկոսություններով միացավ էկումենիստական շարժմանը, որի հիմնարար կետերից է հրեաների աստվածընտրյալության եւ նրանց օժանդակելու (նրանց դեմ պայքարողներին ընդդիմանալու) թեզը, ապա ավելի խորացան քրիստոնյա-մահմեդական հակամարտ հարաբերությունները…

Իսկ որպեսզի Հայաստանում սկսված ներքաղաքական պայքարն առավել ամրապնդված լինի, իսրայելա-անգլո-ամերիկյան դաշինքն իր պայքարում ներառեց նաեւ թուրք-ադրբեջանական ռազմական ազդեցությունը.

1. Խախտվեց զինադադարի ռեժիմը եւ ադրբեջանական զորամիավորումները փորձեցին տիրել արցախյան զորքերի վերահսկած մեր ազատագրված տարածքների մի մասին,
2. Ադրբեջանը նման սադրիչ գործողություններ արեց նաեւ ՀՀ սահմանամերձ շրջաններում` ինչպես ՀՀ արեւելյան, այնպես էլ արեւմտյան սահմաններին եւ դեռ կլինեն:
3. Թուրքական ու ադրբեջանական ռազմա-քաղաքական շրջանակները վերստին արծարծեցին Հայաստանում (նաեւ Արցախի տարածքում) իբր քուրդ զինյալների ճամբարների գտնվելու հարցը, հաճախ փորձելով ՔԲԿ-ին կապել հայկական վրիժառուական կառույցի ՀԱՀԳԲ-ի (ASALA) հետ: Հաշվի առնելով թուրքական զինուժի հերթական անարգել մուտքը Իրաք` ՔԲԿ-ի ռազմական հենակետերը վերացնելու նպատակով, այս հարցի □հայկական□ շահարկումը նույնպես լի է թուրք-ադրբեջանական ներխուժման վտանգով, քանզի ի դեմս իսրայելա-անգլո-ամերիկյան դաշինքի` □միջազգային հանրության□ կարծիքը նույնպես լռությունը կլինի…
Այս ամենն էլ քիչ համարելով, իսրայելա-անգլո-ամերիկյան դաշինքն, ի դեմս իրենց պետությունների իշխանությունների, չեն ճանաչում ՀՀ նախագահի ընտրության արդյունքները եւ իրենց պաշտոնյաների միջոցով հակահայաստանյան հայտարարություններ են հնչեցնում.
1. Զրկել ՀՀ-ին □Հազարամյակի մարտահրավերներ□ ծրագրի օժանդակությունից,
2. ՀՀ-ն դուրս թողնել տարածաշրջանային բոլոր տնտեսական ծրագրերից,
3. Արցախի եւ ազատագրված տարածքների հարցը տեղափոխել ՄԱԿ` ադրբեջանամետ նոր լուծումների առաջարկով, այսպիսով կանխելով նաեւ Կոսովոյի անկախության տարբերակով Արցախի խնդրի արծարծումը հայկական կողմից:

Հաշվի առնելով վերոնշյալ իրականություններն ու առկա վտանգները - ինչի մասին մեկ անգամ չէ որ բարձրաձայնել է Հայ Արիական Միաբանությունը, նշելով Հայաստանի ու հայության գլխին կախված համակարգված ու հետեւողական գործող պանթուրքիստա-սիոնիստա-մասոնական վտանգը - մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում հնարավոր ոչ հայանպաստ ծավալումների առումով, եւ ՀՀ իշխանությունների, բոլոր ընդդիմադիրների, աշխարհասփյուռ հայության ուշադրությունը հրավիրում ենք Հայաստանի ու հայության առջեւ ծառացած այս նոր մարտահրավերների շուրջ: Մենք բազմիցս քննադատել ենք ներկա իշխանությունների՝ եվրականոնների հանդեպ հարմարվողական գործելաոճը, ապազգային շատ դրսեւորումների անտեսումը մեզանում, ներքին քաղաքականության (հատկապես` սոցիալ-տնտեսական ու լեզվա-կրթական խնդիրների) լուրջ բացթողումները: Այսօր էլ ասում ենք ու ասելու ենք` եթե շարունակվի հետագայում: Սակայն, արմատական ընդդիմադիր գործիչների եւ արտաքին մութ ուժերի համակարգված պայքարը մեզ ստիպում է վեր կանգնել անարդարության հանդեպ գրեթե բոլորիս պարուրած զգացմունքայնությունից՝ հասկանալով, որ նեղանալու տեղը չէ հիմա: Ուստի, Հայ Արիական Միաբանությունը հավատարիմ մնալով ՀՀ նախագահի ընտրության հարցում ի սկզբանե իր չեզոք դիրքորոշմանը, հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու կոչին (հանուն երկու կողմերում առճակատված մեր ազգակիցների եւ մեր պետության), հայտարարում է.

1. Մեր երկրում ներքաղաքական ծավալումներն այլեւս վտանգավոր են, քանզի դրանք արդեն բացահայտորեն կառավարում են օտար ուժերը (որոնցում նաեւ` մեզ թշնամի): Ուստի`
ա/ ՀՀ իշխանություններին կոչ ենք անում` ցուցաբերել առավելագույն զսպվածություն արտակարգ իրավիճակում ներազգային հակամարտությունները չխթանելու համար: Չանտեսել հայության մի ստվար մասի արդարացի դժգոհությունները, ովքեր այսօր ընդդիմադիր դիրքերում են հենց միայն դրա համար: Լսել եւ հնարավորինս պարզ լինել մարդկանց հետ, խոսել նրանց հետ` ներկայացնելով մեզ պատուհասած ներքին ու արտաքին վտանգները եւ դրանց դիմակայելու հարմարագույն ուղիները:

բ/ ՀՀ հանրության բողոքավոր հատվածի իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել փորձող իրապես ընդդիմադիրներին կոչ ենք անում բոլոր հարցերը, գոնե առժամանակ, իրավական հարթություն տեղափոխել ու շարունակել մարդկանց շահերը պաշտպանել` չվտանգելով ՀՀ-ի ու հայության ներկան ու ապագան:

գ/ Ազատամարտի բովով անցած մեր բոլոր մարտական ընկերներին դիմում ենք կոչով` համախմբվելու արդեն իսկ առկա արտաքին վտանգներին դիմակայելու խնդրականի շուրջ, անհրաժեշտության դեպքում մարտադաշտում սատարել ՀՀ զինված ուժերին` մեր հայրենյաց սահմանները պաշտպանելու գործում:

դ/ Ազգին հայոց դիմում ենք որդիական խնդրանքով` մեր նախնյաց իմաստուն ներքին ձայնին անսալու եւ արտաքին վտանգի դեմ համախմբվելու, միակամանալու եւ կրկին հաղթելու ակնկալությամբ:

2. ՀՀ իշխանություններին առաջարկում ենք արտաքին թշնամու հարձակման դեպքում`
ա/ Երկրում հայտարարել ընդհանուր զորահավաք ու նախատեսել նաեւ հակահարձակման ծրագիր` Ադրբեջանի բռնազավթած մեր մյուս հողերն ազատագրելու նպատակով:
բ/ ԼՂՀ-ն ու ազատագրված տարածքները, ըստ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների հայտնի որոշումների, հայտարարել ՀՀ-ին վերամիավորված, որպեսզի այդ տարածքներն այլեւս գտնվեն ՀՀ եւ միջազգային օրենքների պաշտպանության ներքո:
Այս պահին մի կողմ դնելով մեր քաղաքական ու գաղափարախոսական մի շարք տարաձայնությունները, մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ իշխանություններին եւ ՀՀ զինված ուժերին` հայտնելով Հայ Արիական Միաբանության պատրաստակամությունը արտաքին միջամտության դեպքում ազգի ու հայրենիքի պաշտպանությունն ու անվտանգությունը կազմակերպելու հարցում:

Հուսով ենք, որ այնուամենայնիվ, նոր ձեւավորվող նախագահի աշխատակազմն ու կառավարությունը զերծ կմնան վարկաբեկված, հոգով ու մարմնով անբարոյական անձանցից: Այլապես ամեն ջանք զուր կգործադրվի...

Փա~ռք Ազգին Հայոց եւ Հայ Աստվածները մեզ օգնական:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
10.03.2008թ.
 
azadakrum is offline  
Reply With Quote
Old 11 Mar 08, 17:59   #2 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Հայտարարություն 10.03.2008թ.

արտաքին թշնամու հարձակման դեպքում ներկա սադրանքները դեռ հարձակում չեն այլ զուտ քոչարյանին լավություն անելու համար է արվում հենց նույն, Ռուսաստանի միջոցով, պատվիրվել է բաքվին սրել իրավիճակը, որ քոչարյանին պատճառ տան իր իշխանությունը երկարաձգելու...

Բայց փաստ է, որ արտաքին թշնամին այն է ադրբեջանցիք այդքան հիմար եթե գտնվի, որ լայնածավալ հարձակում սկսի, համաշխարհային հայության զորահավաք կլինի ու հետևանքները ողբալի կլինեն ոչ միայն Ադրբեջանի այլ ամբողջ շրջանի համար, ներառյալ Թուրքիան..
 
voter is offline  
Reply With Quote
Reply


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 17:13.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89