Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

View Poll Results: Ով է արժանի լինել Հայաստանի Նախագահ Кого видете достойным быть президе
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ Багдасарян Артур 2 7.41%
ԳԵՂԱՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ Гехамян Арташес 0 0%
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ Карапетян Тигран 0 0%
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱՄАрутюнян Арам 0 0%
ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ՎԱՀԱՆ Ованнисян Ваан 3 11.11%
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱԶԳԵՆ Манукян Вазген 4 14.81%
ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՄԱՆ Меликян Арман 1 3.70%
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺСаргсян Серж 7 25.93%
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ Тер-Петросян Левон 5 18.52%
ոչ մեկը արժանի չէ никто не достоен nobody deserve 9 33.33%
Multiple Choice Poll. Voters: 27. You may not vote on this poll

Reply
 

Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

LinkBack Thread Tools Display Modes
Old 10 Feb 08, 04:37   #253 (permalink)
КАРАБАХ
VIP Ultra Club
_A_R_M_E_N_'s Avatar
Join Date: Nov 2006
Location: Греция
Age: 36
Posts: 8,203
Rep Power: 26 _A_R_M_E_N_ is on a distinguished road
Send a message via ICQ to _A_R_M_E_N_ Send a message via MSN to _A_R_M_E_N_
Ответ: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

www.serjsargsyan.am
 
__________________
Коктейль "Ночной засранец". 50 грамм снотворного, 50 грамм слабительного :7895:
_A_R_M_E_N_ is offline  
Reply With Quote
Old 10 Feb 08, 14:13   #254 (permalink)
STS
Persona grata
VIP Club
STS's Avatar
Join Date: Jan 2008
Location: Հայաստան, Երևան
Posts: 74
Rep Power: 17 STS is on a distinguished road
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

Quote:
Originally Posted by voter View Post
Կարծում եմ մանկամտություն է պնդել, թե ՍՍն ու ՌՔն ուզում էին մեղրին հանձնեին ու իրենց ԿԴն ու ՎՍն էին խանգարում, դրա համար նրանց սպանեցին։
Է դե թող դրանից հետո հանձնէին, չէ որ ստացվում է այլևս խանգարող չկար...
Մի բան մեկել չեմ հասկանում, դաշնակցության հանրահավաքի մասսայականությունը ԼՏՊի հետ ինչ կապ ունի՞

Ով էր ասում ԼՏՊից շատ հանրահավաք հավաքող չի կարող լինել, թե դաշնակցության հանրահավաքը նույնպես ԼՏՊի շնորքն է։
Իսկ ես կարծում եմ, որ նրանք շատ հիմքեր ունեին այդպես անելու: ԼՏՊ-ն հրաժարական տվեց, քանզի ասեց, որ չի կարող շատ արագ և առանց փոխզիջման Ղարաբաղը միացնել Հայաստանին, ՌՔ-ն ասաց, որ նա այդ ամենը կարող է... Շատ սովորական կլիներ, եթե ՌՔ-ն իր հայրենիքը անկախացնելու համար հանձներ "ինչ որ հարևան երկրի" տարածքի մի մասը...

----------------------------------------------------------------------------------------
ՀՀ առաջին նախագահ, Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հարյուր հազարանոց հանրահավաքում բացահայտեց մեծագույն դավադրություն ՀՀ հանդեպ, որն իրականացրել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Վարդան Օսկանյանը:

՚Դա եղել է խոսակցությունների առարկա, շշուկներ եղել են այս հարցի շուրջ, բայց իշխանությունները՝ նախագահի, վարչապետի, ԱԳՆ-ի բերանով մշտապես հերքել են այդ փաստը. դա Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման հարցն է, այսօր այդ դավադրությունը բացահայտված էՙ,- հայտարարեց Տեր-Պետրոսյանն ու ընթերցեց հատված այն պայմանագրից, որը պատրաստվում էին ստորագրել Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Օսկանյանը: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ փաստաթուղթը վավերական է եւ ընդամենը երկու հոդված կարդաց. ՚Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը փոխանցվում են ՀՀ-ին. սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը 1988 թվականի սահմաններով փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանըՙ: Այս խոսքերից հետո Ազատության հրապարակը պայթեց ՚Ամոթ, ամոթՙ վանկարկումներից:

՚5-րդ հոդվածը մանրամասնում է Մեղրիի հանձնումը. սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության եւ ներկայիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ եւ կամավոր տեղափոխումը ՀՀ տարածք: Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: Այդ տեղափոխության պլանավորումն ու իրականացումը պետք է կատարվի միջազգային դիտորդական առաքելության վերահսկողությամբ՝ նշված է 10,11 –րդ հոդվածներում: Մեղրիի շրջանը պետք է բնակեցվի առաջին հերթին այդ հակամարտության հետեւանքով տեղահանված Ադրբեջանի քաղաքացիներովՙ,-շարունակեց նա:

Հանրահավաքի բազմությունը քար լռությամբ հետեւում էր Տեր-Պետրոսյանի խոսքին: Մնացած հոդվածները՝ թվով 18` տեխնիկական բնույթի են: ՚Ահա համաձայնագրի էությունը. դուք հիշեք, թե քանի անգամ են Ռոբերտ Քոչարյանը եւ Օսկանյանը, մյուս նախարարները, այդ թվում Սերժ Սարգսյանը ասել, որ այդպիսի բան չկա, չի եղել եւ չէր կարող լինելՙ: Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ բացատրեց չկայացրած գործարքի վտանգավորությունը. ՚Թվում է , ի՞նչ է պատահել, հրաշալի պայմանագիր է, ՀՀ-ն 30 հազար քառակուսի կլիոմետր է, դանում է 35 հազար քառակուսի կլիոմետր, Ղարաբաղը, Լաչինը միացվում է Հայաստանին, Մեղրին տրվում է Ադրբեջանին. Մեղրիի փոխարեն 35 հազարանոց Հայաստանՙ:

Բայց ՀՀ առաջին նախագահը նկատեց, որ Հայաստանի սահմանը 1254 կմ է, որից 787 կմ-ը Ադրբեջանի հետ, 268 կմ-ը Թուրքիայի հետ սահմանն է, Վրաստանի հետ ՝164 կմ , Իրանի՝ 35 կմ: Երբ Հայաստանը դառնում է 35 հազար կմ, Հայաստանի սահմանը դառնում է 1700 կմ: ՚Թուրքիայի եւ Ադբեջանի հետ սահմանը դառնում է 1436 կմ: Իրանի հետ սահմանը կորցնում ենք, Իրան՝ մեր կից հարեւան, այլեւս չի լինում: Մնում է միայն 164 կմ Վրաստանի հետ սահմանը: Բայց այդ սահմանի մի զգալի մասը բնակեցված է նորից ադրբեջանցիներով: Միակ պատուհանը դեպի աշխարհ մնում է Ախալքալաքի 45-50 կմ-անոց հատվածը, մեկ ճանապարհ ընդամենը: 1 ճանապարհ առանց երկաթուղու, այդ դեպքում եթե տային 50 հազար քառակուսի կմ տարածք, Հայաստանը կդադարեր պետություն լինելուց. ցանկացած պահի բոլոր ճանապարհներն ու խողովակները կփակվեին, եւ մենք կմնայինք մեն միայնակ՝ մատնված սովի եւ կործանման: Մի՞թե 90 ականների սկզբի վիճակը քիչ էր, որպեսզի Քոչարյանը, Օսկանյանը եւ Սերժ Սարգսյանը հասկանային, թե ինչ է նշանակում Իրանի հետ ունեցած 35 կմ -անոց այդ միջանցքը: Եթե այդ միջանցքը չլիներ, Հայաստան չէր լինի, այդ միջանցքը մեզ 2 տարի կերակրեց, որի շնորհիվ ենք եւ գոյությունը պահպանել եւ հաղթանակն ապահովելՙ: Լեւոն Տեր-Պետրոսյանը ՚ազգային դավադրությանՙ այս պայմանագրին ծանոթանալուց հետո խորագույն հարգանք է տածել չափազանց իմաստուն մարդու հանդեպ. ՚Դա Հեյդար Ալիեւն է. եթե այդ մարդը գնացել էր այսպիսի պայմանագիր ստորագրելու, նա մեր ժամանակների ամենաիմնաստուն քաղաքական գործիչն է եղել, հասկացել է, թե ինչ է նշանակում իր համար այս պայմանգիրըՙ: Իսկ Հայստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդու շնորհիվ,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը. ՚Եվ մենք մեր մեծագույն պատիվը պետք է մատուցենք այդ երկու մարդուն: Դա Կարեն Դեմիրճյանն էր եւ Վազգեն Սարգսյանը, որոնք Անվտանգության խորհրդի նիստում խափանեցին այս ծրագրիը եւ դրա գինը նրանց կյանքն էր, որ վճարեցին: Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը խափանեցին այս դավադրությունը, դավաճանությունը իրենց կյանքի գնով: Եթե հոկտեմբերի 27-ի հետաքննության մեջ այս վարկածը չի դիտվել որպես 27-ի ոճրագործության ամենահավանական մոտիվներից մեկը, ապա դա միայն այն պատճառով, որ հետաքննության մարմիններին հայտնի չի եղել այս փաստաթղթղի գոյությունը: Դրա հրապարակումից հետո ես վստահ եմ, սա լինելու է 27-ի ոճրագորոծության բացահայտման ամենակարեւոր մոտիվներից մեկըՙ:

Լեւոն Տեր-Պետրոսյանը թեման եզրափակելով նկատեց, որ դժբախտաբար այս պայմանագիրը ունենալու է իր լրջագույն հետեւանքները. ՚այստեղ պարունակվում է երկու տարր, որ չափազանց վտանգավոր է մեզ համար ԼՂՀ հետագա կարգավորման գործընթացում, դրանցից մեկը 1-ին հոդվածն է, որտեղ նշված է ԼՂԻՄ-ը, Շուշին եւ Լաչինի շրջանը փոխանցվում են Հայաստանին: Շուշին միշտը ԼՂԻՄ-ի անբաժանելի մասն է եղել: Ինչո՞ւ է հիմա առանձնացված. սա ունի հեռահար նպատակ. ադրբեջանցիները միշտ էլ փորձել են առանձնացնել նույնիսկ մեր օրոք, բայց դա նրանց չի հաջողվել. սա առաջին փաստաթուղթն է, որում Քոչարյանի, Օսկանյանի, Սարգսյանի ձեռքով իրականացվել է ադրբեջանցիների երազանքը: Շատ մեծ ջանքերի գնով կարող ենք հաղթահարել սա, որովհետեւ արդեն մտել է, սա այլեւս չի կարող դուրս գալՙ,- ասաց Տեր-Պետրոսյանը եւ ավելացրեց.՚Սա շատ վտանգավոր տարր է, եւ կա մի ավելի վտանգավոր տարրՙ, որի մասին առաջին նախագահը չխոսեց, որպեսզի ադրբեջանցիներին չհուշի որեւէ բան:
 
STS is offline  
Reply With Quote
Old 10 Feb 08, 17:39   #255 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

STS մի քիչ ականջներից քաշած ու անպատասխանատու է ստացվում այս սպանության կազմակերպան մեղադանքը, որ ԼՏՊն ու շքախումբը դարձրել են մատի փաթաթան։

Ավելի քան համոզված եմ, սա գալիս է Արամ Սարգսյան ու Ստեփան Դեմիրճյան գործիչների սահմանափակ դատողություններից – ամեն կերպ վրեժխնդիր լինել, միգուցե դարդից, բայց չի կարելի այդքան անգիտակից ամենին մոտենալ։

Կարծում եմ իմաստ ունի իմ դատողությունները միքիչ սթափ անել։
Իմ կարծիքը Հոկտեմբեր 27ի վերաբերյալ.

Հանցագործությունը բացահայտելու հիմնական ուղղությունը միտումը, պատճառը, նպատակը պարզելն է։

Այն է – ինչ նպատակի կարող էր ծառայել Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանությունը։

Պնդել, որ դա Ռոբերտ Քոչարյանի կողմից պետական հեղաշրջման փորձ էր. միքիչ մանկամտություն է – ինչ է ավելի մեծ պետական պաշտոնի պիտի տիրեր նա այդ սպանությամբ՞

Եթե վանոի նամակը կարդաք http://septemberi21.blogspot.com/200...post_8056.html հասկանալի կդառնա, որ Քոչարյանը ոչ Վազգեն Սարգսյանից ոչ էլ Կարեն Դեմիրճյանից պիտի վախենար, վերջիններս կամաց կամաց զրկվում էին իրենց «փրկչի» համբավից ունակ չլինելով լուծել Հայաստանի համար հիմնարար հարցեր ու դա միայն կարող էր Քոչարյանի վարկանիշը բարձրացնել, ինչի մասին խոստովանում է և վանոն ասելով, որ դատապարտված են միաձնյա իշխանության, Վազգեն Սարգսյանը ու Կարեն Դեմիրճյանը իրենց անճարույունը գիտակցելով, կարող են դառնալ ՌՔի կամակատարները։

Կարճ ասած ՌՔն շահ չուներ անմահ դարձնել Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին, սպանելով նրանց, նրանք վտանգ չէին ներկայացնում իր համար։

Բայց նրանց, համար ովքեր կասկածում էին, որ ՌՔն միանձնյա իշխանություն է դառնալու ազատվելով ՀՀՇի նախկին իր կապերից ու անձեռնմխելիթյան խոստումից, նրանց համար Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանությունը շահավետ էր, որ ՌՔին ու նրա համախոհներին ասպարեզից հանեին, վարկաբեկելով այդ սպանությամբ։

Այսքան բան կարծում եմ զինվորական հրամանատարությունը այն ժամանակ կրակոցներից հետո գիտակցել է ու անիմաստ քայլի չի դիմել, այն է պետության ղեկավարին հանել ու ռազմական պուտչ կազմակերպել, այդ դեպքում նրանք հենց կդառնային այդ սպանությունից շահ կորզողները ու ոչ մեկ չեր հավատա, որ նրանք չեն պատվիրատուները...

Իմ կարծիքով, Վազգեն Սարգսյանը ու Դեմիրճյանը նպատակադրվել էին պատժել նախկինում հանցագործություններ արածներին – խոսակցություն կար, որ ԱՄՆ այցելությունների ժամանակ Վազգենին ներկայացվել էր Հայաստան ուղարկված գումարների չափերը ու հասկացվել, որ շատ է հափշտակվել։

Առանց հաշվի առնելու, որ ամբողջ այն ժամանակվա միջին ու մանր չինովնիկները նախկինների հետ փոխկապված մի միասնություն են, Վագենը որոշել էր լծվել այդ հափշտակությունները պարզելու գործին, որից էլ վերջին կառավարության նիստերը միայն նրա գոռգոոոցներով էր համեմված։

Բայց նա հաշվի չառավ, որ այդ մեքենան, որ ստեղծվել էր նախկին Վանոյա–ԼՏՊական ժամանակ ու լիովին մասնակից էր եղել թալանին, թույլ չէր տա այդպես հանգիստ իր հետ հաշիվ մաքրել...

Քոչարյանին հրապարակավ զանգել կանչել, հանդիպում պահանջելը այդ տականքների կողմից, երկու նապաստակ խփելու ցանկություն էր, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ բոլոր նախկին գործերի մեջ շահ չունեցածներից ազատվել ու հույսով նայել ապագային, որ իրենց պատժողի հզորություն ունեցող գործիչ ասպարեզում այլևս չկա։

Չստացվեց, քանի որ դա պիտի արվեր ռազմական մեքենայի կողմից, իսկ նա իրեն զուսպ պահեց...

Բայց միևնույնն է Քոչարյանին ուղղակի ԳՆԵՑԻՆ փողով ու նա ծախվեց, առանց հասկանալու, որ դա ազգի դավաճանություն է, մտնել այդ տականքների հետ գործի մեջ։ Ապագայում նրան որպես անձնուրաց անձի չեն հիշի, այլ որպես կաշառակերի, որ իր կաշվի վախից չհասկացավ, որ այդպես չեն վարվում, ինչքան էլ, որ հասկանաս այլընտրանը Վազգեն Սարգսյանի ու Դեմիրճյանի ճակատագիրն է, եթե որոշես նրանց դեմ պայքարել, փոխանակ նրանց հետ աշխատես....

Ինչ դեր է խաղացել այս ամենում Սերժ Սարգսյանը – անձ, որը և մի և մյուս կողմի կրկնակի գործակալ է եղել իր ամբողջ կյանքի ընթացքում, ներառյալ սովետական ժամանակները, միարժեքորեն ասել հնարավոր չէ։ Բայց որ նա ամենատեղեկացվածն է այս հարցում այդ ամենին, փաստում է նախկինների այսօրվա օգնությունը – որ նրանք մատուցում են նրան ամեն տեսակի պաշտոնի տիրելու ու նախագահ դառնալու համար, նույնիսկ ԼՏՊին ասպարեզ բերելով լավություն են անում ՍՍին ու նորմալ իշխանափոխությանը, որ ընդիմությունը ժողովրդի կողմից կարող էր հաղթանակել, խափանում են...

Կարծում եմ սա մի ծառայություն է, որը պատժից խուսափած թալանչիները մատուցում են ՍՍին։ Այն թալանչիները, որ ԼՏՊի ժամանակ էլ են նստել, Քոչարյանի ժամանակ էլ են նստել ու էլի են ուզում նստեն իրենց տեղերում Սերժի ժամանակ։ Նրանք ումից ցանկացավ ազատվել Վազգեն Սարգսյանը, գլուխը կերան ու որոնցից հիմա ԼՏՊն կարծում է թե պիտի ազատվի, բայց նրան խաղացնում են ու եթե գլուխը չուտեն լավ կլինի....
 
voter is offline  
Reply With Quote
Old 10 Feb 08, 17:41   #256 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

Про план Гобла предложенный как вариант урегулирования, который ЛТП открыл для себя лишь недавно, хотя довно все его читали и даже дискутировали.

ЛТП дет-садовскую аналитику выдал мол СС и РК убрали Вазгена Саркисяна и Карена Демирчяна, потому что они панимаишли мешали им подписаться под этим планом, для митинга и не выдерживает никакой трезвой критики, как минимум не понятно тогда, чего СС и РК после того, как пошли на такое и убрали то, что мешало почему то не подписали этот план.

Уводит ЛТП от реалии, в частности от реальных заинтересованных в убийстве 27ого. Но об этом я моё мнение уже писал на такое идут тогда, когда угрожает опасность собственному бытию, а убирать политического деятеля и даже скомпрометировать его, чтоб очистить свой путь, таким дорогим способом ни один олух несделает.
 
voter is offline  
Reply With Quote
Old 10 Feb 08, 18:18   #257 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Re: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

Брат еслиб криминал не так уж высокий рейтинг не имел, его бы по всем каналам и всяких CIS MIAMI CIA NY Criminal Mind итд не выдавали бы.

Но это всегда в бестселлеры выходит, не филологу ЛТП это не знать.

Интерес к нему пропадает, вот он и вытаскивает из очередного шкафчика очередной страстный криминальный роман. Пока все поймут, сколько там сочинено и сколько правды выборы кончаться...
 
voter is offline  
Reply With Quote
Old 12 Feb 08, 00:45   #258 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

Ընտրացուցակները միացրեցին ինտերնետին։

http://www.elections.am/search.aspx

Բարավար է անուն ազգանունը նշել, ստանում էս ճշգրիտ տվյալները, որտեղ է անձը հաշվառված ու որ ընտրատարածքում կարող է քվեարկել...

Օրինակի համար իմ անուն ազգանունով մենակ Երեվանում պարզվում է հարյուր հոգի մարդ է ապրում։ Շատ չի, չի ստացվի պախկվել...
 
voter is offline  
Reply With Quote
Old 12 Feb 08, 16:14   #259 (permalink)
STS
Persona grata
VIP Club
STS's Avatar
Join Date: Jan 2008
Location: Հայաստան, Երևան
Posts: 74
Rep Power: 17 STS is on a distinguished road
,Ժառանգություն՚ կուսակցության հայտարարությունը

Հայ ժողովրդի իրական ընտրության ճշմարտացի հաստատագրումը որպես առաջին անհրաժեշտություն ընդունելու եւ լեգիտիմ նախագահով միջազգային հանրության առջեւ ժողովրդավարության դիրքերից հանդես գալու տեսանկյունից առանցքային համարելով փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունները,
հաշվի առնելով ՙԺառանգություն՚ կուսակցության անդամների, համակիրների, 2007թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցությանը վստահության քվե տված ընտրողների եւ բազմաթիվ քաղաքացիների հիմնավոր կարծիքներն առ այն, որ նախագահական ընտրությունները կավարտվեն նոր իշխանության ձեւավորմամբ,
սթափ գնահատելով իշխանությունների քաղաքական, տնտեսական, իրավական եւ սոցիալական ուղղվածության գործողությունների իրական պատկերը,
կարեւորելով երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելուն ուղղված ցանկացած հնարավորության օգտագործման անհրաժեշտությունը,

ՈՐՈՇԵՑ

1. Հայաստանի Հանրապետության` ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին հորդորել.

փետրվարի 19-ին անպայման գնալ ընտրատեղամաս եւ քվեարկել, տեղի չտալ որեւէ ճնշման եւ չվաճառել սեփական ձայնը` քաջ գիտակցելով, որ համապետական ընտրությունները հենց պետականաշինության բաղկացուցիչ մասն են, եւ անբարո է դրանք առուծախի առարկա դարձնելը,
առաջնորդվել երկրի տիրոջ` քաղաքացու վճռորոշ քվեի կեղծումներ եւ հնարավոր այլ ընտրախախտումներ թույլ չտալու, արդար ընտրությունների անցկացումն ապահովելու քաղաքական ու քաղաքացիական հրամայականով,
քվեարկության ավարտից հետո օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով վերահսկել արդյունքների արդարացի արձանագրումը եւ հրապարակումը` մինչեւ վերջ իրականացնելով օրինական իշխանություն հաստատելու ձեԲր մենաշնորհը:

2. ՙԺառանգություն՚ կուսակցության բոլոր անդամներին ու համակիրներին, 2007թ. խորհրդարանական ընտրություններում ՙԺառանգության՚ բազմահազար ընտրողներին եւ իր շիտակ ձայնը լսելու պատրաստ բոլոր քաղաքացիներին ուղղել հետեւյալ կողմնորոշիչ կոչը.

պետության եւ ժողովրդի շահերը սպասարկելուն կոչված ապագա նախագահի ընտրություններում ձեր որոշիչ ձայնը տվեք ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին:


11 փետրվարի 2008թ.
Երեւան

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ! ! !
 
STS is offline  
Reply With Quote
Reply


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 23:29.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60