21 Nov 10, 22:49
|
#11 (permalink)
|
Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29 
|
Re: Армия Азербайджана реформируется для реванша
ՆԱՏՕ-ն դեր չի կարող խաղալ ԼՂ հարցում. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
14:15 • 20.11.10
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև ԼՂ հակամարտության վերաբերյալ հարցին։ Այս մասին հայտնում է 1news.az–ը՝ վկայակոչելով ANS TV–ին։
«Չեմ կարծում, թե ՆԱՏՕ–ն որոշակի դեր կարող է խաղալ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։ Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ մեր հարաբերություններին, ապա մեր ռազմավարական հայեցակարգը մտադիր է կատարելագործել գոյություն ունեցող համագործակցությունը և զարգացնել համագործակցության նոր ուղղություններ։
Կենտրոնական Ասիայի երկրների հետ մեր համագործակցությունը չի սահմանափակվում Աֆղանստանում թմրանյութերի դեմ պայքարով։ Ես ցանկանում եմ, որ այդ համագործակցությունը զարգանա»,– նշել է Ռասմուսենը։
|
|
__________________
bleib mal cool...
|
|
|