![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
![]() |
Հայտարարություն Հայ Արիական Միաբանությանը |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#1 (permalink) |
|
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 19
![]() |
Իսկ Ո՞րն Է Բարվոք Ճանապարհը Պարոն Գարեգին Բ.»
Փետրվարի 29-ին, Առաքելական քրիստոնյաների առաջնորդ Գարեգին Բ նախագահությամբ Էջմիածնում տեղի ունեցավ առաջնորդների եւ եպիսկոպոսների ժողով: Մտահոգություն հայտնելով Հայաստանում հետընտրական զարգացումների հետեւանքով ստեղծված ներքաղաքական իրավիճակի առիթով՝ Առաքելական Եկեղեցու առաջնորդներն ուղերձով դիմեցին ժողովրդին: Ուղերձում ի միջի այլոց ասվում է-
"Կոչ ենք բերում ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր չեն ընդունում ընտրությունների արդյունքները, գործել օրենքի շրջանակներում, որպեսզի անխաթար մնա մեր երկրի կայունությունը, չվտանգվեն մեր ժողովրդի ձեռքբերումները եւ կյանքի անդորրը: Հանրահավաքներն ու երթերը բարվոք ճանապարհը չեն վիճարկելու կայացած ընտրությունների վերջնական արդյունքները": Իսկ Ո՞րն Է Բարվոք Ճանապարհը Պարոն Գարեգին Բ.: » Դուն նախքան ուղերձով դիմես ժողովրդին, արի Ազատության Հրապարակ և Քրիստոսի ուսուցմունքին »հետեվելով ներողություն խնդրի հայ ժողովրդից որ քեզ ուղիղ 5 ռոպէ “ԱՄՕԹ” վանկարկեց երբ դու օրհնեցիր ավազակապետ Սերժիկին… www.azadakrum.org |
|
|
|
|
|
#2 (permalink) |
|
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 19
![]() |
Re: Հայտարարություն Հայ Արիական Միաբանությանը
Հայտարարություն
Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում մարտի 1-ի առավոտյան ժամը 6:00-7:00-ի սահմաններում Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած բախման (ցուցարարների ու ոստիկանների միջեւ) հետ կապված, որի հետեւանքով կան բազմաթիվ տուժածներ, ձերբակալվածներ, վիրավորներ (ինչպես ցուցարարներից, այնպես էլ զինվորներից ու ոստիկաններից) եւ, ցավոք, զոհեր, որոնց հարազատներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Բախմանը հաջորդել են տարերային ցույցերը, որոնք շարունակականության մեջ նույնպես անկանխատեսելի են, քանզի անվերահսկելի էին այլեւս, եւ ցուցարարներն իրենց վրդովմունքն արտահայտելով սկսել են ջարդել ու հրկիզել իրենց ճանապարհին հանդիպած ավտոմեքենաներ, խանութներ եւ այլն, հակամարտության մեջ մտնելով նաեւ իրավապահների հետ: ՀԱՄ Գերագույն Խորհուրդն անհանգստացած այս իրավիճակով կրկին դիմում է երկու հակամարտող կողմերին՝ բանակցության սեղանի շուրջ նստելու նպատակով` երկրորդելով ՀԱՄ-ի միջնորդական առաջարկը: Չնայած կատարված անցանկալի իրադարձություններին, դեռ կա ելք` իրավիճակը շտկելու, ավելորդ բարդություններից խուսափելու եւ խնդիրները առավել քաղաքակիրթ ձեւերով լուծելու համար: Միեւնույն ժամանակ չենք կարող չմտահոգվել նաեւ այն հանգամանքով, որ ընդդիմության հանրահավաքների վերջին օրերին մասնակիցների գլխավերեւում ծածանվում էին իսրայելական դրոշներ: Եթե ազգային կոչվող պայքարն արդեն բացահայտորեն համեմվում եւ ուղղորդվում է սիոնիստա-մասոնական գաղափարներով, ապա մենք՝ հայ-արիներս, այլեւս անիմաստ կհամարենք մեր միջնորդական առաքելությունը եւ միանշանակ կհստակեցնենք մեր դիրքորոշումը հակամարտող կողմերի նկատմամբ: Այժմ մենք պարզապես չենք ցանկանում անտեսել մեր ժողովրդի մի ստվար հատվածի իրական դժգոհությունը (ինչի նկատմամբ հրավիրում ենք նաեւ իշխանությունների ուշադրությունը), որը տարիների հավաքական պոռթկում է, բայց եթե դա չարաշահվի ոմանց կողմից` օտար ուժերին ծառայեցնելու նպատակով, ապա մենք հանդես կգանք համապատասխան պարզաբանմամբ: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ 01.03.2008թ. |
|
|
|
![]() |
| Thread Tools | |
| Display Modes | |
|
|
|