![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Hayastan@ qandoxner@ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#23 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Hayastan@ qandoxner@
Ինչքան եկամուտ ունի Քոչարյանը
Պե՞տք է արդյոք ժողովուրդը իմանա, ինչ ունեն պետական պաշտոնյաներն ու մարդիկ, որոնք երկրում քաղաքական եւ տնտեսական պայմաններ են թելադրում: Ըստ տրամաբանության, եւ ըստ օրենքի, բոլոր պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը: Բայց օրենքը պետք է նաեւ հետեւի, որ պաշտոնյաներն ազնվորեն հայտարարագրեն, այլ ոչ թե այնպես, ինչպես Հայաստանում: Հենց ազնիվ հայտարարագրման ինստիտուտի բացակայությունն է հանգեցնում դատական կազուսների եւ դատարանների քաղաքական որոշումների: Մասնավորապես, դատարաններում այժմ դիտարկվում են գործերի, կապված մի շարք թերթերում բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի մասին հրապարակումների հետ: Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դիտարկում է Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների հայցը ընդդեմ “Ժամանակ” օրաթերթի: Թերթը հրապարակել է հոդված, որում ասվում է, որ նախկին նախագահի տիկինը` Բելլա Քոչարյանը, զբաղվում է դեղագործական բիզնեսով, նրան է պատկանում “911” դեղատների ցանցը, իսկ որդին` Սեդրակ Քոչարյանը, ինչ որ ձեռնարկատերերից խլել է մի ընկերություն: Նաեւ, համաձայն հրապարակումներից մեկի, Սեդրակ Քոչարյանը ալմաստի հանքեր ունի Հնդկաստանում: Քոչարյանները հերքում են այդ տեղեկությունները: Այսօր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է նաեւ տեղեկություններն այն մասին, որ Սեդրակ Քոչարյանը կապ ունի “Սպայկա” բեռնափոխադրող ընկերության հետ, որի դեմ քրեական գործ է հարուցված: Ինչի վրա է հիմնվում թերթը, հրապարակելով տեղեկություններ այս կամ այն պաշտոնյայի եկամուտների մասին: Եվ ինչի վրա է հիմնվելու դատարանը, դիտարկելով այդ գործերը: Քոչարյանները կարող են շահել գործը, քանի որ “Ժամանակը”, բնականաբար, չի կարող ապացույցներ ներկայացնել Քոչարյանների այդ բիզնեսների տեր լինելու մասին: Բայց, մեծ հաշվով, Քոչարյաններն էլ չեն կարող ապացուցել, որ չունեն այդպիսի բիզնեսներ, որովհետեւ Հայաստանում չի աշխատում եկամուտների հայտարարագրման ինստիտուտը: Մյուս կողմից, բարձրագույն պաշտոնատարների սեփականության մասին տեղյակ են նեղ շրջանակում: Եւ երբ այդ շրջանակից որեւէ մեկի սեփականության մասին տեղեկատվություն է հրապարակվում, վերջինս կասկածում է, որ իր դեմ կա դավադրություն: Թափանցիկության բացակայությունը թույլ է տալիս իրավական հարցերով կայացնել քաղաքական վճիռներ: Հիմա ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե արդյոք Քոչարյանների ընտանիքը պահպանել է ազդեցություն դատարանների վրա: Եթե ազդեցությունը նվազել է, կամ առավել եւս` եթե ինչ որ մեկը փորձում է ճնշել Քոչարյանի վրա, դատարանը կարող է մերժել հայցը: Դրա նախադրյալները, կարծես թե, արդեն կան. Երեկ դատարանն սկսել է գործի նոր դատաքննություն: |
__________________
bleib mal cool... ![]() |
|
![]() |
![]() |
|
|
|