VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Diaspora News and events in Armenian and other diasporas. |
ՋԱՆՔԵՐ ԵՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ԼՂ-Ն ԻՆՔՆՈՐՈՇՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
26 Dec 07, 19:58 | #1 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17
|
ՋԱՆՔԵՐ ԵՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ԼՂ-Ն ԻՆՔՆՈՐՈՇՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ
Այցելեք www.azadakrum.org հիմա
"Ազատագրված տարածքները պատկանում են ադրբեջանահայերին Խորհրդային Ադրբեջանում ծնված լինելու իրավունքով` իբրեւ նրանց կորցրած գույքի փոխհատուցում: Այս մոտեցմանը որեւէ միջազգային կառույց, որեւէ կառավարություն հակափաստարկ չի բերել",- ասում է ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն իր վերջին ասուլիսում, ի պատասխան "Ա1+"-ի հարցի` հրաժարվեց մեկնաբանել Արման Մելիքյանի դիրքորոշումը եւ ավելացրեց, որ հայկական կողմը շարունակելու է իր որդեգրած ուղին: Վարդան Օսկանյանի պատասխանը Արման Մելիքյանին այսօր թույլ տվեց ասել."Հայկական կողմի որդեգրածում միանշնակ բացակայում է ադրբեջանահայերի խնդիրը: Օսկանյանի վերջին ասուլիսը ցույց տվեց, որ Հայաստանի դիվանագետները ջանքեր են գործադրում, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդը կարողանա ինքնորոշվել Ադրբեջանի կազմում: Ես կարող եմ վստահեցնել, որ իմ ընտրվելու դեպքում ՀՀ ԱԳ նախարարը չի խոսելու տարածքներ հանձնելու եւ Ադրբեջանի կազմում ԼՂՀ բնակչության ինքնորոշվելու իրավունքի մասին": Անդրադառնալով Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե Օսկանյանը հասկանում է ադրբեջանցիներին եւ երբեւէ հանրաքվե անցկացնելու դեպքում Ղարաբաղի բնակչությունը լավ ընտրության հնարավորություն ունի, Արման Մելիքյանը "Ա1+"-ին վստահեցրեց, որ ճանաչելով ԼՂ բնակչությանը չի պատկերացնում, թե ինչը կարող է նրանց գայթակղել անկախությունը փոխել Ադրբեջանի կազմում ինքնորոշվելու տարբերակի հետ. "Նման բան հնարավոր չէ": Նա նաեւ վստահեցրեց, որ իրականությանը չեն համապատասխանում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե 1992-93թթ.-ին, երբ տարածքներ էին ազատագրվում, դրանք ազատագրող յուրաքանչյուր զինվոր գիտեր, որ հետագայում դրանք վերադարձվելու էին ԼՂ կարգավիճակի դիմաց. "Անկախ նրանից, թե ով է նման բան հայտարարել, դա այդպես չէ: Պատերազմական շրջանի մի հատվածը ես ԼՂ-ում եմ անցկացրել, եւ մարտիկներից որեւէ մեկը երբեւէ չի մտածել որ տարածք է ազատագրում, որ հետո հանձնի": Արման Մելիքյանը այսօր ներկայացրեց ազատագրած տարածքների չհանձնելու իրավական հիմքերը. "Իմ դիրքորոշման հիմքում ընկած է ադրբեջանահայ փախստականների իրավունքների ճանաչումը: Այսօրվա բանակցությունները շրջանցում են հայ փախստականների իրավուքնները. խոսում են ադրբեջանցի փախստականների, տեղահանվածների մասին, սակայն խոսք չկա հայ փախստականների մասին": Մելիքյանի կարծիքով այս հարցում կողմնակալ դիրք են գրավում նաեւ միջազգային կառույցները եւ մասնավորապես ՄԱԿ-ը. "ՄԱԿ-ը Հայաստանում փախստականների հետ կախված այլ ծրագիր է իրականացնում, իսկ Ադրբեջանում` այլ: Նկատի ունեմ տարածքներում վերաբնակեցնելու ծրագիրը": Արման Մելիքյանը այսօր նաեւ հերքեց 2008թ. ընտրություններում ՀՅԴ-ին աջակցելու հնարավորությունը, թեեւ ՀՅԴ-ն նույնպես դեմ է տարածքներ հանձնելուն."Տարիներ շարունակ ՀՅԴ-ն կամ իշխանության մաս է կազմում կամ համագործակցում է իշխանության հետ, եւ 10 տարի շարունակ ՀՅԴ-ն չկարողացավ տարածքներ չհանձնելու դրույթը դնել շրջանառության մեջ: Դա որեւէ հիմք չի կարող հանդիսանալ, որպեսզի վստահ լինենք, որ եթե իշխանությունները որոշեն հանձնել տարածքները, ապա ՀՅԴ-ն դեմ կլինի": Նա չի կարծում, որ ՀՀ բոլոր պաշտոնյանները երազում են տարածքներ հանձնելու մասին, սակայն գտնում է. "Այսօրվա եւ նախկին իշխանությունների տեսակետները ԼՂ հարցում գնալով մոտեցան միմյանց": Պարոն Մելիքյանն այսօր նաեւ հայտարարեց, որ իր ընտրազանգված ներկայացնում են բոլոր նրանք, ովքեր դեմ են տարածքներ հանձնելուն եւ կոռուպցիոն համակարգի վերարտադրությանը: Բացի ԼՂ-ից նրա նախընտրական ծրագրում կարեւոր տեղ է գրավում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը: Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե բացի ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի թեկնածուներից մյուսները դրածոն են` Արման Մելիքյանը նշեց, որ նույնիսկ "ամենամեծ ցանկության" դեպքում նա չի համապատասխանում դրածո թեկնածուների չափանիշներին. "Տեր-Պետրոսյանը նշել է, որ դրածոները առաջադրելով իրենց թեկնածությունը` խնդիր են լուծել նախորդ եւ նախորդի նախորդ ընտրություններում: Այսինքն` դրածոները մշտապես դրածո անձիք են": Իսկ երկրորդ փուլում ո՞ւմ կաջակցի Արման Մելիքյանը` հարցին` նա խորհուրդ տվեց սպասել մինչեւ երկրորդ փուլ: Այցելեք www.azadakrum.org հիմա |
|
|