![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Celebration Happy birthday and all other kind of wishes for and from forumjans. |
C 8 марта! |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#33 (permalink) |
|
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 45
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 7, 2006թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլոր տիկնանց և օրիորդներին և շնորհավորում Կանանց տոնի` մարտի 8-ի առիթով: Աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ տերունաշնորհ երջանկությունը միշտ ապրի մեր մայրերի, քույրերի ու դուստրերի սրտերում, և նրանք շարունակեն ազնիվ ու նվիրյալ ընթացքով ծառայել իրենց ընտանիքների բարօրությանը և Հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին: Թող Աստված Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի և պահպանի բոլոր տիկնանց և օրիորդաց, պարգևի քաջառողջություն ու արևշատություն և հանապազ օրհնությամբ ու երկնառաք բյուր բարիքներով բարեզարդի նրանց կյանքը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերն ու խաղաղությունը թող լինեն Ձեզ ամենքիդ հետ. Ամեն: |
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|
|
|