View Single Post
Old 31 May 07, 16:54   #11 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
HayArtsiv ջան, նշված աղանդը ամենամեծ տարածում ունեցողներից է: Այն պատկանում է <Պենտեկոստեական շարժում> աղանդավորական հոսանքին, որ երկու ակունք ունի` ամերիկյան և շվեդական: Այս մեկն ամենատարածվածներից է և պատկանում է շվեդական ճյուղին: Այդ շարժումն այնքան լայն թափ է առել, որ բողոքականությունից հետո կոչվում է 3-րդ քրիստոնեություն: Սակայն քրիստոնեությունն իրականում միայն մեկը կարող է լինել:
Ինչ վերաբերում է Հիսուս Քրիստոսի անունը քարոզելուն, ապա ասեմ, որ ոչ մի աղանդ էլ չի քարոզում Հիսուս Քրիստոսի անունը : Անվան շահարկումը դեռ չի նշանակում քարոզել այն: Աղանդները քարոզում են միայն իրենց անունը` սեփական շահը հետապնդելով: Եթե քրիստոնեություն են ուզում քարոզել, թող դա անեն ոչ քրիստոնյա երկրներում: Ինչ իմաստ ունի քրիստոնյաներին քրիստոնեություն քարոզելը? Մինչդեռ աղանդներն իրենց քարոզչությունը բացառապես տանում են քրիստոնեական երկրներում:
Իսկ այդ <դարձի պատմությունները> հիմնականում թափառող թեմաներ են, ես դրանք արդեն գրեթե անգիր գիտեմ: Հիմնականում նույն հեքիաթներն են: Դրանցից մեկն էլ այս <վկայությունն> էր:
Զգուշացրեք Ձեր ծանոթներին, որ կրկնակի մահացու վտանգի են ենթարկվում: 1-ինը` հոգևոր, քանի որ վտանգում են իրենց հոգու փրկությունը, և 2-րդ` ֆիզիկական, քանի որ այդ քաղաքականությունը նպատակ ունի ձուլել փոքր ազգերին` թե իրենց հայրենիքներում և թե առավել ևս սփյուռքում: Ես էլ չեմ խոսում տոտալիտար աղանդի` հասարական, ընտանեկան ու անհատական կյանքում հասցրած չարիքների մասին:
Լավագույն միջոցը` ՊԱՐԶԱՊԵՍ ՄԻ ՇՓՎԵՔ;
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 07:38.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60