09 Jul 10, 19:40
			
			
		 | 
		
			 
			#11 (permalink)
			
		 | 
	
	
			
			
				
			
			
			
				
			
			
				
				Join Date: Apr 2009 
				Location: 亞美尼亞 
				
				 
				
				
				
				Rep Power:  20   
				
				     
				 
			 
	 | 
	
	
	
		
		
			
			 
				
				Re: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт
			 
			 
			
		
		
		
	Quote: 
	
	
		| 
			
				Մաթեւոսյանին ընդդիմության հետ կապելու տարբերակը հօդս էր ցնդել, քանի որ նա առերես հարցաքննություններից մեկի ժամանակ նշել էր իր եւ Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի մտերիմ հարաբերությունների մասին: Արդյունքում, ԱԱԾ-ն հրաժարվել էր Մաթեւոսյանին որպես «ընդդիմության քիլլեր» ներկայացնելու տարբերակից, բայց «դարի մահափորձի» վարկածից չեն հրաժարվել, եւ այն տեղ է գտել նաեւ մեղադրականում: Ըստ այդմ, Քոչարյանի եւ Սարգսյանի մահափորձերը պետք է իրականացվեին «աստրոլիտ» անունով ինչ-որ հատուկ հեղուկ պայթուցիկով, որի մասին Արտակ Ղուկասյանն իմացել է ինտերնետից: Այն փշրտող (ըստ մեղադրականի) գործողության պայթուցիկ է, որը հեղուկ վիճակում` գետնին լցվելուց եւ չորանալուց հետո 3-4 օր կարող է պահպանել պայթունավտանգ բոլոր հատկությունները` նույնիսկ անձրեւի ազդեցությունից հետո: Արտակ Ղուկասյանն իբր փորձել է տնայնագործական պայմաններում պատրաստել այդ նյութը, բայց ի վերջո նրան չի հաջողվել այդ անել: Իսկ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին պայթեցնելու բուն արարողությունը, ըստ մեղադրականի, պետք է տեղի ունենար հետեւյալ կերպ. նախ այդ «հրաշք հեղուկը» պետք է լցվեր Ռոբերտ Քոչարյանի ավտոմեքենայի ճանապարհին եւ պայթեցվեր հեռակառավարվող պայթուցիչով: Իսկ արդեն Ռոբերտ Քոչարյանի թաղման ժամանակ պետք է նույն հեղուկով մշակվեր գերեզմանատեղին եւ հարակից տարածքն ու պայթեցվեր: Այլ կերպ ասած, ըստ մեղադրականի, Գագիկ Մաթեւոսյանն իբր իշխանական վերնախավի ցեղասպանության պես մի բան է ցանկացել անել: Այսպիսի սահմռկեցուցիչ սցենար ներկայացնելուց հետո մեղադրականում նշվում է, որ երբ նյութը պատրաստվել է ու փորձարկվել, պարզվել է, որ այն պատրաստ չէ: «Այդ իսկ պատճառով Գագիկ Մաթեւոսյանի կողմից որոշվել է հանցավոր մտադրության իրականացումը հետաձգել` մինչեւ այլ հանցագործությունների կատարման արդյունքում ստացված եկամուտների հաշվին հագեցված լաբորատորիայում անհրաժեշտ ուժգնության պայթուցիկ նյութի ստացումը, սակայն հետագայում` ընդհուպ մինչեւ ձերբակալվելն, այդ ուղղությամբ որեւէ լրացուցիչ գործողություններ չեն հասցրել կատարել»,- նշված է մեղադրականում:
			
		 | 
	 
	 
 http://www.armtimes.com/12587
из стенограммы конкурса "тупой и еще тупее"))  
		
		
		
	 | 
	|   | 
	
	
	
		
		
		
			 
				__________________ 
				Плохая примета – сесть на тюбик вазелина.
			 
		
		
		
	 | 
	| 
	
	 | 
	
	
	
		
		
		
		
		
			 
		
		
		
		
		
		
		
			
		
		
	 |