Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

View Poll Results: Ով է արժանի լինել Հայաստանի Նախագահ Кого видете достойным быть президе
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ Багдасарян Артур 2 7.41%
ԳԵՂԱՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ Гехамян Арташес 0 0%
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ Карапетян Тигран 0 0%
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱՄАрутюнян Арам 0 0%
ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ՎԱՀԱՆ Ованнисян Ваан 3 11.11%
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱԶԳԵՆ Манукян Вазген 4 14.81%
ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՄԱՆ Меликян Арман 1 3.70%
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺСаргсян Серж 7 25.93%
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ Тер-Петросян Левон 5 18.52%
ոչ մեկը արժանի չէ никто не достоен nobody deserve 9 33.33%
Multiple Choice Poll. Voters: 27. You may not vote on this poll

Reply
 

Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

LinkBack Thread Tools Display Modes
Old 11 Feb 08, 23:45   #1 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 52
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 27 voter is on a distinguished road
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

Ընտրացուցակները միացրեցին ինտերնետին։

http://www.elections.am/search.aspx

Բարավար է անուն ազգանունը նշել, ստանում էս ճշգրիտ տվյալները, որտեղ է անձը հաշվառված ու որ ընտրատարածքում կարող է քվեարկել...

Օրինակի համար իմ անուն ազգանունով մենակ Երեվանում պարզվում է հարյուր հոգի մարդ է ապրում։ Շատ չի, չի ստացվի պախկվել...
 
voter is offline  
Reply With Quote
Old 12 Feb 08, 15:14   #2 (permalink)
STS
Persona grata
VIP Club
STS's Avatar
Join Date: Jan 2008
Location: Հայաստան, Երևան
Posts: 74
Rep Power: 18 STS is on a distinguished road
,Ժառանգություն՚ կուսակցության հայտարարությունը

Հայ ժողովրդի իրական ընտրության ճշմարտացի հաստատագրումը որպես առաջին անհրաժեշտություն ընդունելու եւ լեգիտիմ նախագահով միջազգային հանրության առջեւ ժողովրդավարության դիրքերից հանդես գալու տեսանկյունից առանցքային համարելով փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունները,
հաշվի առնելով ՙԺառանգություն՚ կուսակցության անդամների, համակիրների, 2007թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցությանը վստահության քվե տված ընտրողների եւ բազմաթիվ քաղաքացիների հիմնավոր կարծիքներն առ այն, որ նախագահական ընտրությունները կավարտվեն նոր իշխանության ձեւավորմամբ,
սթափ գնահատելով իշխանությունների քաղաքական, տնտեսական, իրավական եւ սոցիալական ուղղվածության գործողությունների իրական պատկերը,
կարեւորելով երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելուն ուղղված ցանկացած հնարավորության օգտագործման անհրաժեշտությունը,

ՈՐՈՇԵՑ

1. Հայաստանի Հանրապետության` ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին հորդորել.

փետրվարի 19-ին անպայման գնալ ընտրատեղամաս եւ քվեարկել, տեղի չտալ որեւէ ճնշման եւ չվաճառել սեփական ձայնը` քաջ գիտակցելով, որ համապետական ընտրությունները հենց պետականաշինության բաղկացուցիչ մասն են, եւ անբարո է դրանք առուծախի առարկա դարձնելը,
առաջնորդվել երկրի տիրոջ` քաղաքացու վճռորոշ քվեի կեղծումներ եւ հնարավոր այլ ընտրախախտումներ թույլ չտալու, արդար ընտրությունների անցկացումն ապահովելու քաղաքական ու քաղաքացիական հրամայականով,
քվեարկության ավարտից հետո օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով վերահսկել արդյունքների արդարացի արձանագրումը եւ հրապարակումը` մինչեւ վերջ իրականացնելով օրինական իշխանություն հաստատելու ձեԲր մենաշնորհը:

2. ՙԺառանգություն՚ կուսակցության բոլոր անդամներին ու համակիրներին, 2007թ. խորհրդարանական ընտրություններում ՙԺառանգության՚ բազմահազար ընտրողներին եւ իր շիտակ ձայնը լսելու պատրաստ բոլոր քաղաքացիներին ուղղել հետեւյալ կողմնորոշիչ կոչը.

պետության եւ ժողովրդի շահերը սպասարկելուն կոչված ապագա նախագահի ընտրություններում ձեր որոշիչ ձայնը տվեք ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին:


11 փետրվարի 2008թ.
Երեւան

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ! ! !
 
STS is offline  
Reply With Quote
Old 12 Feb 08, 19:31   #3 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 18 azadakrum is on a distinguished road
Re: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

4 դաշնակցականներ Աշտարակի կառույցից Մանվել Ավետիսյանը եւ Գարուշ Արասխանյանը, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղից Կորյուն Մալխասյանը եւ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ Եղիշե Նալբանդյանն այսօր հայտարարել են, "Անսալով ապօրինաբար բանտարկված մեր գաղափարակից ընկերներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի կոչին, մենք նույնպես միանում ենք այդ շարժմանն ու պայքարին",-ասվում է տարածված հաղորդագրության մեջ: "Հանդիսանալով ՀՅԴ անդամ, շատ լավ գիտակցում ենք, որ դրանով մենք խախտում ենք ՀՅԴ կանոնադրությունը, բայց նաեւ գիտակցում ենք, որ միայն բոլորիս ջանքերով ու նվիրումով է հնարավոր վերականգնել երկրի սահմանադրական կարգը, հայ մարդու հավատը, հույսը եւ սերը հայոց պետականության հանդեպ: Իսկ նրանք, ովքեր կաշկանդվելով իրենց կուսակցական պատկանելությունից, չեն աջակցելու Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ձայնը տալու են ուրիշ թեկնածուի, պետք է հասկանան, որ այդ քայլով նպաստելու են հանցավոր եւ հակահայ ռեժիմի վերարտադրությանը": Վերոնշյալ դաշնակցականները նաեւ կոչ են արել. "Ուստի մենք կոչ ենք անում` առայժմ մի կողմ թողնել բոլոր կարգի գաղափարական տարաձայնությունները եւ փետրվարի 19-ին քվեարկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին":

Ծանօթ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը տարածեց մի հայտարարություն թէ իբր հիշյալ ազատամարտիկները հերքում են տարածված լուրը: Սակայն հիշյալ ազատամարտիկները “Հայկական Ժամանակ”ի հետ հերախոսազռույցում վերահաստատեցին որ միանում են Լեւոն Տեր-Պետրոսյանին: ԻՆչ վերաբերում է »ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինի տարածած »»հայտարարության, Մանվել Ավետիսյանը խորհուրդ տվեց իրենց անունից հայտարարություն անողներին “չխաղալ իրենց անունների հետ”:
 
azadakrum is offline  
Reply With Quote
Reply


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 07:13.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60