![]() |
|
|
|||||||
| Armenian Apostolic Church - About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
|
|
|
|
|
|
|
Անապատականություն և Վանականություն
|
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#1 (permalink) |
|
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 28
Posts: 728
Thanks: 873
282 interesting posts signed as good 510 times
Rep Power: 2
|
Անապատականություն և Վանականություն
Ժամանակին ես խոստացել էի այսպիսի մի թեմա բացել, հենց վերջացնեմ այս թեմայով պատրաստվող սցենարը: Նյութը, որ ներկայացնում են, իմ կողմից նկարահանվող ֆիլմի սցենարի նախագիծն է: Սցենարն այս տեսքը չունի իհարկե, բայց կարծում եմ սևագիր այս տարբերակը կարող է որոշ օգտակարություն ներկայացնել Անապատականության և Վանականության մասին ծանոթություն կազմելու տեսակետից:
|
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|
|
| One user like this post | Амиго (03 Aug 07) |
|
|
#2 (permalink) |
|
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 28
Posts: 728
Thanks: 873
282 interesting posts signed as good 510 times
Rep Power: 2
|
Re: Անապատականություն և Վանականություն
ԱՆԱՊԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քրիստոսից հետո 4-րդ դարից սկսած Եգիպտոսի, Պաղեստինի, Սիրիայի և հարակից երկրների անապատներն սկսեցին լցվել առաջին հայացքից տարօրինակ թվացող մարդկանցով: Նրանք թողնում էին հասարակության մեջ ունեցած իրենց դիրքերը, հրաժարվում սեփականությունից, ամուսնական կյանքից, նախկին զբաղմունքներից ու սովորություններից և քաշվում անապատները` ապրելով միայնակ կամ խմբերով, ենթարկում իրենց ամենածայրահեղ զրկանքների, տրվում աղոթքին ու Սուրբ Գրքի ընթերցմանը` կյանքի վերածելով սուրբգրային պատգամները: Այդ մարդիկ քրիստոնյա անապատականներն էին, ովքեր Քրիստոնեական Եկեղեցու պատմության մեջ հիմք դրեցին վանական շարժմանը: Քրիստոնեական Եկեղեցու համար անապատականների նախատիպերը հինկտակարանյան նահապետներն ու մարգարեներն էին, հատկապես` Եղիա մարգարեն ու Հովհաննես Մկրտիչը: Ինքը` Հիսուս Քրիստոս, Իր երկրային առաքելությունն սկսելուց առաջ քառասուն օր առանձնանում է անապատում` փորձվելու սատանայից և հաղթելու նրան: Եկեղեցու հայրերը քառասնօրյա այս մենությունը բնորոշել են իբրև ՙանձի անապատացում՚: Հիսուս Իր առաքելության ընթացքում ևս հաճախ առանձնանում էր մարդկանցից և մենության մեջ աղոթում Երկնավոր Հորը` սրանով ցույց տալով նաև Իր հետևորդներին միայնության մեջ Աստծո հետ հաղորդակցվելու կարևորությունը հոգևոր կյանքի վերանորոգության մեջ: Չնայած առաջին երեք դարերում ևս արձանագրվել են քրիստոնյա անապատականների առկայություններ, սակայն անապատականությունը մեծ թափ սկսեց ստանալ 4-րդ դարից: Փրկչական առաջին երեք դարերը Եկեղեցու համար հատկորոշվում են քրիստոնյաների հալածանքներով: Հալածանքները, որ սկիզբ էին առել քրիստոնեության հիմնադրի` Փրկչի նկատմամբ, շարունակվեցին նաև Նրա հետևորդների նկատմամբ` ծայրահեղ դրսևորումներով իրենց գագաթնակետին հասնելով ողջ Հռոմեական կայսրության մեջ: Սակայն այդ հալածանքներն անզոր եղան ընկճել Քրիստոնեական Եկեղեցուն, և բազմաթիվ քրիստոնյա նահատակներ իրենց արյան գնով հաղթանակով պսակեցին քրիստոնեությանը երեքդարյա այդ պայքարում: 313թ. Կոստանդիանոս Մեծ կայսեր միլանյան հրովարտակով քրիստոնեությունը հռչակվեց կայսրության մյուս կրոններին համահավասար թույլատրելի կրոն: Քրիստոնյաներն ազատ կարող էին դավանել ու քարոզել իրենց կրոնը, ինչը մեծապես նպաստեց քրիստոնեության տարածմանն ու Եկեղեցու հզորացմանը: Սակայն այս ազատությունը բազում դրական նշանակությունների հետ ունեցավ նաև խիստ բացասական հետևանքներ: Երբեմնի հալածվող Եկեղեցին, պետական կարգավիճակ ստանալով, աստիճանաբար հայտնվում էր հալածողի դերում` երբեմն իր անհանդուրժողականությունը հասցնելով ծայրահեղության: Քրիստոնյա լինելն այլևս մասնավոր քաջություն չեր պահանջում, կարելի էր դառնալ քրիստոնյա` առանց ոչինչ զոհաբերելու մտահոգության: Սա լայնորեն բացեց Եկեղեցու դռները հեթանոսության մի հոծ զանգվածի առջև, ովքեր իրենց հետ Եկեղեցի էին բերում նաև հեթանոսական աշխարհայացքի, բարքերի, հավատալիքների, սովորույթների ու մտածելակերպի տարրերը: Աստվածաբանական բարդ վիճաբանությունները մի կողմից բյուրեղացնում էին ուղղափառ վարդապետությունը, մյուս կողմից, սակայն, պատճառ էին դառնում Եկեղեցու մասնատման և անգամ հերձվածների: Եկեղեցու և աշխարհի, քրիստոնեության և հեթանոսության միջև եղած տարածությունը որոշ դեպքերում տագնապեցնող մերձավորության էր հասնում: Այս ամենի արդյունքում սկսեց տուժել ամենակարևորը` քրիստոնեական կրոնի բարոյական-գործնական կողմը, քրիստոնեավայել ապրելակերպն ու վարվելակերպը: Ստեղծված իրավիճակը խորն ընդվզում առաջացրեց բազմաթիվ քրիստոնյաների մեջ: Մնալով հասարակության մեջ` դժվար էր հոգևոր-բարոյական մաքրություն ձեռք բերել կամ պահպանելը, անհնար էր նաև հոսանքին հակառակ թիավարելը և հասարակությանը փոխելը: Ուստի նրանք սկսեցին թողնել մարդկային հասարակությունը, քաշվել անմարդաբնակ վայրեր և վարել պարզ ու խստաշունչ կյանք` հոգեկան սրբության և Աստծո մշտական ներկայությանը հասնելու համար իրենց նվիրելով աղոթքի ու ապաշխարության: Նրանք պատերազմ սկսեցին մեղսալի հաճույքների ձգտող մարմնական ցանկությունների ու կրքերի դեմ, որոնք անապատականների վարքերում պատկերված են դևերի տեսքով, և որոնք հաղթահարելու համար դիմում էին ամենածայրահեղ ինքնազրկանքների, գործադրում գերմարդկային ճիգեր, ինչի համար էլ կոչվեցին նաև ճգնավորներ: Նպատակը պարզապես մարմինը ճնշելը չէր, այլ դրանով կամքի ամրացումը, մտքի պայծառացումը և հոգու կատարելագործումը: Իմիջիայլոց, հետաքրքիր է այն հանգամանքը, որ, չնայած կրած դաժան զրկանքներին, ճգնավորներն աչքի էին ընկնում առողջությամբ ու երկարակեցությամբ: Հասարակությունից այդ մեկուսացումը պայմանավորված չէր ոչ մարդկանց նկատմամբ ունեցած բացասական զգացումներով և ոչ էլ միայն սեփական անձի փրկության եսամոլական ձգտումներով: Անապատականների ապրած կյանքն ու խոսքերն աներկբայելիորեն ցուցադրում են այն անսահման բարությունը, սերը և ծառայելու պատրաստակամությունը, որ ունեին նրանք մարդկության նկատմաբ: Հիմնական նպատակը քրիստոնեական գերակա արժեքներն այլասերված հասարակության ապականող ջանքերից ձերբազատելը և իրական կյանքի ու ապրելակերպի վերածելն էր, մաքրագործմամբ մարդու մեջ Աստծո պատկերի վերականգնումը: Այսպիսով` անապատականները դարձան այն խորհրդանշական ՙտասն արդարները՚, որոնց առկայությամբ դեպքում Աստված խոստանում էր Աբրահամին խնայել ու չկործանել Սոդոմ և Գոմոր քաղաքները: Քրիստոնյա նահատակներից հետո այս երկրորդ սխրանքը Եկեղեցու հայրերը բնորոշեցին իբրև ՙանարյուն նահատակություն՚: Անապատական շարժման առաջին փուլը բնորոշվում է լիակատար կղզիացմամբ: Սակայն ժամանակի ընթացքում առավել հայտնի միայնակյացների շուրջն սկսում են հավաքվել սկսնակ անապատականներ և ուսանել կրոնական մեծ փորձառություն ձեռք բերած միայնկյացից, ում անվանում են աբբա` հայր: Աբբայի ընտրությունը, նրան հնազանդությունը և նրանից հեռանալը պայմանավորված էր բացառապես կամավոր սկզբունքով: Անապատ հասկացությունը, իր աշխարհագրական բովանդակությունից զատ, աստիճանաբար ձեռք է բերում նաև նոր` կրոնական իմաստ` բնութագրելով ճգնակյացների ապրելավայրերը: Ժամանակի ընթացքում սկսում են ձևավորվել համատեղ կյանքի տարրերը, և անապատականությունն աստիճանաբար սկսում է վերաճել վանականության: Միայնակեցական անապատականությունն իր ծաղկման գագաթնակետին մնում է վաղ միջնադարում` ժամանակի ընթացքում վերջնականապես զիջելով իր տեղը վանականությանը: |
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|
|
|
|
#3 (permalink) |
|
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 28
Posts: 728
Thanks: 873
282 interesting posts signed as good 510 times
Rep Power: 2
|
Re: Անապատականություն և Վանականություն
Անապատականության հայրենիքը Եգիպտոսն է: Որոշ աստվածաբաններ դա համարում են պարգևաշնորհ Հերովդեսի հալածանքներից մանուկ Հիսուսին ապաստան տված այդ երկրին, որ ապաստան դարձավ նաև ՙմանուկ՚ անապատականության համար: Աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի այս օրրանը ճգնակեցական` ասկետիկ կյանքի որոշակի ավանդույթներ արդեն ուներ, ինչին նպաստում էր միստիկ մտածելակերպին հակվածության առկայությունը: Բարենպաստ նախադրյալներից էր նաև երկրի բնությունը. տաք ու չոր օդը, մեծ քանակությամբ խորշերն ու այրերը, ձկնառատ Նեղոսը, պտղատու ծառերի զգալի քանակությունը դյուրացնում էին անապատականների կեցության համեստ պահանջների բավարարումը և հնարավորություն տալիս նվիրվել հոգու զորացմանը:
Անպատականության հայրը պաշտոնապես համարվում է Ս. Անտոն Անապատականը (251-356 թթ.): Ղպտի բարեկեցիկ ընտանիքի քսանամյա զավակը, Եկեղեցում լսելով կատարելության ձգտող հարուստ երիտասարդին Հիսուսի տված ավետարանական պատգամը. ՙԵթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի’ր քո ունեցուածքը ու տո’ւր աղքատներին. և երկնքում գանձեր կþունենաս. և դու արի’ իմ յետևից՚ (Մատթ. 19.21), վաճառում է իր ունեցվածքը, բաժանում աղքատներին, հեռանում հայրենի Կոմա գյուղից և նախ 15 տարի բնակվում մոտակա քարայրաձև մի գերեզմանում, իսկ այնուհետև բոլորովին հեռանում անապատի խորքում գտնվող մի լքված բերդ, ուր 20 տարի մարդու երես չի տեսնում: Նրա սրբության և հոգևոր զորության համբավը մեծ տարածում է գտնում, և աստիճանաբար նրա ապաստանի շուրջն սկսում են բնակություն հաստատել անապատական կյանքի ծարավ ունեցող բազմաթիվ մարդիկ: Տեղի տալով նրանց երկարատև թախանձանքներին` Ս. Անտոնն ի վերջո համաձայնում է դուրս գալ իր բերդից և դառնալ նրանց առաջնորդն ու դաստիարակը` իր բազմամյա փարձառությամբ բացատրելով ճգնողական կյանքի կանոները: Այսպիսով նա Պիսպիրում` Նեղոսի դելտայից հարավ ընկած շրջանում, հիմք է դնում ճգնակեցական մի կազմակերպված համակարգի և, պատմականորեն առաջին ճգնավորը չլինելով, դառնում անպատական կյանքի վրա մեծագույն դրոշմը դրած առաջին անձը և արժանանում ՙանապատականության հայր՚ կոչմանը: Անտոնին այցելող բազմաթիվ մարդկանց թվում էր անգամ Կոստանդիանոս կայսրը, սակայն ինքն Անտոնը մերժում է անապատը թողնելու և մայրաքաղաք գնալու կայսեր հրավերը: Մի քանի տարի ուսուցանելով իր հետևորդներին` Անտոնը քաշվում է անապատի ավելի ամայի խորքերը: Միայն երկու անգամ է Անտոնը թողնում անապատը և հայտնվում Ալեքսանդրիայում, առաջին անգամ 311թ.` Մաքսիմիանոս կայսեր դաժան հալածանքների ժամանակ` քաջալերելու քրիստոնյաներին, իսկ երկրորդ անգամ 351թ.` սատարելու ուղղափառ քրիստոնյաներին արիոսականների դեմ մղված պայքարում: Ս. Անտոնը վախճանվում է 105 տարեկան հասակում` մինչ այդ խնդրելով իր երկու աշակերտներին, որ իրեն թաղելուց հետո գաղտնի պահեն գերեզմանի տեղը: Անտոն Անապատականի կյանքը հետագա բազմաթիվ ճգնակյացների համար ուղեցույց էր ծառայում Ս. Աթանաս Ալեքսանդրացի հայրապետի գրած ՙԱնտոնի վարքը՚ երկի շնորհիվ, որը սրբի կյանքի պատմության հիմնական աղբյուրն է: Պահպանվել են նաև Անտոնին վերագրվող կանոներ անապատական կյանքի վերաբերյալ: ՙԱնտոնի վարքը՚ երկի շնորհիվ հայտնի է նաև մեկ այլ մեծագույն միայնակյացի` Պողոս Թեբայիդացու անունը, ում աստվածային տեսիլքով գտել էր Անտոնը, երբ 113-ամյա ծերունին բազմամյա ճգնակեցությունից հետո իր կյանքի վերջին պահերն էր ապրում: |
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|
|
|
|
#4 (permalink) |
|
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 28
Posts: 728
Thanks: 873
282 interesting posts signed as good 510 times
Rep Power: 2
|
Re: Անապատականություն և Վանականություն
Դեռևս Անտոնի կենդանության ժամանակ Եգիպտոսում անապատական այլ կենտրոններ են սկսում երևան գալ: Առավել մեծ հռչակ են ստանում Ստորին Եգիպտոսի երեք մեծ անապատները` Նիտրիան, Սկիտեն և Քելլիան: Նիտրիան հիմնվել է մոտ 325թ., իսկ Քելլիան` 338թ. : Երկու անապատներն էլ հիմնվել են Ամոնիոսի առաջնորդությամբ: Սկիտեն հիմնվել է մոտ 330թ. ` Մակար Եգիպտացու կողմից: Այս երեք անպատներում ապրում էին կես-միայնակեցական, կես-վանական կյանքով: Շաբաթվա ընթացքում ապրում էին միմյանցից որոշակի հեռավորության վրա գտնվող խցերում, որոնց կենտրոնում գտնվում էր գլխավոր շինությունը, ուր հավաքվում էին միայն շաբաթ-կիրակի օրերին` միասին կատարելու Հարության ժամերգությունները, ինչպես նաև միասին ճաշելու և հոգևոր խոսակցությունների համար: Օրակարգը շատ պարզ էր. աղոթք և նյութական աշխատանքներ` լռության ու անդորրի մեջ ապրված խոնարհությամբ: Հնագույն աղբյուրների համաձայն` 4-րդ դարի երկրորդ կեսին Նիտրիայում ապրում էին հինգ հազար, Քելլիայում` վեց հարյուր, իսկ Սկիտեում` հինգ հարյուր անապատականներ: Մոտավոր հաշվարկներով կատարված այս տվյալները ընդգծում են մի կարևոր փաստ` անապատականության աննախադեպ աճը: Միայնակեցությունից վերջնականապես անցումը համատեղ կեցության` վանական կյանքի, իրականացավ Պաքոմիոս Մեծի շնորհիվ: Նա Նեղոսի Տաբենյան կղզում և Վերին Եգիպտոսի ափերին 314թ. հետո հիմնեց վանական կենտրոններ, ուր սկսեցին հավաքվել մեծ թվով անապատականներ` իսկական վանական քաղաքների վերածելով դրանք: Պաքոմիոսը գրեց վանական կյանքի առաջին կանոնները և, լինելով նախկին զինվորական, կարգապահական մեծ ամրություն հաղորդեց իր ստ |