![]()  | 
			![]()  | 
			![]()  | 
			![]()  | 
			![]()  | 
			
		
	
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. | 
||||
		
			
  | 
	||||||||
| Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) | 
| View Poll Results: Ով է արժանի լինել Հայաստանի Նախագահ Кого видете достойным быть президе | |||
| ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ Багдасарян Артур | 
		 | 
	2 | 7.41% | 
| ԳԵՂԱՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ Гехамян Арташес | 
		 | 
	0 | 0% | 
| ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ Карапетян Тигран | 
		 | 
	0 | 0% | 
| ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱՄАрутюнян Арам | 
		 | 
	0 | 0% | 
| ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ՎԱՀԱՆ Ованнисян Ваан | 
		 | 
	3 | 11.11% | 
| ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱԶԳԵՆ Манукян Вазген | 
		 | 
	4 | 14.81% | 
| ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՄԱՆ Меликян Арман | 
		 | 
	1 | 3.70% | 
| ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺСаргсян Серж | 
		 | 
	7 | 25.93% | 
| ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ Тер-Петросян Левон | 
		 | 
	5 | 18.52% | 
| ոչ մեկը արժանի չէ никто не достоен nobody deserve | 
		 | 
	9 | 33.33% | 
| Multiple Choice Poll. Voters: 27. You may not vote on this poll | |||
		Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении | 
	LinkBack | Thread Tools | Display Modes | 
| 
			
			 | 
		#38 (permalink) | 
| 
			
			
				 justice managements VIP Ultra Club 
				
			 | 
	
	
	
		
		
			
			 
				
				Re: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
			 
			Հարցազրույց Առաքել Մովսիսյանի հետ(Շմայս)... 
		
		
		
			![]() ԱՎԱՐՅԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՍ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՔԻԼԼԵՐ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ «Ավարյան» չի նայում ընկեր, ախպեր, պաշտոնյա Հարցազրույց ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Առաքել Մովսիսյանի` Շմայսի հետ: - Պարոն Մովսիսյան, մինչ Դուք ԱՄՆ-ում էիք, Հայաստանում հրապարակվեց փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների զեկույցը: Ըստ տեղեկությունների, ի թիվս այլ պաշտոնյաների ու գործարարների, նաեւ Դուք եք Ձեր թիկնապահների, քիլլերների ու մերձավորների համար հանդերձանք ձեռք բերել Պաշտպանության նախարարությունից, եւ մարտի 1-ի գիշերը նաեւ նրանք են գնդակահարել խաղաղ ցուցարարներին: - Նախ թիկնապահ հասկացողությունը չգիտեմ ինչ բան ա, չի եղել երբեւիցե: Ոչ էլ վարորդ եմ ունեցել: Երկրորդն էլ, էդ Ձեր ասած քիլլեր, կիլլեր հասկացողությունն ընդհանրապես չեմ ընդունում: Երրորդն էլ` մարտի 1-ին ընդամենը իմ առօրյա աշխատանքների մեջ եմ եղել: - Ո՞րն է Ձեր առօրյա աշխատանքը: - Ազգային ժողովում գիշերը արտահերթ է եղել, իմ տարածքում եմ եղել: - Բայց կրակոցները մինչեւ ԱԺ արտահերթ նիստն են հնչել: - Ես այնտեղ չեմ եղել, ներկա չեմ եղել, չեմ կարա ասեմ: - Բայց ինչո՞ւ է ցուցակում հենց Ձեր անունը նշված, որ Ձեր մերձավորներն են մասնակցել մարտի 1-ի արյունահեղությանը: - Ինչ-որ մեկը երեւի հղի ա, չի կարում ազատվի հղիությունից, դրա համար էլ միշտ իմ անունը ուր ասես հոլովում են: - Ո՞ւմ եք ակնարկում: - Ես չգիտեմ, թող գնան, իմ տարածքի ժողովրդից հարցնեն` նման հասկացողություն ընդհանրապես գոյություն ունեցե՞լ ա կյանքում, թե ոչ: Տարածքիս բնակիչներն իրանց կսատկացնեն, որովհետեւ ես ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր եմ: - Ո՞վ է Ձեր վատը կամենում, որ Ձեր անունը հոլովում է: - Նախանձում են, խանդում են, որ ինձ ընդունում են, իսկ իրանք, որ տարիներով ԱԺ-ում են... Ես իմ ժողովրդի համար գիշեր-ցերեկ տանջանքներ եմ կրում, որ իմ ժողովուրդը չզգա ճգնաժամ եւ սովի չմատնվի: - Ո՞նց եք տանջվում: - Դպրոցից սկսած, գյուղատնտեսությանն եմ օգնում, հնարավորին սահմաններում նեղ մարդկանց ապահովում եմ փայտով եւ այլն: Աշխատում եմ թեկուզ իմ չնչին հնարավորության չափով օգտակար լինեմ իմ ժողովրդին: Մնացածը ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ ա ասում: Խանդն ա, հասկանո՞ւմ եք: - Ասում են, որ Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ Դուք մեծ գումարներ եք ծախսել եւ հիմա` այս ճգնաժամի պայմաններում չեք կարողանում վերականգնել Ձեր գումարները: - Խի իմ ժողովրդի հարգանքն ու պատիվը կարող ա՞ չկա, որ ես փողեր պետք ա ծախսեմ: Որտեղ ես, ընդեղ իմ ժողովուրդն իմ հետ ա: Միանշանակ, ցանկացած ընտրություն, եթե ինձ անհրաժեշտ է իմ կուսակցության համար, երբ կոչ եմ անում, իմ կողքին կանգնած են: Ոչ մի կոպեկ գումար իմ ժողովուրդը չի ստացել: - Բա Սերժ Սարգսյանին ինչպե՞ս եք աջակցել: - Շարժման առաջին օրվանից եմ ես աջակցել: Ղարաբաղի պատերազմի առաջին օրվանից մինչեւ էսօր ես եւ իմ եղբայրները ամբողջովին նվիրված ենք եղել մեր ժողովրդին, քանի որ մենք ունենք անցած ճանապարհ, չենք կարող էդ ճանապարհից հետ կանգնել: - Ես Սերժ Սարգսյանի աջակցության մասին էի հարցնում: - Մարտական ընկերներ ենք ու աջակցելու եմ ընդմիշտ: Ինքը որպես նախագահ լավ նախագահ ա: - Սերժ Սարգսյանի վարած հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման քաղաքականության կո՞ղմ եք: - Ես նախագահի որոշումներին դեմ չեմ գնում, իր կողքին կանգնած եմ: Նրա որոշումները երբեք չեմ քննարկում: - Ուզո՞ւմ եք, որ հայ-թուրքական սահմանը բացվի: - Երբ որ ժամանակը գա, մեր նախագահը ոնց որոշել է, տենց էլ կլինի: - Մի բան էլ. խոսակցություններ կան, որ Դուք իշխանության մեջ եք մնում միայն այն բանի համար, որ կասկածներ ունեք, թե տարիներ առաջ ավտովթարի ենթարկված Ձեր եղբայրն իրականում ավտովթարից չի մահացել: Եվ հիմա Դուք ներքին հետաքննություն եք իրականացնում` իրական մեղավորներին բացահայտելու համար: Այո՞: - Նախ իմ եղբայրը 4-րդ անգամ «ավարյա» տվեց, լավ չէր քշում մեքենա, չէր էլ սիրում վարորդ պահել` ոնց որ ես չեմ սիրում: 4-րդ անգամ մահից փրկվավ, բայց 5-րդ անգամ չփրկվեց: Ամաչում էր վարորդ պահեր, որովհետեւ գյուղացու մեջ մեծացած մարդը դժվարանում ա, ամաչում ա: Սիրում էր ինքը նստեր եւ ուր ուզեր, գնար: Վարորդին անընդհատ պիտի ասեր` գնա ստեղ, ընդեղ, էն ա, ինքն էր քշում: - Այսինքն, կասկածներ չունե՞ք: - Ոչ մի կասկած չունեմ: Ես անձամբ եմ գնացել դեպքի վայր: Մեքենայի մասերը 500 մետր էս ու էն կողմ թափված էին: Ցավոք, իմ ախպերը չփրկվեց: Ընդհանրապես հազարավոր ընկերներ ենք կորցրել «ավարյայից». որ ամեն մեկին ասենք, թե մտածված էր, սարքած էր, ուր կհասնի: «Ավարյան» չի նայում ընկեր, ախպեր, պաշտոնյա: Բայց Աստված մեր հետ ա, ի՞նչ ասեմ:  | 
| 
	
		
		
		
			 
				__________________ 
		
		
		
	bleib mal cool...  
			 | 
|
| 
	 | 
	
	
	
		
		
		
		
		
			 
		
		
		
		
		
		
		
			
		
		
	 | 
		
  | 
	
		 | 
						
							
 
 
  |