![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Армяне Западный Европы и США не должны подержвать демогогов, политиков... |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#5 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Армяне Западный Европы и США не должны подержвать демогогов, политиков...
Ֆրանսիացի պատգամավորը Հայոց ցեղասպանության մասին նոր օրինագիծ է ցանկանում ներկայացնել
Մայիս 07, 2011 | 04:16 Ֆրանսիայի Սարսելի պատգամավոր-քաղաքապետ Ֆրանսուա Պյուպոնին, ով ներկայացնում է Սոցիալիստական կուսակցությունը, հայտարարել է, թե ցանկանում է «նորից Ազգային ժողով ներկայացնել մի տեքստ»` ուղղված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն, գրում է «Nouvelles d`Arménie»-ին: «Մեր պայքարին կարող են նպաստել նախագահական ընտրությունները, քանի որ բոլոր թեկնածուներն ստիպված կլինեն պաշտոնական դիրքորոշում հայտնել», – Սենատի առջեւ հավաքված հայ ցուցարարներին ասել է Պյուպոնին ` քննադատելով նրանց, ովքեր «նախընտրական շրջանում խոստումներ են շռայլում»: Հիշեցնենք, որ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել էր աջակցել Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծին, որի ընդունումը սակայն օրերս մերժվեց: Պյուպոնին նշել է, որ ներկայացվելիք նախագիծը շատ պարզ է լինելու. «Ֆրանսիան երկու ցեղասպանություն է ճանաչել, միայն պետք է ասի, որ իր տարածքում այդ ցեղասպանությունների փաստը չի կարող ժխտվել»: Նա նաեւ ավելացրել է, որ «այդ տեքստը պարզ լինելով` քննարկման առարկա չի կարող լինել: Այդ ժամանակ, վերջապես, մենք կարող ենք հույս դնել մեր հավատարիմ բարեկամների վրա»: |
__________________
bleib mal cool... ![]() |
|
![]() |
![]() |
|