11 May 11, 18:08
|
#10 (permalink)
|
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 20 
|
Re: Եկեղեցական կյանք (хроники ААЦ)
Մայիսի 6-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Ֆրանսուա Գրոսսո փողոցում հայազգի սպանված «օրենքով գողի»` Էդվարդ Մարգարյանի անվան հետ է կապվում Նիցցայի նախկին հոգևոր հովիվ Տեր Վաչեի գործունեությունը, որն այժմ պաշտոնավարում է Ստրասբուրգում: Ըստ լուրերի միաբանը լայն կապեր է ունեցել Նիցցայի ոչ միայն բիզնեսմենների, այլև քրեական աշխարհի հետ:
Մայր Աթոռից տեղեկացրեցին, որ իրոք հոգևորականը ձերբակալված է եղել նշված սպանության հետ առնչվելու կասկածանքով, սակայն ներկայումս ազատ է արձակվել հանցակցության ապացույցների անբավարարության պատճառով: Չնայած դրան, գործի նախաքննությունը շարունակվում է: Մայր Աթոռից ասացին նաև, որ միջադեպը որևէ կերպ չի կարող խոչնդոտել, որ Տեր հայրը շարունակի պաշտոնավարել Ստրասբուրգում:
|
|
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
|
|
|