![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
![]() |
ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն: |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#1 (permalink) | ||
|
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:
Ենթադրում եմ, որ թեման վերաբերվում է իմ այն պնդումներին, որ ես արել եմ այս գրառման մեջ
Այս, որ իմ ենթադրությունը – Սեֆիլյանին նպատակդրված ապատեղեկացնում են ՍԵՐԺանտները, կարող այս հաղորդագրությամբ հաստատվել ![]() http://lragir.am/src/printshow.php?id=49537 Հաստատվել այն դեպքում, եթե իսկապես Վարդաշենի պետ Բաղդասարյանին պաշտոնի բարձրացում են տվել... Իսկ եթե նրա պաշտոնական կարիերան չի բարձրացվել, իսկ կապիտան Գոգինյանին ԼՏՊ–ի այլընտրանքության մեջ Սեֆիլյանին համոզելու ու նրան ա լյա ԼՏՊ ինֆորմացիա հաղոեդելու համար նույնպես չեն խրախուսել ֆինանսապես կամ շուտով ավելի լավ պաշտոնի նաշանակելով, ապա կարելի է համաձայնվել, որ Սերֆիլյանը լիովին տեղեկացված է... Մանրամասները այն մասին, թե ինչքանով է տրամաբանական, որ ԼՏՊն թատրոն է խաղում ոչ միայն Սեֆիլյանին այլ ամբողջ հայությանը ապատեղեկացնելու համար, սփռված են իմ բոլոր գրառումներում։ Բայց կարող եմ մի հասարակ բան ասել, եթե ԼՏՊ անձնուրաց իսկապես նպատակադրված է ոչ թե ընդիմության դեմ պայքարելու համար ու ՍԵՐԺանտներին լեգիտիմ նախագահ դարձնելու համար, ինչպես ստացվեց այս օրերին Վրաստանում – մարդիկ ընտրեցին նրան ում արդեն տանելի են համարում, ապա նման անձնուրացության սահմաններում կարելի էր շատ հեշտ, համակերպվել ընդիմության գոյության հետ ու հայտարարել իր միանալուն ընդիմությանը, չէ որ մի բանում «կասկած» կարծես թե չկա, որ ԼՏՊ էլ մնացած բոլոր ընդիմադիրներն էլ պայքարում են այսօրվա իշխանավորներին պաշտոնանկ անելու համար... Իսկ եթե ԼՏՊն զուտ իրեն հատուկ քմահարանքով համարում է, որ իրենցի բացի բան չկա, որին կարելի է միավորվել ու փոքր մարդիկ այստեղ որոշող դեր չունեն ուրեմն նա չի կարող դառնալ փոքրիկ մարդկանց առաջնորդը, իսկ մեծամասնությունը, դրանք փոքր մարդիկ են... Վանոի նման հանճարեղ ինտրիգան ու քաղաքագետներ ժողովուրդը մեծ քանակներով ծնել ի վիճակի չէ – ուրեմն ԼՏՊի շանսերը ավելի քիչ են, քան Պատարկացաշվիլու, որին թատերականորեն սարքեցին ընդիմադիր ու հալածվող Վրաստանում։ ԼՏՊի լիմիտը այդքան 7%, որ լինի արդեն հաջողություն կլինի Իմ բարեմաղթանքները Ժիրայրին, առողջույթուն Սուրբ Ծննդյան կապակցությամբ անձուրաց մեր մարտիկին, որը մի ժամանակ Արցախի ճակաում էր դիրքերը պահում հիմա քաղաքական դաշտում է շատերիս համար դիրքեր պահում, անկախ նրանից, մենք համամիտ ենք մեր արածներում թէ ոչ, միայն նպատակադրվածությունը նրա բավարար է... |
||
|
__________________
|
|||
|
|
|
|
|
#2 (permalink) |
|
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 18
![]() |
Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:
Պետք եղածից շատ խոսվեց Ժիրոյի ապատեղեկացվածության մասին: Բայց նման բոլոր խոսակցություններ վարողները որպես կանոն հենց իրենք են շատ ավելի ապատեղեկացված և կողմնապահ: Ինչ վերաբերում է պրովազգեն կամ դաշնակցական քննադատություններին, ապա դրանք իմ կարծիքով քննադատության չեն դիմանում:
Ես դեմ եմ ԼՏՊ-ին ամբողջ հոգով, մտքով և փաստացի կեցվածքով: Սակայն զսպում եմ հակալևոնականությունս` պրոսերժական չդառնալու համար: Որովհետև անգամ կույրը կարող է տեսնել, որ ԼՏՊ-ն է այսօր Սերժի միակ հակառակորդը` նույնիսկ եթե նա ի հայտ է եկել, որպեսզի ուրիշ մեկը չհայտնվեր: ԼՏՊ-ն արդեն այսօր ունի առնվազն 200-250 հազ ձայն, ինչը ավելին է քան Վահան Հովհաննիսյանի 170-180 հազարը, Արթուր Բաղդասարյանի շուրջ 100 հազարը, իսկ Վազգեն Մանուկյանը` Գեղամյանի, Կարապետիչի նման 5%-ը չի հաղթահարելու: Սա իհարկե չի նշանակում, թե ԼՏՊ-ն անպայման մտնելու է երկրորդ փուլ, որովհետև Հայաստանում 700 հազարից ավելի ընտրողներ սովորաբար իրենց ձայները վաճառում են կամ նվիրում իրենց չինովնիկ կամ որևէ օլիգարխի ծառայող ազգականներին: Սերժը այդ ձայների շնորհիվ ակնկալում է արդեն առաջին փուլում ստանալ 55%: Որքան էլ որ չսիրենք ԼՏՊ-ին, պետք է հաստատենք, որ այսօր միայն նա է կարող և հիմա փորձում է խանգարել Սերժին: Եվ ՍԵրժն էլ միայն նրանից է վախենում ու նրան է խանգարում: Նույն սոցիոլոգիական փաստերը իհարկե կարելի է մեկնաբանել նաև որպես ԼՏՊ-ի խաղ, սակայն դրանցից չի կարելի եզրակացնել, թե □բոլորը (թեկնածուները) պայքարում են այսօրվա իշխանավորներին պաշտոնանկ անելու համար□: Օրինակ, Վահան Հովհաննիսյանը պայքարում է գոնե ԼՏՊ-ին հավասար ձայներ ստանալու համար, որպեսզի վաղը Սերժին համոզի, թե առանց իր աջակցության նա նախագահ չէր դառնա և դրա դիմաց մի քանի նախարարական տեղ ստանա: Արթուր Բաղդասարյանը պայքարում է քաղաքական դաշտում իր տեղը պահպանելու համար, որովհետև եթե նա հիմա ավելի քիչ ձայն ստանա, քան կես տարի առաջ, ապա նրա կուսակցությունից առնետավազքը ավելի կսաստկանա: Վազգեն Մանուկյանը վաղուց խաղից դուրս է և հիմա Սերժն է նրան ուժ տալիս և օգտագործում ԼՏՊ-ի նկատմամբ նրա ոչ անհիմն ատելությունը: Գեղամյանը, Արամ Հարությունյանը և Արման Մելիքյանը սերժական հակաԼՏՊ նախագծեր են ընդամենը: Նկատենք, որ հակավազգեն, հակավահան կամ հակաարթուր նախագծեր գոյթւոյւն չունեն: ԼՏՊ-ն ընդհանրապես չէր կարող առաջադրվել, եթե որևէ կենդանի ընդդիմադիր մնար դաշտում: Ուստի պատահական չէ, որ բոլոր նախկին ընդդիմադիրները այսօր դիրքորոշվում են կամ հոգուտ Սերժի` նրանից ֆինանսավորվելու համար, կամ իրենց վերջին հույսը ստիպված կապում են ԼՏՊ-ի հետ, որին ժամանակին քննադատել ու մեղադրել են նախկին արածի ու չարածի համար: Մենք կարող ենք համաձայնվել այն հարցում, որ ԼՏՊ-ն հանցագործ է: Այդ դեպքում նաև պետք է ընդունենք, որ նրա □հանցագործ□ կառավարման ամենացավալի հետևանքը այսօր հաստատված վարչակարգն է: Հիմա նա հայտարարում է, որ ուզում է Հայաստանն ազատել Սերժից: Դա են հաստատում նաև նրա գործողությունները և Սերժի հակաքայլերը: Ճիշտ է, բացառված չէ, որ հետո ավելի վատ վարչակարգ հաստատվի: Բայց որն է մեր ընտրությունը: Ընթանում է քարոզչկան պատերազմ, որի տարատեսակ ազդեցություններին ենթարկվում են հարյուր հազարավոր մարդիկ: □Ինքնուրույն մտածող□` քարոզչական ազդեցություններից ազատ շարքային մարդիկ տոկոս չեն կազմում և չեն կարող ազդել իրադարձությունների զարգացման վրա: Իսկ քարոզչական ազդեցություններին ենթակա հարյուր հազարները, եթե իրենք կուսակցականացված չեն, ապա այսօր ընտրում են Սերժի և Լևոնի միջև: Դա Հայաստանի երրորդ հանրապետության (մեր եվրոստանդարտ պետականության) ճգնաժամի փայլուն դրսևորում է: Նման պետությունը միայն այսպիսի այլընտրանք է ունակ առաջարկել մտածող Հայ մարդկանց: ԱԱ www.azadakrum.org |
|
|
|
![]() |
| Tags |
| սարդարապատ, парламентаризм, сардарапат |
|
|
|