Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Members List Social Groups Mark Forums Read Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

Reply
 

Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

LinkBack Thread Tools Display Modes
Old 27 Jul 09, 14:25   #1 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

В газете Лрагир публикуються интервью с представительными личностями интеллигенции Армении.
Լրագիրը հրապարակում է հարցազրույցների շարք Հայաստանյան մտավորականության նշանակալի ներկայացուցիչների հետ։

Художник Арман Григорян Նկարիչ Արման Գրիգորյան

Писателем, публицистом Тигран Паскевичян Գրող հրապարակախոս Տիգրան Պասկեվիչյան

Драматург, прозаик Карине Ходикян Դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյան

Поэт, публицист Марине Петросян Գրող հրապարակախոս Մարինե Պետրոսյան

Театровед и социалист Ара Недоляном Թատերագետ և սոցիալիստ Արա Նեդոլյանի

Ազատամարտիկ, Կարին ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյան

Певец, композитор, азатамартик Давид Амалян Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյան

Художница, член Союза художников Заруи Мурадян Նկարչուհի, նկարիչների միության անդամ Զարուհի Մուրադյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյան Этнографом Грануш Харатян

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյան Кинорежиссер Тигран Хзмалян

Доктор истории искусств, публицист Аджи Назени Гарибян Արվեստի պատմության դոկտոր, հրապարակախոս Հաջի Նազենի Ղարիբյան

Телережиссер Ара Ширинян Հեռուստառեժիսոր Արա Շիրինյան

Публицист Грантом Тер-Абрамяном Հրապարակախոս Հրանտ Տեր–Աբրահամյան

Художник Тигран Хачатрян Նկարիչ Տիգրան Խաչատրյան

Արվեստագետ Գրիգոր Խաչատրյան

Նկարիչ Կարեն Օհանյան Художником Карен Оганян

Актёр Вартан Петросян Դերասան Վարթան Պետրոսյան

http://lragir.am/src/index.php?id=se...008|06/08/2009
http://www.lragir.am/src/index.php?i...008|06/08/2009
 
voter is offline  
Reply With Quote
Old 27 Jul 09, 14:25   #2 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

Интервью с художником Арманом Григоряном Name:  124868213779.JPG
Views: 780
Size:  24.5 KB

ЖЕРТВЫ РЕЖИССУРЫ СТРАХА

- Какова гражданская позиция интеллигенции, что вообще есть интеллигенция?
- Когда я начал читать цикл ваших интервью, мне показалось, что в постановке вопроса есть нечто неудобно, но потом, прочитав интервью Марине Петросян, Карине Ходикян, Тиграна Паскевичяна, Гранта Тер-Абрамяна, Ара Недоляна, я был просто поражен ответами. Я бы ответил так: интеллигент - человек с широким мировоззрением, выступающий против насилия. Под этим словом я понимаю любое насилие государственного, чиновничьего аппарата, направленное на ограничение полета мысли и воли человека. Такова традиция нашей интеллигенции. Хочу сразу заметить, что наше оппозиционное движение стало движением интеллигенции. Левон Тер-Петросян - один из лучших представителей нашей интеллигенции, способный направлять стремление людей к свободе. Для меня интеллигент – это человек, который борется с насилием силой слова, действий, разработкой общественных проектов.
Я разделяю интеллигенцию на две группы – людей, которые начали Движение – Армянский национальный конгресс, и советские интеллигенты, пытающиеся встать на защиту насилия. И если раньше они утверждали, что стоят на защите прав слабых и гонимых, что хотят довести их голос до властей, то последние выборы ярко продемонстрировали их истинную позицию – они против выбора, свободы, справедливости. А гражданская позиция есть лишь у интеллигентов, которые борются.
- Вы и ваши друзья утверждаете, что настоящее искусство – это когда хочешь говорить об искусстве, а получается о политике. Какова должна быть позиция деятелей искусств в нынешней политической ситуации?
- Представляете – выдался повод поговорить с Туманяном, и он ни словом не обмолвился о политике. Искусство никогда не было формалистским, линия на холсте проводится ради высвобождения кого-то из пут, а не оправдания нынешней ситуации. Сейчас советские интеллигенты только и делают, что пытаются доказать, будто мир испокон веку был несправедлив, и ничего с этим не поделаешь, лучше просто воспользоваться. Им кажется, что еще можно вернуть Советский Союз, и они живут этой ностальгией.
- Но интеллигенты, избранные в Совет старейшин, утверждают, что намерены поднимать проблемы.
- Я читал их интервью. Вы задавали неудобные вопросы и вгоняли их в неловкое положение. Они нуждаются в понимании, потому что оправдывают насилие…

- Но сами они говорят, что борются против несправедливости, криминала, олигархов.


- Они открыто отвергают свободу и справедливость. Мне казалось, что в советское время люди боялись говорить из страха, но страх остался и поныне.
- Думаете, все дело в страхе?
- Мы живем в атмосфере страха, и только этим синдромом можно объяснить то, что мы избегаем говорить о главном. Откуда-то появились люди, которые пытаются убедить своих студентов, что мы живем по волчьим законам, и потому прислуживают хулиганам. Это может быть только со страху.
- Как изменились отношения между обществом и интеллигенцией за последние полтора года?
- Эта связь восстановилась, когда Левон Тер-Петросян вернулся в политику. До этого Ереван напоминал то ли Дубаи, то ли российскую провинцию. Все изменилось с возвращением Левона Тер-Петросяна, и даже 1 марта не сломило веру людей в интеллигентную Армению, в свободную Армению.
- Говорят, за последнее время Конгресс ослабил борьбу, митинги не столь многолюдны.
- Это утверждают люди, которым хотелось бы того. Неважно, сколько людей приходит на митинги, главное – сохранилась идея, изменение. Грант верно заметил – сторонники Конгресса отличаются тем, что четко себе представляют, какой должна быть Армения. Во время парламентских выборов, до возвращения Тер-Петросяна, многие утверждали, что нас может спасти только справедливость, что во главу угла должен быть положен человек, а теперь они же говорят – какая демократия, какая свобода…
- Вы разделяете мнение Конгресса о необходимости внеочередных парламентских выборов?
- Если понимаешь, что иного выхода из сложившейся вокруг Армении и Карабаха ситуации нет, то лучшим методом видятся выборы.
- Где гарантии, что выборы будут справедливыми?
- Будет идея, будут и справедливые выборы.
- В какой стране живет Арман Григорян?
- В борющейся. По западную стороны от Берлинской стены была демократия, по восточную – авторитаризм. В 1989 году Берлинская стена пала, но в душах людей она все еще есть, и многие пытаются возродить авторитаризм. Думаю, Берлинскую стену уже не восстановишь. Я живу в стране, которая после распада Стены обрела независимость на планете, на которой не должно быть нищеты, где защищены экология и ресурсы. Живущего в сегодняшней Армении человека должны в равной мере заботить как проблемы своей страны, так и планеты в целом. Я живу в инегрирующемся, адекватном реалиям обществе.

- После первого марта многие обвинили вас и ваших друзей в том, что вы ходили на митинге, чтобы поесть пиццы.
- Меня это не интересует, просто я вот сейчас понял, что Гагик Джангирян и Сасун Микаелян – вот настоящие интеллигенты. Ведь быть интеллигентом – это значит иметь внутреннее убеждение, что мир должен стать лучше. Эти люди остались при своем убеждении даже после 1 марта. И если кто-то говорит, что мы ходили на митинги ради пиццы, то этот человек просто примеряет на себе: он точно пришел на площадь, чтобы мародерствовать, ведь это они все срежиссировали – фильм «Бойся».
Беседовала
СИРАНУШ ПАПЯН
http://lragir.am/src/index.php?id=society&pid=10204

Հարցազրույց նկարիչ Արման Գրիգորյանի հետ

ՎԱԽԻ ՌԵԺԻՍՈՒՐԱՅԻ ԶՈՀԵՐԸ
-Մտավորականության քաղաքացիական դիրքորոշումն այսօր ինչպիսի՞ն է, և առհասարակ, ըստ Ձեզ, ի՞նչ է մտավորականությունը:

- Երբ կարդում էի ձեր հարցազրույցների շարքը, ինձ թվում էր` շատ կաշկանդող բան կա ձեր այս հարցադրման մեջ, բայց հետո, երբ ընթերցեցի հատկապես Մարինե Պետրոսյանի, Կարինե Խոդիկյանի, Տիգրան Պասկևիչյանի, Հրանտ Տեր-Աբրահամյանի, Արա Նեդոլյանի հետ հարցազրույցները, ուղղակի հիացա, ինչ լավ էին պատասխանում այս հարցին: Ես այսպես կարող եմ պատասխանել. մտավորականը մեր տրադիցիայից եկած մի պատկերացում է մարդու մասին, որն ունի լայն աշխարհայացք և դեմ է բռնությանը: Բռնության տակ շատ հստակ մի բան եմ հասկանում` պետական, չինովնիկական ապարատի ցանկացած տիպի բռնություն ուղղված է մարդու միտքը կաշկանդելուն, իր կամքին հակառակ ինչ-որ բան անելուն: Մեր մտավորականության տրադիցիան սա է: Պիտի միանգամից ասեմ` ընդդիմության մեր շարժումը հենց մտավորականների շարժում է: Այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանը մեր լավագույն մտավորականներից է, մի մարդ, ով կարողանում է առաջնորդել ժողովրդին և նրա մոտ առաջացնել հպարտության, ազատության ձգտումը, ինչը հայ ժողովուրդը միշտ ունեցել է, մի մարդ, ով չի թողնում ազատության պատկերացումը կորչի: Ինձ համար միանշանակ մտավորականը բռնության դեմ պայքարողն է խոսքի ուժով, գործողություններով, հասարակության համար նախագիծ մտածելով:

Մտավորականներին բաժանում եմ երկու մասի. նրանք, ովքեր ստեղծել են մի շարժում` Հայ Ազգային կոնգրեսը, և մարդիկ, ովքեր դեռ Սովետական Միությունից սկսած մտավորական են և փորձում են պաշտպանել բռնությունը: Պետք է ասել, որ շատ էլ անճարակ ձևով են դա անում, որովհետև եթե Խորհրդային տարիներին ամոթ կլիներ, որ նրանք ասեին` պաշտպանում են բռնությունը, նրանք միշտ ասում էին, որ իրենք կողմ են թույլերին, հալածվածներին և կարծես թե աղքատ, թույլ մարդու խոսնակ էին, որի ձայնը ուզում էին հասցնել իշխանություններին, վերջին ընտրություններին հետաքրքիր ձևով պարզ դարձավ նրանց դիրքորոշումը, և նրանք արդեն բարձրաձայնեցին, որ դեմ են ընտրություններին, դեմ են ազատությանը, արդարությանը, այնպիսի բաներ, որոնք ամենահակադիրն են մտավորականներին:
Իսկ քաղաքացիական դիրքորոշում ունի մատավորականության այն հատվածը միայն, որը պայքարում է:

- Արվեստն այն է, որ ուզում ես արվեստից խոսես, բայց խոսում ես քաղաքականությունից: Սրանք Ձեր և Ձեր ընկերների խոսքերն են: Երկրի ներքին քաղաքական իրավիճակում, որում մենք ենք հայտվել, մշակույթի գործիչն ի՞նչ դիրքերից պետք է հանդես գա:

- Պատկերացնում եք` Թումանյանի հետ խոսեիք և հանկարծ չխոսեիք քաղաքականությունից: Այդ տողերը վկայում են, որ արվեստը երբևիցե ֆորմալիստական չէ, որ եթե կտավի վրա մի գիծ է քաշված, այդ գիծը քաշված է ինչ-որ մարդկանց ազատագրելու համար, ոչ թե համոզելու, որ ձեր շահագործված վիճակն արդարածված է, ինչ-որ այսօր փորձում են անել պրոիշխանական սովետական մտավորականները: Նրանք Սովետի ժամանակից ոչ բացահայտ, հիմա արդեն բացահայտ մեզ փորձում են համոզել, որ աշխարհը միշտ պիտի լինի անարդար` պայքարես, թե չպայքարես, և կարևորը օգտվելն է: 70-ականներին մի երգ շատ պոպուլյար դարձավ` կեր, խմի քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ: Հիմա սովետական նոստալգիան է: Չգիտեմ` նրանց մոտ ինչ հիշողություններ են, բայց նրանց թվում է` վերականգնել Խորհրդային տարիները հնարավոր է: Երևի մենք հետխորհրդային միակ հանրապետությունն ենք, որը կարծում է, թե կարելի է վերականգնել Սովետական Միությունը:

- Սակայն ավագանի-արվեստագետներն ասում են, որ եկել են ինչ-որ հարցեր, խնդիրներ բարձրաձայնելու, և ժամանակն էր արդեն իրենք էլ իրենց խոսքն ասեին:

- Նրանց բոլորի հարցազրույցները կարդացել եմ: Ասեմ` նրանց կաշկանդող հարցեր էիք տալիս, և ընկնում էին անհարմար վիճակի մեջ, չէին իմանում` ինչ ասել: Նրանք կարիք ունեն, որ իրենց հասկանաք, այսինքն` որ եթե իրենք ընտրվեն, կվերականգնվի սովետական տարիների Երևանը: Որովհետև իրենք բռնությունն արդարացնող մտավորականներն են…

- Բայց ասում են, որ եկել են պայքարելու նաև բռնության, կրիմինալ, օլիգարխիկ երևույթների դեմ:

- Ես գիտեմ իրենց պատկերացումը, որ նրանք մերժում են ազատությունը, արդարությունը և արդեն բացահայտ են մերժում: Ես Սովետական Միության ժամանակ մտածում էի, որ մարդիկ վախենում են բռնությունից, դրա համար էլ շատ չեն խոսում: Տվյալ դեպքում իրենք էլ են բռնությունից վախենում, վախենում են իրենց նկատմամբ բռնություն կիրառելուց:

- Սա փաստորեն, ըստ Ձեզ, վա՞խ է:

- Միանշանակ վախ է, կա մեզ մոտ վախի մթնոլորտ և միայն վախի սինդրոմով կարելի է բացատրել այդ տեսակ “ցրողական”, ուրիշ բաներից խոսելու ցանկությունը: Նրանց տերտերական ոճով խոսելը ցույց է տալիս վախի ուժեղ զգացողություն: Հանկարծ հայտնվել են մարդիկ, որոնք փորձում են հավատացնել իրենց ուսանողներին, դպրոցականներին, որ կյանքն այսպիսին է, գայլային օրենքներ են, և դառնում են խուլիգանի, խուժանի գովերգողներ: Սա կարելի է բացատրել միմիայն վախով:

- Վերջին մեկուկես տարվա ընթացքում, ըստ Ձեզ, հասարակություն և մտավորականություն կապը թուլացե՞լ, թե ավելի է ամրացել:
Եվ արդյոք հանրությունն ունի մտավորականի խոսքի կարիք:

- Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն, այդ կապը վերականգնվեց: Մինչև այդ էր կորել մտավորականի դերը և կապը, այսինքն` հասկանալի չէր, որովհետև մենք կարծես ապրում էինք մի երկրում, որը մերը չէր` Դուբայ էր հիշեցնում կամ Ռուսաստանի մի գավառ: Եվ այդ հարցը լուծվեց Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձով, և նույնիսկ մարտի մեկը չկարողացավ կոտրել այդ հավատը, այսինքն` մտավորական Հայաստանի, այսինքն` ազատ Հայաստանի հավատը:

- Վերջին շրջանում շատ են խոսում, թե Կոնգրեսը որպես շարժում կարծես թե թուլացել է. ըստ Ձեզ` որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը, և ՀԱԿ-ի` սահմանադրական ճանապարհով առաջ գնալն արդյո՞ք չի դանդաղեցնում կամ թուլացնում գործընթացը:

- Չէ, չի դանդաղեցնում, և ես կարծում եմ նրանք, ովքեր անընդհատ ասում են, որ ՀԱԿ-ը թուլանում է, միտինգները քչանում են, դրանք այն մարդիկ են, որոնք ՀԱԿ-ից չեն և շատ կուզենային, որ դա այդպես լիներ: Եվ նշանակություն չունի, թե տվյալ միտինգին ինչքան մարդ եկավ, կարևորն այն գաղափարն է, որն արդեն առկա է իբրև փոփոխություն: Հրանտը լավ էր ասում` հիմա հստակ տարբերվում են այն մարդիկ, ովքեր Կոնգրեսի կողմնակիցներ են, նրանք ունեն հստակ պատկերացում ինչպիսին պիտի լինի Հայաստանը և այդ պատկերացումից հրաժարվելու կարիք չկա: Նույնիսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ չէր էլ դրել իր թեկնածությունը, բոլորը, այդ թվում նաև իշխանական մտավորականները և պատգամավորներն ասում էին, որ մեր հիմնական առավելությունը, մեր արժեքը մարդն է, և դրա համար պետք է անցկացնենք արդար ընտրություններ: Այդ գաղափարը շատ հստակ էր, բայց հետո չգիտեմ ինչ պատահեց, ասացին` ի~նչ դեմոկրատիա, ի~նչ ազատություն ու… խճճվեցին:

- Կիսո՞ւմ եք Կոնգրեսի այն համոզմունքը, որ արտահերթ նախագահական ընտրություններ ենք ունենալու:

- Եթե մենք հասկանում ենք, որ ուրիշ ելք չկա, որպեսզի կարողանանք այս ստեղծված իրավիճակը շտկել, որն առկա է Հայաստանի և Ղարաբաղի շուրջ, իմ կարծիքով լավագույն տարբերակն ընտրություններն են:

- Որքանո՞վ եք վստահ, որ արդար ընտրություններ են լինելու:

- Եթե այդ գաղափարը լինի, ընտրություններն էլ արդար կլինեն:

- Ի՞նչ տեսակ երկրում է ապրում Արման Գիգորյանը:

- Պայքարող: Շատ կարևոր մի միտք ասեմ` այդ Արևելք-Արևմուտք հասկացողությունները կապված են Բեռլինի պատի հետ. Բեռլինի պատից Արևմուտք դեմոկրատական երկրներն էին, Բեռլինի պատից Արևելք` ավտորիտար: 89 թվականին Բեռլինի պատը քանդվեց, և այդ երկու բլոկները վերացան, բայց մարդկանց հոգու մեջ իներցիայով դեռ այդ Բեռլինի պատը մնաց, և շատ-շատերն էլ փորձում են վերականգնել Արևելքը` ավտորիտարիզմը: Կարծում եմ` հնարավոր չէ վերականգնել Բեռլինի պատը: Այսինքն` ես ապրում եմ մի երկրում, որը Բեռլինի պատի քանդվելուց հետո ձեռք է բերել անկախություն ամբողջական այս երկրագնդի մեջ, որ չլինեն ծայրահեղ աղքատ երկրներ, այսինքն` դառնանք մի ամբողջական երկրագունդ, որն իր էկոլոգիայով, իր մարդկային ռեսուրսներով կլինի պաշտպանված: Այսինքն` այսօրվա Հայաստանում ապրող մարդը նույն մտահոգությունները պիտի ունենա ինչպես իր երկրի, այնպես էլ տարածաշրջանի, երկրագնդի մասին: Ես ապրում եմ ինտեգրվող, ազատագրվող, իրականության հետ ադեկվատ, իրականությունը տեսնել ձգտող հասարակության մեջ, բնականաբար դա պայքարող հասարակություն է:

- Մարտի մեկից հետո մտավորականներից շատերը ելույթ ունեցան, դատապարտեցին Ձեզ և Ձեր ընկերներին և նաև ասացին, որ դուք հանրահավաքներ եք գնում պերաշկի, պիցցա ուտելու համար:

- Ինձ չի հետաքրքրում, թե նրանք ինչ են ասել, ես ուրիշ բան եմ ուզում ասել. ես հանկարծ ինձ համար պարզեցի, որ այ իսկական մտավորականներ են և Գագիկ Ջհանգիրյանը, և Սասուն Միքայելյանը: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ մտավորականը արվեստագետ լինի, մտավորականը դա ներքին համոզվածությունն է, որ աշխարհը պիտի լինի ուրիշ ձևով, որ այս վիճակը սխալ է: Եվ սա ես ոչ թե մարտի մեկի հետ եմ կապում, այլ մեր շարժման հետ, որին մարտի մեկը չկարողացավ կոտրել, այսինքն` այդ մարդիկ մնացին այդ հպարտ կեցվածքի մեջ, իրենց համոզմունքի մեջ: Իսկ Ձեր ասածն ուղղակի փորձեր են, որ իբր վարկաբեկեն, ասեն` դուք էլ մեր նման եք: Չէ, մենք ձեր նման չենք: Եթե այդ մարդը կարծում է, որ պերաշկու և պիցցայի համար ենք այնտեղ, պարզապես ինքը մտածում է`մենք իրենց նման ենք: Այո, ինքը այդպես կաներ, ինքը կգնար խանութ կթալաներ, իսկ մեզ պետք չէր խանութ թալանել, դա իրենց էր պետք, իրենք էին բեմադրել այդ ամենը, “Մի վախեցիր” կինոյի նման վախեցիր կինո էին բեմադրել: Դա իրենց ռեժիսուրան է, իրենց նեղ աշխարհայացքով, վախկոտ, վայ-վայ, մենք թույլ ժողովուրդ ենք, շրջապատված ենք հրեշ ազգերով:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
http://lragir.am/src/index.php?id=society&pid=28118
 
voter is offline  
Reply With Quote
Old 27 Jul 09, 14:30   #3 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

ОНИ ЯВЛЯЮТСЯ ЧАСТЬЮ PR-ПРОЕКТА РПА

Интервью с писателем, публицистом Тиграном Паскевичяном Name:  124635194758.JPG
Views: 740
Size:  11.4 KB

-Какова, по-вашему, гражданская позиция армянской интеллигенции? Является ли интеллигенция проводником общества?

- Прежде надо выяснить, что есть интеллигенция. Что это – сословие, часть общества? Это может прозвучать остро, но я думаю, интеллигенции не существует, это нечто надуманное. Что это означает – Игитян, скажем, думает, а остальные нет? Это некий архаизм, оставшийся с тех пор, когда у нас не было государственности. Не было государства, а значит, гражданского общества, публичных институтов, и все функции выполняла интеллигенция. Если б Владимир Мсрян утверждал, что избирается в Совет старейшин Еревана как гражданин, я был бы этому рад, но я не понимаю, когда идут в политику как интеллигенты, читая стишки.

- В списках Армянского Национального Конгресса немало деятелей искусств. Как насчет Республиканской партии?

- Вы слышали, чтобы до предвыборной кампании Игитян, Ерджанкян, Мсрян, Астхик Геворкян и другие высказывались по какой-либо актуальной проблеме? Нет, а это значит, что они стали лишь частью PR-проекта Республиканской партии, и ожидать от них бурной деятельности в Совете старейшин, кроме решения собственных проблем, было бы наивно.

- Во время интервью они утверждали, что пошли в Совет старейшин, чтобы поднимать проблемы и решать их.

- Союз журналистов должен окрепнуть настолько, чтобы поднимать и решать проблемы без того, чтобы его председатель был избран в Совет старейшин. Союз журналистов обязан защищать права журналистов, которых в день выборов в буквальном смысле этого слова избивали.

Какие они могут поднимать проблемы? О дотациях театру? Мы живем в условиях свободного рынка. Публика ходит только в хороший театр, и только хороший театр выживает. Так что, будут решаться вопросы подобного рода - дотации театру, архитектурные проблемы, председатель Союза журналистов там вообще не к месту.
- Почему же интеллигенты не проявляют гражданскую позицию, от страха?

- У них просто нет такой позиции.


- Они что, безразличны к ситуации в стране?


- Да, безразличны.

- Армянский Национальный Конгресс настаивает на внеочередных парламентских выборах.

- Внеочередные выборы могут действительно стать выборами, но любые очередные ничем не будут отличаться от тех, что мы видели 31 мая.

- Как вы считаете, не подошло ли удобное время для политического диалога?

- Я не понимаю, что значит удобное время для диалога. Если тебя бьют, кидают на землю, ты не можешь встать, отряхнуться и предложить диалог. Если тебя бьют, то тебе тоже надо ударить. На цивилизованном языке это означает право на протест, бунт. Это право уважается во всем мире, но не у нас, где вовсю хотя доказать, что люди сошли с конституционного пути. А что вы бы хотели: при таком уровне фальсификаций 13 человек являются в Совет старейшин и говорят – здравствуйте, мы хотим вступить в диалог. И это при том, что политзаключенные не выпущены на свободу, а часть осуждена по сфабрикованным доказательствам и амнистирована. Какой диалог, с кем?

- Вы говорите – право на бунт. Но АНК пытается добиться смены власти конституционным путем.

- Давайте различать: бунт – это не обязательно осада парламента, прорыв в ворота, как было в 1996 году с Вазгеном Манукяном. Конституционный бунт означает, что ты идешь по конституционному пути до тех пор, пока думаешь, что дальше есть куда идти.

- Но не слишком ли это медленно?

- А куда нам спешить? Идея о бунте должна родиться и созреть в народе.

- К 1 марта она не созрела?

- Созрела, но людей сломили, теперь есть необходимость в новом порыве.

-Многие деятели искусств утверждают, что хотя пошли на выборы по спискам РПА, но в душе они оппозиционеры.

- Если яблоко станет утверждать, что да, оно яблоко, но вообще-то капуста, вы поверите? Что значит, я не в рядах оппозиции, но оппозиционер? Есть еще одно заблуждение – нейтральная позиция. Но полюсов два – ты либо здесь, либо там. Комсомольские чиновники (мы тогда были молодые) говорили нам – давайте разрушать изнутри. Но заходишь вовнутрь, и жизнь может понравиться тебе так же, как многим другим.

- Интеллигенты, находящиеся в лагере властей, утверждают, что приняли бы предложение от любой политической силы, только не от Конгресса, который они считают разрушительной силой.

- Если одним словом, то они лукавят. Если б я при своем складе характера вступил в Республиканскую партию, я бы открыто заявил, что нахожусь рядом с РПА, потому что они такие–то. Надо иметь мужество и заявить: я уважаю Республиканскую партию за те-то принципы. Но после заявления об этих принципах они могут оказаться в идиотском положении. Я еще не встречал людей, которые говорили бы, что пошли в РПА по таким-то принципам. Потому что идут в эту партию за собственной выгодой.

Означенные вами люди не принимают Левона Тер-Петросяна потому, что он относится к интеллигенции так же, как я говорил выше – такой категории нет в природе. А кто сказал, что художник должен обязательно получать награду из рук президента? Артиста, художника должен вознаграждать народ. Спросите на улице, знают ли они тех, кто получил государственные награды. Присуждают звание народного артиста, а народ человека в лицо не знает. В бытность Левона Тер-Петросяна этого не было, потому что он не считал, что президент должен призывать к себе артистов и художников. Творящий человек должен находиться у своего полотна, на сцене.

Беседовала
СИРАНУШ ПАПЯН
http://www.lragir.am/src/index.php?id=society&pid=9897

ՆՐԱՆՔ ՀՀԿ PR ՊՐՈՅԵԿՏԻ ՄԱՍ ԵՆ

Հարցազրույց գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հետ

- Ըստ Ձեզ` մտավորականության քաղաքացիական դիրքորոշումն այսօր ինչպիսի՞ն է: Արդյոք մեր երկրում մտավորականությունն ունի հանրությանն ուղղորդողի դեր:

- Հարցին պատասխանելու համար մենք նախ և առաջ պետք է փորձենք հասկանալ, թե առհասարակ ինչ է նշանակում մտավորական. Ի՞նչ է դա, խա՞վ է, հասարակության ինչ-որ հատվա՞ծ է, թե ինչ է: Կարող է շատ սուր հնչի ասածս, բայց իմ պատկերացմամբ նման բան գոյություն չունի, որովհետև մտավորական բառը մտածել բառից է, ինչ է նշանակում, ինչ-որ մի հատվածը, ասենք, օրինակ, Իգիթյանը մտածում է, մյուսները չե՞ն մտածում: Դա մոտավորապես մի քիչ հեռավոր անցյալի մնացուկն է, երբ մենք պետություն չունեինք: Քանի որ պետություն չունեինք, չունեինք նաև քաղաքացիական հասարակություն, չունեինք նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտներ, ամեն ինչ թողնված էր մտավորականության վրա: Եթե Վլադիմիր Մսրյանն օրինակի համար ասի, որ ինքը որպես քաղաքացի գնում է ընտրվելու ավագանի, ես կհասկանամ, բայց երբ որպես մտավորական են գնում այնտեղ` ճանապարհին ինչ-որ ոտանավորներ արտասնելով, ես սա չեմ հասկանում, դրա համար նաև չեմ հասկանում մտավորականի քաղաքացիական կեցվածքը:

- ՀՀԿ ավագանու շարքերն այս անգամ ներգրավվեցին արվեստի գործիչներ, Հանրապետականի շարքում նրանց բաց կա՞ր:

- Մինչև ընտրությունները, մինչև քարոզարշավն այդ մտավորականները` Իգիթյան, Երնջակյան, Մսրյան, Աստղիկ Գևորգյան և այլն, հիշո՞ւմ եք, որ որևէ քաղաքացիական կեցվածք արտահայտած լինեն որևէ հարցի մասին: Չեն արտահայտել, չէ, ուրեմն եթե չեն արտահայտել, իրենք Հանրապետականի համար PR պրոյեկտի մաս են, ուրիշ ոչ մի բան, և սպասելիքներ ունենալ, թե նրանցից որևէ մեկը ավագանիում որևէ բան կանի` բացի սեփական խնդիրները հոգալուց, ես չունեմ այդպիսի զգացում:

- Հարցազրույցների ժամանակ նրանք ասում էին, որ եկել են հարցեր բարձրաձայնելու և փորձելու են լուծումներ ստանալ:

- Ժուռնալիստների միությունը պետք է այնքան հզոր կազմակերպություն լինի, որ առանց նրա նախագահի ավագանի դառնալու, կարողանա հարցեր բարձրացնել: Ժուռնալիստների միությունն այսօր պետք է պաշտպաներ ժուռնալիստներին, որոնց այդ նույն ընտրությունների օրը բառի բուն իմաստով սատկացնում էին, ոչ թե գնալ այնտեղ հարցեր բարձրացնել:

Ի՞նչ հարցեր պետք է բարձրացնեն. որ թատրոնը պետական դոտացիա՞ ստանա: Մենք ապրում ենք շուկայական ազատ հարաբերությունների պայմաններում: Թատրոնը պիտի լավը լինի, որպեսզի հանդիսատեսը գնա թատրոն, բարձր գին վճարի բարձր արվեստի համար, և թատրոնը ապրի: Այս տեսակ հարցեր են լուծելու՝ թատրոնին դոտացիա, Իգիթյանն իր համար ճարտարապետական հարցեր է լուծելու, Ժուռնալիստների միության նախագահն էլ պարզապես չեմ հասկանում`ինչու է այնտեղ:

- Ասում եք` մինչև ընտրությունները նրանցից որևէ մեկը հանդես չէր գալիս քաղաքացիական դիրքորոշմամբ, ըստ Ձեզ` ո՞րն էր պատճառը, ներքին վա՞խ ունեին:

- Իրենք պարզապես չունեն քաղաքացիական դիրքորոշում:

- Անտարբե՞ր են երկրի ներսում տիրող իրավիճակին:

- Այո, անտարբեր են:

- Հայ Ազգային Կոնգրեսը խոսում է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին:

- Եթե արտահերթ լինեն, դրանք կարող են լինել ընտրություններ, բայց հերթական ցանկացած ընտրություն լինելու է ճիշտ այնպիսին, ինչպիսին եղել է մայիսի 31-ին:

- Ի՞նչ եք կարծում ՀԱԿ-ի` մանդատներից հրաժարվելը ճի՞շտ տարբերակ էր, սա արդյոք երկխոսության լավագույն ժամանակը չէր:

- Գիտեք, երկխոսության համար լավ ժամանակ, վատ ժամանակ ես չեմ հասկանում: Երբ քեզ խփում, գցում են գետնին, դու չես կարող վեր կենալ և ասել` եկեք երկխոսության մեջ մտնենք: Եթե ուժդ զորում է, դու էլ պետք է խփես իրեն գցես: Դա քաղաքակիրթ լեզվով ձևակերպված է և կոչվում է ապստամբելու իրավունք: Ամբողջ աշխարհում ապստամբելու իրավունքը հարգվում է, այդ մեզ մոտ են ուզում ցույց տալ, որ օ~, սահմանադարական ճանապարհից շեղվեցին: Ոչ, ապստամբության իրավունքն ամբողջ աշխարհում հարգված իրավունք է: Եվ ինչ է նշանակում, երբ ընտրություններն այսպես տոտալ կեղծում են, հետո 13 հոգի գնում են, ասում են` բարև ձեզ, մենք եկել ենք երկխոսելու: Եվ այդ բոլորն այն պայմաններում, երբ բոլոր քաղբանտարկյալները նստած էին, ոչ մի բան պարզ չէր, այն պայմաններում, երբ քաղբանտարկյալները կեղծ ցուցմունքներով, կեդծ գործերով դատվեցին առանց ապացույցների և համաներվեցին: Ի՞նչ երկխոսություն, ո՞ւմ հետ երկխոսություն:

- Ասացիք, որ քաղաքակիրթ աշխարհում ընդունված է ապստամբելու իրավունքը, ՀԱԿ-ը սահմանադրական ճանապարհով է ուզում հասնել իշխանափոխության:

- Եկեք տարբերակենք. ապստամբություն չի նշանակում գնալ կոտրել ասենք Ազգային ժողովի դարպասները, ինչպես դա արեց 1996-ին Վազգեն Մանուկյանը: Երբ ասվում է ապստամբել սահմանադրական ճանապարհով, պետք է սահմանադրական ճանապարհով գնաս այնքան, ինչքան համարում ես, որ դա դեռևս ճանապարհ է:

- Դանդաղ գործընթա՞ց չէ սա արդյոք:

- Բայց մենք ո՞ւր են շտապում: Ապստամբելու գաղափարը պետք է մարդկանց մեջ հասունանա:

- Մարտի մեկին չհասունացա°վ:

- Մարտի մեկին հասունացավ, կոտրեցին, հիմա նորից դա կարիք ունի հասունանալու:

- Արվեստագետներից շատերը հարցազրույցի ժամանակ ասում էին, որ ճիշտ է, իրենք ՀՀԿ շարքերում են, բայց ընդդիմադիր են, այսինքն` եկել են վատ, արատավոր երևույթների դեմ պայքարելու:

- Որևէ խնձոր, որ Ձեզ ասում է` ճիշտ է, ես խնձոր եմ, բայց իրականում ես կաղամբ եմ, կհավատա՞ք: Ճիշտ է, ես ընդդիմության շարքերում եմ, բայց ընդդիմադիր եմ: Մի ուրիշ մոլորություն էլ կա՝ ես չեզոք եմ: Կա երկու բևեռ` կամ այստեղ ես, կամ այնտեղ: Կոմունիստների վերջին տարիներին դա ընդունված բան էր: Կոմերիտական չինովնիկները (մենք այն ժամանակ երիտասարդ էինք) մեզ համոզում էին, ասում էին` եկեք ներսից քանդեք: Չէ, մենք այսօր ներս մտանք, մեզ այդ կյանքը կարող է դուր գալ այնպես, ինչպես շատերին է այսօր դուր գալիս:

- Իշխանության ճամբարին հարողներն ասում էին, որ կընդունեին ցանկացած կուսակցության առաջարկը ՏԻՄ ընտրություններին, բացի մեկից` ՀԱԿ-ից, պարզաբանելով, որ վերջինս քանդիչ ընդդիմություն է:

- Մեկ բառով եթե ասեմ, դա կեղծավորություն է, որովհետև եթե օրինակ այնպես ստացվեր, որ ես լինեի Հանրապետական կուսակցության հետ, բայց մարդկային նույն կերտվածքն ունենայի, ինչպես հիմա ունեմ, ես վստահ բոլորին բաց ճակատով կասեի`ես Հանրապետական կուսակցության հետ եմ, որովհետև այս կուսակցությունն այսպես է, այսպես է, այսպես է: Թող տղամարդ լինեն և ասեն` մենք Հանրապետական կուսակցության մեջ հարգում ենք էս, էս, էս սկզբունքները և մտել ենք իրենց շարքերի մեջ: Բայց այդ սկզբունքների, մարդու տեսակի գնահատական տալը իրենց կարող է կանգնեցնել հիմար վիճակի առաջ, որովհետև ես այսքան ժամանակ չեմ տեսել, որ մեկն ասի` ես Հանրապետական կուսակցության մեջ եմ այս, այս պատճառներով: Որովհետև բոլորն անձնական շահի համար են եկել. սա է խնդիրը:

Ինչո՞ւ Լևոն Տեր- Պետրոսյանը Ձեր ասած մտավորականների համար ընդունելի չէ, որովհետև, կարծում եմ` ինքը մտավորականության նկատմամբ ունեցել է նույն վերաբերմունքը, ինչ որ ես նոր ձևակերպեցի, որ այդպես բան գոյություն չունի, գոյություն ունեն արվեստագետներ: Իսկ ո՞վ ասաց, որ արվեստագետը պետք է նախագահի ձեռքից պարգև ստանա: Արվեստագետին պետք է հասարակությունը պարգևատրի: Փողոցում մի հատ հարցում անցկացրեք` ովքեր են ստացել պարգևներ, տեսեք ով է ճանաչում այդ մարդկանց: Ժողովրդական արտիստի կոչում են տալիս, բայց ժողովուրդը չի ճանաչում: Դա Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք չկար, որովհետև այդ մարդը չէր գտնում, որ նախագահն իր ներկայությամբ պետք է ճնշի ավեստագետին կամ դեպի իրեն ձգի: Արվեստագետը պիտի իր թղթի հետ լինի, իր նկարի հետ լինի, իր բեմում լինի:

- Շատ էին նշում քաղաքապետի արժանիքների մասին, որ լավ գիտեն նրան, որ նա մտավորական է, նրա հոգում թատրոն կա, նա գործի մարդ է, խոստանում է, անում է և այլն:

- (Ծիծաղում է):

ԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
http://www.lragir.am/src/index.php?id=society&pid=27565
 
voter is offline  
Reply With Quote
Old 27 Jul 09, 14:42   #4 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

Интервью с драматургом, прозаиком Карине Ходикян Name:  124704868950.JPG
Views: 808
Size:  13.6 KB

СТРАНА ЗАСЫХАЕТ ОТ ФАЛЬШИ

- В одном из своих интервью вы заявили, что после 1 марта водораздел между обществом и властью достиг критической точки. Есть ли сейчас связь между обществом и интеллигенцией или ее вообще не было?
- Давайте сначала уточним, что есть интеллигенция. В Армении немало деятелей искусств, которые живут за счет того, что дал им Бог. Ученые делают открытия, художники рисуют, композиторы плетут из звуков мелодии, писатели пишут, а врачи и юристы делают свое дело. Когда к этому прибавляется гражданское чувство, получается интеллигент. У нас почему-то принято считать интеллигентом людей искусства. А кто сказал, что Паргев Оганян – не интеллигент? Или те судьи, которые за последние полтора года не пошли на сделку с совестью и сделали то, что обязаны были делать? В других странах это нормально, а у нас похоже на подвиг: Паргев Оганян, будучи судьей и гражданином, стал интеллигентом. Художник, который рисовал до 1 марта и после этого, ну, может чуточку поплакал, не обязательно интеллигент, а вот скульптор Багдасарян, которого арестовали после событий 1 марта, - интеллигент. Это моя формула.
Должна сказать, что водораздел между обществом и интеллигенцией действительно огромен. Наш народ привык прислушиваться к великим. К сожалению, лишь малая часть людей, на которых направлено внимание общества, смогла остаться верной тому, что увидела собственными глазами.

- Будучи членом Союза писателей, вы не общаетесь со своими коллегами. Как отражается сегодняшняя жизнь Армении в литературе?
- Приведу статистику. В Союзе писателей состоят до 400 членов, а тех, кто за эти полтора года написал нечто, имеющее отношение к реалиям, я могу сосчитать на пальцах одной руки.


- Как сейчас атмосфера в Союзе писателей?
- Я рассматриваю Союз писателей как обычный профсоюз, в Армении нет профсоюзов, поэтому творческие союзы вынуждены исполнять функции профсоюзов.

- Вы хотели ротации руководства в Союзе писателей?
- Отношения между Левоном Ананяном и Размиком Давояном изначально можно было назвать не диалогом, а сварой, и голосование на съезде просто показало отношение ко всему этому.


- Прошло полтора года после вашей отставки, а об этом не перестают говорить.
- Я писатель. 4 года была заместителем министра, и каждое свое решение принимала крайне осторожно – как бы не сфальшивить, не вступить в сделку с совестью, потому что нет крупных и мелких взяток, и будь хоть одна сделка, я больше не смогу писать. После первого марта я просто не раздумывала, потому что иначе не могу.

- Какие проблемы сегодня вы считаете неразрешимыми?
- Чем дальше, тем больше, начиная с карабахской проблемы. Атмосфера полнится молвой, версий, предположений – отдадут, не отдадут, сколько и кому. Говорят, Америка играет в свою игру, Россия не отстаивает наши интересы. Правильно и делают, хорошо еще, у нас глаза целы, потому что мы не хозяева в своей стране. Наша страна – это большая гнойная рана, и если не излечить корни, косметика не поможет. Моя страна высыхает от лжи и фальши. От выборов к выборам мы придумываем новые фальсификации. Но до каких пор? И пока рана гноится, внешние силы будут делать все, чтобы она становилась больше. Завтра она взорвется - на нашу голову. В том, что наша государственность в опасности, есть вина каждого из нас.

- Вы считаете, что единственный путь – смена власти?
- Смена власти необходима для того, чтобы нынешние властители поняли - нельзя стрелять в народ ради удержания власти. Смена власти нужна для того, чтобы новая власть понимала – она не вечна и не имеет права удерживать кресло ценой человеческой жизни. Я не знаю, как чувствуют себя нынешние власти, их не преследуют души десяти убиенных?

- Но они обвиняют оппозицию.
- Я знаю главный канон Кармы – ты получаешь то, что посылаешь. Я не проклинаю, но говорю – Боже, суди каждого своим судом.

- Вы ходите на митинги?
- Честно говоря, сначала нет, но после 1 марта стала ходить. Правда, 1 марта я была в Америке, но все знаю. Там и решила подать в отставку. Хотелось бы жить в такой благополучной стране, чтобы не знать в лицо президента, премьера, мэра, потому что доверяла бы им.


- Чего вы ожидаете от нового мэра Еревана?
- Истины ради должна сказать, что когда я была заместителем министра, а он префектом, ни разу не получала отказа по поводу различных мероприятий. Но я не проголосовала за него на выборах, поэтому не хочу давать оценок, потому что эти выборы были политическими. Согласно принятому в мире порядку, я буду молчать 100 дней, думаю, по истечении этого срока мэр и окружающие его люди искусства отчитаются о том, что сделано.

- А что бы хотели услышать?
- Что на Северном проспекте посадили много деревьев.
Беседовала
СИРАНУШ ПАПЯН
http://lragir.am/src/index.php?id=society&pid=10002

Հարցազրույց դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանի հետ

ԵՐԿԻՐԸ ՉՈՐԱՆՈՒՄ Է ԿԵՂԾԻՔԻՑ

- Ձեր հարցազրույցներից մեկում նշում էիք, որ մարտի 1-ից հետո հասարակության և իշխանության անջրպետը հասել է իր կրիտիկական կետին: Իսկ ի՞նչ կասեիք հասարակություն և մտավորականություն կապի մասին: Ըստ Ձեզ` այսօր այդ կապը կա՞, թուլացե՞լ է, թե երբեք էլ չի եղել:

- Նախ ճշտենք, թե ինչ է մտավորականությունը: Հայաստանում կան արվեստագետներ, ովքեր ապրում են զուտ Աստծո կողմից իրենց տրված շնորհով: Գիտնականը գրում է, ինչ-որ բան է հայտնագործում, նկարիչը նկարում է, երգահանը հնչյուններից երաժշտություն է ստեղծում, գրողն էլ գրում է. դրանք արվեստագետ են, բժիշկը կամ իրավաբանն էլ իրենց գործն են անում: Սրանցից մեկը գիտնական է, մեկը արվեստագետ է, մեկը փաստաբան է, երբ սրան գումարվում է քաղաքացին, դառնում է մտավորական: Մեզ մոտ մտավորական չգիտես ինչու ընդունված է համարել միայն արվեստագետին, իսկ ո՞վ ասաց, որ Պարգև Օհանյանը համար մեկ մտավորականը չէ: Համենայն դեպս վերջին մեկուկես տարվա ընթացքում, ով լինելով դատավոր` իր խղճի հետ գործարք չկնքեց և արեց այն, ինչ մասնագիտորեն պարտավոր էր անել: Ուրիշ երկրում դա նորմալ իրավիճակ է, մեզ մոտ դա համարյա հերոսության հասնող արարք է. Պարգև Օհանյանը դատավոր էր, գումարվեց քաղաքացին, դարձավ մտավորական: Ասենք, այն նկարիչը, որը մարտի մեկից առաջ նկարում էր և մարտի մեկից հետո էլ է նկարում, խոհանոցում նստած գուցե նվնվնում է, բայց նա նկարիչ է, իսկ քանդակագործ Բաղդասարյանը, որ մարտի մեկից հետո ձերբակալվեց, նա մտավորական է: Այսօր ես այս բանաձևով եմ նայում: Այդ առումով մտավորականը նա է, որի Աստծու կողմից տրված շնորհին գումարվում է քաղաքացիական կեցվածքը: Պետք է ասեմ, որ հասարակության և մտավորականության միջև, իհարկե, այսօր անջրպետը շատ խորն է: Իսկ մեր ժողովուրդը սովորություն ունի լսելու իրենից մեծին, որ հասարակական հնչեղություն կամ ձիրք ունեցող մարդ է: Մարտի մեկից հետո, ցավոք, մարդկանց, որոնց վրա սևեռված էր հասարակության հայացքը, շատ քիչ մասը կարողացավ հավատարիմ մնալ իր աչքի տեսածին, իր լսածին և ազնվությանը:

- Գրողների միության անդամ լինելով և շփվելով ժամանակակից գրողների հետ` ի՞նչ եք կարծում, Հայաստանի ներքին կյանքը, հայ հասարակությունը որքանո՞վ է գրողների ստեղծագործությունների կենտրոնում:

- Պարզ վիճակագրություն ասեմ. Գրողների միությունը մոտ 400 անդամ ունի, բայց այս մեկուկես տարվա ընթացքում մեր իրական կյանքի մասին, որ հաշվեմ քանիսը գրեցին, ձեռքիս մատներից մի երկու հատ էլ կարող են ազատ մնալ: Սա Ձեր հարցի ցավալի պատասխանն է:

- Գրողների միության միջավայրն այսօր ինչպիսի՞ն է:

- Ընդհանրապես միությունները տեսնում եմ որպես արհմիության տարատեսակ, իսկ Հայաստանում արհմիություններ չկան, գոյություն չունեն, և միությունները որոշ չափով իրականացնում են արհմիության գործառույթները:

- Ըստ Ձեզ` Գրողների միությունում արդյո՞ք պետք է լիներ նախագահի փոփոխություն:

- Ի սկզբանե Լևոն Անանյան-Ռազմիկ Դավոյան ոչ թե երկխոսություն էր, այլ կռիվ, և համագումարը պարզապես կողմերին քվեարկությամբ ցույց տվեց իր վերաբերմունքը:

- Մեկուկես տարի է անցել Ձեր հրաժարականից, բայց դեռ խոսում են դրա մասին թեկուզ միայն այն առումով, որ Հայաստանում երկրորդ Ձեզ նման հազիվ թե գտնվի` հրաժարվել պաշտոնի նման գայթակղությունից:

- Ես գրող եմ: Ես չորս տարի աշխատել եմ փոխնախարար և այդ չորս տարվա իմ ամեն մի որոշում, ամեն մի ստորագրություն, ամեն մի վճիռ արվել է այսպես` հանկարծ չկեղծեմ, չստեմ, հոգուս հետ գործարքի մեջ չմտնեմ, որովհետև ես համոզված էի, որ մեծ կամ փոքր կաշառք, կամ ազնիվ և անազնիվ մի գործարք, և ես այլևս չեմ գրի: Գիտեք, մարտի մեկից հետո ես չեմ էլ մտածել, չափել-ձևել՝ ճիշտ է, թե սխալ: Ես այլ կերպ չէի կարող:

- Այսօր ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք թվում են անլուծելի:

- Հիմա տեսեք, ինչքան գնում, ամպերը կուտակվում են մեր գլխին` սկսած Ղարաբաղյան հիմնահարցից: Մթնոլորտը լցված է ասեկոսեներով, վարկածներով, ենթադրություններով` տալիս են, չեն տալիս, ինչքան են տալիս, ում են տալիս: Հաճախ խոսում են, որ Ամերիկան խաղ է խաղում, Ռուսաստանը մեր շահը չի պաշտպանում և այլն: Լավ են անում, շատ լավ են անում, դեռ լավ է, որ մեր աչքը վերջնական չեն հանել, ինչի համար, որովհետև դու պիտի քո երկրի տերը լինես: Երկիրը եթե ներսից հիվանդ է, դրսից բոլորը կխփեն: Երկիրն այսօր, պատկերավոր ասած, մի մեծ թարախապալար է: Եվ եթե հիվանդ արմատը չլավացնես, վրայից ինչ-որ մասեր փակես, դեղեր լցնես, կոսմետիկ գրիմ քսես, ոչինչ չի օգնի: Արմատը պիտի լավացնես: Իսկ այսօր իմ երկիրը չորանում է ստից ու կեղծիքից: Ընտրությունից ընտրություն մեզ մոտ ազարտի նման մի բան է ձևավորվել` հաջորդ ընտրությանն ինչ մի խայտառակ կեղծիք պիտի անեն, որ մենք զարմանանք` տեսա՞ր այս անգամ ինչ արեցին: Լավ, բայց ո՞ւր: Կեղծիքը դարձել է կեցություն, գոյության ձև: Այսինքն` ինչքան դու շողոքորթես, ինչքան էլ անազնվություն անես, այնքան առաջ կգնաս, և այդ չափանիշը վերևից է գալիս: Ու քանի այս թարախապալարը բլթբլթում է, դրսից ամեն ինչ կանեն, որ դա ավելի հասունանա: Եվ մեր գլխին վաղը ոչ թե ամպ է կախվելու, այլ այդ ամպը պայթելու է մեր գլխին: Մեր պետականությունը վտանգված է, և մեզանից ամեն մեկն է մեղավոր:

- Ինչպե°ս եք պատկերացնում հնարավոր լուծումները` իշխանափոխությո՞ւնն է միակ ճանապարհը:

- Իշխանափոխությունն անհրաժեշտ է, որպեսզի այսօրվա իշխանությունն իմանա, որ իշխանություն պահելու համար սեփական ժողովրդիդ վրա չպետք է կրակես, և դա պետք է լինի բոլոր ժամանակների իշխանությունների համար: Իշխանափոխությունը պետք է նրա համար, որ ամեն մի եկող իշխանություն իմանա` ինքը հավերժական չէ և որևէ բարոյական իրավունք չունի թեկուզ մի մարդու մահվան գնով իր փտած, նեխած աթոռը պահել: Ես չգիտեմ` այսօրվա իշխանավորներն ինչպես են իրենց զգում, այդ տասից ավելի մարդկանց հոգիները, ստվերը նրանց աչքի առաջ չի՞ գալիս:

- Նրանք էլ ասում են` ընդդիմությունն արեց:

- Ես գիտեմ Կարմայի օրենքը` ինչ ուղարկում ես, այն էլ գալիս է քեզ: Ես չեմ անիծում, ես այն պոետն եմ, որ իմ բերանն անեծք չի լինի, բայց ես ասում եմ` Աստված, դու ամենատեր ես, դատիր ամեն մեկին իր դատով:

- Բոլոր հանարհավաքներին գնո°ւմ եք:

- Ճիշտն ասած, սկզբում չէի գնում, բայց անցած տարի` մարտի մեկից հետո, առաջին հանրահավաքից սկսած գնում եմ: Ճիշտ է, ես մարտի մեկին Ամեիկայում եմ եղել, բայց ամեն ինչից տեղյակ եմ եղել: Հենց այնտեղ վճռեցի հրաժարական տալ, որոշած եկա: Մարտի 4-ին եկա և ամսի հինգին նախարարին հայտնեցի որոշմանս մասին: Շատ կուզենայի, որ այնպիսի բարեկեցիկ երկրում ապրեի, որ չիմանայի` ով է երկրիս նախագահը, չիմանայի` ով է վարչապետը, քաղաքապետը, ոչ թե այնքան անտարբեր եմ, պարզապես այնքան վստահ եմ, որ իրենք իրենց տեղում են և մտածում են ամեն մի քաղաքացու մասին:

- Երեւանի նոր աղաքապետից ի՞նչ եք սպասում:

- Իմ փոխնախարար եղած ժամանակ, պիտի անկեղծ լինեմ, երբ նա թաղապետ էր, ինչ խնդիր եղել է` կապված միջոցառումների, օգնության հետ, երբեք մերժում չեմ ստացել, հատկապես եթե գաղափարը նրան դուր է եկել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետի գործունեությանը, բնականաբար, ես իմ ձայնը նրան չեմ տվել, բայց նաև հիմա չեմ ուզում գնահատական տալ, որովհետև այս ընտրությունները նաև քաղաքական էին: Աշխարհում ընդունված կարգի համաձայն` հարյուր օր կլռեմ, զերծ կմնամ գնահատական տալուց և կարծում եմ` այդ ժամկետի լրանալու օրը քաղաքապետը և նրա կողքին կանգնած արվեստագետները, որոնց բոլորին համարյա լավ գիտեմ, մեկը ընկերս է, մեկը` բարեկամս, կասեն` ինչ է արվել Երևան քաղաքի համար, գոնե առաջին քայլերը:

- Իսկ ի՞նչ կուզենայիք, որ հարյուր օրվա ընթացքում արված լիներ:

- Հյուսիսային պողոտան պատվեր ծառերով և թփերով: (Ժպտում է):

ԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
http://www.lragir.am/src/index.php?id=society&pid=27735
 
voter is offline  
Reply With Quote
Old 27 Jul 09, 14:46   #5 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

ДЕЛО НЕ В ЛИЧНОСТЯХ, А В ТИПЕ

Интервью с поэтом, публицистом Марине Петросян Name:  1246955337100.JPG
Views: 878
Size:  23.9 KB

- Как по-вашему, какое значение может иметь гражданская позиция интеллигенции для общества и оказывает ли она воздействие на жизнь в стране?

- Когда-то я поклялась не использовать слово «интеллигент», слишком уж оно потрепано и слишком негативные ассоциации вызывает, но сейчас я чувствую, что проблема есть, и ее нужно правильно сформулировать. Часто можно услышать вопрос, почему интеллигенция не объединяется: видимо, под этим словом имеется в виду некое сословие, которой предопределены определенные функции. Я думаю, интеллигенция не может быть консолидированной, и это хорошо. Я рада, что часть интеллигенции выступает против свободы, демократии. Я рада, потому что это честно и искренне. Ведь провластная интеллигенция до сих пор не заявляла об истинной своей позиции.

- Что вы имеете в виду, говоря «до сих пор»?

- До недавних пор. Когда от интеллигентов требуют лишь правильных, красивых слов, получается неискренне. Не знаю, что заставило их раскрыться, но так гораздо интереснее. Потому что четко выявились два крыла интеллигенции.

- Властное и оппозиционное?

- Дело даже не в этом, а в идеологии. Как только они заговорили, стало ясно, что они выступают против свободы и демократии.

- И кто это?

- По-моему, первым высказался Рубен Геворкянц, который заявил, что не любит справедливость, а Левон Игитян сказал, что ненавидит демократию, до этого Сос Саркисян говорил, что свобода может быть вредной, да и Мангасарян порой высказывался против свободы. Многие говорят, что все дело в том, что они поддерживают власть и пошли за ней ради какой-то выгоды. Так оно и есть, но для меня это не столь важно, я не собираюсь обсуждать мораль чужих людей, но когда ни выступают против свободы, тут возникают идеологические проблемы, и я не думаю, что они поддерживают власть только потому, что получают от этого какую-то выгоду. Я и раньше общалась со многими и слышала, как многие утверждают, будто свобода – это для нас слишком рано, и наш народ пока не готов к ней. Это не имеет отношения к власти, это вопрос идеологии, традиционной психологии. К примеру, почему Спюрк столь пассивен и всегда поддерживает власти? Ведь от этого Диаспоре нет никакого проку. Просто Спюрк считает, что пока есть проблемы с Турцией, не стоит говорить о внутренней свободе. Вот в чем проблема. Мой спор с интеллигентами того лагеря в том, что я считаю ключевой проблемой в Армении внутреннюю свободу. Мы одержали победу в Карабахской войне, но кинули победу в реку, потому что не смогли переварить ее.

- Почему?

- Во-первых, нет традиций, в ходе своей истории мы все время боролись с внешним врагом, не имея времени на внутренние проблемы. Это правильно, что сначала надо было получить независимость, иначе невозможно строить свое государство. В советские годы такой задачи не было, тогда ты вынужден был адаптироваться к имеющейся системе. Не было традиции рассуждений. Теперь такая необходимость есть, но тут уже власти не позволяют, исходя из сугубо личных интересов.

Думаю, проблема в наличии старого и нового мышления.


- В ходе выборов многие интеллигенты были избраны в Совет старейшин Еревана. Почему РПА вдруг ощутила потребность в режиссерах и артистах?

- Я думаю, Республиканская партия понимает, что в ее рядах нет ораторов, и поставила задачу освежить партийный облик. Это очевидно, поэтому и были избраны представители актерской братии, которые формируют имидж. Кому-то удается. Одно только присутствие Гора Варданяна уже многое значит. Это был умный шаг, и он сыграл свою роль.
- В Армянском национальном конгрессе также немало деятелей искусств. Это тоже политика?

- Думаю, это правильный шаг. Я, правда, не присутствовала на всех митингах, но выступление Ашота Адамяна послушала, и оно мне понравилось. Преимущество АНК состоит в том, что Конгресс свободен, но и он нуждается в новых лицах. Положительной стороной выборов стало также то, что люди получили возможность самовыразиться.
- В последнее время говорят, что оппозиция стала слабее, и на митинги приходит все меньше народу. Вы тоже так считаете?

- Дело в том, что с тех пор, как после 1 марта митинги возобновились, все ждут какого-то апофеоза, скажем, скорой отставки Сержа Саркисяна. Эти ожидания сначала были достаточно реальны, но потом наступило разочарование, в том числе, и во мне. Теперь уже ясно – скорой победы не получилось, и надо готовиться к долгосрочной борьбе, в такой ситуации многие могут разочароваться. Сейчас Конгресс реорганизуется. Упразднение исключается, потому что костяк его никогда не сломается. Тем более, после возвращения политзаключенных, Никол Пашинян вернулся, и это сообщает новые импульсы. Начинается второй этап, и главное – Конгресс свободен. Правда, эта свобода порой имеет нелицеприятные проявления, и на этом играют: могу привести пример марксиста, но в целом свобода – это самое большое достижение. Так что, если даже кто-то покинет АНК, появятся новые.

- А если к Конгрессу присоединятся АРФД и «Наследие»?

- Это объединение, судя по всему, не получается, хотя мне бы хотелось этого. Думаю, политические силы в Армении ограничиваются этим списком. РПА – это власть, ее нет в политике. Было бы интересно, если б Дашнакцутюн и Конгресс объединились. Это означало бы, что силы, которые займут политическое пространство после смены власти, консолидировали усилия. АНК и АРФД могут объединиться против криминала. В этом и состояло предложение Левона Тер-Петросяна, но, к сожалению, не нашло отклика. Ничего, Конгрессу и без того хватит сил.


- Адекватен ли избранный мэр требованиям?

- Очень печальный вопрос. До выборов я не могла поверить, что его изберут. Он настолько не соответствует моим представлениям, что я думала, такое невозможно. После этого я поняла, что переоценила ереванцев. Хотя выборы были фальсифицированы, тем не менее, кое-чего не должно было произойти. Дело не в личности, а в типе. Мы все знаем, какой он тип представляет. По моим представлениям, он человек, у которого все схвачено. Это печально, казалось, что мы прошли этот этап, оказалось – нет.

В моем сознании он не Гагик Бегларян, а Черный Гаго, а это значит, что ничего не изменится. А я думала, что начнется с красной строки, и люди тоже этого ждали.

Беседовала
СИРАНУШ ПАПЯН
http://lragir.am/src/index.php?id=society&pid=9978

ԱՆՁԻ ԽՆԴԻՐ ՉԷ, ԱՅԼ ՏԵՍԱԿԻ

Հարցազրույց բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանի հետ

- Ըստ Ձեզ` մտավորականության քաղաքացիական դիրքորոշումն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ հասարակության համար և այսօր արդյոք ունի ազդեցություն երկրի ներքին կյանքում:

- Մի ժամանակ երդվել էի չգործածել մտավորական բառը, որովհետև շատ չարչրկված բառ է, և հետը հիմնականում բացասական ասոցիացիաներ կան, բայց հիմա զգում եմ, որ խնդիր կա, ուղղակի խնդիրը պետք է ճիշտ ձևակերպել: Այսօր ավելի շատ ասում են` ինչո՞ւ մտավորականությունը միասնական չէ, այսինքն` մտավորականություն ասելով` պատկերացնում ենք ինչ-որ մի խավ, որը մի ֆունկցիա պիտի կատարի: Իմ կարծիքով, խնդիրն այն է, որ մտավորականությունը չի կարող միասնական լինել և լավ է, որ միասնական չի: Սկսել եմ ուրախանալ, որ հիմա մտավորականների մի մասը սկսել է խոսել ազատության, ժողովրդավարության դեմ: Կարող է զարմանաք` ինչու եմ ուրախանում, որովհետև դա ազնիվ է և անկեղծ: Հակառակ ճամբարի, այսինքն` իշխանական թևի մտավորականությունը մինչ այդ չէր խոսում, բայց իրենց գաղափարախոսությունը դա էր:

- Մինչև այդ ասելով` մինչև ո՞ր ժամանակահատվածն ի նկատի ունեք:

- Մինչև այս վերջերս: Երբ մտավորականից պահանջում ես անպայման ճիշտ բան ասել, անպայման սիրուն բառեր ասել, ինքն անկեղծ չի լինում: Հիմա չգիտեմ` ինչ պատահեց, անկեղծացան, և դա շատ ավելի հետաքրքիր է: Այսինքն` խոսակցությունը բաց է դառնում, հստակ է դառնում, որ մտավորականների մեջ կա երկու թև:

- Իշխանական և ընդդիմադի°ր:

-Հարցն իշխանական և ընդդդիմադիր լինելը չէ, այլ իրենց գաղափարները: Երբ իրենք խոսեցին, պարզ դարձավ, որ իրենք իսկապես գաղափարով ազատությանը և ժողովրդավարությանը դեմ են:

- Ովքե՞ր են:

- Առաջինը կարծեմ Ռուբեն Գևորգյանցն ասաց` դե ես արդարություն չեմ սիրում, Լևոն Իգիթյանն էլ ասաց` ես զզվում եմ ժողովրդավարությունից, մինչև դա էլ Սոս Սարգսյանն էր ասում` ազատությունը շատ վնաս է, Մազմանյանն է երբեմն խոսում ազատությանը դեմ: Հարցն այն է, որ լավ է, որ իրենք խոսում են: Երբեմն ասում են` խնդիրն այն է, որ նրանք իշխանությանն են պաշտպանում, որովհետև այնտեղից փող են ստանում և այլն: Այդ փաստը կա, բայց ինձ համար դա էականը չի, որովհետև դա բարոյականության հարց է, ես չեմ ուզում ուրիշ մարդկանց բարոյականությունը քննարկել, բայց երբ արդեն խոսեցին ազատության դեմ, այդտեղ գաղափարական հարց բարձրացավ, այդ դեպքում խոսակցության կարիք կա, որովհետև ես չեմ կարծում, որ նրանք պաշտպանում են իշխանությանը միայն նրա համար, որ այդտեղից ինչ-որ օգուտ են ստանում: Դա էլ կա, բայց ինձ շատ ավելի հետաքրքիր է գաղափարական կողմը: Մինչև նրանց այդպես արտահայտվելն էլ, երբ մարդկանց հետ խոսում էի, գիտեի, որ հայկական մտածողության մեջ կա այսպիսի մի ըմբռնում` ազատությունը մեզ համար մի քիչ շուտ է, կամ մեր ժողովուրդը դեռ պատրաստ չի ազատության: Դա իշխանության հետ կապ չունի, դա գաղափարական հարց է, և դա ավանդաբար եկող պատկերացում է: Օրինակ` Սփյուռքն ինչի է այդքան պասիվ և պաշտպանում է բոլոր իշխանություններին, Սփյուռքն էլ հո իշխանություններից օգուտ չունի՞, ընդհակառակը, ինքն է օգնում իշխանությանը, բայց մտածում է` քանի դեռ Թուրքիայի հետ հարցը չենք լուծել, ուրեմն պետք չի ներքին ազատության խնդիր բարձրացնել: Իմ կարծիքով, սա է խնդիրը: Մյուս կողմի մտավորականների հետ իմ վեճն այն է, որ ինձ համար հստակ է, որ Հայաստանում այսօր ամենակարևոր հարցը ներքին ազատության, Հայաստանը կառուցելու հարցն է: Օրինակ` Ղարաբաղի պատերազմում մենք հաղթեցինք, բայց արդյունքում մեծ հաղթանակը ջուրն է լցվել, որովհետև այդ հաղթանակը դու պետք է ներսում շարունակեիր, բայց այդ ներսում շարունակելն է, որ չի ստացվում:

-Ըստ Ձեզ, ինչո՞ւ չի ստացվում, ի՞նչն է պատճառը:

- Նախ, որովհետև մենք ավանդույթ չունենք, մեր պատմության ընթացքում մենք ավելի շատ դրսի դեմ ենք պայքարել և չենք էլ հասցրել հաղթել, որ հետո էլ մտածենք ներսի մասին: Դա ճիշտ է, որ սկզբում պետք է անկախություն ստանալ, որովհետև քանի դեռ դու անկախ չէիր, դու չէիր կարող քո երկիրը կառուցել: Սովետական Միության ժամանակ նման խնդիր չկար: Սովետական Միության ժամանակ դու պետք է ունենայիր այն համակարգը, որը կար: Մտածելու ավանդույթ մենք չունեինք: Հիմա պետք է լինի, իսկ հիմա էլ իշխանությունը դա չի թողնում զուտ իր էգոիստական շահերից ելնելով, որովհետև իր համար վտանգավոր է:

Իմ կարծիքով, խնդիրն այն է, որ կա հին և նոր մտավորականություն, այսինքն` իմ ասածների մեջ հնի ներկայացուցիչներն են մտնում:

-Այս ընտրություններին մի շարք մտավորականներ ՀՀԿ-ից հրավեր ստացան համալրելու ավագանու շարքերը: Ի՞նչ եք կարծում ,ՀՀԿ-ն հանկարծ գիտակցե՞ց, որ իր շարքերում ռեժիսորի, մտավորականի կարիք է զգացվում:

- Ես կարծում եմ Հանրապետականն զգում է, որ ինքը խոսող մարդիկ չունի, ասենք մի քանիսը խոսում են, այն էլ առանձնապես հաջող չեն, ինքը դեմքերը թարմացնելու խնդիր ունի: Դա այնքան ակնհայտ է, ընդ որում մեծ մասը դերասանական, թատերական ոլոտից են և մեծ մասը իմիջ է ձևավորում: Ոմանց մոտ ստացվում է: չգիտեմ: Գոռ Վարդանյանը հենց մենակ, որ այնտեղ կանգում է, չխոսի էլ, բայց որ կանգնում է, արդեն ինչ-որ բան ասում է: Նրանց կողմից խելացի բան կար, ինչ-որ տեղ դեր խաղաց;

- ՀԱԿ-ում ևս ընդգրկվեցին մշակույթի, արվեստի գործիչներ, ըստ Ձեզ սա ճի՞շտ քաղաքականություն էր:

- Իմ կարծիքով, ճիշտ էր: Ճիշտ է` թաղային բոլոր հանրահավաքներին չեմ մասնակցել, բայց Աշոտ Ադամյանի ելույթը լսել եմ, ինձ շատ դուր է եկել: ՀԱԿ-ի ամենալավ բանն այն է, որ ինքն ազատ է և ինքն էլ կարիք ունի նոր դեմքերի: Ընտրությունների դրական արդյունքներից մեկն էլ այն էր, որ մարդիկ դրսևորվելու հնարավորություն ստացան:

- Վերջին շրջանում նաև շատ է շահարկվում ՀԱԿ-ի թուլացման հարցը, նաև որպես դրա ապացույց նշում են հանրահավաքների մասնակիցների թիվը: Դուք, որ լինում եք գրեթե բոլոր հանրահավաքներին, այդ փաստն արձանագրե՞լ եք:

- Հարցն այն է, որ մարտի մեկից հետո, երբ հանրահավաքները վերականգնվեցին, մեծ մասը (համարյա բոլորը ) ինչ-որ բարձրակետի էին սպասում, այսինքն` սպասում էին, որ Սերժ Սարգսյանը շատ արագ կհեռանա: Այդ սպասումը սկզբում շատ ռեալ էր, բայց դա չիրականացավ, և դրանից հետո հիասթափություն, բնական է, կար նաև իմ մեջ: Հիմա արդեն պարզ է` այդ արագ հաղթանակը չստացվեց, և պետք է մտածել նոր տարբերակ, նախապատրաստվել երկարատեւ պայքարի, և այդ դեպքում պարզ է, որ մի մասը կհուսահատվի, մի մասը կհեռանա: Հիմա ՀԱԿ-ը վերակազմավորվում է: ՀԱԿ-ի վերացումը բացառվում է, որովհետև մի ամուր կորիզ ունի, որը երբեք չի ջարդվի: Մանավանդ որ քաղբանտարկյալներն էլ վերադարձան, Նիկոլ Փաշինյանն էլ վերադարձավ, սրանք նոր իմպուլսներ են հաղորդում շարժմանը: Երկրորդ էտապ է սկսվում և, իմ կարծիքով, ՀԱԿ-ի ամենաուժեղ կողմն այն է, որ ինքը լրիվ ազատ է: Ճիշտ է` այդ ազատությունը երբեմն վատ արդյունքներ է ունենում, դա շահագործում են. մարքսիստի օրինակով կարող եմ ասել, բայց խոշոր հաշվով այդ ազատությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է: Կարծում եմ` ոչ մի ուրիշ ուժ այդքան ազատ չէ: Այսինքն` եթե անգամ մի քանիսը հեռանան, փոխարենը նորերը կգան:

- Իսկ եթե ոչ թե հեռանան, այլ ՀԱԿ-ին միանան ՀՅԴ-ն և Ժառանգությունը:

- Կարծես թե այդ միավորումը չի ստացվում, բայց ես, օրինակ, կուզեի: Ես կարծում եմ, որ Հայաստանում որպես քաղաքական ուժ այդ երեքն են, որովհետև ՀՀԿ-ն ինքը իշխանական ուժ է, քաղաքականապես ինքը չկա: Շատ հետաքրքրիր կստացվեր, որ Դաշնակցությունը միանար ՀԱԿ-ին: Դա կնշանակեր, որ միանում են բոլոր այն ուժերը, որոնք իշխանափոխությունից հետո կազմելու են Հայաստանի քաղաքական դաշտը: ՀԱԿ-ը և Դաշնակցությունը կարող են միանալ ընդդեմ մի բանի, որը քաղաքական չէ, կրիմինալ է: Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը հենց սա էր, և սա շատ ռեալ էր, բայց կարծես նշաններ չկան: Ոչինչ, ՀԱԿ-ն առանց դրա էլ կարծում եմ բավականին ուժեղ է, և այնպես չէ, որ չմիանան, ՀԱԿ-ին կթուլացնեն: Պարզապես լավ կլիներ:

- Որպես երևանցի` Երևանի քաղաքապետը համապատասխանո՞ւմ է քաղաքապետի Ձեր պատկերացրած չափանիշներին:

- Շատ տխուր հարց տվեցիք: Քանի դեռ քաղաքապետի ընտրությունները չէին եղել, ես չէի հավատում, որ ինքը կընտրվի, այսինքն` ես կարծում էի, որ դա հնարավոր չի: Նա այնքան անհամապատասխան է իմ պատկերացումներին, որ ես մտածում էի, որ դա հնարավոր բան չէ: Ընդհանրապես աշխարհում պետք է ոչ հնարավոր բաներ լինեն, այսինքն` այնքան աբսուրդ, որ հնարավոր չլինեն, բայց հնարավոր եղավ, և դրանից հետո ես հասկացա, որ գուցե գերագնահատել եմ երևանցուն: Չնայած ակնհայտ է, որ ընտրությունները կեղծվել են, բայց այդ բոլորով հանդերձ` բաներ կան, որ պետք է հնարավոր չլինեն: Իր անձի խնդիրը չէ, տեսակի խնդիրն է: Մենք բոլորս գիտենք ինքն ինչ տեսակ է ներկայացնում: Իմ պատկերացմամբ, ինքը շատ կոնկրետ գործ դզող է: Դա շատ տխուր փաստ է, ինձ թվում էր` մենք Երևանում այդ էտապը հաղթահարել էինք, բայց պարզվեց, որ ոչ:

Իմ գիտակցության մեջ ինքը Գագիկ Բեգլարյան չի, իմ տեքստերում էլ ինքը Սև Գագոն է, այսինքն`Սև Գագոյի գալը նշանակում է, որ ոչ մի փոփոխություն չի լինի, ինչպես եղել է, այդպես էլ կգնա: Իմ սպասածն այն է, որ մի նոր տողից սկսվի, և մարդիկ էլ, կարծում եմ, դրան են սպասում: Հանրահավաքներում ինչն է մարդկանց միավորում, իրենք բոլորն ինչ-որ նոր բան են ուզում:

ԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
http://lragir.am/src/index.php?id=society&pid=27709
 
voter is offline  
Reply With Quote
Old 27 Jul 09, 14:56   #6 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

Интервью с театроведом и социалистом Ара Недоляном Name:  124825715010.JPG
Views: 775
Size:  25.9 KB

НАСТОЯЩЕЕ ПИТАЕТСЯ ОТ ПРОШЛОГО

- Какова, по-вашему, гражданская позиция интеллигенции?
- В мире существует два вида деятельности – бытовая и интеллектуальная. Интеллектуальная деятельность созидает будущее. Будущее создает интеллигенция. Разница между этими двумя образами мышлениями иногда приводит к конфликту – интеллигенция всегда нацелена на демонтаж старой системы, чтобы возвести новую, и такой интеллигент всегда в состоянии конфликта с настоящим, с действующими властями. Но в советские времена звание интеллигента присуждалось властями. Для того, чтобы получит признание, нужна была воля властей. Хотя интеллигенция всегда должна быть готова к демонтажу реалий.
Сегодняшняя интеллигенция все еще репродуцируется властью. И в этой ситуации человек не рискует стать интеллигентом – признать конфликт с реальностью, потому что понимает, что без власти у него нет признания. Страх перед непризнанием велик – лишь немногие готовы к тому, что признание будет спущено не сверху, а воспринято как ценность, представляющая интерес. Что кто-то скажет – знаешь, твои мысли могут помочь мне в будущем, поэтому они мне интересны. В противном случае слово интеллигента воспринимается как очередная проповедь, которую ты вынужден выслушивать, потому что знаешь – оно идет «сверху», значит, ему известно что-то такое.
- Думаете, это заставило деятелей искусств вступить в ряды Республиканской партии?
- Я не общался с интеллигентами, ставшими старейшинами Еревана, но знаю общие настроения – типа, я знаю, что нынешние власти ничего не стоят, но поскольку они обеспечивают мне признание своим авторитетом, я тоже обязан поделиться с ними своей известностью. Это довольно цинично – говорить, что ты не способен изменить реалии и тебе нужно признание. Чем он занимается как интеллигент, что производит, уже никому не интересно, просто человек занял должность интеллигента.
- Могут ли интеллигенты говорить о насущных вопросах в Совете старейшин?
- Думаю, нет, потому что такие проблемы, как правило, рождаются в обществе. Есть такое расхожее мнение, будто человек может изменить реальность, лишь объявившись в высших эшелонах власти. Лишь немногие понимают, что можно менять реальность, не занимая государственных должностей и кабинетов. Можно создавать будущее прямо в обществе. В конце концов, решения принимает не власть, она лишь отслеживает решения, принятые общественным организмом. И место интеллигенции – в обществе.
- А тех, кто на площади находится рядом с оппозицией, вы считаете настоящими интеллигентами?
- У них нет того негатива, о котором мы говорили выше. Они нашли в себе смелость стать членами общества и даже согласны на лишения. Оппозиционный организм все еще молод, но сейчас настало время для самоорганизации, завтра может быть поздно. В предвыборный период общество также надеялось получить власть, но когда эта надежда улетучилась, общество не разошлось и осталось живым организмом, который больше не думает о том, чтобы стать властью и только после этого изменить свою жизнь. Общество понимает, что именно здесь – на площади – начинается решение проблем.
- Нуждается ли общество в слове интеллигента?
- Давайте определимся – часть общества все еще нуждается в ритуальном слове, как нуждается в духовниках и речах чиновников. Но есть более глубокая, неудовлетворенная потребность – выслушать того смельчака, кто посмеет бросить перчатку господствующему образу мышления, морали. Вот в чем задача интеллигенции. Потому что общество не должно считать, будто существующие законы и моральные устои совершенны. Нынешнее мерило нравственности утеряло жизненность, живой дух. Нравственность – это тоже мысль, которую надо развивать, чтобы она меняла жизнь людей. Наша нравственность консервативна, она зиждется на сохранении прошлого, представляет будущее по подобию прошлого, хотя настоящее должно питаться из будущего.
- Многие из членов Совета старейшин говорят, что мэр - человек дела, что в его душе – театр. Как вы относитесь к вашему мэру?
- Для меня существует некая оттененная часть, куда я не заглядываю, не потому, что там одни монстры, просто я не вижу там движения, жизни, настоящего. Я знаю только одного человека с театром в душе – Левона Тер-Петросяна. Я не люблю его, как, возможно, многие, но именно этот «театр» - внутренняя свобода и способность подчинить ее общественным целям – позволила ему воплотить в себе эту тайну.
- Как бы вы оценили события последних полутора лет?
- В символическом смысле учреждение Конгресса несет в себе большой смысл. Ганди сказал об индийском конгрессе: «Индийский национальный конгресс- это форма самоорганизации индийского народа в условиях английской оккупации». Это значит, что он придает важное значение самоорганизации, они не стремятся к мятежу, они считают, что ответы на вопросы следует искать в самоорганизации. И очень хорошо, что АНК остался жить после выборов.
- Вы не верите в возможность внеочередных выборов?
- Это не исключается. Во-первых, во времена Роберта Кочаряна отсутствовала тенденция самоорганизации общества, был фальшивый конструктивизм – реформы, самообман. Проявлением этих настроений стали «Процветающая Армения» и «Оринац еркир», а также риторика Сержа Саркисяна и «общественный совет». Общество поняло, что ему необходима настоящая самоорганизация, вне властной профанации. Вторая причина – Серж Саркисян не может обеспечить хотя бы внешний лоск, позволяющий людям воспринимать его как воплощение государственности и носителя ее ценностей.
Но дело не только в образе президента. Задача состоит в том, что если даже к власти придет оппозиция, общество не должно отказываться от идеи самоорганизации, не должно доверять свое будущее властям, оно должно остаться на сцене и диктовать задачи.
Беседовала СИРАНУШ ПАПЯН
http://www.lragir.am/src/index.php?id=society&pid=10160

ՆԵՐԿԱՆ ՍՆՈՒՑՈՒՄ ԵՆ ԱՆՑՅԱԼԻՑ

Հարցազրույց թատերագետ և սոցիալիստ Արա Նեդոլյանի հետ

- Մտավորականության քաղաքացիական դիրքորոշումն այսօր, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է: Առհասարակ ի՞նչ է մտավորականությունը:

- Կյանքում կա երկու հիմնական գործելակերպ՝ կենսագործունեությունն ու մտագործունեությունը: Սովորաբար մտագործունեությունն այն է, ինչը որ ստեղծում է ապագան: Եվ այդ երկու մտածելակերպերի տարբերությունը շատ մեծ է, նույնիսկ երբեմն կոնֆլիկտահարույց, որովհետև մտավորականը միշտ նպատակ ունի ապամոնտաժել եղած իրականությունը, որպեսզի կառուցի այն, ինչը գալիս է մտքի թելադրանքից: Նման մտավորականը միշտ կոնֆլիկտի մեջ է եղած իրականության և եղած իրական իշխանության հետ: Սակայն մեզ մոտ` հետխորհրդային իրականությունում, մտավորական կոչումը շնորհել է իշխանությունը: Որպեսզի մեկին ճանաչեն որպես ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ, մեծ գրող և այլն, պետք է անպայման իշխանության կամքը: Այսպիսով, մտավորական բառի իմաստը դրանով խեղաթյուրվում է: Մտավորականը միշտ ընդդիմադիր պետք է լինի, և նա միշտ պետք է պատրաստ լինի իրողությունն ապամոտաժելու:

Այսօրվա մտավորականին դեռ որ վերաստեղծում է իշխանությունը, և մտավորականը երբեմն շատ երկակի վիճակում է հայտնվում: Նա չի համարձակվում լինել մտավորական, այսինքն`ընդունել իր ունեցած կոնֆլիկտն իրականության հետ, որովհետև մտածում է` ախր առանց իշխանության ինձ մարդիկ չեն ճանաչի: Կա այդ չճանաչված լինելու ահավոր վախը, որովհետև շատ քիչ մտավորականներ են պատրաստ նրան, որ իրենց ճանաչեն ոչ թե որպես վերևից իջեցված արժեք, այլ որպես արժեք, որը կողքի մարդու համար հետաքրքիր է, դրա համար նա ուզում է դա հնչի: Ասում է` եղբայր, դու մտքեր ունես, որոնք ինձ հետաքրքիր են, քո մտքերը միգուցե ստեղծեն իմ ապագան, դրա համար քո մտքերն ինձ հետաքրքիր են: Երբ դա այդպես չէ, մտավորականի խոսքն ընկալվում է որպես տերտերական քարոզ, որը դու հասկանում ես, չես հասկանում, հետաքրքիր է, հետաքրքիր չէ, պիտի լսես, հարգես, վերևից է գալիս, երևի մի բան գիտի այդ մտավորականը, որ վերևից ինչ-որ բան է ճառում: Երբ մտավորականը չունի այդ կենդանի արարող միտքն ու խոսքը, նա վախենում է, որ եթե չլինի այդ վերևից իջեցրած սանկցիան, նա պարզապես կմնա անհայտ, պարզապես չպահանջարկված:

- Չպահանջարկված, անհայտ լինե՞լն էր, որ ստիպեց մի շարք արվեստի, մշակույթի գործիչների ներգրավվելու ՀՀԿ ավագանու շարքերը:

- Կոնկրետ ավագանի-մտավորականների հետ չեմ շփվել, բայց շփվելով այլոց հետ` գիտեմ մտավորականներից շատերի կարծիքը: Մոտավորապես սա է` դե ես գիտեմ, որ այս իշխանությունները վատն են, և վերջապես ես մտավորական եմ և գիտեմ, որ գործող ցանկացած իշխանությունը վատն է, բայց քանի որ իշխանությունն ապահովում է ինձ ճանաչելու գործառույթն իր հեղինակությամբ, ես էլ իմ հեղինակությամբ իրեն եմ սրբացնում, ուրեմն սկզբունքորեն ինչ տարբերություն` ինչ իշխանություն է: Սա որոշակի ցինիկ անպատասխանատվություն է, որ իբր ես չեմ կարող վերափոխել իրականությունը, ես ընդամենը քրմի, տերտերի նման մի բան եմ, ուրեմն` ես պետք է պարզապես կայանամ, որ, օրինակ, անցնեմ Փարիզյան սրճարանի կողքով, ու բոլորն ասեն` այ այսինչն անցավ: Թե ինչ է ինքն անում որպես մտավորական, ինչ է արտադրում որպես մտավորական, սովորաբար արդեն ոչ ոք լուրջ չի հետաքրքրվում, որովհետև հետաքրքրվելու առանձնապես բան էլ չկա, պարզապես մարդը գրավել է կոպիտ ասած մտավորականի պաշտոնը:

- Կարելի՞ է ասել, որ Դուք չեք հավատում, որ մտավորական-ավագանին կարող է հարցեր բարձրաձայնել:

- Ոչ, չեմ հավատում, որովհետև այդպիսի հարցեր բարձրաձայնելն իրականում կատարվում է հասարակության մեջ: Կա մի մտայնություն, որը կիսում են հասարակական և քաղաքական գործիչները` որ մարդը սկսում է գործել, փոփոխել իրականությունը, երբ հայտվում է իշխանական վերին օղակում: Շատ քչերն են պատկերացում, որ կարելի է հասարակության մեջ գտնվելով, որևէ տեղ չհեռանալով, չմեկուսանալով շենքում, որը պաշտպանվում է պարետային ծառայության կողմից, տեղում փոփոխել իրականությունը: Պարզապես կարելի է հենց տեղում` հասարակության շրջանում ստեղծել ապագան: Վերջապես հարցերը լուծում է ոչ թե իշխանությունը, նա հետևում է ավելի շատ հասարակական օրգանիզմի կայացրած որոշմանը: Եվ մտավորականի տեղը իրականում հենց հասարակության բեմահարթակներում է:

- Հրապարակում ընդդիմության կողքին կանգնած մտավորականներն, ըստ Ձեզ, իսկակա՞ն մտավորական են:

- Նրանք չունեն մտավորականի այն բացասական կետը, որին անդրադարձանք: Նրանք իրենց մեջ համարձակություն գտան դառնալ հասարակության անդամ, նաև համաձայնվել անձնական կարևոր անհաջողության կամ անձնական կարիերայի անհաջողության հնարավորության հետ: Այդ ընդդիմադիր օրգանիզմը դեռ բավական երիտասարդ է, բայց արդեն հիմա ակնկալվում է, հիմա շատ կոնկրետ ժամանակն է, որ այս հանրությունը սկսի ինքնակազմակերպվել, վաղն արդեն ուշ կլինի: Նախընտրական շրջանում հանրությունը նույնպես ուներ իշխանության այդ հույսը: Սակայն երբ պարզ դարձավ, որ իշխանություն գրավելու հույս արդեն չկա, շատ ողջունելի է, որ այդ հանրությունը չցրվեց, և սկսեց մնալ որպես կենդանի գործող հասարակություն, որն արդեն չի մտածում`ես գնամ այստեղից, մտնեմ նախագահական պալատ, նոր ամեն ինչ սկսեմ: Նա սկսում է գիտակցել, որ հենց այստեղ մնալով է (ի նկատի ունեմ ուշադրության էկրանի վրա, բեմահարթակի վրա) սկսվում հարցերի լուծումը, այստեղ մնալով կարելի է ավելի կարևոր հարցեր լուծել: Այդ գիտակցությունն արդեն հիմա սկսել է երևան գալ, և այդ մտավորականը ոչ թե արդեն միայն իր ընդդիմադիր դաշտում գտնվելու փաստով է բավարարվում, այլ արդեն գիտակցելու է, որ հենց սա է այն ճիշտ դիրքը, հենակետը, որտեղից նա սկսելու է գործել, կերտել ապագան, ապագայի նորմերը, միտքը, արժեքը:

- Ի՞նչ եք կարծում` հասարակությունն այսօր ունի՞ նույն այդ մտավորականի խոսքի կարիքը հասարակության վրա ազդելու իմաստով:

- Սահմանենք երկու խոսք` ծիսակարգային խոսքը, որի կարիքը հասարակության որոշ մասը դեռ ունի, որ տերտերը իրենց ծիսակատարային խոսք ասի, գուցե բովանդակության մասին չի էլ մտածում, ասում է` գեղեցիկ է, ճիշտ է, դե բոլոր մտավորականներն էլ ասում են` ձեզ կարգին պահեք, լավի մասին մտածեք, և ամեն ինչ լավ կլինի: Այդ ծիսակարգն, իհարկե, ժողովրդի կողմից դերևս պահանջված է, ինչպես պահանջված են տերտերները ու հանդիսավոր միջոցառումներում հնչող չինովնիկական ճառերը: Բայց կա նաև ավելի խորը, չբավարարված պահանջ` տեսնել, լսել խիզախ այն մեկին, որը համարձակվում է և որը կարող է մարտահրավեր նետել իշխող մտածելակերպին, իշխող բարոյականությանը 'չտեսնված ապագայի' դիրքերից, որն ի վիճակի է կոնֆլիկտ և ալեկոծում առաջացնել հենց հասարակության մեջ. դա է մտավորականի կարևոր, խորքային դերը: Հենց նա է բախման, կոնֆլիկտի նախաձեռնողը, որովհետև հասարակությունը չպետք է երևակայի, որ իր արժեքային բարոյական նորմերը, արժեքային համակարգը իսկապես կատարյալ է: Եղած բարոյականության չափը, այսինքն` եղած արժեքային համակարգը ոչ թե վատն է, այլ նա պարզապես կենդանի չէ, նրա մեջ մեռել է կենդանի միտքը, կենդանի ոգին: Բարոյականությունը դա ևս միտք է, որը պետք է զարգացվի ու զարգանա, պետք է նվաճումներ ունենա և պետք է փոփոխի մարդկանց կյանքը: Մարդու բարոյականությունը մի ուժ է, որն իրեն տանում է դեպի ապագա կերտելը: Մենք ունենք զուտ պահպանողական բարոյականություն, որը պահպանում է անցյալը, ներկան պատկերացնում է որպես անցյալ, այսինքն` ներկան սնուցում են ոչ թե ապագայից, ինչը այսօրվա մտավորականի դերը պետք է լիներ, այլ ներկան սնուցում են անցյալից:

- Շատ ավագանիներ նշում էին քաղաքապետի “արժանիքները”` թե դմբուզ ունեցող տղա է, ասում է, անում է, գործի մարդ է, նրա հոգում թատրոն կա: Ինչպե՞ս կբնորոշեք Ձեր քաղաքապետին, չէ՞ որ նաև Ձեր քաղաքապետն է:

- Ինձ համար կա ստվերի, խավարի ինչ-որ մի անուշադրության դաշտ, որտեղ ես պարզապես չեմ նայում, ոչ թե որ համարում եմ այնտեղ ինչ-որ հրեշներ են ապրում, այլ որովհետև չեմ տեսնում այնտեղ շարժունակը, կենդանին, ինքնագիտակցողը, իսկականը: 'Հոգու մեջ թատրոն ունեցող մարդ' մեր իրականության մեջ ես մեկին տեսա` դա Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Ես իրեն չէի սիրում, ինչպես երևի հասարակության մեծամասնությունը, բայց հենց այդ թատրոն ունենալն էր, այսինքն` ներքին ազատություն ունենալը և այդ ազատությունը ենթարկել հասարակական նպատակին, որ նա կարողացավ, և արդեն տարիուկես է, որ նա մարմնավորում է այդ խորհուրդը:

- Վերջին մեկուկես տարվա զարգացումների Ձեր գնահատականը:

- Կոնգրես հիմնելը սիմվոլիկ իմաստով իր մեջ շատ մեծ խորհուրդ է պարունակում: Գանդին հնդկական ազգային կոնգրեսի մասին ասել է.”Հնդկական ազգային կոնգրեսը հնդիկ ժողովրդի ինքնակազմակերպման ձևն է անգլիական օկուպացիայի պայմաններում”: Այսինքն` նա կարևորում էր հենց ինքնակազմակերպումը, իրենք չէին ձգտում ապստամբության, իրենք համարում էին, որ առօրյա իրադարձությունների հոսքը պետք է գտնվի ինքնակազմակերպված հասարակության ձեռքում: Այսօր մենք կարող ենք ասել, որ ՀԱԿ-ը դա հայ հասարակության ինքնակազմակերպման ձևն է երկրի քրեական օկուպացիայի պայմաններում: Շատ հատկանշական է, որ ՀԱԿ-ը մնաց, թեև իշխանության գալու հույսը կորավ, քանի որ ընտրական պրոցեսը լրիվ վարկաբեկված է, բայց ՀԱԿ-ը մնաց որպես ժողովրդի ինքնակազմակերպման հնարավոր պոտենցիալ:

- Փաստորեն չե՞ք հավատում ՀԱԿ-ի այն համաոզմանը, որ մենք արտահերթ նախագահական ընտություններ ենք ունենալու:

- Կարող է ունենանք: Նախ, Ռոբերտ Քոչարյանի օրոք հասարակության ինքնակազմակերպման որևէ միտում չկար, տեղի էր ունենում մի տեսակ կեղծ կառուցողականություն, 'բնականոն' բարեփոխումների, կյանքի ինքնաբուխ բարելավման ինքնախաբուսիկ մի հույս: Դրա արտահայտումն էին տարատեսակ 'Բարգավաճ Հայաստանները' ու 'Օրինաց Երկրերը', ինչպես նաև Սերժ Սարգսյանի հռետորականությունն ու 'հասարակական խորհուրդը': Այժմ հասարակությունը, մեծ հաշվով, գիտակցեց, որ իրեն հարկավոր է իրական ինքնակազմակերպում, իշխանական պրոֆանացիաներից դուրս: Երկրորոդ գործոնը` Ս. Սարգսյանին չի հաջողվում պահպանել գոնե մինիմալ արտաքին այն կերպարանքը, որը թույլ կտար մարդկանց թեկուզ և նվազագույն չափով ընկալել իրեն իբրև երկրի և պետականության մարմնավորում, ինչ-ինչ, թեև պայմանական, բայց պետականության արժեքների կրող:

Բայց հարցն այստեղ միայն նախագահի կերպարանքը չէ: Հարցն այն է, որ անգամ ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի դեպքում հասարակությունը չհրաժարվի ինքնակազմակերպումից, չվստահի կրկին անվերապահորեն իր և երկրի ճակատագիրը որևէ իշխանության, այլ շարունակի մնալ կենտրոնական այն բեմահարթակում, հրապարակում, որտեղից, այլ ոչ թե իշխանական պալատներից` սկիզբ են առնում իրական համակարգային փոփոխությունները:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
http://lragir.am/src/index.php?id=society&pid=28034
 
voter is offline  
Reply With Quote
Old 27 Jul 09, 15:02   #7 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԳԸ ԳՈՆԵ ԹՈՒՐՔԵՐԵՆ ԵՐԳԵՆ

Հարցազրույց ազատամարտիկ, Կարին ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ Name:  124202245625.JPG
Views: 717
Size:  5.2 KB
- Հայ-թուրքական հարաբերությունը, սահմանի բացման խնդիրը դարձել է բուռն քննարկման առարկա. շատ է տարակարծությունը: Դուք, որպես արցախյան հերոսամարտի մասնակից, ի՞նչ կարծիք ունեք, կո՞ղմ եք, թե դեմ:

- Իրականում միանշանակ պատասխանել շատ դժվար է, մանավանդ որ այդ բանակցությունների ներքին խոհանոցին անծանոթ ես: Ուղղակի այդ “Ճանապարհային քարտեզ” կոչվածի ամենատգեղ կողմն այն էր, որ ժողովրդից թաքուն պահեցին: Արդեն երկու շաբաթ անցել է, ոչ մեկը չի էլ տեսել ինչ համաձայնագիր է ստորագրված, այսինքն` ամենամեծ մտավախությունը հենց այդտեղ է կայանում, որ փաստի առաջ չկանգնենք: Եվ ամենամեծ մտավախությունը ժողովրդի վրա բարոյահոգեբանական ազդեցությունն է, որովհետև դարեր շարունակ մենք թուրքերի հասկացողությունը տեսել ենք: Ես համամիտ չեմ, որ մենք երբևէ քաղաքական առումով հասուն չենք եղել, այսինքն` դիվանագետ չենք եղել, միշտ պարտվել ենք դիվանագիտորեն և պետք չէ նրանց հետ դիվանագիտական խաղերի մեջ մտնել: Բայց դիվանագիտական խաղեր ասվածը պետք է լինի հարաբերություններ հզորի հետ: Այս պարագայում ես չեմ կարծում, որ մենք նման իրավիճակից ենք հանդես գալիս, և ես` որպես նախկին ազատամարտիկ, որպես իրականում նժդեհյան ուսմունքի հետևորդ, ուզում եմ հակադարձել հատկապես այն մարդկանց, ովքեր ասում են, որ իրենց գաղափարախոսը Գարեգին Նժդեհն է: ”Որդիների պայքարը հայրերի դեմ” հոդվածում նա կոչ է անում երիտասարդությանը դեմ ելնել կեղծիքին, այն, ինչ այսօր էլ տիրում է մեր իրականության մեջ. ”… տես, հայրերդ իրար ավելի են ատում, քան արտաքին թշնամուն, և արդեն շատերի մեջ սկսել է խոսել ներումը դեպի թրքությունը, նշան ազգային նվաստության”: Այսինքն` ներումը թուրքին նշանակում է անմիջական հարաբերությունների մեջ մտնել, արդեն իսկ ակամա իր մեջ ներում է պարունակում և դա նրանից հետո, որ անկախ Հայաստանի ամեն օրվա ընթացքում թուրքը մեզ նախապայմաններ է թելադրել, մենք երբևէ որևէ կերպ դրան չենք հակաձայնել: Ասում ենք` ինչքան պետք է խոսենք ցեղասպանությունից, ինչքան պետք է իրար թշնամի մնանք: Մենք ներեցինք մի ցեղասպանություն, ներեցինք մի կոտորած, ներեցինք մի շրջափակում, անընդհատ ներողի դերում մենք ենք: Իսկ ես ուզում եմ Նժդեհի բառերը նորից օգտագործել. ”Ներել մեկ թուրքին, նշանակում է երկու նորը արտոնել: Ուզում եք ներել թուրքին, հաղթեք նախ, թույլի ներումը քծնանք է ընդամենը”: Իսկ մենք այդ հզորությունն այսօր չունենք, որ հաղթողի դիրքից խոսենք: Դուրս եկավ՝ միանշանակ խաղում ենք թույլի կարգավիճակով և մենք ինչ-որ խնդրողի դերում ենք, որպեսզի մեզ ապաշրջափակեն, որովհետև դա տնտեսապես ինչ-որ չափով կարող է շահավետ լինել: Դեռ ոչ ոք տնտեսական հաշվարկ անգամ չի ներկայացրել ժողովրդին, ոչ մեկը ջանք չի էլ թափում ապացուցելու ժողովրդին, որ դա տնտեսապես գոնե շահավետ է Հայաստանին: Չնայած ինձ համար շատ ավելի բարձր է իմ ազգային արժանապատվությունը, քան անձնական գրպանը: Ես կարող եմ մի քիչ կիսաաղքատ ապրել, մի քիչ վատ արտահագուստ ունենալ, բայց ավելի հպարտ գոյատևել և իմ հպարտությունը փոխանցել իմ սերունդներին, բայց այս կարգավճակով, երբ հերթական անգամ պարտադում են մեզ ներել թուրքին, թող հատուցեն մեզ այն վնասը, որ արել են:

- Սահմանի բացումն ի՞նչ ազդեցություն կունենա մշակութային տեսակետից: Շատերը մշակութային կորուստներ են արձանագրում կամ պատկերացնում, թե մշակութային մերձեցում կլինի: Որպես պարարվեստի ներկայացուցիչ, ի՞նչ տեսակետ ունեք:

- Մերձեցման մեր եզրն այնքանով է, ինչքանով որ նրանք գողացել են մեր արվեստը, մեր մշակույթը և մեր պարարվեստը: Այսինքն` Էրզրումի մասին պատմող մի գրքույկի մեջ անգլերենով գրված էր, որ Էրզրումում dance-ը կոչվում է պար: Այսինքն` իրենք այնքան են երես առել, որ ասում են, թե դա Էրզրումի առանձնահատկությունն է և ոչ թե հայերից մնացած պար: Այստեղ մշակութային շատ լուրջ հակասություններ կան: Երաժշտագետների հետ էլ համամիտ չեմ, որ թուրքերի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելով` մենք կունենանք ավելի հաստատված կլկլոց: Դրա համար ոչ թե պետք է արտաքին թուրքին դիմակայել, այլ ներքին թուրքից ազատվել: Այսինքն` ներքին թուրքը, որը ազգայինը չի ճանաչում, ում համար ազգայինը գեղցու մշակույթն է: Կոմիտասը շատ լուրջ գրառումներ ուներ, որ հայ գեղջուկ երգն ազգային արվեստն է, որ բացառապես մնացել էր անաղարտ: Որովհետև քաղաքաբնակ մարդիկ, մշակութապես շփվելով օտար մշակույթների հետ, շատ հաճախ ներառում են օտար այլ տարրեր, քան այդ գեղջուկը: Այս առումով թուրքական սահմաններից ավելի կարևոր է մեր ներքին թուրքից ազատվելը, որոնք թուրքական մեղեդու տակ պարեր են պարում, կամ հայկական քոչարու տակ սեռական շարժումներ են անում, կլիպներ են նկարում: Այ այս մարդկանցից պետք է ազատվել և այն մարդկանցից, որ եթերով ասում են` ի՞նչ, ուզում եք էլի տրեխներով պարե՞նք: Դա նույն բանն է, եթե ես գյուղացի տղա լինեմ և հիմա ապրեմ քաղաքում, և մեր տուն հյուրեր գան, իսկ մայրս լինի գյուղացու գլխաշորով, ասեմ գնա խոհանոց, էլ չերևաս ընկերներիս աչքին, որ չտեսնեն մայրս գյուղացի է: Հրաժարվել սեփական մշակույթից, սեփական ժողովրդից, դա միայն կարող են անել ապաշնորհ և դավաճան մարդիկ: Ինչի չենք հավատում, որ Թուրքիան, եթե տնտեսապես շրջափակում է Հայաստանը, տնտեսական ինտերվենցիայի ենթարկում Հայաստանին, ապա մշակութային ինտերվենցիայի չպետք է ենթարկի: Նայեք, բոլոր ապազգային մշակույթի կրողները ման են գալիս ջիպերով, հարուստ բնակարաններ ունեն, և նայեք արվեստը կրողների վիճակը: Եվ դեռ շատ ենք ջանք թափելու, որ կարողանանք եկող սերդին հասցնել տեղ, թե որն է իրական ազգայինը, և ոչ թե այսօրվա Անդրեն, Սոֆին, Շպռոտը, չգիտեմ ովքեր, լիքն են: Շատ երգիչներ թուրք Իբրահիմի երգերը վերցնում են, թարգմանում, երգում են: Նախ և առաջ պետք է ազատվել այդ մշակույթից, պետք է ունենալ պետություն, հստակ մշակութային ծրագիր և քաղաքականություն, որը պետք է հետևողական լինի և մասնագետների շնորհիվ թողնի լույս աշխարհ գալու միայն այն մշակույթը, որն իրոք ազգային է: Եթե թուրքերեն մշակույթ եք դավանում, երգեք թուրքերեն, լսողը թող հասկանա, որ դա թուրքերեն երգ է, եթե նորից ինքը կուզենա շարունակել լսել այդ թուրքերեն երգը, թող լսի, բայց դուք ինձ խաբում եք որպես հանդիսատես, որովհետև հայերեն բառերով և ցածրորակ բառերով ներկայացնում եք մի մշակույթ, որը իմ թշնամու մշակույթն է: Ինձ թվում է` այս առումով պետությունն առավել քան անելիք ունի և պետությունը նախ պետք է այս մշակույթը մաքրի, և ոչ թե պետական այրերը գնան այդ մարդկանց համերգներին նստեն ծափ տան:

- Հիմա նախընտրական քարոզարշավ է, և ձեր նշած այդ երգիչներից շատերը, գնում են մեր քաղաքական գործիչների հետ ուրախ քարոզարշավ կազմակերպելու, մշակութային գործիչներից շատերն էլ սատարում են որևէ քաղաքական ուժի:

- Նախ և առաջ, իմ կարծիքով, այնքան էլ բարոյական չէ մշակույթի գործիչներին ներքաշել քաղաքական պայքարի մեջ: Եվ եթե շատ լուրջ մտավորական է, ինքը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, որովհետև իր արած արվեստը շատ ավելի մեծ քաղաքականություն է, կասեի ոչ թե քաղաքականություն է, այլ գաղափարախոսություն, բայց եթե դու մանրացնում ես քո ազգային գաղափարախոսությունը քաղաքական թիմերի վրա, ինչ-որ թեւի ես նվիրվում, դու արդեն թուլացնում ես քո արած առաքելությունը: Սա ազգային ամենամեծ ողբերգություններից մեկն է, որովհետև այստեղ եթե ինչ-որ կարկառուն մարդ կա, որին ժողովուրդը հավատում է, տեսնում է մի մարդու կողքին, որին այնքան էլ չի հավատում: Իսկ եկեք խոստովանենք, որ քաղաքական գործիչների բացարձակ մեծամասնությունը ժողովրդի մոտ անվստահություն է ներշնչում: Տեսնում եք մի մարդու, որը լուրջ արվեստագետ է, լուրջ մտավորական է, ըստ ձեզ, և տեսնում եք` ինքը օժանդակում է ինչ-որ մեկի քաղաքական նկրտումներին, որին դուք չեք հավատում, ինչքանո՞վ է դա լուրջ, կամ ինչքանո՞վ դուք հետո այդ արվեստագետին կհավատաք:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
http://lragir.am/src/index.php?id=society&pid=26498
 
voter is offline  
Reply With Quote
Reply

Tags
армения, armenia, интеллигенция, intelectuals

Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 05:44.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64