![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
![]() |
Pontifcal Visit of His Holiness to USA |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
![]() |
#1 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Պատասխանը: Pontiffcal Visit of His Holiness to USA
His Holiness Karekin II Delivers Opening Prayer in the United States Congress
On Wednesday October 10, His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians, delivered the opening prayer to the 110th Congress of the United States House of Representatives. His Holiness was invited to give the opening prayer as part of the activities of his Pontifical Visit to the Armenian Dioceses of North America. The Catholicos of All Armenians was escorted to the chambers and introduced by the Speaker of the House, Congresswoman Nancy Pelosi of California. The prayer of His Holiness to the gathered congressional leaders was as follows: “Lord, we thank you for bestowing us with the Grace to pray today for the leaders of this nation who labor in the universal cause of liberty and justice. Increase their wisdom and resolution. Their actions grant inspiration and fulfillment to the desire for justice that lives in every heart. Our Father in heaven, render guidance to all nations, including the Republic of Armenia – our homeland and center of our faith – the Mother See of Holy Etchmiadzin. With a solemn burden of history, we remember the victims of the Genocide of the Armenians, the consequences of which are still felt by the entire world in new manifestations of genocide. Grant rest to the souls of all victims of crimes against humanity and bestow peace and justice on their descendants. Give pause to those who trample life, liberty and the pursuit of happiness. Lord, bless this land and people. Grant peace and safety to America’s sons and daughters who serve their nation abroad. May the United States continue her mission as a great beacon of hope. Amen.” The Catholicos of All Armenians delivered his prayer to Congress on the same day which the Congressional Foreign Affairs Committee passed House Resolution 106 – which recognizes the Armenian Genocide. Following the opening, His Holiness met privately with Congresswoman Pelosi. His Holiness expressed his appreciation to the United States for the respect and care demonstrated toward the Armenian community, allowing them the freedom to openly practice their Christian religion. He discussed the aid and assistance given to Armenia, noting that the help rendered by the United States had notably contributed to the rebuilding of the nation, and specifically mentioning the works and great efforts of the United States to instill a secure and stable environment in the region of the Southern Caucuses. In closing, he extended his gratitude to Congresswoman Pelosi for the work she and other lawmakers have undertaken to increase awareness and seek official recognition of the Armenian Genocide. |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
![]() |
#5 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Ответ: Pontifcal Visit of His Holiness to USA
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 12, 2007 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք կատարեց ԱՄՆ Կոնգրեսում Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ 110-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստը բացվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով: Նորին Սրբությունը հրավիրված էր Ներկայացուցիչների պալատ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Հովվապետական այցի շրջանակներում: Ամենայն Հայոց Կաթողիկոսին կոնգրեսականներին ներկայացրեց ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին /Կալիֆորնիա/: Կոնգրեսում հնչեցրած իր աղոթքում Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց. ՙՏե'ր, գոհություն ենք հայտնում Քեզ, որ շնորհեցիր մեզ այսօր աղոթելու այս ազգի առաջնորդների համար, ովքեր ջանում են հանուն աշխարհում ազատության և արդարության հաստատման: Ավելացրու նրանց իմաստությունն ու վճռականությունը: Նրանց գործերը ոգեշնչում և իրագործում են շնորհում յուրաքանչյուրի սրտում ապրող ձգտմանն արդարության: Հա'յր մեր, որ երկնքում ես, առաջնորդիր բոլոր ազգերին, Հայաստանի Հանրապետությանը` մեր Հայրենիքին, և մեր հավատի հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին, որի հետևանքները դեռևս ապրում է ողջ աշխարհը ցեղասպանության նորանոր դրսևորումներով: Հանգստություն շնորհիր մարդկության դեմ գործած ոճիրների բոլոր զոհերի հոգիներին և նրանց հետնորդներին խաղաղություն ու արդարություն շնորհիր: Կանգնեցրու նրանց, ովքեր ոտնահարում են կյանքը, ազատությունը և երջանկության փնտրտուքը: Տե'ր, օրհնիր այս երկիրն ու ժողովրդին: Խաղաղություն և ապահովություն շնորհիր Ամերիկայի զավակներին, ովքեր իրենց ազգին ծառայում են արտասահմանում…՚: Նիստի բացումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ տիկ. Նենսի Փելոսիի հետ: Ի դեմս Կոնգրեսի խոսնակի Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ԱՄՆ իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հարգանքի և հոգածության համար, որի շնորհիվ ամերիկաբնակ հայորդիները հնարավորություն ունեն ազատորեն դավանելու իրենց քրիստոնեական հավատը: Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Միացյալ Նահանգների` Հայաստանին ցուցաբերած օգնության մասին` նշելով, որ այն մեծապես նպաստել է Հայաստանի վերակառուցմանը, և հատկապես ընդծելով Միացյալ Նահանգների մեծ ջանքները` ուղղված Հարավ Կովկասյան տարածաշրջանում կայուն և ապահով միջավայրի հաստատմանը: Հանդիպման վերջում Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց Նենսի Փելոսիին և մյուս կոնգրեսականներին, ովքեր հանձն են առել տեղեկացնել և հասնել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Նույն օրը Կոնգրեսի Արտաքին գործերի հանձնաժողովը ընդունեց թիվ 106 բանաձևը, որով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ### |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
![]() |
#6 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Ответ: Pontifcal Visit of His Holiness to USA
ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ Ս. ՊԱՏԱՐԱԳ ՀԻՒՍԹԸՆԻ (ԹԷՔՍԱՍ) Ս. ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ
Կիրակի Հոկտեմբեր 21, 2007 Հայրապետական Ս. Պատարագ Առաւօտեան ժամը 10:00-ին` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Իր շքախումբով ժամանեց Հիւսթընի Ս. Գէորգ Եկեղեցին: Ամպհովանիի ներքեւ Նորին Սրբութիւնը առաջնորդուեցաւ Եկեղեցի, ուր մեծ թիւով հաւատացեալներ ներկայ էին: Ամենայն Հայոց Հայրապետը ձեռաց խաչով օրհնեց ներկաները եւ Ս. Խորան բարձրացաւ Ս. Պատարագ մատուցանելու համար: Փէշակիրներն էին Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տ. Հայկազուն Ծ. Վրդ. Նաճարեան եւ Վեհափառ Հայրապետի գաւազանակիր Հոգշ. Տ.Յովնան Աբղ. Յակոբեան: Առընթերակաները` Թեմական Պատուիրակ Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան եւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսիոյ Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեան: Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Եկեղեցւոյ դպրաց դասը` ղեկավարութեամբ խմբավար Խորէն Մէյխանէճեանի: Հայրապետական Ս. Պատարագին ներկայ էր նաեւ Ամերիկայի հայազգի դեսպան Էտուըրտ Ճէրէճեան: Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան ներկայացուց Նորին Սրբութիւնը ըսելով. ՙԱյսօր բացառիկ օր մըն է Հիւսթընի Ս. Գէորգ Եկեղեցւոյ հաւատացեալներուն համար` որովհետեւ առաջին անգամն է որ Ամենայն Հայոց Կաթողիկոս մը կ’այցելէ Հիւսթըն եւ Ս. Պատարագ կը մատուցանէ: Ես վստահ եմ որ այս բացառիկ օրը պատմական նշանակութեամբ պիտի արձանագրուի Հիւսթընի Ս. Գէորգ Եկեղեցւոյ պատմութեան մէջ՚: Վեհափառ Հայրապետը Իր քարոզի ընթացքին ըսաւ. ՙ... պատմութեան քառուղիներէն հայկական պետականութեան բացակայութեան ժամանակ ընտանիքը եւ եկեղեցին եղել են հայապահպանութեան այն ապառաժ վէմը, որին վրայ հիմուել ու գոյատեւել է Հայ ժողովուրդը: Այսօրուան մեր ազատ ու անկախ Հայաստանում, նաեւ սփիւռքում, հայ ընտանիքի առջեւ ծառացած բազում խնդիրներին ու մարտահրաւէրներին ընդառաջ մենք պէտք է անկասկած վերագտնենք հայ նահապետական ընտանեկան հիւսուածքի կարեւորութիւնը, որ հիմնական կորիզն է հասարակութեան եւ մանրակերտը եկեղեցական համայնքի՚: Ս. Պատարագի ընթացքին Նորին Սրբութիւնը Հայրապետական Կոնդակ եւ շքանշան շնորհեց Քըրք Խաչիկեանին` իր նուիրումին համար հանդէպ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին եւ որպէս բարերար Ս. Գէորգ Եկեղեցւոյ: Սրբատառ Կոնդակը կարդաց Գերշ. Տ. Եզրաս Եպս. Ներսիսեան: Վեհափառ Հայրապետը Ս. Գէորգ Եկեղեցւոյ նուիրեց սրբանկար մը, իսկ եկեղեցւոյ հովիւ Արժշ. Տ. Զենոբ Ա. Քհնյ. Նալպանտեանին` լանջախաչ մը: Յաւարտ Ս. Պատարագի` Եկեղեցւոյ սրահին մէջ տեղի ունեցաւ հանդիսաւոր ճաշկերոյթ, որուն բացումը կատարուեցաւ դրօշակներու արարողութեամբ եւ բոլոր ներկաներուն կողմէ երգուած ամերիկեան եւ հայկական օրհներգներով: Ճաշկերոյթի բացման խօսքը կատարեց Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդի ատենապետ Վրէժ Գոլանճեան, իսկ Տէյվիտ Օհանեան կարդաց Թէքսասի նահանգապետի բարի գալսեան խօսքը` ուղղուած Ամենայն Հայոց Հայրապետին: Խօսք առաւ նաեւ Եկեղեցւոյ հովիւ Արժշ. Տ. Զենոբ Ա. Քհնյ. Նալպանտեան: Գերշ. Տ. Վիգէն Արք. Այգազեան ներկայացուց դեսպան Էտուըրտ Ճէրէճեանը, որ իր խօսքին մէջ անդրադարձաւ արտասահմանի հայերու, մասնաւորաբար Ամերիկայի, եւ Հայաստանի ու եկեղեցւոյ յարաբերութեանց մասին: Գործադրուեցաւ գեղարուեստական յայտագիր եւ ցուցադրուեցաւ ժապաւէն մը` Մայր Աթոռի գործունէութեանց մասին: Փակման խօսքին մէջ Ամենայն Հայոց Հայրապետը խոստացաւ դարձեալ առիթ ստեղծել այցելելու Հիւսթըն, նոյն ատեն յորդորեց որ արտասահմանի հայերը յաճախ այցելեն Մայր Հայրենիք: ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՄՆ ԱՐԵՒԵԼԵԱՆ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ Հոկտեմբեր 21, 2007 Նիւ Եորք, Ն.Ե. |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
![]() |
#7 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Ответ: Pontifcal Visit of His Holiness to USA
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԷ ԻՐ ՀՈՎՈՒԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹԵՄԷՆ ՆԵՐՍ
Հինգշաբթի Հոկտեմբեր 17, 2007 Տալլաս Թէքսաս Նորին Սուրբ Օծութիւն Տէր Տէր Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետը յետ միջօրէի ժամը 2:00-ին` Իր շքախումբով ժամանեց Տալլասի <Թէքսաս> օդնաւակայանը, ուր Զինք դիմաւորելու եկած էին համայնքի ներկայացուցիչներ եւ փոքր մանուկներ: Աղ ու հացի օրհնութենէն ետք` շքախումբը առաջնորդուեցաւ դէպի պանդոկ: Յետ միջօրէի ժամը 6:00-ին` Տալլասի Ս. Սարգիս Եկեղեցւոյ սրահին մէջ Նորին Սրբութիւնը հանդիպում ունեցաւ պատանիներու եւ երիտասարդներու հետ: Գործադրուեցաւ յաջող յայտագիր մը, որուն աւարտին Ամենայն Հայոց Հայրապետը Իր խօսքը ուղղելով պատանիներուն եւ երիտասարդներուն ըսաւ. ՙՁեր հոգին կը լեցուի հայկական սիրով, հայկական հպարտութեամբ` եթէ դուք ձեր պատմութիւնը գիտէք, եթէ դուք ձեր անցեալը գիտէք: Ինչպէս կարող ես հպարտ լինել քեզանով` եթէ դուն քեզ չես ճանաչում: Եթէ ես չգիտեմ ես ո’վ եմ` ինչպէս կարող եմ ինձ ներկայացնել, եւ ինչպէս կարող եմ ես ինքնավստահ եւ հաստատուն քայլել: Նրա համար դուք պիտի գնաք եւ ձեր մայրիկին ու հայրիկին ասէք թէ ինչ որ գիտեն մեր ժողովուրդի պատմութիւնից, մեր ժողովուրդի մշակոյթից, մեր ժողովուրդի հաւատքից` պէտք է որ ձեզ սովորեցնեն: Դուք արդէն հասուն երիտասարդներ էք: Այսօր թէքնիքական հնարաւորութիւնները այնքան մեծ են, այնքան լայն հնարաւորութիւններ են տալիս. բացէք Հայաստան, Ս. Էջմիածին, Ղարաբաղ: Ղարաբաղի մէջ ձեզ պէս եօթը հազար երիտասարդներ գնացին զոհուեցին, իրենց կեանքը տուեցին, արիւն թափեցին, որպէս զի Ղարաբաղի իրենց եղբայրներն ու քոյրերը ազատ ապրեն, որպէս զի Ղարաբաղի սրբութիւնները չոչնչացուեն ու չբղծուեն ազըրպէյճանցիների կողմից, որպէս զի այնտեղ ապրող հայը կարենայ ազատ Հայերէն խօսել, կարողանայ դպրոց գնալ, իր լեզուն սովորել. որովհետեւ թոյլ չէին տալիս, Ղարաբաղի մէջ թոյլ չէին տալիս որ հայը Հայերէն խօսի, որ հայը դպրոց ունենայ, որ հայը եկեղեցի կարենայ մտնել եւ աղօթել: Եկեղեցիի դռները փակ էին, մէկ քահանայ, մէկ վարդապետ չկար. եւ ժողովուրդը ոտքի ելաւ, ոտքի ելաւ եւ ասեց ես ուզում եմ Հայերէն խօսել, ես սիրում եմ իմ մայրենին, սիրում եմ իմ պատմութիւնը եւ ես սիրում եմ իմ եկեղեցին, իմ հաւատքը, իմ Քրիստոսին. ես չեմ ուզում այլ հաւատք ունենալ՚: Ապա, բոլոր ներկայ պատանիներն ու երիտասարդները, ինչպէս նաեւ տարեցները, մօտեցան իրենց սիրելի Հայրապետին, Անոր Աջը համբուրեցին եւ ստացան օրհնութիւններ ու յուշանուէրներ: Ուրբաթ Հոկտեմբեր 19, 2007 Հանդիպում տարբեր եկեղեցիներու բարձրաստիճան ներկայացուցիչներու հետ Կէսօրուան ճաշի սեղանի շուրջ Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում ունեցաւ տարբեր եկեղեցիներու բարձրաստիճան ներկայացուցիչներուն հետ: Այս առիթով, Նորին Սրբութիւնը խօսեցաւ Հայ Եկեղեցւոյ հիմնախնդիրներու մասին եւ ծանրացաւ Հայոց Ցեղասպանութեան վրայ: Հայոց Հայրապետին խօսքերը մեծ տպաւորութիւն գործեցին ներկաներուն վրայ` որոնք արտայայտուեցան պատմական Հայ Եկեղեցւոյ եւ Հայկական Ցեղասպանութեան ճանաչման մասին: Այցելութիւն Ողջակիզման Թանգարանին Յետ միջօրէի ժամը 1:30-ին Ամենայն Հայոց Հայրապետը Իր շքախումբով այցելեց Ողջակիզման Թանգարանը, ուր դիմաւորուեցաւ Թանգարանի պատասխանատուներուն կողմէ: Շքախումբը այցելեց Թանգարանի բաժանմուքները, ուր ցուցադրուած լուսանկարները սահմռկեցուցիչ էին. տեղին է յիշել մեծանուն գիտնական Այնշթայնի հետեւեալ խօսքը. ՙԱշխարհի վրայ ոչ այնքան յանցաւոր են չարիք գործողները, որքան այդ չարիքին հանդէպ անտարբեր մնացողները՚: Նորին Սրբութեան կ’ընկերակցէր նաեւ Տալասի Սէնաթըր Հարիսընը` որ իր կարգին դատապարտելով Հայոց Ցեղասպանութիւնը փոքրիկ յուշանուէր մը տուաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Հրաշափառի արարողութիւն Երեկոյեան ժամը 7:00-ին` Տալլասի Ս. Սարգիս Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Հրաշափառ արարողութիւն, որուն ներկայ գտնուեցան հոծ թիւով հաւատացեալներ: Դէպի Խորան Իր ճամբուն վրայ Ամենայն Հայոց Հայրապետը օրհնեց ներկայ հաւատացեալները: Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի բարի գալստեան խօսքէն ետք, Նորին Սրբութիւնը Իր պատգամին մէջ ըսաւ. ՙՍիրելի բարեպաշտ զաւակներ Մեր, փառք եւ գոհութիւն ենք բարձրացնում մեր հոգուց առ Աստուած, որ Տէրը Մեր քայլերը առաջնորդեց հովուապետական այցի դէպի Միացեալ Նահանգների Արեւելեան Թեմը, այցելելու ձեզ, հանդիպելու ձեզ հետ, ձեզ հետ աղօթելու, Մեր օրհնութիւնը եւ մեր պատգամը ձեզ բերելու եւ փոխանցելու: Եւ այսօր իրապէս խնդութիւն է ապրում Իմ հոգին, որ այս համեստ, որ այս խոնարհ յարկի ներքոյ համախմբուել ենք մենք, մեր հոգիներով պայծառ, մեր հաւատքով զօրեղ, մեր սիրով միասնական, մեր ինքնութեամբ հաստատուն, հաւաքուել ենք վերանորոգելու մեր ուխտը առ Աստուած` որ պիտի շարունակենք մեր բարի ընթացքը` մեր ազգային արժէքներին, մեր քրիստոնէական սուրբ հաւատքին հաւատարիմ՚: Արարողութեան աւարտին` Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում ունեցաւ ու խօսեցաւ Իր հօտի անդամներուն հետ, որոնց ուրախութիւնն ու հպարտութիւնը անսահման էին: Շաբաթ Հոկտեմբեր 20, 2007 Հիւսթըն Թէքսաս Ամենայն Հայոց Սրբազանգոյն Կաթողիկոսը Հիւսթընի օդանաւակայանը ժամանեց առաւօտեան ժամը 11:00-ին: Նորին Սրբութիւնը դիմաւորեցին համայնքի ներկայացուցիչներ եւ դպրոցական աշակերտներ, որոնցմէ երկու հոգի, հայկական տարազ հագած, աղ ու հաց ներկայացուցին Հայոց Հայրապետին որպէս զի օրհնէ: Հանդիպում պատանիներու հետ Շքախումբը առաջնորդուեցաւ Հիւսթընի Ս. Գէորգ Եկեղեցին, որուն սրահին մէջ, յետ միջօրէի ժամը 1:00-ին, Հայ Դպրոցի հիւրասիրութեամբ կէսօրուան ճաշ սպասարկուեցաւ: Աշակերտներուն կողմէ գործադրուեցաւ յայտագիր մը, որուն ընթացքին անոնք երգեցին, արտասանեցին, պարեցին ու նուագեցին: Նորին Սրբութիւնը օրհնեց բոլոր պատանիները եւ անոնց յանձնեց յուշանուէրներ: Հանդիպում երիտասարդներու հետ Յետ միջօրէի ժամը 2:00-ին Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցաւ շրջանի Հայ երիտասարրդներուն հետ: Երիտասարդները Նորին Սրբութեան ուղղեցին Հայ Եկեղեցին յուզող հարցեր, ինչպէս նաեւ Հայ երիտատասարդները Հայ Եկեղեցւոյ մօտեցնելու միջոցներու, Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան յարաբերութեանց եւ այլ հարցերու մասին: Նորին Սրբութիւնը անկեղծութեամբ իւրաքանչիւր հարցումին համգամանալից եւ համոզիչ պատասխաններ տուաւ: Հրաշափառի արարողութիւն Երեկոյեան ժամը 7:00-ին` Ս. Գէորգ Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Հրաշափառի արարողութիւն, որուն ընթացքին Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ հայոց հաւատքի զօրութեան մասին, որուն շնորհիւ դարեր շարունակ Հայ Ժողովուրդը պահպանած է իր ինքնութիւնը: Տնօրհնէքի արարողութիւն Արարաողութենէն ետք` բոլոր ներկաները համախմբուեցան Ս. Գէորգ Եկեղեցւոյ Հէքիմեան Սրահին մէջ, ուր Նորին Սրբութիւնը տնօրհնէքի արարողութիւն կատարեց: Ներկաները առիթը ունեցան մօտենալու Ամենայն Հայոց Հայրապետին, Անոր Աջը համբուրելու եւ նկարուելու Անոր հետ: Ամենայն Հայոց Հայրապետը կ’արտայայտուի հովուապետական Իր այցելութեան մասին Նիւ Եորքի ՙԱրձագանգ՚ հեռուստակայանի խօսնակի հարցումին պատասխանելով Վեհափառ Հայրապետը ըսաւ. ՙՄիշտ գոհութիւն եւ փառք յայտնում ենք Աստուծուն, որ առիթը ընծայեց Մեզ Հովուապետական երկրորդ այցով գտնուել Միացեալ Նահանգներու Արեւելեան Թեմը` Մեր օրհնութիւնը բաշխելու Մեր հաւատաւոր զաւակներին: Այցելութեան այս ընթացքին նախատեսուած է հանդիպում 18 քաղաքներում ապրող Մեր զաւակների հետ: Արդէն իսկ տասից աւելի համայնքներում եղանք եւ ամենուր հոգեւոր ուրախութիւն ապրեցինք` տեսնելով ազգային եւ հոգեւոր շէն կեանքը Մեր ժողովուրդի հաւատաւոր զաւակներին: Տեսնելով նրանց նախանձախնդրութիւնը հանդէպ իրենց ազգային սրբութիւնները, հանդէպ իրենց ազգային ինքնութիւնը, նրանց սէրը հանդէպ Մայր Եկեղեցին, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, հանդէպ Հայոց Հայրենիքը` Հայաստան եւ Արցախ մեր երկիրը: Ծանօթացանք նաեւ որոշակի իրենց խնդիրներին, դժուարութիւններին, սակայն լաւատես ենք որ պիտի կարողանան իրենք` իրենց հաւատքի զօրութեամբ ազգային մեր սրբութիւնների հանդէպ իրենց սիրով ու նուիրումով, ազգային ժառանգութիւնները պաշտպանելու նախանձախնդրութեամբ, յաղթահարել այդ ամէն դժուարութիւնները: Ծաղկող համայնքներ են` հայկական ոգով եւ հայկական շնչով ապրող: Յատկապէս յուզիչ էր մեզ համար հանդիպումները երեխաների եւ պատանիների հետ, որոնք ծնուած հեռաւոր այս ափերում, երկրորդ-երրորդ սերունդը լինելով, խօսում են հայերէն, աղօթում են Հայերէն, արտասանում են հայկական բանաստեղծութիւններ եւ երգում հայկական երգեր. Հայ հոգին է խօսում իրենց մէջ, Հայ զգացումը եւ Հայու հպարտութիւնը: Ես հաւատում եմ որ հպարտութեան այդ զգացումով մեր ժողովուրդը պիտի գոյատեւի այս ափերում` վերանորոգելով իր ուժերը, վերակազմակերպելով իր ուժերը, եւ Աստուծոյ օգնականութեամբ: Այն որ գրեթէ Մենք ամէնուրեք տեսանք` սիրով համախմբուած ծուխեր, մեծ կամ փոքր, ծառայական ոգով սպասաւորում են միմեանց, օգտակար են դառնում միմեանց` գիտակցութեամբ որ իրենց ծառայութեամբ է որ պիտի ծաղկի ու զօրանայ իրենց համայնքը, պիտի դառնայ ցանկալի օճախ ու տուն իւրաքանչիւր հայորդու համար, եւ ոգին այդ միասնական, ոգին այդ համախմբումի իրապէս դրական արգասիքներ են ստեղծել ու արձանագրել իրենց կեանքից ներս. իւրաքանչիւրը նուիրում ունի ազգային կեանքին, իր ներդրումն է բերում, մէկը իր նիւթականն է ծառայեցնում, միւսը իր ժամանակը, միւսը իր աշխատանքը եւ միւսը իր տաղանդը. եւ այսպէս շէնանում են, շէնանում է ազգային կեանքը փոքրիկ այս համայնքների մէջ: Մենք աղօթող ենք որպէս զի Տէրը Իր օրհնութիւնը եւ Իր շնորհը հովանեալ պահի Մեր ազգի զաւակների վրայ ամէնուրեք` ի սփիւռս աշխարհի. եւ Մեր ազգի զաւակունք կարողանան իրենց առ Աստուած սիրով եւ առ հայրենին սիրով շարունակեն ապրել եւ փառաւորել Մեր ժողովուրդի անունն ու պատիւը՚: ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՄՆ ՀԱՅՈՑ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԹԵՄԻ Հոկտեմբեր 22, 2007 Նիւ Եորք, Ն.Ե. |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
|