View Single Post
Old 31 May 07, 19:34   #12 (permalink)
Вредный Армян
VIP Ultra Club
HayArtsiv's Avatar
Join Date: Mar 2007
Location: Earth
Posts: 3,175
Rep Power: 21 HayArtsiv is on a distinguished road
Quote:
Originally Posted by MONK View Post
HayArtsiv ջան, նշված աղանդը ամենամեծ տարածում ունեցողներից է: Այն պատկանում է <Պենտեկոստեական շարժում> աղանդավորական հոսանքին, որ երկու ակունք ունի` ամերիկյան և շվեդական: Այս մեկն ամենատարածվածներից է և պատկանում է շվեդական ճյուղին: Այդ շարժումն այնքան լայն թափ է առել, որ բողոքականությունից հետո կոչվում է 3-րդ քրիստոնեություն: Սակայն քրիստոնեությունն իրականում միայն մեկը կարող է լինել:
Ինչ վերաբերում է Հիսուս Քրիստոսի անունը քարոզելուն, ապա ասեմ, որ ոչ մի աղանդ էլ չի քարոզում Հիսուս Քրիստոսի անունը : Անվան շահարկումը դեռ չի նշանակում քարոզել այն: Աղանդները քարոզում են միայն իրենց անունը` սեփական շահը հետապնդելով: Եթե քրիստոնեություն են ուզում քարոզել, թող դա անեն ոչ քրիստոնյա երկրներում: Ինչ իմաստ ունի քրիստոնյաներին քրիստոնեություն քարոզելը? Մինչդեռ աղանդներն իրենց քարոզչությունը բացառապես տանում են քրիստոնեական երկրներում:
Իսկ այդ <դարձի պատմությունները> հիմնականում թափառող թեմաներ են, ես դրանք արդեն գրեթե անգիր գիտեմ: Հիմնականում նույն հեքիաթներն են: Դրանցից մեկն էլ այս <վկայությունն> էր:
Զգուշացրեք Ձեր ծանոթներին, որ կրկնակի մահացու վտանգի են ենթարկվում: 1-ինը` հոգևոր, քանի որ վտանգում են իրենց հոգու փրկությունը, և 2-րդ` ֆիզիկական, քանի որ այդ քաղաքականությունը նպատակ ունի ձուլել փոքր ազգերին` թե իրենց հայրենիքներում և թե առավել ևս սփյուռքում: Ես էլ չեմ խոսում տոտալիտար աղանդի` հասարական, ընտանեկան ու անհատական կյանքում հասցրած չարիքների մասին:
Լավագույն միջոցը` ՊԱՐԶԱՊԵՍ ՄԻ ՇՓՎԵՔ;
Մարդկանց ես կարող եմ միայն խորհուրդով հետ պահել դրանց շարքերն անցնելուց..
Այլ միջոց չունեմ ձեռքի տակ..

Կրոնական հարցերում, մեծ ցավով պիտի նշեմ, որ ամենաուժեղը չեմ, և շրջապատում էլ չկա այդպիսի մարդ, որ խոսի մարդկանց հետ՝ իրենց կրոնական ու հոգևոր պահանջները բավարարելու և հոգու ամայությունը Հավատքով լցնելու համար:
Իսկ մարդիկ դրա կարիքը զգում են, և, ինչոր-տեղ նաև խաբվելով ու հրապուրվելով գնում են այդ հավաքներին..


Ամենազարմանալին ու ամենացավալին, սակայն այլ է..
Ամաչելով Ազգիս սին գաղափարներից ու պատկերացումներից՝ պիտի նշեմ, որ հիմիկվա իմ բնակատեղիից ոչ շատ հեռու (մոտ կես ժամ գնացքով) գործում է Հայ Առաքելական Եկեղեցի: Այդ Եկեղեցին, այստեղից, չնչին տարբերությամբ է քիչ հեռու, քան այդ աղանդավորականների հավաքատեղին:

Ինչու են մարդիկ գնում այդ հավաքատեղի և ոչ բուն Եկեղեցի, միայն արիներն են խոստովանում բուն պատճառը, որը համարում եմ Ազգիս ԱՄԵՆԱՄԵԾ պրոբլեմը..

Հարցը նրանում է, որ այս Եկեղեցին կառուցվել է ոչ շատ վաղուց, մի քաղաքում, ուր հազարավոր Հայերն են բնակվում.. Ամենախիտ Հայաբնակ քաղաքն է ողջ Հոլանդիայում..
Բայց այնտեղի Հայությունը, հիմնականում, Սփյուռքահայեր են (մեծամասամբ՝ Պոլսահայեր)..

և Հայաստանցին վարանում է մտնել այդ միջավայր.. "տո լավ դրանք ովքեր են արա.. բա կարգին հայը իրա եկեղեցում թուրքերեն կամ քրդերեն կխոսա՞.. թո կորեն, ես դրանց........"
 
__________________
Интуиция - поразительное чутье, подсказывающее женщине, что она права, независимо от того, права она или нет.
HayArtsiv is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 07:46.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60