Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...

Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

Reply
 
ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

LinkBack Thread Tools Display Modes
Old 14 Feb 08, 04:48   #15 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17 azadakrum is on a distinguished road
Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

ԱԶԱՏԵԼ ԵՆ` ՍԵՐԺԻՆ ՉԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մեր թերթում մոտ 10 օր առաջ անդրադարձել էինք □Վարդաշեն□ քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու պատմությանը:

Ըստ այդմ, Գ. Հովհաննիսյանին աշխատանքից ազատել էին, քանի որ նրա հայրը` Համլետ Հովհաննիսյանը, ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից է: Նա Լոռու մարզի պատասխանատուն է: Մեր հրապարակումից հետո ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից մի հերքում էին ուղարկել այն մասին, որ Հովհաննիսյանը ազատվել է իր դիմումի համաձայն, եւ նրան ոչ ոք աշխատանքից չի ազատել: Այս հերքումից մի քանի օր անց` փետրվարի 7-ին, Գ. Հովհաննիսյանը ձերբակալվել էր: Իսկ երեք օր անց նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Համլետ Հովհաննիսյանը, ով հատուկ գնդի նախկին հրամանատարն է եւ համանուն հասարակական կազմակերպության վարչության անդամ, մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են իրադարձությունները զարգացել: Ըստ այդմ, երբ նախագահական ընտրությունների քարոզարշավը թափ է հավաքել, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետը իր որդուն կանչել է իր մոտ եւ պահանջել է ազատման դիմում գրել: □Իրեն ասել են` Գագիկ ջան, քանի որ հայրդ Ալավերդիում ակտիվ մասնակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավին, դու պետք է աշխատանքից ազատվես: Համոզել են դիմում գրել, որպեսզի հետագայում հնարավոր լինի նրան այլ, իբր ավելի լավ աշխատանքի ընդունել□,- պատմում է Հ. Հովհաննիսյանը: Վերջինս որդու կողմից դիմում գրելու մասին իմանալուց հետո զայրացել է: Այսինքն, ըստ Հ. Հովհաննիսյանի, եթե ցանկանում էին ազատել, թող աշխատանքից հեռացնեին, ինքը` Գ. Հովհաննիսյանը, չպետք է նրանց ճնշումներին տեղի տար եւ դիմում գրեր: Փետրվարի 1-ից Գ. Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է, իսկ մոտ մեկ շաբաթից նրան ձերբակալել են: Փետրվարի 10-ից նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Փաստաբան Հովիկ Արսենյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գ. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է մի քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է դեռեւս 2007-ի օգոստոսին տեղի ունեցած մի միջադեպի փաստի առիթով: Քրեական գործը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Հովհաննիսյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Քրեական գործի պատճառը եղել է ավազակային հարձակման համար երեք անգամ դատապարտված եւ ներկայումս պատիժ կրող մի դատապարտյալի բողոքը, ըստ որի` իբր իրեն Գ. Հովհաննիսյանի հրահանգով ծեծել են: Ի դեպ, սույն դատապարտյալի մականունը Մարմնավաճառ (Պուտանկա) է: Ինչեւէ, քրեական գործի աբսուրդն այն է, որ Մարմնավաճառի բողոքում նշված նրան ծեծողների դեմ որեւէ հետապնդում չի իրականացվում, եւ նրանք շարունակում են պաշտոնավարել, իսկ Գ. Հովհաննիսյանն այսօր անազատության մեջ է:

Տեղի ունեցածի պաշտոնական կողմը որեւէ տրամաբանական բացատրության չի դիմում, ուստի նրա ստվերային կողմը առավել ուշագրավ է: Ըստ Համլետ Հովհաննիսյանի, իր որդու ձերբակալությունից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իրենց ընդհանուր ծանոթի միջոցով Գ. Հովհաննիսյանին ազատելու պայման է առաջարկել: □ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասել էր, որ Համլետին ասեք, թող հետ կանգնի իր քաղաքական հայացքներից, մենք էլ իր որդուն բաց թողենք: Ես էլ պատասխանեցի, որ գնացեք ասեք, ասենք, հետ եմ կանգնում, թող որդուս բաց թողնի□,- պատմում է Հովհաննիսյանը: Բնականաբար, Հովսեփյանը հասկացել է, որ Հ. Հովհաննիսյանն իրեն հեգնել է, եւ պահանջել է, որ նա Սերժ Սարգսյանի օգտին աշխատի, որից հետո խոստացել է ազատ արձակել նրա որդուն: □Մի մարդ, որը պատրաստ է մի գրչի հարվածով ուրիշի երեխայի ճակատագիրը խորտակել, ապա կարող է նույն կերպ նաեւ իր երեխայի հետ վարվել□,- ասում է Հ. Հովհաննիսյանը: Ինչեւէ, գլխավոր դատախազը խոստացել է Գ. Հովհաննիսյանի կալանավորման խնդրին անդրադառնալ փետրվարի 20-ին: □Նա իր ձեւով փետրվարի 20-ին կանդրադառնա իմ որդուն ազատությունից զրկելու խնդրին, ես իմ ձեւով այդ կանեմ□,- ասում է հատուկ գնդի նախկին հրամանատարը: Այս ամենից հետո նա հռետորական հարց է բարձրացնում` ո՞վ է այժմ իրականում չարաշահում պաշտոնական դիրքը` իր որդի՞ն, թե՞ Հովսեփյանը, ով իր ձեռքի տակ եղած ողջ համակարգը ներդրել է մեկ մարդու` նախագահի իշխանական թեկնածուի` Սերժ Սարգսյանի շահերը սպասարկելու համար: Հատուկ գնդի հրամանատարի խոսքերով, տեղի ունեցածն ունի նաեւ լուրջ բարոյական կողմ: □Ես սկզբից մինչեւ վերջ մասնակցել եմ Ղարաբաղյան պատերազմին: Ես պատերազմում հաղթած հրամանատար եմ: Այսօր Ղարաբաղից եկած ինչ-որ երկու անձնավորության ծառաները փորձում են խորտակել նրանց երկիրն ազատագրած մարդու երեխայի ճակատագիրը□,- ասում է Համլետ Հովհաննիսյանը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
 
azadakrum is offline  
Reply With Quote
Old 15 Feb 08, 13:08   #16 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

Quote:
Originally Posted by azadakrum View Post

Ըհը, արդեն սա լուրջ է ու կարծում եմ, շատերի համար կասկածների փարատման հնարավորություն կլինի, իսկ Հովսեփյանին քաղաքական բանտարկյանլերի շարքշ դասելու հիմք...
 
voter is offline  
Reply With Quote
Old 15 Feb 08, 13:15   #17 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

Quote:
....չի կարողանում մոռանալ 1996-ի կեղծիքները, որ թույլ չտվեցին իրեն նախագահ դառնալ: Իսկ եթե նա, Րա‎ֆֆին, մի գուցե ուրիշներն էլ ուզում են անօրինության իրավիճակը շտկել, թող շտկեն: Խանգարողն ո՞վ է:
Բայց մի ուրիշ հարց էլ կա: Ասենք չկեղծվեցին ընտրությունները: Պատկերացնում ե՞ք թե ով կընտրվի: Թե՞ կարծում եք, որ այդ դեպքում ձեր նախընտրած թեկնածուն Տիգրան Կարապետիչից էապես շատ ձայն կհավաքի:....

Հայության համար բազմակուսակցական ընտրությունները ընդհանրապես արժեք չեն ներկայացնում: Միամիտ, նյութապաշտ, անգրագետ, անտեղյակ ընտրազանգվածը ազգի հետ քիչ կապ ունի: Ընտրությունները նրա համար են:
Տխուր է տեսնել, որ ժողովրդի կարծիքը հաշվի առնել չառնելը նման կերպ, միգուցե անգիտակցաբար ոտնահարվում է։ Երբ ենք մենք հասկանալու, որ անկախ մեր անձնական կարծիքից, կա նաև մեծամասնությունը, որին կամ պիտի մեր կարծիքը բացատրենք հասցնենք որպես արժեք կամ մի կողմ քաշվենք, ինչը Մանուկյանը բազմաթիվ անգամ, ոչ միայն վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, արել է, մասնավորաբան 1991իմ թույլ է տվել որ ԼՏՊն իր համար նախագահի պաշտոն ստեղծի ու ընտրվի, երբ ամբողջ գործը ու լծակները այն ժամանակ գտնվում էին ՀՀ վարչապետի Վ.Մանուկյանի ձեռքում։

Մի բան միայն ինքնահակասական է, ձեր համոզմունքների մեջ - ինչու էք ժողովրդի քվեն ման գալիս, եթե ձեր թողնել չթողնելով պիտի լինի՞

Իսկ այն մտավախությունը, որ կարող է ով ասես ընտրվել - միապետական տխմարություն է, ժողովուրդը ում ընտրի նտա հետ էլ պետք է հաշվի նստել - դուրներդ չի գալիս հեռացեք, մի աշխատեք այդ մարդկանց հետ...

Ժողովրդական ասացվածք կա
«ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂԻ ԳԼՈՒԽԸ ԾԱԿ Է»
 
voter is offline  
Reply With Quote
Old 15 Feb 08, 14:31   #18 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

voter is offline  
Reply With Quote
Old 31 May 10, 19:23   #19 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Icon12 ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ Альтернативный парламент Alternative Parliament

Այսօր կարդալով Սարդարապատ շարժման նոր նախաձեռնության մասին ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, շատ ոգևորվեցի։ Սկսում եմ հավատալ, որ Սարդարապատ շարժումը կարող է դառնալ ընդիմության ուժերի հիմնական ճակատ, եթե այդ գաղափարը իրականանա...
Quote:
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Մայիսի 30-ին տեղի ունեցավ Սարդարապատ շարժման նախաձեռնության Հայոց պետականության հրամայականը խորագրով առաջին խորհրդաժողովը։ Ժողովին մասնակցում էին քաղաքական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, երիտասարդներ։

Մտքերի փոխանակման ընթացքում կարևորվեց նոր որակի առաջնորդող խմբի ստեղծման անհրաժեշտությունը։ Վերջինս պետք է խարխսված լինի պետականության վերականգման գործում հայակենտրոնության և սոցիալ-արդարականության սկզբունքների վրա, ստեղծելով առողջ քաղաքացիական հասարակություն, որն էլ կդառնա հզոր և միասնական Հայաստանի ստեղծման անհրաժեշտ հիմքը։

Խորհրդաժողովում նշվեց, որ իշխող հակաազգային ու հակապետական ռեժիմի պայմաններում արդար ընտրությունների անցկացումը անհնար է, ուստի անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային Խորհրդարան: Այն պետք է ապահովի հայաստանակենտրոնության սկզբունքին հավատարիմ մարդկանց և ուժերի համագործակցության դաշտը, ինչպես և առավել լայն բազմակարծություն և քաղաքացիական հասարակության բազմազանության հնարավորությունը:

Ստեղծվելիք Խորհրդարանը հիմք կհանդիսանա քաղաքական միջավայրի վերականգնման, քաղաքական ուժերի կայացման, նոր գաղափարների և մոտեցումների, ծրագրերի և մթնոլորտի բյուրեղացման համար, իբրև նոր Հայաստանի կայացման և հայկական պետականության զարգացման ուղենիշ: Այս մասին տեղեկացնում է Սարդարապատ շարժման նախաձեռնության մամուլի ծառայությունը:

14:03:22 - 31/05/2010

Quote:
AЛЬТЕРНАТИВНЫЙ ПАРЛАМЕНТ

30 мая состоялась первая конференция «Веление армянской истории», созванная по инициативе движения «Сардарапат». В работе конференции принимали участие политические деятели, представители интеллигенции, молодежи.

Была отмечена необходимость создания группы лидеров нового качества. В основу ее деятельности должны быть заложены патриоцентричность и принцип социальной справедливости, цель – создание гражданского общества.

На конференции было отмечено, что в условиях правящего антинационального и антигосударственного режима проведение честных выборов не представляется возможным, поэтому необходимо учредить «Альтернативный парламент».

Парламент станет платформой для реанимации политического климата, становления политических сил, кристаллизации новых идей, программ и атмосферы - как курса на построение новой Армении. Об этом сообщает пресс-служба движения «Сардарапат».

14:17:34 - 31/05/2010
Наконец то в Армени началось движени в сторону парламентаризма и первой ласточкой стало решение движения Сардарапат о намерении собрать алтернативный парламент Армении.

Сардарапат это непартийное народное движение, где активистами являються Сефилян, Хзмалян и помоему некоторые из партии Жарангутюн Раффи Ованисяна а также многие соратники Армянского национального конгреса ЛТП, которые противники решения вопроса Арцаха уступками...

Quote:
N ALTERNATIVE PARLIAMENT

On May 30, the first conference of Sardarapat movement initiative entitled “Imperative of the Armenian statehood” took place. Political figures, intellectual, artists and youths participated in it.

In the course of exchange of thoughts, the necessity of forming a new quality leading group was stressed. It is to be based on the issue of restoration of statehood creating sober civil society which is to become the basis for a powerful and united Armenia.

It was noted during the conference that under the current anti-national regime, fair elections are impossible, hence, it is necessary to form an alternative Parliament. The new Parliament will crystallize new ideas, approaches, projects and atmosphere as a landmark for a new Armenia. The press service of Sardarapat movement reports.
14:14:35 - 31/05/201
 
voter is offline  
Reply With Quote
Old 31 May 10, 23:34   #20 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ Альтернативный парламент Alternative Parliament

Quote:
Originally Posted by voter View Post
Այսօր կարդալով Սարդարապատ շարժման նոր նախաձեռնության մասին ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, շատ ոգևորվեցի։ Սկսում եմ հավատալ, որ Սարդարապատ շարժումը կարող է դառնալ ընդիմության ուժերի հիմնական ճակատ, եթե այդ գաղափարը իրականանա...
Հուսով մի մնա , ոչ մի կոնկրետ քայլեր չեն լինի...
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Old 02 Jun 10, 15:53   #21 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

Այս թեման նորից ակտուալ է դարձել, Սարդարապատ շարժման ստեղծման ու նրա նոր նպատակի - այլընտրանքային խորհրդարանի հետ կապված։
Ես կարդալով պ.Խզմալյանի կարծիքը կասկածներով եմ պարուրվել, քանի որ հիմնարար հարցը, որ ժողովուրդը պիտի իր ներկայացուցիչներին ընտրի և ոչ թե առանձին մարդին, նույնիսկ եթե համոզված են իրենց չաձանիշների անսխալականության մեջ։

Ասածս այն է ինչ արդեն գրել էի մի քանի տարի առաջ անկախ մեր անձնական կարծիքից, կա նաև մեծամասնությունը, որին կամ պիտի մեր կարծիքը բացատրենք հասցնենք ու դարձնենք նրա համար արժեք կամ մի կողմ քաշվենք։ Մտավախությունը, որ կարող է ով ասես ընտրվել - միապետական տխմարություն է, ժողովուրդը ում ընտրի նտա հետ էլ պետք է հաշվի նստել։

Ես այն ժամանակ հակադրվում էի, - դուրներդ չի գալիս հեռացեք, մի աշխատեք այդ մարդկանց հետ, բայց հիմա հահոզված եմ, Սարդարապատի ակտիվիստները պիտի ոչ թե առանձին այլ հենց ՀԱԿում պայքարեն իրենց տեսակետը Արցախի լուծման, որպես ՀԱԿի հիմնական տեսակետ դարձնելու համար։ Համոզված եղեք, որ եթե կենգրեսի մյուս մասնակից ուժերից գոնէ մեծամասնության հետ համաձայնության եթե գաք Արցախի հարցում ինչ որ լուծման շուրջ - հուսամ առանց հող հանձնելու լուծում դա կլինի, ապա փոքրամասնությանը ուրիշ բան չի մնա քան համակերպվել այդ տարբերակին, ու հռչակել այն որպես ՀԱԿի հիմնական տարբերակ։ Նույնիսկ եթե փոքամասնությունում մնան կառկառուն դեմքերով ուժեր մեկ է առանձին դեմքերը չեն որոշողը այլ մեծամասնությունը։ Փորձել սկզբում ժողովրդին համոզել, որ ՀԱԿը հմոզվի դժվար գործ է, սկսեք փոքրից ՀԱԿի մասնակից ուժերից յուրաքանչյուրի հետ քննարկեք ու որոշեք ինչ լուծման տարբերակ Արցախի համար կարող եք ներկայացնել....

Ցավոք Սարդարապատ նախաձեռնության աջակից ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆի հետ քննարկումներում նա հոռետեսորեն է վերաբերվում նման փորձեին ՀԱԿում Արցախի կա որևէ ուրիշ հարցում, ինչ որ ուրիշ դիրքորոշում առաջ տրանելուն քան ԼՏՊին է
Quote:
ՀԱԿ-ի ներսում քննարկում անցկացնելու դեպքում հենց Լեւոնի դիրքորոշումն էլ կհաղթի: եթե անգամ դահլիճում նստած լինեն մարդիկ, որոնց հետ առանձին խոսելով տեսնես որ Լեւոնի պես չեն մտածում, ուրիշ ձեւով են մտածում, էլի մեկա` առարկողը մենակ «Սարդարապատը» կլինի, իսկ վերջում Լեւոնի դիրքորոշումը կհաղթի: Եթե դուք ՀԱԿ-ի հավաքներին երբեւէ եղել եք` կհասկանաք ինչ եմ ասում, եթե չեք եղել` գիտեմ որ չեմ կարողանալու ձեզ բացատրել թե դա ոնց ա լինում: Դրա համար էլ իմ համար միանշանակ ա, որ նոր ընդդիմությունը պետք ա ձեւավորվի էս կախարդված շրջանից դուրս:
Բյաց սկզբում ես էլ էի այլ կարծիքի ԼՏՊի գործունեության մասին, կարելի է տեսնել նախորդ տարնիերի քննարկումից, որ նույնիսկ համոզված էի, որ ԼՏՊն զուտ գալիս է Սերժ Սարգսյանին լեգիտիմություն ապահովվելու նպատակով, իսկ Սեֆիլյանին բանտում ԼՏՊին աջակցել համոզելը հենց սերժանտների պլանի մի մասն է։

Բայց իրականում ինչու է ԼՏՊն հետ եկել, դրա շուրջ երևի արդեն պատմաբաններն ու վերլուծաբաններն պիտի տրտնջան, իսկ Ժիրայրն ու մնացած Սարդարապատի ակտիվիստները պիտի առաջ գնան օգտագործելով ԼՏՊի կողմից տրամադրված տրամպլինը - նախնական ստարտը, չի կարելի այդ ստեղծվածը թողնել մարի, ու անօգտագործելի դառնա, նույնիսկ եթե ինքը ԼՏՊն դեմ լինի, որ իր առօրյա ստեղծած ՀԱԿը ուրիշ ուղղությամբ այլևս ընթանա....

Ինձ թվում է, վերջին Գյումրու հավաքում ԼՏՊի բացակայությունը վկայում է նրա մասին, որ նա հիմա սպասում է տեսնի ով է ի վիճակի ՀԱԿի ստեղծած պոտենցիալը իրենով անել ու լիարժեք օգտագործելու....
 
voter is offline  
Reply With Quote
Reply

Tags
սարդարապատ, парламентаризм, сардарапат

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off

All times are GMT +4. The time now is 02:13.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds

Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.

Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60