![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Amerika dreht durch Америка сходит с ума Խելագար ամերիկացիներ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#5 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Amerika dreht durch...
Январь 09, 2011 | 14:59
Конгрессмен Габриель Гиффордс от Аризоны, которую пытались убить накануне, 8 января, является сторонницей резолюции о Геноциде армян. Будучи членом Комитета по внешним отношениям Палаты представителей Конгресса она проголосовала за проект резолюции о Геноциде армян 5 марта 2010 года. Гиффордс также поддерживала резолюцию о Геноциде армян в 2007 году Во время промежуточных выборов в США осенью Гиффордс была основным кандидатом от Аризоны, которую поддерживала армянская община. АНКА в своем списке кандидатов дала Гиффордс оценку А-. Как ранее сообщало Новости Армении-NEWS.am, демократ от штата Аризона Габриеэь Гиффордс застрелена во время публичных мероприятий на выходе из магазина в Тусоне. Неизвестный приблизился к Габриель Гиффордс и выстрелил ей в голову. Габриэль Гиффордс осталась жива после ранения, но находится в реанимации в критическом состоянии. Подозреваемый в нападении на конгрессмена задержан. По уточненным данным, жертвами вооруженного нападения стали еще шесть человек, 13 ранены. Շաբաթ օրը Արիզոնայում զինված հարձակման թիրախ դարձած 40-ամյա կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը ամերիկացի հայամետ օրենսդիրների նոր սերնդի թերեւս ամենավառ ներկայացուցիչներից մեկն է: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Գիֆորդսը առաջին անգամ ամերիկյան Կոնգրեսի անդամ ընտրվեց 2006 թվականի նոյեմբերին` Արիզոնայի հարավն ընդգրկող 8-րդ կոնգրեսական ընտրատարածքից: Ամերիկյան լրատավամիջոցներն ընդգծում էին, որ Գիֆորդսը 2006-ի միջանկյալ ընտրություններում կարողացավ վստահ հաղթանակ տոնել մի ընտրատարածքում, որտեղ տարիներ շարունակ հաջողություն էին արձանագրում միայն Հանրապետական կուսակցության թեկնածուները: Կոնգրեսում աշխատանքի առաջին իսկ օրերից Գիֆորդսն ընդգրկվեց Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմում` դառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման առավել ակտիվ ջատագովներից մեկը: 2007 թվականի հոկտեմբերին, երբ ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագիծը հայտնվեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում, թուրքական կողմը մի շարք կոնգրեսականների, այդ թվում Գիֆորդսի հետ փորձեց ակտիվ լոբբիստական աշխատանք ծավալել: Ամերիկահայ որոշ աղբյուրների համաձայն` 2007-ի աշնանը թուրքերի խնդրանքով Գիֆորդսի հետ բացատրական զրույցներ էր վարում ամերիկյան քաղաքական դաշտի վետերաններից մեկը` Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեփհարդտը: Չնայած այդ ճնշմանը` Գիֆորդսը ոչ միայն կողմ քվեարկեց բանաձեւի ընդունմանը, այլեւ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված էր. - «Որպես ազգությամբ հրեա` ես թե' բարոյական եւ թե' անձնական պարտավորություն եմ ստանձնել` դատապարտել ցեղասպանության ցանկացած դեպք: Եվ ինձ համար էական չէ, թե որտեղ եւ երբ է տեղի ունեցել այդ ցեղասպանությունը: Մեր երկրի հարաբերությունները Թուրքիայի հետ շատ կարեւոր են: Ընդհանրապես, կարեւոր են մեր երկրի հարաբերությունները բոլոր պետությունների հետ, սակայն պակաս կարեւոր չեն մեր հարաբերությունները մարդկության հետ: Այդ իսկ պատճառով, ես չեմ կարող իմ քվեով հերքել Հայոց ցեղասպանության սարսափազդու իրողությունը»: Այդ օրերին, խոսելով թուրքական կողմի լոբբիստական գործողությունների մասին, կոնգրեսականը հայտարարում էր. - «Իմ որոշումը հիմնված է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների, Ամերիկայի դավանած սկզբունքների, այլ ոչ թե օտար պետության ահաբեկումների վրա: Ես համոզված եմ, որ ամերիկյան արտաքին քաղաքականության հիմքը պետք է լինի ճշմարտությունը»: 2008 թվականին Գիֆորդսը վերընտրվեց առանց լուրջ բարդությունների` մոտ 40 հազար քվեի առավելությամբ: 2010 թվականի գարնանը նա կրկին Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ արտահայտվող կոնգերսականների թվում էր. Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` 2010 թվականի մարտի 4-ին կայացած նիստի ընթացքում նա կողմ քվեարկեց թիվ 252 բանաձեւի հաստատմանը: Արիզոնան Կոնգրեսում ներկայացնելու իրավունք Գաբրիել Գիֆորդսը ստացավ նաեւ 2010-ի նոյեմբերին անցկացված միջանկյալ ընտրություններում, որոնց ընթացքում եւս դեմոկրատ կոնգրեսականը վայելում էր Ամերիկայի հայկական կազմակերպությունների աջակցությունը: http://www.azatutyun.am/content/article/2271332.html |
||
__________________
|
|||
![]() |
![]() |
Tags |
amerika, dreht, durch |
|
|
|