View Single Post
Old 10 Feb 08, 17:39   #255 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

STS մի քիչ ականջներից քաշած ու անպատասխանատու է ստացվում այս սպանության կազմակերպան մեղադանքը, որ ԼՏՊն ու շքախումբը դարձրել են մատի փաթաթան։

Ավելի քան համոզված եմ, սա գալիս է Արամ Սարգսյան ու Ստեփան Դեմիրճյան գործիչների սահմանափակ դատողություններից – ամեն կերպ վրեժխնդիր լինել, միգուցե դարդից, բայց չի կարելի այդքան անգիտակից ամենին մոտենալ։

Կարծում եմ իմաստ ունի իմ դատողությունները միքիչ սթափ անել։
Իմ կարծիքը Հոկտեմբեր 27ի վերաբերյալ.

Հանցագործությունը բացահայտելու հիմնական ուղղությունը միտումը, պատճառը, նպատակը պարզելն է։

Այն է – ինչ նպատակի կարող էր ծառայել Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանությունը։

Պնդել, որ դա Ռոբերտ Քոչարյանի կողմից պետական հեղաշրջման փորձ էր. միքիչ մանկամտություն է – ինչ է ավելի մեծ պետական պաշտոնի պիտի տիրեր նա այդ սպանությամբ՞

Եթե վանոի նամակը կարդաք http://septemberi21.blogspot.com/200...post_8056.html հասկանալի կդառնա, որ Քոչարյանը ոչ Վազգեն Սարգսյանից ոչ էլ Կարեն Դեմիրճյանից պիտի վախենար, վերջիններս կամաց կամաց զրկվում էին իրենց «փրկչի» համբավից ունակ չլինելով լուծել Հայաստանի համար հիմնարար հարցեր ու դա միայն կարող էր Քոչարյանի վարկանիշը բարձրացնել, ինչի մասին խոստովանում է և վանոն ասելով, որ դատապարտված են միաձնյա իշխանության, Վազգեն Սարգսյանը ու Կարեն Դեմիրճյանը իրենց անճարույունը գիտակցելով, կարող են դառնալ ՌՔի կամակատարները։

Կարճ ասած ՌՔն շահ չուներ անմահ դարձնել Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին, սպանելով նրանց, նրանք վտանգ չէին ներկայացնում իր համար։

Բայց նրանց, համար ովքեր կասկածում էին, որ ՌՔն միանձնյա իշխանություն է դառնալու ազատվելով ՀՀՇի նախկին իր կապերից ու անձեռնմխելիթյան խոստումից, նրանց համար Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանությունը շահավետ էր, որ ՌՔին ու նրա համախոհներին ասպարեզից հանեին, վարկաբեկելով այդ սպանությամբ։

Այսքան բան կարծում եմ զինվորական հրամանատարությունը այն ժամանակ կրակոցներից հետո գիտակցել է ու անիմաստ քայլի չի դիմել, այն է պետության ղեկավարին հանել ու ռազմական պուտչ կազմակերպել, այդ դեպքում նրանք հենց կդառնային այդ սպանությունից շահ կորզողները ու ոչ մեկ չեր հավատա, որ նրանք չեն պատվիրատուները...

Իմ կարծիքով, Վազգեն Սարգսյանը ու Դեմիրճյանը նպատակադրվել էին պատժել նախկինում հանցագործություններ արածներին – խոսակցություն կար, որ ԱՄՆ այցելությունների ժամանակ Վազգենին ներկայացվել էր Հայաստան ուղարկված գումարների չափերը ու հասկացվել, որ շատ է հափշտակվել։

Առանց հաշվի առնելու, որ ամբողջ այն ժամանակվա միջին ու մանր չինովնիկները նախկինների հետ փոխկապված մի միասնություն են, Վագենը որոշել էր լծվել այդ հափշտակությունները պարզելու գործին, որից էլ վերջին կառավարության նիստերը միայն նրա գոռգոոոցներով էր համեմված։

Բայց նա հաշվի չառավ, որ այդ մեքենան, որ ստեղծվել էր նախկին Վանոյա–ԼՏՊական ժամանակ ու լիովին մասնակից էր եղել թալանին, թույլ չէր տա այդպես հանգիստ իր հետ հաշիվ մաքրել...

Քոչարյանին հրապարակավ զանգել կանչել, հանդիպում պահանջելը այդ տականքների կողմից, երկու նապաստակ խփելու ցանկություն էր, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ բոլոր նախկին գործերի մեջ շահ չունեցածներից ազատվել ու հույսով նայել ապագային, որ իրենց պատժողի հզորություն ունեցող գործիչ ասպարեզում այլևս չկա։

Չստացվեց, քանի որ դա պիտի արվեր ռազմական մեքենայի կողմից, իսկ նա իրեն զուսպ պահեց...

Բայց միևնույնն է Քոչարյանին ուղղակի ԳՆԵՑԻՆ փողով ու նա ծախվեց, առանց հասկանալու, որ դա ազգի դավաճանություն է, մտնել այդ տականքների հետ գործի մեջ։ Ապագայում նրան որպես անձնուրաց անձի չեն հիշի, այլ որպես կաշառակերի, որ իր կաշվի վախից չհասկացավ, որ այդպես չեն վարվում, ինչքան էլ, որ հասկանաս այլընտրանը Վազգեն Սարգսյանի ու Դեմիրճյանի ճակատագիրն է, եթե որոշես նրանց դեմ պայքարել, փոխանակ նրանց հետ աշխատես....

Ինչ դեր է խաղացել այս ամենում Սերժ Սարգսյանը – անձ, որը և մի և մյուս կողմի կրկնակի գործակալ է եղել իր ամբողջ կյանքի ընթացքում, ներառյալ սովետական ժամանակները, միարժեքորեն ասել հնարավոր չէ։ Բայց որ նա ամենատեղեկացվածն է այս հարցում այդ ամենին, փաստում է նախկինների այսօրվա օգնությունը – որ նրանք մատուցում են նրան ամեն տեսակի պաշտոնի տիրելու ու նախագահ դառնալու համար, նույնիսկ ԼՏՊին ասպարեզ բերելով լավություն են անում ՍՍին ու նորմալ իշխանափոխությանը, որ ընդիմությունը ժողովրդի կողմից կարող էր հաղթանակել, խափանում են...

Կարծում եմ սա մի ծառայություն է, որը պատժից խուսափած թալանչիները մատուցում են ՍՍին։ Այն թալանչիները, որ ԼՏՊի ժամանակ էլ են նստել, Քոչարյանի ժամանակ էլ են նստել ու էլի են ուզում նստեն իրենց տեղերում Սերժի ժամանակ։ Նրանք ումից ցանկացավ ազատվել Վազգեն Սարգսյանը, գլուխը կերան ու որոնցից հիմա ԼՏՊն կարծում է թե պիտի ազատվի, բայց նրան խաղացնում են ու եթե գլուխը չուտեն լավ կլինի....
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 21:22.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60