![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
| View Poll Results: Ով է արժանի լինել Հայաստանի Նախագահ Кого видете достойным быть президе | |||
| ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ Багдасарян Артур |
|
2 | 7.41% |
| ԳԵՂԱՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ Гехамян Арташес |
|
0 | 0% |
| ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ Карапетян Тигран |
|
0 | 0% |
| ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱՄАрутюнян Арам |
|
0 | 0% |
| ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ՎԱՀԱՆ Ованнисян Ваан |
|
3 | 11.11% |
| ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱԶԳԵՆ Манукян Вазген |
|
4 | 14.81% |
| ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՄԱՆ Меликян Арман |
|
1 | 3.70% |
| ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺСаргсян Серж |
|
7 | 25.93% |
| ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ Тер-Петросян Левон |
|
5 | 18.52% |
| ոչ մեկը արժանի չէ никто не достоен nobody deserve |
|
9 | 33.33% |
| Multiple Choice Poll. Voters: 27. You may not vote on this poll | |||
Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#10 (permalink) |
|
Persona grata VIP Club
Join Date: Jan 2008
Location: Հայաստան, Երևան
Posts: 74
Rep Power: 18
![]() |
Ответ: Election of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Բարև ձեզ:
Այս ֆորում ինձ բերեցին հենց այս թեմայի հետաքրքիր դիտարկումներն ու բանավեճերը: Հայտնեմ իմ կարծիքը… Բոլորին էլ արդեն պարզ է, որ ընտրություններին լինելու են երկու հիմնական թեկնածու` Լեւոն Տեր-Պետրոսյան և Սերժ Սարգսյան և երկրորդ փուլ հենց նրանք են անցնելու: Եթե իհարկե երկրորդ փուլ լինի: Երկու թեկնածուներն էլ ունեն իրենց և’ ուժեղ, և’ թույլ կողմերը, քանզի երկուսն էլ ունեն հարուստ քաղաքական անցյալ: Խոսենք ԼՏՊ-ի թույլ կողմերից: Այստեղ լսեցի կարծիքներ, որ ԼՏՊ-ն իշխանության գալու դեպքում հանձնելու է Արցախը: Եկեք քննարկենք այս հարցը: ԼՏՊ-ի օրոք ՀՀ-ն հաղթեց պատերազմը և ազատագրեց Արցախը` գնալով շատ զոհողությունների: Մասնավորապես, պատերազմի պատճառով մարդիկ ապրում էին շատ վատ պայմաններում. չկար ջեռուցում, լույս, վառելիք, ջուր… սակայն պատերազմը մենք հաղթեցինք և ամեն ինչ եկավ իր տեղը… հարցս ուղղում եմ բոլորիդ… Արդյոք այդպիսի զոհողությունների գնալուց հետո ԼՏՊ-ն կհանձնի Արցախը: Չէ, որ հաղթանակի ժամանակ հենց նա էր հայկական բանակի գերագույն հրամանատարը: Նրա օրոք 1994-ին, երբ մեր հարևաններից ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը չունեին բանակ, մենք ունեինք 60000-ոց բանակ, որը ստեղծվեց հենց նրա օրոք: Ինչը վերաբերվում է նրա հայտարարությանը, որ Հայաստանին պետք է 15000-ոց բանակ: Ինչպես գիտեք հիմա մեր բանակը կազմված է ժամկետային ծառայություն անցնող զինծառայողներից, ու շատ քիչ են պրոֆեսիոնալ զինվորները, ինչը վատ է անդրադառնում բանակի մարտունակության վրա: Եվս մեկ հարց: Ավելի լավ է ունենալ 100000-ոց 18 տարեկան տղաներից կազմված բանակ, որոնք անհամբեր սպասում են ծառայության ավարտին և իրենց հարազատներին տեսնելուն, թե 15000-ոց պրոֆեսիոնալ 30-40 տարեկան տղամարդկանցից բաղկացած բանակ, որոնք լավ տիրապետում են զենքին և տեխնիկային ու պատրաստ են իրենց կյանքը տալ հանուն հաղթանակի: Հենց այդպիսի մարդկանց շնորհիվ մենք հաղթեցինք պատերազմը: Ինչը վերաբերվում է այն կարծիքին, որ ԼՏՊ-ն եկել է մեր երկրի հարստությունն “ուտելու”: Ցույց տվեք ինձ, թե ինչ ունի ԼՏՊ-ն կամ նրա օրոք նախարարի պաշտոն ունեցած մարդիկ և ինչ ունեն Սերժ Սարգսյանը, Ռ. Քոչարյանը և այլ պաշտոնյաները: Նախապես շնորհակալություն: |
|
|
|
|
|
|