![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Շուշիի Առանձնակի Գումարտակի Հրամանատար' Ժիրայր Սէֆիլեանը Дело Жирайра Сефиляна About Zhirayr(Jirayr) Sefilyan |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#11 (permalink) | ||
|
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
A1PLUS //
-------------------------------------------------------------------------------- ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿԸ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԱԱԾ-ՈՒՄ [04:12] 10 Մայիսի, 2007 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=48930 ] ՚ԱԼԻԵՒԸ ՈՐՈՇԵՑ ՄԻ ԱՊՏԱԿ ԷԼ ԻՆՔԸ ՀԱՍՑՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆՙ Շուշիի ազատագրման 15-ամյակը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ՚Մարտական Խաչՙ առաջին աստիճանի շքանշանակիր ժիրայր Սեֆիլյանը նշում է ԱԱԾ մեկուսարանում: Սեֆիլյանը ձերբակալվել է 2006 թվականի դեկտեմբերի 9-ին, ազատագրված տարածքները հանձնողների ՚գլուխները ջարդելուՙ պատրաստակամության մասին վերջին հայտարարությունից հետո: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301 հոդվածով՝ իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչերի համար: ԱԱԾ մեկուսարանից ՚Ա1+ՙ-ի հարցերին պատասխանում է Ժիրայր Սեֆիլյանը: -Դուք միշտ ասում էիք, որ Շուշին մեր ազգի հայելին է: Այսօր՝ Շուշին ազատագրվելուց 15 տարի հետո, հայելու պատկերը չի՞ փոխվել: -Ցավոք, ոչ: Շուշին, ինչպես եղել է ՚ուրվականների քաղաքՙ, այդպես էլ մնացել է: Պատերազմի ընթացքում՝ 1993-94թթ-ին Շուշիում ավելի շատ մարդ էր ապրում, քան` ներկայումս: Այսօր փորձում են Շուշիի ազատագրման հոբելյանը օգտագործել նախընտրական քարոզչության համար եւ ինչ-որ շոուներ են կազմակերպում, բայց դրանից, ըստ էության, չի փոխվում արհամարհական վերաբերմունքը, որ տարիներ շարունակ ցուցաբերվում է քաղաքի նկատմամբ: - Դուք անընդհատ խոսում էիք ազատագրված տարածքները եւ առաջին հերթին Շուշին վերաբնակեցնելու մասին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այն չի վերաբնակեցվում: -Շուշին չի բնակեցվում, որովհետեւ Երեւանում Հյուսիսային պողոտա է կառուցվում, որովհետեւ հայ ժողովրդի ոչ մեծ նյութական ռեսուրսները շատ աննպատակ են ծախսվում -Որպես Շուշիի ազատագրման անմիջական մասնակից, 15 տարի առաջ կարո՞ղ էիք ենթադրել, որ Շուշիի ազատագրման 15-ամյակը տոնելու եք ԱԱԾ մեկուսարանում՝ ազատագրված տարածքները հանձնողների ՚գլուխները ջարդելուՙ պատրաստակամության մասին հայտարարության համար: Ի՞նչ եք զգում այսօր: -Ցավոք, անակնկալի չեմ եկել: Արցախյան ազատամարտի շարժիչ ուժը Ազատագրական շարժման ողջ տարիների ընթացքում եղել է հայ ժողովուրդը, իր հավաքական կամքը, իսկ իշխանություններն այն ժամանակ, եւ առավել եւս հիմա՝ միշտ էլ արտահայտիչը չեն եղել մեր ազգային նպատակների ու իղձերի: Արցախյան շարժումը ինչքան էլ հայերիս սրտովն էր, կարծում եմ, որ այն այդ պահին սկսելը մեր կողմից չէր պլանավորվել: Եվ ինչ-որ տեղ անակնկալի եկած հայ ժողովուրդը չկարողացավ ձեւավորել իր սեփական նպատակներն ու իդեալներն իրականացնող իշխանություններ: Հայկական իշխանությունը չէր կարող չհասկանալ, որ Արցախյան պատերազմի վերջակետը պետք է դրվեր արեւելյան Քուրի ափին: Այսօր էլ զգում եմ, որ Ազատագրված տարածքների պաշտպանությունը հայ ժողովրդից կպահանջի ջանքեր՝ գուցեեւ հավասարազոր այն ազատագրելու ջանքերին: -Մի առիթով Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 1992- 94 թթ-ին տարածքներն ազատագրողները գիտեին, որ հետո դրանք հետ են վերադարձնելու ԼՂՀ-ի կարգավիճակի դիմաց: Դա այդպե՞ս էր: -Մի անգամ առիթ ենք ունեցել ասելու, որ դա սուտ է: Պատերազմի ոչ մի մասնակից կյանքը ռիսկի չէր ենթարկի մի հողի համար` իմանալով, որ այն հետո պիտի դառնա սակարկության առարկա: Եվ ոչ ոք չէր համարձակվի նման հայտարարություն անել, որովհետեւ բոլորի ձեռքին զենք կար: -Սամվել Բաբայանը մի քանի անգամ հայտարարել է, որ ԼՂՀին առնչվող բոլոր հարցերը, ԼՂՀ ճակատագիրն որոշվում է Երեւանում, եւ այդ իսկ պատճառով նա այստեղ է: Ի՞նչ եք կարծում, ԼՂՀ-ի շահերը պաշտպանելու եւ խնդիրները լուծելու համար Երեւանում գործունեություն ծավալելը լավագու՞յն տարբերակն է: -՚ԼՂՀ շահՙ, կարելի է ասել, ընդհանրապես գոյություն չունի: Կա հայ ժողովրդի շահ Արցախի հարցի վերաբերյալ, որը պետք է պաշտպանվի ամեն տեղ եւ առաջին հերթին՝ Երեւանում: -Շուշիի ազատագրման 15-ամյակը տոնելուց հետո ՀՀ կտեղափոխվի նաեւ Սեյրան Օհանյանը: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը: Դա չի՞ ազդի ԼՂՀ բանակի մարտունակության վրա: Արդյո՞ք ԼՂՀ-ն չի դատարկվում: -ԼՂՀ դատարկումը՝ ֆիզիկապես եւ բարոյապես վաղուց է սկսվել: Դրա պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է ՀՀ իշխանությունների վրա: Հայոց բանակի մարտունակությունը պայմանավորված է նաեւ ՀՀ եւ ԼՂՀ զինվորական առաջին դեմքերի անձնական բարոյական նկարագրերից: Կադրային այս կարգի փոփոխություններն էական ազդեցություն չեն կարող ունենալ բանակի այս կամ այն մասի մարտունակության վրա: -Շուտով ԼՂՀ-ում տեղի կունենան նախագահի ընտրություններ, Սամվել Բաբայանի անունից ՚Դաշինքիՙ խորհրդի անդամ Գնել Ղլեչյանը հայտարարեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ ԼՂՀ նորընտիր նախագահը կլինի ՀՀ իշխանությունների կամակատարը: ԼՂՀ-ում կամակատար նախագահ լինելու դեպքում՝ դա ինչպիսի՞ ազդեցություն կունենա ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա: -Պատերազմի ժամանակ, եթե զինվորական հրամանատարությունն ինչ-որ տեղ կարողանում էր ինքնուրույն կեցվածք ունենալ, ապա այժմ այդ հանգամանքը իսպառ բացակայում է: Արցախի էական կադրային նշանակումները որոշվում են Երեւանում: ՀՀ իշխանությունները որոշել են ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններում էլ պարտադրեն իրենց թեկնածուին, եւ դա չի կարող որեւէ լուրջ ազդեցություն ունենալ ԼՂՀ խնդրի կարգավորման վրա: -Այս պահին խուզարկությունների գործընթաց է սկսվել ՚Քաղաքացիական անհնազանդությունՙ շարժման անդամների բնակարաններում: Նրանց՝ այդ թվում ԼՂՀ Երկրապահների միության նախագահ Արկադի Կարապետյանին, հրավիրել են հարցաքննության: Վերջինս ազատագրված տարածքները վերադաձնելուն կտրականապես դեմ արտահայտվողներից մեկն է: Ինչպե՞ս եք վերաբերվում ԱԱԾ-ի սկսած այս նոր գործընթացին: -Բոլոր այս խուզարկություններն ու ձերբակալությունները վկայում են մի բան, որ իշխող վարչախումբն այնքան էլ վստահ չի իր ուժերին, ամենուրեք սպառնալիք է տեսնում իր իշխանության նկատմամբ եւ բոլոր միջոցներով փորձում է դրանք չեզոքացնել: - ՀՀ նախագահի կոչով այսօր ՀՀ խորհրդարանի քարոզարշավի ընթացքում որեւէ մեկը չի խոսում ԼՂ հիմնախնդրի մասին: Այսինքն՝ հասարակությանն անհայտ է մնում, թե ԱԺ-ում հայտնվող այս կամ այն ուժը ինչպիսի դիրքորոշում ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում եւ անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս կվարվի: ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումներն այսօր հասարակության համար երկրորդակա՞ն են: -Իսկապես, քչերն են իրենց դիրքորոշումն արտահայտել: Ոմանք ավելի լավ է չարտահայտեին (ՕԵԿ), իսկ ոմանք էլ՝ միայն նախընտրական շրջանում է, որ ազգային դիրքերից են խոսում (ՀՅԴ): Ակնհայտ է, որ քաղաքական բոլոր ուժերը խուսափում են Արցախյան խնդրի լուծման հստակ դիրքորոշում դրսեւորել՝ մտնել դրա պատասխանատվության տակ: Դժբախտաբար քաղաքական ուժերը ենթարկվում են քարոզարշավից առաջ Ռոբերտ Քոչարյանի այն հրահանգին, թե ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ցանկացած դիրքորոշում՝ խնդրի շահարկում է: Քաղաքական ուժերը չեն խոսում, որովհետեւ շատ լավ գիտակցում են, որ դավաճանական ընթացքի մեջ են, իսկ Իլհամ Ալիեւը` օգտվելով առիթից, որոշեց մի ապտակ էլ ինքը հասցնի Քոչարյանին եւ հայտարարեց, որ իր եւ Քոչարյանի միջեւ` ազատագրված յոթ տարածքեները հանձնելու վերջնական պայմանավորվածություն կա: Հաջորդ ապտակը կհասցնի համանախագահներից մեկը եւ կհաստատի, որ Ալիեւի հայտարարությունը համապատասխանում է ճշմարտությանը: Իշխանությունների քաղաքականության շնորհիվ ստեղծված պայմաններում մեր տարածաշրջանում շահեր հետապնդող ցանկացած երկիր կարող է միջամտել մեր երկրի ներքին գործերին: Իսկական դավաճանությունը՝ սա է: Վստահ եմ, որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է տարածքային որեւէ առեւտրի. ոչ մի թիզ, եւ վերջ: -Ձեր կարծիքով, ո՞րն է Ձեր ձերբակալության իրական պատճառը: Հանրությանը մինչ օրս հայտնի չէ, քանի որ Ձեր հայտնի ելույթում Դուք որեւէ նոր բան չեք ասել, կրկնել եք միայն այն, ինչ ասում էիք 15 տարի շարունակ: -Հայտնի զույգը մեկից ավելի պատճառներ ունի ինձ չեզոքացնելու համար: Տարիների աշխատանքի ընթացքում Հայաստանում հաջողվել է ձեւավորել մի մթնոլորտ, երբ ազատագրված տարածքների հանձնումը բավական դժվարացել է: Այնպես է ստացվել, որ այդ տարածքների հանձնմանը խոչընդոտող ուժը հանրային գիտակցության մեջ նույնացվում է անվանս հետ: Ուստի որոշ մարդկանց կարող է թվալ, որ ինձ ձերբակալելով, հնարավոր է ազգադավ այդ քայլին ընդդիմացողների կամքը կոտրել: Ոմանք կարող են մտածել, թե ինձ ձերբակալելով ջավախքցի մեր ընկերներին կտրում են թիկունքից: Սակայն ոչ Արցախի եւ ոչ էլ Ջավախքի խնդիրներն իմ ձերբակալության ուղղակի պատճառները չեն: Առաջնահերթ պատճառը ընտրություններն են: Բացի այդ հրատապ էր դարձել ներքին բարոյական մթնոլորտը բարեփոխելու խնդիրը: Ուստի որոշել էինք, որոշ չափով նաեւ նախապատրաստվել էինք եւ հայտարարեցինք, որ բռնելու ենք կեղծարար ձեռքը եւ թույլ չենք տալու, որ ձեռք բարձրացնեն ժողովրդի վրա: Դրա համար անհրաժեշտ էր կազմակերպվել եւ մենք աշխատում էինք այդ ուղղությամբ: Մենք ակնկալիքներ չունեինք այդ ընտրություններից, այլ համախմբվում էինք ծառայելու համար: Սա էր հիմնականում այն նոր երեւույթը, որ սարսափեցրեց իշխանություններին: Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը |
||
|
__________________
|
|||
|
|
|
|