|  |  |  |  |  | 
| VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. | ||||
| 
 | ||||||||
| Diaspora News and events in Armenian and other diasporas. | 
| Հրատապ հաղորդագրություն | LinkBack | Thread Tools | Display Modes | 
|  16 Feb 11, 22:56 | #3 (permalink) | 
| justice managements VIP Ultra Club | 
				
				Re: Հրատապ հաղորդագրություն
			 Դե դրա համար էլ գոյություն ունի Green Card...  ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Վերջերս ստացվել են մի շարք հարցումներ կապված էլեկտրոնային փոստով իբր ԱՄՆ պետական կառույցներից պաշտոնապես ուղարկված հաղորդագրությունների հետ: Այս կեղծ հաղորդագրություններում հիմնականում ստացողին հայտնում են, որ վերջինս շահել է «Գրին քարտ» կամ ԱՄՆ մշտական բնակության իրավունք և պահանջում են դիմելու գործընթացն ավարտին հասցնելու և «Գրին քարտը» ստանալու համար գումար ուղարկել: Հարկ ենք համարում ձեր ուշադրությանը հրավիրել այն փաստին, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ԱՄՆ ներգաղթի բազմազանության արտոնագրերի (DV) կամ «Գրին քարտի» վիճակախաղի շահող մասնակիցներին էլեկտրոնային փոստով ծանուցում ՉԻ ՈՒՂԱՐԿՈՒՄ: Քենտուքիի հյուպատոսական կենտրոնը DV-2012 ծրագրի մասնակիցներին փոստով գրավոր ծանուցում չի ուղարկելու և ամեն մի մասնակից ինքնուրույն պետք է ստուգի իր դիմումի կարգավիճակը` այցելելով բազմազանության վիճակախաղի (DV) http://www.dvlottery.state.gov կայքը 2011թ. մայիս 1-ից մինչև 2012թ. հունիսի 30-ը: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. DV-2012 ծրագրում շահելու մասին իմանալու միակ եղանակը դիմումի կարգավիճակի առցանց ստուգումն է: Թե շահող, թե չշահող մասնակիցները կարող են www.dvlottery.state.gov կայքում ստուգել իրենց դիմումի կարգավիճակը: Դա անելու համար նրանց անհրաժեշտ է ունենալ նույնականացման համարը, որ տրամադրվել է վիճակախաղին մասնակցելու առցանց դիմումը ներկայացնելու ժամանակ: DV-2012 մասնակցները գրանցվել են 2010թ. հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ը ժամանակահատվածում: DV-2012 ծրագրի հետ կապված մանրամասների կամ հետագա քայլերի հետ կապված տես` 2012թ. ԱՄՆ ներգաղթի արտոնագրի վիճակախաղի մասնակցության հրահանգները. http://travel.state.gov/visa/immigra...pes_1318.html: Հիշեք, որ դիմումի կարգավիճակի ստուգումը ՄԻԱԿ եղանակն է, որով շահողները կարող են տեղեկանալ DV-2012-ում շահելու մասին: Շահելու մասին տեղեկացնելուց բացի, կարգավիճակի ստուգման միջոցով կտրվեն նաև հրահանգներ հետագա քայլերի և ներգաղթային արտոնագրի հարցազրույցի ժամկետի մասին: Բազմազանության արտոնագրերի (DV) վիճակախաղի հետ կապված խաբեությունների վերաբերյալ մանրամասների համար տես` http://travel.state.gov/visa/immigra...pes_1749.html: | 
| 
				__________________ bleib mal cool...   | |
|   |   | 
| 
 |  | 
| 
 
 
 |