![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Religion For Armenians Christianity is like skin color, it can’t be changed or thrown off. |
Վկայություն |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#11 (permalink) |
|
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 45
Posts: 728
Rep Power: 19
![]() |
HayArtsiv ջան, նշված աղանդը ամենամեծ տարածում ունեցողներից է: Այն պատկանում է <Պենտեկոստեական շարժում> աղանդավորական հոսանքին, որ երկու ակունք ունի` ամերիկյան և շվեդական: Այս մեկն ամենատարածվածներից է և պատկանում է շվեդական ճյուղին: Այդ շարժումն այնքան լայն թափ է առել, որ բողոքականությունից հետո կոչվում է 3-րդ քրիստոնեություն: Սակայն քրիստոնեությունն իրականում միայն մեկը կարող է լինել:
Ինչ վերաբերում է Հիսուս Քրիստոսի անունը քարոզելուն, ապա ասեմ, որ ոչ մի աղանդ էլ չի քարոզում Հիսուս Քրիստոսի անունը : Անվան շահարկումը դեռ չի նշանակում քարոզել այն: Աղանդները քարոզում են միայն իրենց անունը` սեփական շահը հետապնդելով: Եթե քրիստոնեություն են ուզում քարոզել, թող դա անեն ոչ քրիստոնյա երկրներում: Ինչ իմաստ ունի քրիստոնյաներին քրիստոնեություն քարոզելը? Մինչդեռ աղանդներն իրենց քարոզչությունը բացառապես տանում են քրիստոնեական երկրներում: Իսկ այդ <դարձի պատմությունները> հիմնականում թափառող թեմաներ են, ես դրանք արդեն գրեթե անգիր գիտեմ: Հիմնականում նույն հեքիաթներն են: Դրանցից մեկն էլ այս <վկայությունն> էր: Զգուշացրեք Ձեր ծանոթներին, որ կրկնակի մահացու վտանգի են ենթարկվում: 1-ինը` հոգևոր, քանի որ վտանգում են իրենց հոգու փրկությունը, և 2-րդ` ֆիզիկական, քանի որ այդ քաղաքականությունը նպատակ ունի ձուլել փոքր ազգերին` թե իրենց հայրենիքներում և թե առավել ևս սփյուռքում: Ես էլ չեմ խոսում տոտալիտար աղանդի` հասարական, ընտանեկան ու անհատական կյանքում հասցրած չարիքների մասին: Լավագույն միջոցը` ՊԱՐԶԱՊԵՍ ՄԻ ՇՓՎԵՔ; |
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|
|
|