VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
հայոց ամանորը |
LinkBack | Thread Tools | Display Modes |
20 Mar 08, 13:40 | #1 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17
|
հայոց ամանորը
"Վահագնի հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին արիական հայության: Մի նոր սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ ավետարանը արիների"
Գարեգին Նժդեհ Մարտի 21-ին, ժամը 13:00-ին, Գառնո արիական-հեթանոսական տաճարում կկայանա տոնախմբություն՝ Հայոց (Արիական) Ամանորի առիթով: Կնշվի նաեւ Բնության վերազարթոնքն ու Հայոց զորության Աստված Վահագնի ծնունդը: "Արորդիների Ուխտ -ի քրմերը կկատարեն Ամանօրյա ծիսակատարություն: Միջոցառման նախաձեռնողներն են "Արորդիների Ուխտ" հեթանոսական համայնքը, Հայ Արիական Միաբանությունը, "Հայրենիք" ակումբը, "Հայ Դատ" կազմակերպությունը, "Հանուն Հայրենիքի" հ/կ-ն, "Նժդեհյան ցեղակրոն" կուսակցությունը, Գառնու մշակույթի տունը: 1990թ.-ից արորդիները Հայոց ամանորը Գառնիում են տոնում: Եվ Վահագնի սպասումով ամեն տարի Արեգի 1-ին, տոնելով Ամանորը, կանչում են Վահագնին: Ամանորը Վահագնականչ է, քանզի Վահագնը հենց Արեգի 1-ին վերածնվելու է Արարատում: Ամանորը կյանքի նորոգում է եւ, սնվելով Վահագնի կենսատու հուրով, Հայ արիները նոր բնական պարբերություն են մտնում մաքրված նախորդ տարվա ընթացքում կուտակված բացասական էներգիայից: Նոր տարեսկիզբը նաեւ ցանկություններ ու իղձեր է ամբողջ տարվա համար: Դրանք իրագործում են Արարիչը, Հայր Արան ու Մայր Անահիտը: Հայոց Ամանորին ծիրանենու ծառազարդարում է լինում, իսկ ծիրենենին տիեզերական կապի միջոց է հենց Ամանորին, երբ Վահագնի հուրը ամենահզորն է եւ ծառին կապված ցանկությունների թելերը հասնում են Տիեզերք...» Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են օգտվել մարտի 21-ին, ժամը 11:00-ին "Դրամատիկական թատրոն"-ի մոտից շարժվող ավտոբուսներից: |
|
|