VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Մամուլի ազատությունն Հայաստանում - Свобода печати в Армении |
LinkBack | Thread Tools | Display Modes |
02 Apr 07, 16:56 | #1 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Մամուլի ազատությունն Հայաստանում - Свобода печати в Армении
A1PLUS //
-------------------------------------------------------------------------------- ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ՚ՓԱԿԱԳԻԾՙ [04:52] 02 Ապրիլի, 2007 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=47299 ] Այսօր ժամը 13.00-ին ՚Փակագիծՙ ակումբում նախատեսված Արամ Գասպարի Սարգսյանի ասուլիսը չի կայացել: ՚Ասուլիսի ընթացքում ներխուժեցին ԺԱԿ-ի նախագահ Սպարտակ Մելիքյանի 15 սափրագլուխները եւ ընդհատեցին մամուլի ասուլիսը: Նրանք հայտարարեցին, որ այդ տարածքը ԺԱԿ-ը գնել է: Ես նրանց խնդրեցի թույլ տալ ավարտել ասուլիսը, սակայն նրանք սկսեցին քաշքշել ու հայհոյել լրագրողներինՙ,- Ա1+ին տեղեկացրեց ՚Փակագիծՙ ակումբի նախագահ Ագապի Հայկազունին : Նրա ասելով՝ սափրագլուները իրեն թույլ չեն տվել նաեւ վերցնել ՚Փակագծիՙ գույքը: Այսօր մինչեւ ուշ երեկո ՚Փակագիծՙ թերթի աշխատակիցներն ու գլխավոր խմբագիրը գտնվում էին գրասենյակում, որպեսզի ԺԱԿ-ի սափրագլուխները չտանեն իրենց գույքը: ՚Միջադեպից անմիջապես հետո ես զանգահարեցի Էրեբունի համայնքի ոստիկանությունը: Ներկայացավ անձամբ ոստիկանապետ Նվեր Հովհաննիսյանը, եւ քրեական գործ հարուցվեց հանցագործների նկատմամբ: Ավելի ուշ, երբ կրկին զանգեցի ոստիկանություն եւ խնդրեցի գալ եւ օգնել մեր գույքը տեղափոխել, նրանք հրաժարվեցին: Ես հասկացա, որ ոստիկանությանը ճնշել ենՙ,- ասաց տիկին Հայկազունին: Այսօր այս միջադեպից հետո ՚Փակագծիՙ խմբագրություն են ներկայացել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները: Նրանց ներկայությամբ սափրագլուխները մեխել են խմբագրության դռները, որպեսզի թերթի աշխատակիցները չկարաղանան դուրս բերել համակարգիչներն ու գույքը: Ագապի Հայկազունու խոսքերով իրենք չեն պատրաստվում դուրս գալ խմբագրությունից՝ թողնելով իրենց պատկանող գույքը եւ գիշերելու են խմբագրությունում: |
||
__________________
|
|||
|
02 Apr 07, 17:02 | #2 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Հայաստանում գնալով մամուլն վերածվում է փողատերերի կցորդի։ Գնելով դատավորներին ու իրավապահ պաշտոնյաների, փողատերերն փորձում են տիրանալ կամ ուղղակի խաթարել աշխատանքն այն մամուլի միջոցների, որոնք իրենք քաղաքական մրցակիցներին ամբիոն են տրամադրում...
|
||
__________________
|
|||
|
02 Apr 07, 17:15 | #3 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
ՓԱԿԱԳԻԾՆ ԷԼԻ ՉԻ ՏՊԱԳՐՎԵԼ
14:40 Yerevan | 10:40 GMT | Saturday 31 March «Փակագիծ» թերթն այսօր դարձյալ լույս չի տեսնելու եւ դարձյալ պատճառը ԺԱԿ կուսակցության ղեկավար Սպարտակ Մելիքյանն է: Նա ամեն հնարավորն ու անհնարն անում է, որպեսզի «Փակագիծը» փակվի: Դատական քաշքշուկներից հետո, որոնք Սպարտակ Մելիքյանի համար ցանկալի արդյունք չտվեցին, այսինքն` «Փակագիծը» շարունակեց տպագրվել, հիմա էլ ԺԱԿ ղեկավարը գնել է Տիգրան մեծ 65 ա հասցեում գտնվող շենքի մի քանի հարկերը եւ «Փակագծին» երեկ ստիպում էր ազատել տարածքը: ԺԱԿ ներկայացուցիչները անգամ թույլ չէին տալիս, որ խմբագրության գույքը շենքից դուրս հանվի: Երեկ «Փակագիծ» ակումբում պետք է կայանար Արամ Գ.Սարգսյանի մամլո ասուլիսը, սակայն ԺԱԿ-ի հաստավիզ տղաները լրագրողներին ու օպերատորներին ուղղակի դուրս շպրտեցին ակումբից, իսկ ակումբի հյուրը շվարած էր մնացել կատարվածից: ԺԱԿ ներկայացուցիչները շեշտում էին, որ մրցույթի արդյունքում Սպարտակ Մելիքյանն է հաղթել ու 72 մլն դրամով գնել է շենքի մի քանի հարկերը, իսկ «Փակագծի» գլխավոր խմբագիր Ագապի Հայկազունին պնդում էր, որ իրեն պետք է նախապես տեղյակ պահեին տարածքն ազատելու մասին: Բացի այդ, «Փակագիծը» պայմանագիր ուներ, որով մինչեւ 2007-ի դեկտեմբերի 30-ը իրավունք ունի զբաղեցնել տարածքը: Թերթի խմբագիրը ստիպված էր ոստիկանություն դիմել, շուտով ժամանեցին Էրեբունու ոստիկանության բաժնի աշխատակիցները` ոստիկանապետի գլխավորությամբ եւ ընդունեցին հայտարարությունը: Նույն տարածքում է տեղավորված նաեւ «Իսկական իրավունքը», որին Սպարտակ Մելիքյանն առայժմ ձեռք չի տալիս: Մենք տեղեկացանք, որ «Փակագծին» նոր տարածք է տրամադրվել: |
||
__________________
|
|||
|
23 Jul 07, 17:47 | #4 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Re: Մամուլի ազատությունն Հայաստանում - Свобода печати в Армении
«Պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովը» հերթական թոզփչոցին է - իրենց ժողովրդավար հռչակած ղեկավարների կողմից, «հետաքրքիր է» ինչ սկզբունքներով են ղեկավարվում այս անձիք, երբ որոշում են սրան բաց թողել, սրան ոչ...
http://www.zhamanak.com/article/6813/ Արման Բաբաջանյանին նույնիսկ տարուց ավելի բանտում պահելուց հետո, չեն ցանկանում պայմանական-վաղաժամկետ ազատել, երևի այն պատճառով, որ մարդ չի սպանել, բյուդջէ չի թալանել - այ որ արած լիներ իրենից չեին վախի, կթողեին ազատ ֆռֆռա։ Արման Բաբաջանյանի ազատարձակմանը դեմ քվեարկած հանձնաժողովականների անունները` Հովհաննես Հունանյան` ոստիկանապետի տեղակալ, Ռոմիկ Հարությունյան` ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ, Սամվել Վասիլյան` ՀՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության խորհրդատու, Սուրեն Քրմոյան` առողջապահության նախարարի խորհրդական, Ռաֆիկ Հովհաննիսյան` ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ: Last edited by voter; 23 Jul 07 at 17:49.. |
||
__________________
|
|||
|
20 Aug 07, 18:20 | #5 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Re: Մամուլի ազատությունն Հայաստանում - Свобода печати в Армении
Раздача листовок в Армении в лучших традициях советских времён пресекается полицией.
Вчера полицейские грубо пытались предотвратить раздачу листовок в о полит заключённых Армении - Сефиляна, Бабаджаняна, Арзуманяна, организованной группой Алтернатива (Никол Пашинян) и партией Наследие (Раффи Ованисян) http://www.armenialiberty.org/armeni...BB382CA681.ASP В Европе думают как правильно дать по рогам владельцам общественных зданий как супермаркеты, торговые центры, запрещающих распространение политических листовок, а наши деградируют со дня на день. Может как в северной корее секту ким чор ин обоснуют и будут на доди гагиков иль робиков молиться? "Политические деятели в Армении напоминают сектрантов, беспощадно относящихся к неверующим" А.Абрамян глав.ред.Аравот |
||
__________________
|
|||
|
21 Aug 07, 21:17 | #6 (permalink) |
Top VIP VIP Ultra Club
|
Ответ: Մամուլի ազատությունն Հայաստանում - Свобода печати в Армении
А в Армении вообще есть независимые печатные издания и СМИ?
|
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
|
22 Aug 07, 12:44 | #7 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Re: Մամուլի ազատությունն Հայաստանում - Свобода печати в Армении
Независимые от правительства есть, самые известные
http://www.zhamanak.com/ http://www.hzh.am/ http://www.azgdaily.eu/ http://www.a1plus.am/arm/ http://www.aravot.am/ |
||
__________________
|
|||
|
|
|
|