VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Underground Newspaper from Armenia Mobile phone compatible Ընդհատակյա թերթ Հայաստանից բջջային հեռախոսի հետ համատեղելի Подпольная газета из Армении совместимая с сотовым телефоном |
LinkBack | Thread Tools | Display Modes |
06 Mar 08, 20:47 | #15 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Underground Newspaper from Armenia Ընդհատակյա թերթ Հայաստանից Подпольная газета из Армении
Oc mi kalanq
Lavategyak agbyourneric mez haytni e darcel, or isxanoutyan amenaverin ogakneri kogmic (himnakanoum aknarkvoum e Robert Qocaryan@) AAC-in eu ostikanoutyan@ hrahangvel e Nikol Pasinyani gtnvelou vayr@ imanalouc heto nran oc te cerbakalel, ayl fizikapes ocncacnel` nra kogmic zinvac dimadroutyan imitacia stegcelov: --> Nikol Pasinyani kin@, Anna Hakobyan@ mez het zrouycoum asac, or ir amousin@` Nikol Pasinyan@ erbeq orinakan kam aporini zenq ci krel eu zinvac ce: Na naeu mez tegyak pahec, or verjin orerin irenc bnakaranoum xouzarkoutyoun irakanacnog AAC spaneric mek@ porcel e irenc bnakaranoum atr&anak tegadrel, inc@ nkatvel eu kanxvel e xouzarkoutyan@ nerka irenc azgakanneri kogmic: Ոչ մի կալանք Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ իշխանության ամենավերին օղակների կողմից (հիմնականում ակնարկվում է Ռոբերտ Քոչարյանը) ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հրահանգվել է Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը իմանալուց հետո նրան ոչ թե ձերբակալել, այլ ֆիզիկապես ոչնչացնել` նրա կողմից զինված դիմադրության իմիտացիա ստեղծելով: --> Նիկոլ Փաշինյանի կինը, Աննա Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ամուսինը` Նիկոլ Փաշինյանը երբեք օրինական կամ ապօրինի զենք չի կրել եւ զինված չէ: Նա նաեւ մեզ տեղյակ պահեց, որ վերջին օրերին իրենց բնակարանում խուզարկություն իրականացնող ԱԱԾ սպաներից մեկը փորձել է իրենց բնակարանում ատրճանակ տեղադրել, ինչը նկատվել եւ կանխվել է խուզարկությանը ներկա իրենց ազգականների կողմից: |
||
__________________
|
|||
|
07 Mar 08, 15:03 | #16 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Underground Newspaper from Armenia Mobile phone compatible Ընդհատակյա թերթ Հայաստանից բջջային հեռախոսի հետ համատեղելի Подпольная газета из Армении совместимая с сотовым телефоном
Serj Sargsyani txour elouyti meknabanoutyounner@
Marti 6-in kayacac karavaroutyan nistoum Serj Sargsyan@ mi txour elouyt e ounecel ir naxararneri arjeu, or@ oc te patasxanner, ayl harcer e arajacrel: Meknabanenq Serj Sargsyani elouyti oros drouytner: «Ouzoum em mek angam eus pastel, or tegi ounecav ayn, inci masin amisner sarounak menq xosoum einq, bayc ckarogacanq kanxel: Eu ete ckarogacanq kanxel, apa megavor enq naeu menq»,-asel e Serj Sargsyan@: Meknabanoutyoun. Ete Serj Sargsyann @ndounoum e, or megavor en naeu irenq, ouremn irenq petq e baroyakanoutyoun ounenan eu arajin@ hrajarakan tan: Ete varcapet@ ci karoganoum, ostikanapet@ ci karoganoum, azgayin anvtangoutyan carayoutyan pet@ ci karoganoum kanxel iradarcoutyounneri @ntacq@, ouremn gorc ounenq apasnorhneri het, ouremn nranq bolor@ petq e arajin@ hrajarakan tan: Serj Sargsyan@ ckarogacav kanxel naeu hoktemberi 27-@: Bayc hrajarakan talou poxaren sksec patjel 27-i zoheri harazatnerin, bolor nranc, ovqer ouzoum ein bacahaytel hoktemberi 27-@: Hima ci karogacel kanxel marti mek@, bayc hrajarakan talou poxaren xosoum e bolorin patjelou masin: ------ «Menq ounecanq nyoutakan koroustner, baroyakan koroustner` kapvac mer erkri anvtangoutyan het, eu koroustner` kapvac mer erkri mijazgayin heginakoutyan het»,- asel e Serj Sargsyan@: Meknabanoutyoun. Ba incpisi~ baroyakan koroustner ounecanq hoktemberi 27-ic heto, mijazgayin heginakoutyan incpisi~ koroustner ounecanq: Inco՞u piti handourjenq, or serjsargsyanneri nmanneri snorhiv an@ndhat ounenanq mardkayin, baroyakan, nyoutakan, heginakoutyan koroustner: Ayd inc baroyakanoutyamb nranc piti handourjenq, nranc het piti erkxosoutyan gnanq: Isk aveli baroyakan ce՞, or nranq inqnakam heranan: ---- «Hasarakoutyan mej caroutyoun@ mecacel e, hasarakoutyoun@ erkpegkvac e, eu ays aroumov, es aknkaloum em bolorid aktiv asxatanq@ ays ouggoutyamb: Petq e mtnel erkxosoutyan mej, petq e vi&el, bacatrel nouynisk` ete dimacind ci haskanoum: Nouynisk` ete dimacind ateloutyounic kouracac e: Errord, es pasivoutyoun em nkatoum bolorid asxatanqneroum, mijazgayin kazmakerpoutyounneri het kapvac, @ndhanrapes, iravi&ak@ &ist nerkayacnelou het kapvac: Es arajarkoum em, orpeszi bolord ousadroutyamb ousoumnasireq bolor ayn nyouter@, oronq matoucvoum en pastonakan xogovaknerov, petakan karavarman marminneri kogmic eu cez havastiacnoum em, or ays tegekatvoutyoun@ &smartoutyoun e eu aranc varanelou douq karog eq henvel ays pasteri vra»: Meknabanoutyoun. Ardyo՞q sa ci nsanakoum, or Serj Sargsyani naxararner@ cen havatoum irenc varcapetin, cen havatoum nra nerkayacrac nyouterin, cen havatoum pastonakan xogovaknerov trvog qarozcoutyan@, cen havatoum ostikanoutyan nerkayacrac tegekatvoutyan@, cen havatoum Robert Qocaryani elouytneroum asvacnerin: Ete havatoum en, inco՞u e Serj Sargsyan@ pioneri nman erdvoum, or dranq &smartoutyounner en: &smartoutyounn apacoucelou hamar cen erdvoum: Ardyo՞q sa ci nsanakoum, or Serj Sargsyani gekavarac bourgn iroq qandvel e, iroq &aqer e tvel eu ayn pahvoum e represiv aparati mijocov: Patkeracnou e՞q, ete naxararner@ havatayin irenc varcapetin, i~nc ogeuoroutyamb klcvein nra &smartoutyounner@ pastpanelou gorcin: ----- «Parq Astco, or mer banak@ karogacav mek angam eus apacoucel, or kayacac karouyc e eu karogacav hamarjeq arcaganqel mer anvtangoutyann sparnacog xndirnerin»,- asel e Serj Sargsyan@: Meknabanoutyoun. I՞nc nkati ouni Serj Sargsyan@. or banak@ karogacav krakel sepakan jogovrdi, xagag coucararneri vra՞, or karogacav sadrel marti 1-i iravi&ak@՞: Adrbejanakan banak@ mek harcakoumov karoganoum e gravel taracasrjani amenamartounak banaki pahpanac dirqer@ eu mi qani jam heto miayn, erkou viravor zinvor tognelov, taracasrjani amenamartounak banak@ karoganoum e et vercnel gravac dirqer@: Sa pastonakan tegekatvoutyamb: Irakanoum xosakcoutyounner kan, or ayd dirqer@ der adrbejanaklan banaki cerqoum en: Inco՞u, orovheteu zinvac oujeri glxavor stabi petn ou pastpanoutyan naxarar@ ougnoucoucov nerqasvac en Serj Sargsyani nerqagaqakan xageroum, banak@ togac pastpanoum en Serj Sargsyani diqer@: Nranq patrast en koroustner ounenal naeu garabagyan dirqeroum, miayn te pahpanen Serj Sargsyanin: ------- «Bolorid koc em anoum linel aktiv, linel naxacernog, menq hetamout enq linelou, orpeszi bolor megavorner@ patjven: Sa haryour tokos xostanoum em bolorid. sa xostoum ci, sa partakanoutyoun e, or es anelou em»,-asoum e Serj Sargsyan@: Meknabanoutyoun. Isk ete megavor@ Serj Sargsyann e, o՞v piti hetamout lini, or na patjvi: Menq iravounq oune՞nq ounenal megavornerin patjelou mer hetamout linelou iravounq@: Ev incou՞ Serj Sargsyan@ hoktemberi 27-ic heto 100 tokosov cxostacav patjel megavornerin eu incou՞ da Serj Sargsyani hamar partakanoutyoun cer: Ev @ndhanrapes, zarmanali e ce՞, or hoktemberi 27-ic heto Serj Sargsyani «Haylourn» aysqan ogbergakan tonerov cer, aysqan sat cer xostanoum patjel megavornerin, aysqan sat ereuancineric karciq cer harcnoum, or dataparten 27-i kazmakerpicnerin: 27-i gorc@ Qocaryan@ hamarec oucastkovii bacahaytelou gorrc, isk ayspisi cavalov gorc Qocaryann ou ir glxavor dataxaz@ der cein tesel: Սերժ Սարգսյանի տխուր ելույթի մեկնաբանությունները Մարտի 6-ին կայացած կառավարության նիստում Սերժ Սարգսյանը մի տխուր ելույթ է ունեցել իր նախարարների առջեւ, որը ոչ թե պատասխաններ, այլ հարցեր է առաջացրել: Մեկնաբանենք Սերժ Սարգսյանի ելույթի որոշ դրույթներ: «Ուզում եմ մեկ անգամ եւս փաստել, որ տեղի ունեցավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ մենք խոսում էինք, բայց չկարողացանք կանխել: Եւ եթե չկարողացանք կանխել, ապա մեղավոր ենք նաեւ մենք»,-ասել է Սերժ Սարգսյանը: Մեկնաբանություն. Եթե Սերժ Սարգսյանն ընդունում է, որ մեղավոր են նաեւ իրենք, ուրեմն իրենք պետք է բարոյականություն ունենան եւ առաջինը հրաժարական տան: Եթե վարչապետը չի կարողանում, ոստիկանապետը չի կարողանում, ազգային անվտանգության ծառայության պետը չի կարողանում կանխել իրադարձությունների ընթացքը, ուրեմն գործ ունենք ապաշնորհների հետ, ուրեմն նրանք բոլորը պետք է առաջինը հրաժարական տան: Սերժ Սարգսյանը չկարողացավ կանխել նաեւ հոկտեմբերի 27-ը: Բայց հրաժարական տալու փոխարեն սկսեց պատժել 27-ի զոհերի հարազատներին, բոլոր նրանց, ովքեր ուզում էին բացահայտել հոկտեմբերի 27-ը: Հիմա չի կարողացել կանխել մարտի մեկը, բայց հրաժարական տալու փոխարեն խոսում է բոլորին պատժելու մասին: ------ «Մենք ունեցանք նյութական կորուստներ, բարոյական կորուստներ` կապված մեր երկրի անվտանգության հետ, եւ կորուստներ` կապված մեր երկրի միջազգային հեղինակության հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը: Մեկնաբանություն. Բա ինչպիսի~ բարոյական կորուստներ ունեցանք հոկտեմբերի 27-ից հետո, միջազգային հեղինակության ինչպիսի~ կորուստներ ունեցանք: Ինչո՞ւ պիտի հանդուրժենք, որ սերժսարգսյանների նմանների շնորհիվ անընդհատ ունենանք մարդկային, բարոյական, նյութական, հեղինակության կորուստներ: Այդ ինչ բարոյականությամբ նրանց պիտի հանդուրժենք, նրանց հետ պիտի երկխոսության գնանք: Իսկ ավելի բարոյական չէ՞, որ նրանք ինքնակամ հեռանան: ---- «Հասարակության մեջ չարությունը մեծացել է, հասարակությունը երկփեղկված է, եւ այս առումով, ես ակնկալում եմ բոլորիդ ակտիվ աշխատանքը այս ուղղությամբ: Պետք է մտնել երկխոսության մեջ, պետք է վիճել, բացատրել նույնիսկ` եթե դիմացինդ չի հասկանում: Նույնիսկ` եթե դիմացինդ ատելությունից կուրացած է: Երրորդ, ես պասիվություն եմ նկատում բոլորիդ աշխատանքներում, միջազգային կազմակերպությունների հետ կապված, ընդհանրապես, իրավիճակը ճիշտ ներկայացնելու հետ կապված: Ես առաջարկում եմ, որպեսզի բոլորդ ուշադրությամբ ուսումնասիրեք բոլոր այն նյութերը, որոնք մատուցվում են պաշտոնական խողովակներով, պետական կառավարման մարմինների կողմից եւ ձեզ հավաստիացնում եմ, որ այս տեղեկատվությունը ճշմարտություն է եւ առանց վարանելու դուք կարող եք հենվել այս փաստերի վրա»: Մեկնաբանություն. Արդյո՞ք սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի նախարարները չեն հավատում իրենց վարչապետին, չեն հավատում նրա ներկայացրած նյութերին, չեն հավատում պաշտոնական խողովակներով տրվող քարոզչությանը, չեն հավատում ոստիկանության ներկայացրած տեղեկատվությանը, չեն հավատում Ռոբերտ Քոչարյանի ելույթներում ասվածներին: Եթե հավատում են, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը պիոների նման երդվում, որ դրանք ճշմարտություններ են: Ճշմարտությունն ապացուցելու համար չեն երդվում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած բուրգն իրոք քանդվել է, իրոք ճաքեր է տվել եւ այն պահվում է ռեպրեսիվ ապարատի միջոցով: Պատկերացնու ե՞ք, եթե նախարարները հավատային իրենց վարչապետին, ի~նչ ոգեւորությամբ կլծվեին նրա ճշմարտությունները պաշտպանելու գործին: ----- «Փառք Աստծո, որ մեր բանակը կարողացավ մեկ անգամ եւս ապացուցել, որ կայացած կառույց է եւ կարողացավ համարժեք արձագանքել մեր անվտանգությանն սպառնացող խնդիրներին»,- ասել է Սերժ Սարգսյանը: Մեկնաբանություն. Ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը. որ բանակը կարողացավ կրակել սեփական ժողովրդի, խաղաղ ցուցարարների վրա՞, որ կարողացավ սադրել մարտի 1-ի իրավիճակը՞: Ադրբեջանական բանակը մեկ հարձակումով կարողանում է գրավել տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պահպանած դիրքերը եւ մի քանի ժամ հետո միայն, երկու վիրավոր զինվոր թողնելով, տարածաշրջանի ամենամարտունակ բանակը կարողանում է ետ վերցնել գրաված դիրքերը: Սա պաշտոնական տեղեկատվությամբ: Իրականում խոսակցություններ կան, որ այդ դիրքերը դեռ ադրբեջանակլան բանակի ձեռքում են: Ինչո՞ւ, որովհետեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը ուղնուծուծով ներքաշված են Սերժ Սարգսյանի ներքաղաքական խաղերում, բանակը թողած պաշտպանում են Սերժ Սարգսյանի դիքերը: Նրանք պատրաստ են կորուստներ ունենալ նաեւ ղարաբաղյան դիրքերում, միայն թե պահպանեն Սերժ Սարգսյանին: ------- «Բոլորիդ կոչ եմ անում լինել ակտիվ, լինել նախաձեռնող, մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն: Սա հարյուր տոկոս խոստանում եմ բոլորիդ. սա խոստում չի, սա պարտականություն է, որ ես անելու եմ»,-ասում է Սերժ Սարգսյանը: Մեկնաբանություն. Իսկ եթե մեղավորը Սերժ Սարգսյանն է, ո՞վ պիտի հետամուտ լինի, որ նա պատժվի: Մենք իրավունք ունե՞նք ունենալ մեղավորներին պատժելու մեր հետամուտ լինելու իրավունքը: Եվ ինչու՞ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ից հետո 100 տոկոսով չխոստացավ պատժել մեղավորներին եւ ինչու՞ դա Սերժ Սարգսյանի համար պարտականություն չէր: Եվ ընդհանրապես, զարմանալի է չէ՞, որ հոկտեմբերի 27-ից հետո Սերժ Սարգսյանի «Հայլուրն» այսքան ողբերգական տոներով չէր, այսքան շատ չէր խոստանում պատժել մեղավորներին, այսքան շատ երեւանցիներից կարծիք չէր հարցնում, որ դատապարտեն 27-ի կազմակերպիչներին: 27-ի գործը Քոչարյանը համարեց ուչաստկովիի բացահայտելու գորրծ, իսկ այսպիսի ծավալով գործ Քոչարյանն ու իր գլխավոր դատախազը դեռ չէին տեսել: |
||
__________________
|
|||
|
07 Mar 08, 23:37 | #17 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Underground Newspaper from Armenia Mobile phone compatible Ընդհատակյա թերթ Հայաստանից բջջային հեռախոսի հետ համատեղելի Подпольная газета из Армении совместимая с сотовым телефоном
Handipel e Preskoti het
HH arajin naxagah Leuon Ter-Petrosyan@ erek handipel e EXXV jamanakavor hancnajogovi naxagah Jon Preskoti het: Handipman @ntacqoum qnnarkvel en Hayastanoum stegcvac iravi&ak@ eu dranic dours galou hnaravor elqer@: Leuon Ter-Petrosyann @ndgcel e, or inqn ambogjoutyamb hamacayn e Evramioutyan Naxagahoutyan haytararoutyan mej artacolvac keteri het, or@ na ditoum e ir sepakan dirqorosoum eu aknkaloum isxanoutyounneri hamarjeq patasxann ayd haytararoutyan@: Հանդիպել է Պրեսկոտի հետ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ ինքն ամբողջությամբ համաձայն է Եվրամիության Նախագահության հայտարարության մեջ արտացոլված կետերի հետ, որը նա դիտում է իր սեփական դիրքորոշում եւ ակնկալում իշխանությունների համարժեք պատասխանն այդ հայտարարությանը: |
||
__________________
|
|||
|
07 Mar 08, 23:38 | #18 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Underground Newspaper from Armenia Mobile phone compatible Ընդհատակյա թերթ Հայաստանից բջջային հեռախոսի հետ համատեղելի Подпольная газета из Армении совместимая с сотовым телефоном
Mahacel e Ervand Zaxaryani egbayr@
Marti 4-in mahacel e AJ 3-rd goumarman patgamavor, Ervand Zaxaryani egbayr Sayad Zaxaryan@: Nsvoum e, or Zaxaryani mahvac pat&ar e egel qagcqeg@: Hisecnenq, or Zaxaryan@ 2003-ic minceu 2006-i mayisi 22-@ (Artour Bagdasaryani hrajarak@ AJ naxagahi pastonic) egel e Orinac Erkir kousakcoutyan eu xmbakcoutyan andam: Bagdasaryani hrajarakanic heto Zaxaryan@ egel e OEK-ic trac 11 patgamavorneric mek@: Ousagravn ayn e, or Zaxaryani mahvan masin hamaroren lroutyoun en pahpanoum hayreni patasxanatou lratvamijocner@: Մահացել է Երվանդ Զախարյանի եղբայրը Մարտի 4-ին մահացել է ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր, Երվանդ Զախարյանի եղբայր Սայադ Զախարյանը: Նշվում է, որ Զախարյանի մահված պատճառ է եղել քաղցքեղը: Հիշեցնենք, որ Զախարյանը 2003-ից մինչեւ 2006-ի մայիսի 22-ը (Արթուր Բաղդասարյանի հրաժարակը ԱԺ նախագահի պաշտոնից) եղել է Օրինաց Երկիր կուսակցության եւ խմբակցության անդամ: Բաղդասարյանի հրաժարականից հետո Զախարյանը եղել է ՕԵԿ-ից թռած 11 պատգամավորներից մեկը: Ուշագրավն այն է, որ Զախարյանի մահվան մասին համառորեն լռություն են պահպանում հայրենի պատասխանատու լրատվամիջոցները: |
||
__________________
|
|||
|
07 Mar 08, 23:39 | #19 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Underground Newspaper from Armenia Mobile phone compatible Ընդհատակյա թերթ Հայաստանից բջջային հեռախոսի հետ համատեղելի Подпольная газета из Армении совместимая с сотовым телефоном
Or mitingi cgnan
Incpes hagordoum e AAC mer agbyourner@, het@ntrakan srjanoum bavakanin ousagrav iravi&ak er stegcvel AAC-oum: AAC gekavaroutyoun@ stipoum e ir asxatakicnerin toun gnal bavakanin ousacoumov, orpeszi oreue mek@ hankarc cgnar @nddimoutyan hanrahavaqnerin: Bann ayn e, or AAC gekavaroutyoun@ parzel e, or ir asxatakicneri mi mas@ oc asxatanqi beroumov ha&axoum ein hanrahavaqnerin: Որ միտինգի չգնան Ինչպես հաղորդում է ԱԱԾ մեր աղբյուրները, հետընտրական շրջանում բավականին ուշագրավ իրավիճակ էր ստեղծվել ԱԱԾ-ում: ԱԱԾ ղեկավարությունը ստիպում է իր աշխատակիցներին տուն գնալ բավականին ուշացումով, որպեսզի որեւէ մեկը հանկարծ չգնար ընդդիմության հանրահավաքներին: Բանն այն է, որ ԱԱԾ ղեկավարությունը պարզել է, որ իր աշխատակիցների մի մասը ոչ աշխատանքի բերումով հաճախում էին հանրահավաքներին: |
||
__________________
|
|||
|
07 Mar 08, 23:39 | #20 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Underground Newspaper from Armenia Mobile phone compatible Ընդհատակյա թերթ Հայաստանից բջջային հեռախոսի հետ համատեղելի Подпольная газета из Армении совместимая с сотовым телефоном
Artakarg droutyoun@ miayn Ereuanoum ce
Helsinkyan qagaqaciakan asambleayi Vanacori grasenyak@ erek taracel e haytararoutyoun, oroum, masnavorapes, nsvoum e, or «Erևanoum artakarg droutyoun haytararelouc heto oc mayraqagaqayin taracasrjanneri bnakicner@ haytvel en tegekatvakan srjapakman mej: HQA Vanacori grasenyak@, hasvi arnelov stegcvac paymanner@, porcec HH Sahmanadroutyamb, orenqnerov և HH mijazgayin partavoroutyounneri srjanakneroum goyoutyoun ounecog iravakan mexanizmnerov irakanacnel ir iravounqner@: Vanacorcinerin tegekatvoutyoun tramadrelou npatakov kazmakerpoutyoun@ orosec hanrahavaq kazmakerpel Vanacoroum՝ HH «jogovner, hanrahavaqner, erter և couycer anckacman masin» HH orenqin hamapatasxan: 2008t. marti 3-in kazmakerpoutyoun@ groutyamb dimec Vanacori qagaqapetin 2008t. marti 6-8-@ irazekman hanrahavaqneri kazmakerpoum@ touylatrelou hamar: Qagaqapetaran@, sakayn, merjec՝ pat&arabanelov, or hanrahavaqner@ karog en vtang sparnal masnakicneri kyanqin և arogjoutyan@: Aynouhetև kazmakerpoutyoun@ porcec tpagrel «Qagaqaciakan naxacernoutyoun» sabataterti hatouk hamar@: Naxapatrastvecin hamapatasxan hodvacner@, sakayn ays angam el Lorou marzpetaranic tparani tnorenin ouggakioren hrahangecin ctpagrel mer tert@: Ayspisov, artakarg droutyan rejimi paymanneroum varcakan resoursneri kirarmamb, tntesvarog soubyektneri nkatmamb &nsoumnerov tegakan inqnakaravarman և petakan karavarman marminner@ xaxtoum en mardou iravounqnern ou himnarar azatoutyounner@ naև ayl bnakavayreroum: Ays paymanneroum pastoren mez stipoum en gorcel iravakan dastic dours, orpeszi aynouhetև patasxanatvoutyan entarken cgrvac orenqner@ xaxtelou hamar»,-asvac e haytararoutyan mej: Արտակարգ դրությունը միայն Երեւանում չէ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է, որ «Երևանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոչ մայրաքաղաքային տարածաշրջանների բնակիչները հայտվել են տեղեկատվական շրջափակման մեջ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հաշվի առնելով ստեղծված պայմանները, փորձեց ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում գոյություն ունեցող իրավական մեխանիզմներով իրականացնել իր իրավունքները: Վանաձորցիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով կազմակերպությունը որոշեց հանրահավաք կազմակերպել Վանաձորում՝ ՀՀ «ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան: 2008թ. մարտի 3-ին կազմակերպությունը գրությամբ դիմեց Վանաձորի քաղաքապետին 2008թ. մարտի 6-8-ը իրազեկման հանրահավաքների կազմակերպումը թույլատրելու համար: Քաղաքապետարանը, սակայն, մերժեց՝ պատճառաբանելով, որ հանրահավաքները կարող են վտանգ սպառնալ մասնակիցների կյանքին և առողջությանը: Այնուհետև կազմակերպությունը փորձեց տպագրել «Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի հատուկ համարը: Նախապատրաստվեցին համապատասխան հոդվածները, սակայն այս անգամ էլ Լոռու մարզպետարանից տպարանի տնօրենին ուղղակիորեն հրահանգեցին չտպագրել մեր թերթը: Այսպիսով, արտակարգ դրության ռեժիմի պայմաններում վարչական ռեսուրսների կիրառմամբ, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ճնշումներով տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինները խախտում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները նաև այլ բնակավայրերում: Այս պայմաններում փաստորեն մեզ ստիպում են գործել իրավական դաշտից դուրս, որպեսզի այնուհետև պատասխանատվության ենթարկեն չգրված օրենքները խախտելու համար»,-ասված է հայտարարության մեջ: |
||
__________________
|
|||
|
07 Mar 08, 23:40 | #21 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Underground Newspaper from Armenia Mobile phone compatible Ընդհատակյա թերթ Հայաստանից բջջային հեռախոսի հետ համատեղելի Подпольная газета из Армении совместимая с сотовым телефоном
Vracakan h/k-ner@ dimoum en
Erek vracakan mi sarq hasarakakan kazmakerpoutyounneri nerkayacoucicner handes en ekel peticiayov, orteg irenc zorakcoutyounn en haytnel hay jogovrdin eu datapartel en HH arajin naxagah Leuon Ter-Petrosyani dem irakanacvog represianer@: Ayd masin vracakan h/k-ner@ haytararoutyoun en arel «Seraton Metexi-Palas»-oum kayacac asoulisi jamanak: Mijazgayin hanroutyann ouggvac peticiayoum h/k-neri nerkayacoucicner@ koc en arel patjel haykakan iravapah marminneri asxatakicnerin, npastel @nddimadir qagaqakan gorcicneri azat arcakman@, artakarg iradroutyan veracman@, @ntroutyounneri @ntacqoum teg gtac kegciqneri ousoumnasiroutyann ou haykakan ZLM-neri jogovrdavaracman@: Վրացական հ/կ-ները դիմում են Երեկ վրացական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել պետիցիայով, որտեղ իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին եւ դատապարտել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իրականացվող ռեպրեսիաները: Այդ մասին վրացական հ/կ-ները հայտարարություն են արել «Շերատոն Մետեխի-Պալաս»-ում կայացած ասուլիսի ժամանակ: Միջազգային հանրությանն ուղղված պետիցիայում հ/կ-ների ներկայացուցիչները կոչ են արել պատժել հայկական իրավապահ մարմինների աշխատակիցներին, նպաստել ընդդիմադիր քաղաքական գործիչների ազատ արձակմանը, արտակարգ իրադրության վերացմանը, ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների ուսումնասիրությանն ու հայկական ԶԼՄ-ների ժողովրդավարացմանը: |
||
__________________
|
|||
|
|
|
|