Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

Reply
 

Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

LinkBack Thread Tools Display Modes
Old 12 Jan 11, 18:22   #106 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

Quote:
Originally Posted by ХичКОК View Post
Հաստատ Հայաստանում չի?
Բռատ ես երբևէ չեմ ասել որ Վանոն սուրբ է:
Ասել ու ասում եմ որ իմ համար ավելի ընդունելի է Վանո ՆԳ նախարար քաղաքական գործիչը քան անդեմ,անվոռ ու անգլուխ Հայկոն ու Ալիկը:

Ու հետո
Արի չմոռանանք որ Վանոյի դեմ ցուցմունք տված Վահանը ,որը ըստ իր իսկ ցուցմունքների ,Վանոյի ցուցումով կատարել էր բազմաթիվ սպանություններ ,դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման:
Ընդամենը երկու տարի անց, 2003- ին , նա հայտնվեց ազատության մեջ և Ռոբիկի ընտրությունների ժամանակ ղեկավարում էր նրա ընտրաշտաբներից մեկը:
Ահա այսպիսի գաթաներ)))
Կոպիտ ասած , բա դա քեզ պետք է խիչկոկ ախպեր...

Վանո կլինի , թե Վալիկո միևնույնն է մեր երկրի վիՃակը...
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Old 12 Jan 11, 18:39   #107 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

Quote:
Originally Posted by brat_eu View Post
Կոպիտ ասած , բա դա քեզ պետք է խիչկոկ ախպեր...

Վանո կլինի , թե Վալիկո միևնույնն է մեր երկրի վիՃակը...
Դա շատ վատ կլինի եթե Հայաստանի վիճակը նույնիսկ սկզբունքային մարդիկ չկարողանան փոխել, անկախ թե ինչ սկզբունքների տեր են։
Հիմիկվա վիճակը գալիս է ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ, անողնաշար ապաշնորհների երկիր են սարքել, որ ինչքան քիչ նախաձեռնություն սկզբունքներ ունենաս այնքան լավ կապրես, պարզ ասած ՊՐԻՆՑԻՊով մարդիկ են պետք, որ ինչ որ բան փոխվի, թեկուզ միապետական պրինցիպներով, հուսամ դա չի հայության փրկությունը, բայց եթե անող լինի ու աշխատի,հնարավոր է որ շատերը կողմ լինեն, որ նույնիսկ ազատ խոսքը վերացնեն արաբաական շեյխերի կամ չինական կոմմունիստների նման իրանց ժողովրդին պրոստո պահեն կերակրեն, ժողովուրդն էլ իրանց վրա աղոթի։

Սրանք ուղղակի փալաս անսկզբունքային երևույթ են - մենակ փող փող փող են երգում ու փողի դիմաց ինչ կասես կանեն, տակից թռցնոցի, գողությունը անվանում են ժողովրդի ընտրություն, սերիալների գլուխհարդուկոցին հեռուստատեսություն, պեդոֆիլներին հարգված մանկավար, պոռնիկների էքսպորտը թուրքիա ու արաբստան - բիզնես։

Սկզբունքային տղեք են, պլոճիկ ունեն թող ասեն թուրքմենբաշու կամ նույնիսկ Ալիեվի նման - ցմահ մնալու ենք ընտրությունները վերացնում ենք, ՀՀն հայտարվում է գողականների զոնա, կարան, չեն կարա, դե ուրեմն անողների մասին, անկախ նրանից ինչ են արել ու Վանոն ա արել թե ոչ, խոսալը կոպեկ չարժի....
 
voter is offline  
Reply With Quote
Old 12 Jan 11, 18:48   #108 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Պատասխանը: Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

Quote:
Originally Posted by voter View Post
Դա շատ վատ կլինի եթե Հայաստանի վիճակը նույնիսկ սկզբունքային մարդիկ չկարողանան փոխել, անկախ թե ինչ սկզբունքների տեր են։
Հիմիկվա վիճակը գալիս է ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ, անողնաշար ապաշնորհների երկիր են սարքել, որ ինչքան քիչ նախաձեռնություն սկզբունքներ ունենաս այնքան լավ կապրես, պարզ ասած ՊՐԻՆՑԻՊով մարդիկ են պետք, որ ինչ որ բան փոխվի, թեկուզ միապետական պրինցիպներով, հուսամ դա չի հայության փրկությունը, բայց եթե անող լինի ու աշխատի,հնարավոր է որ շատերը կողմ լինեն, որ նույնիսկ ազատ խոսքը վերացնեն արաբաական շեյխերի կամ չինական կոմմունիստների նման իրանց ժողովրդին պրոստո պահեն կերակրեն, ժողովուրդն էլ իրանց վրա աղոթի։

Սրանք ուղղակի փալաս անսկզբունքային երևույթ են - մենակ փող փող փող են երգում ու փողի դիմաց ինչ կասես կանեն, տակից թռցնոցի, գողությունը անվանում են ժողովրդի ընտրություն, սերիալների գլուխհարդուկոցին հեռուստատեսություն, պեդոֆիլներին հարգված մանկավար, պոռնիկների էքսպորտը թուրքիա ու արաբստան - բիզնես։

Սկզբունքային տղեք են, պլոճիկ ունեն թող ասեն թուրքմենբաշու կամ նույնիսկ Ալիեվի նման - ցմահ մնալու ենք ընտրությունները վերացնում ենք, ՀՀն հայտարվում է գողականների զոնա, կարան, չեն կարա, դե ուրեմն անողների մասին, անկախ նրանից ինչ են արել ու Վանոն ա արել թե ոչ, խոսալը կոպեկ չարժի....
Զգույշ, դյադյա Սերժը չիմանա, թե չէ սաղիս հացին վայս կլինի...
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Old 13 Jan 11, 01:04   #109 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

Мнения о Вано...
YouTube - slaq.am В«ХЂХ«Х·ХёЦ‚Хґ ХҐХ¶ ХЎЦЂХ¤ХµХёХћЦ„ ХЋХЎХ¶Хё ХЌХ«ЦЂХЎХ¤ХҐХІХµХЎХ¶Х«Х¶В»
 
voter is offline  
Reply With Quote
Old 12 Feb 11, 15:42   #110 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

Quote:
Пакистанский суд в субботу выдал ордер на арест бывшего президента страны Первеза Мушаррафа, сообщает Hindustan Times.
Как пишет газета, прокуратура нашла доказательства того, что Мушарраф в 2007 году знал о планах исламистов убить экс-премьера Пакистана Беназир Бхутто, но не принял должных мер, чтобы предотвратить покушение.
Беназир Бхутто вернулась на родину 18 октября 2007 года после 8 лет вынужденной ссылки. Во время следования кортежа в толпе встречающих её сторонников прогремело два взрыва. Погибли более 130 человек. Около 500 ранены.
Через два месяца после первого покушения 27 декабря Бхутто стала жертвой нового террористического акта в городе Равалпинди, где она выступала в районе парка Лиагат Багх на митинге перед своими сторонниками. По окончании митинга террорист-смертник выстрелил ей в шею и в грудь, после чего привёл в действие взрывное устройство. В момент нападения Бхутто находилась в окружении охранников с бронежилетами. На самой Бхутто бронежилета не было. В ходе этого теракта погибло более 20 человек, Бхутто с тяжёлыми ранениями была доставлена в больницу, где вскоре, не приходя в сознание, скончалась на операционном столе.
Первез Мушарраф, ныне живущий в Лондоне, полностью отрицает свою вину.
а ведь у некоторых после этого станет немножко не по себе...
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
Old 05 Mar 11, 13:47   #111 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

Էսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 52 տարեկան...
Quote:
«Ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է». Վազգեն Սարգսյան

Ես չեմ ուզում, որ իմ մասին ափսոսանքով ու հառաչանքով խոսեն: Զորավարի կիսատ կենսագրություններ շատ ենք ունեցել, բավական է: Ես պատասխանատվությունից չեմ վախենում ու համոզված եմ, որ ելք կա: Մենք Վճռական Մենակի ռուբիկոնն անցանք մեր անկախացումից անմիջապես հետո` 1991-1992թթ.: Պետականորեն մենք արդեն շատ անակնկալներ ենք մարսել: Ավելի մեծ փորձություններ դժվար թե մեզ հրամցնեն, եթե ինքներս մեզ չհրամցնենք: Համոզված եմ, որ 20-րդ դարը հայերիս համար հաղթանակի դար է: 20-րդ դարը մենք սկսեցինք պետականության իսպառ բացակայությամբ` եղեռնով, պետություն ստեղծելու անհաջող փորձերով, համաշխարհային առաջին պատերազմում ոտնատակ ընկնելով: Բայց, եկեք մտածենք` այդ ո՞ր մի դարում ենք ծլել-ծաղկել-զորացել: Տիգրան Մեծին հանգիստ թողնենք, մեր հազարամյա մշակույթն էլ փրկության դրոշի պես չպարզենք: Մի՞թե մեր պատմությունը շարունակական նվաստացումների, տեւական հյուծիչ եղեռնի եւ համակերպության պատմություն չի եղել: Մեր հպատակ թագավորների (թագավորի հպատակս ո՞րն է) աղերսագիրը կարդալով` մենք պետականության պատրանքներ ենք փայփայել: Եվ ո՞վ է ասում, որ մեր մշակույթը երբեք ավելի վատ վիճակում չի եղել, քան` հիմա: Կամ` այդ ե՞րբ ենք կանոնակարգված-համակարգված մշակույթ ունեցել, որ արդեն չունենք: Հատուկենտ հանճարների փայլատակումները միմիայն պատմությունն են սնել, ժողովրդի արյան մեջ չեն մտել: Մշակույթը գաղափարների, մտքերի, տաղանդների, հանճարների հավաքականություն է, որն ընթացք, հաջորդականություն եւ զարգացում ունի, եւ, ներծծվելով ազգի հավաքական գիտակցության մեջ, ձեւավորում է մթնոլորտ:

* * *
Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի` չգիտեի, որ նախարար էի դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա:

Ես դյուրահավատ չեմ: Այդպես մտածողներից շատերը «մատ» եղան թե՛ դրսում, թե՛ ներսում: Դյուրահավատ չեմ, հավատավոր չեմ: Չեմ սիրում ավելորդ կասկածամտությունը: Տեղի-անտեղի թշնամիներ փնտրել-գտնելու մոլուցք չունեմ: Դա ժամանակի կորուստ է, նյարդերի քայքայում: Ամեն տեղ բարեկամներ, հավատակիցներ, համախոհներ եմ փնտրում: Այդպիսով ուժեղանում ենք թե՛ ես, թե՛ բանակը:

Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես: Թե քաղաքական հայտարարություններ անողներն այս պատերազմում ի՞նչ ներդրումներ ունեն, ի՞նչ ջանքեր են ներդրել, քանի՞ ընկեր են կորցրել, քանի՞ հարազատ` դա իրենց գործն է, բայց պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին:

Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի, ձեռք եմ բերել հպարտություն: Հանե՛ք այդ հպարտությունը, հանե՛ք այդ գաղափարը` տակը բան չկա: Ես կռվել եմ, կռվում եմ եւ կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար. իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգի՛ստ եղեք:

Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես... Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա` ով է ինքը: Գալիս է մի պահ` ինքդ քեզնից հոգնում ես, հասկանալ ես ուզում: Նշանակում է` մեջդ այլեւս էներգիա չկա: Տղամարդ եմ ասել, որ այդ պահին դիմանա: Գիտե՞ք` խռովելու ինչքան պահեր եմ ապրել, որ կարող էի հերոս-հերոս դուրս գալ: Մենք ուրիշ ելք չունեինք: Մնացել եմ: Մնում եմ: Աշխատել եմ: Աշխատելու եմ: Կստիպեմ, որ աշխատեն: Կտեսնենք, որ էս երկիրը կարգին, ուժեղ ու մեծ երկիր է, բայց ինքն իր ուժը չգիտի, ինքն իրեն չի ճանաչում, չի հավատում...

Վազգեն Սարգսյան
http://1in.am/arm/armenia_society_11941.html
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
Old 05 Mar 11, 22:16   #112 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament

Quote:
- Պրն Սիրադեղյան, Վազգեն Սարգսյանը տարբեր առիթներով ասել է, որ դուք ընկերներ եք: Միգուցե հարցը կոռեկտ չթվա, բայց այս պահին չեն կարող չհարցնել, իհարկե, ոչ բնավ դատավորի կեցվածքով. որպես մարդ, որպես Վազգենի ընկեր` ձեր հոգում ի՞նչ զգացում ունեք այն ամենի հանդեպ, ինչը տեղի ունեցավ: Նկատի ունեմ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը:

- Գնացած ամեն ջահել ընկերոջ հանդեպ անպայման մեղավորության զգացում ես ունենում: Այդ նույն ցավի, ափսոսանքի, լավ ընկեր անդառնալիորեն կորցնելու զգացողությունն ունեմ նաև ես: Մենք միշտ ընկերներ ենք եղել: Գրականության մեջ էինք, դրանով իսկ` ճակատագրակից: Բոհեմական, անդարդ կյանք էր` բառի լավ իմաստով: Հավաքվում էինք` ամուսնացած- չամուսնացած, մինչև լույս նստում, գինի խմում, և շատ էինք երգում... Դաշնակ, հնչակ, ՀՀՇ չկար, տարբերություն, թշնամանք չկար, ինչը հետո ցավալիորեն մտավ Հայաստան: Հետագայում երբ մեկս մտավ Շարժման մեջ, միանգամից մյուսներն էլ հայտնվեցին այնտեղ: Այդպես մտանք քաղաքականության մեջ: Իհարկե, այն ժամանակ ոչ մեկիս մտքով չէր անցնում, թե հետագայում սոցիալական ինչ սադուղքներում ենք հայտնվելու: Ստեղծագործական անհոգ կյանքը կարճ տևեց, և միանգամից մտանք թոհուբոհի, պատերազմի մեջ: Այդ շրջանակում էլի մարդիկ կային, որոնք ընդհանրապես չխառնվեցին այդ ամենին. չգիտեմ` նրա՞նք էին ճիշտ, թե՞ մենք: Տեսակի խնդիր է, այդպես ստացվեց:

- Վազգեն Սարգսյանի գործունեությունը ձեր աչքի առաջ է ընթացել: Նրա` որպես պետական, ռազմական գործչի, կայացման ի՞նչ փուլեր կարող եք նշել:

- Ղարաբաղ կոմիտեի գործունեության շրջանում Վազգենը նրա մեջ մտավ որպես ամենաջահել անդամ: Դա երևի կարելի է առաջին փուլ անվանել: Հետո, Երասխի կամավորական շարժման ժամանակ, ինքն արդեն առավել հասուն, կազմակերպված, առավել գրագետ էր: Իհարկե, այդ շրջանում կային նաև ուրիշ տղաներ, բայց քանի որ պայքարի այդ փուլում հիմնական առճակատումը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում էր, իր կազմակերպական ունակություններով, անձնական խիզախությամբ և տաղանդով Վազգենին հավասար մեկը չկար: Եվ նա միանգամից, առանց քննարկման, մտավ Ղարաբաղ կոմիտեի շարքերը: Ահա այդպես էլ կամաց-կամաց նա դարձավ կամավորական շարժման ղեկավար, բանակը սկզբնավորող: Ինքը Ղարաբաղ կոմիտեի կողմից էր լիազորվել այդ բանն անել, և կարողացավ: Վիթխարի էներգիա ուներ, ուրիշ մեկն իր տեղում չէր կարող գլուխ բերել այդ գործը: Վերջին տարիներին ընդունված է ասել, թե մեկը 15 ժամ է աշխատում, մյուսը` 20... Չեմ կարծում, թե մեծ առաքինություն է այդքան աշխատելը, բայց և առանց դրա ա՛յն ժամանակ, ա՛յդ բնագավառում հնարավոր չէր: Պատահական չէր, որ շատերի մեջ հենց Վազգենն առանձնացավ: Միշտ զարմացել եմ նրա աշխատանքի գերմարդկային ռեժիմից. վախենում էի, որ մի օր ջղերը չեն դիմանա: Նման մի բան եղավ Շահումյանի կռիվներից հետո, երբ մի քանի ամիս հրաժարվեց նախարարի պաշտոնից: Իրոք դիմանալու բան չէր, բայց ինքը դիմացավ: Պետք էր երիտասարդ լինել, ռոմանտիկ. ինքը ռոմանտիկ էր, առանց դրա հնարավոր չէր այդքան բան անել` բանակ ստեղծել, այն էլ սկսելով սովետական կարգերի ժամանակ: Ամբողջ պատերազմի ընթացքում երկու անգամ անձնապես, անձնական խիզախության ու կամքի շնորհիվ բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ. մեկն Օմարից նահանջած մեր զորքի դեմը առնելով Քելբաջարում, մյուս անգամ մահապարտներով, Մարտակերտի ճակատում փրկելով Ստեփանակերտը. իսկ Շուշի-Գորիս ճանապարհը բաց էր զորքի ու ժողովրդի նահանջի համար: Մահապարտները փրկեցին Ղարաբաղը: Այդ օրերին վճռվեց այդ պատերազմի ելքը:

- Պատկերացնո՞ւմ էիք հետագան, այն ամենը, ինչ կարող էր լինել:

- Այն ժամանակ մենք մեր հնարավորությունների սահմանը չգիտեինք. գրող էինք, բանաստեղծ, դասախոս: Այսինքն, մեր ունակությունների վերին սահմանը պատկերացնել հնարավոր չէր: Բայց բոլոր դեպքերում այդ տարիներին նյարդային էներգիան շատերին դավաճանեց: Ոնց որ կարճ միացում տար. շատ մարդիկ դուրս եկան Շարժման շարքերից, դարձան ընդդիմություն կամ էլ ընդհանրապես գնացին, ոչ մի բանի պիտանի չեղան: Բայց դիմացողներ եղան, և Վազգենը նրանց մեջ էր: Դիմացավ և խաղաղության հասավ: Թվում էր` եկել է ավելի թեթև ռեժիմով աշխատելու ժամանակը, բայց ինքը մաքսիմալիստ էր, միշտ մտածում էր, որ կարելի է ավելին անել, քան արվում է. ավելին` անձնական նախաձեռնությամբ, առավել մեծ աշխատանքով, առավել մեծ կենտրոնացումով: Դրա համար էլ ես միշտ վախ ունեի, որ ինքը կարող է մի օր վառվել: Վազգենը Ղարաբաղ կոմիտեի ղեկավարության, պետության մեջ միակ մարդն էր, որի հետ ընկեր եմ եղել մինչ Շարժումը: Այդ ընկերությունն ամրապնդվեց պատերազմի տարիներին, պետական շինարարության, բանակ կազմավորելու, բանակին թիկունք կանգնելու, ի վերջո պետություն ու երկիր կառուցելու դաժան փորձությամբ: Մեր ընկերությունը դիմացավ դրան: Առավել մտերմացանք, երբ երկուսս էլ ապրում էինք կառավարական ամառանոցում: Վազգենն էլ, ես էլ տուն չունեինք. ինքն ապրում էր Արարատում: Դա մի տեսակ շտաբի պես բան էր. քննարկելու շատ բաներ կային:

- Խորհրդարանում ունեցած ձեր մի ելույթում դուք ակնարկում էիք ինչ-որ մարդկանց թե ուժերի հետ ընդհանուր հայրենիք չունենալու, ուրացման, այլնի մասին:

- Իմ և Վազգենի հարաբերություններն այդ ամենից դուրս են: Ես խոսել եմ միմիայն հայրենիք չունեցողների մասին, իսկ մենք ընդհանուր հայրենիք ունենք:

Զրուցեց Լ. ԱՍԱՏՐՅԱՆԸ
http://1in.am/arm/armenia_interview_12003.html
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
Reply

Tags
«27


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 10:48.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60