Quote:
Originally Posted by revelation
Մի քանի խոսք էլ ես ասեմ, եթե կարելի է։ Որպես բավական մեծ փորձ ունեցող բողոքական։ Եղել եմ «Կյանքի խոսք» «եկեղեցու» անդամ, նույնիսկ ավարտել եմ նրա «աստվածաշնչյան դպրոցը», ապա՝ «հիսունականների» հավաքույթներին եմ հաճախել։ Այժմ փորձում եմ Հայ Առաքելական Եկեղեցու զավակ դառնալ։
|
Հարգարժան հայրենակից կամ հայրենակցուհի, ես ուզում եմ քեզ մի բան ասեմ որ մինչև Հիսուս Քրիստոսի աշխարհ գալը, այսինքն Հին կտակարանում Աստված բնակվում էր տաճարներում որոնք մարդիկ էին կառուցել և այնտեղ էր գտնվում Սրբության Խորանը որտեղ մտնում էր մի միայն քահանայապետը, այն էլ տարին միայն մեկ անգամ ոչ ավել, դա Աստծո պատվիրանն էր ուղղված Մովսեսին և այդպես էին կատարում քահանայապետները: Այժմ, այսինքն Հիսուսի Քրիստոսի աշխարհ գալուց սկսած, այսինքն Նոր կտակարանում Աստված մեզ ուրիշ բան է ասում և սա է ասում որ. Դուք Սուրբ Հոգու տաճարն եք, այն էլ անձեռագործ տաճար, ոչ թէ մարդկանց կառուցած տաճար, քանի որ այժմ ըստ Աստծո խոսքի Սուրբ Հոգին բնակվում է մեզանից յուրաքանչյուրի մեջ, ՈՎ ՀԱՎԱՏՈՒՄ է ՈՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆ Է ԵՎ ՆԱ ԽԱՉՎԵՑ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԻ ՀԱՄԱՐ և ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ ՄԵԶ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Այնպես որ ինձանից քեզ խորհուրդ (եթե կնդունես), եկեղեցի փոխելով մարդ չի փոխվի, մենք ինքներս պետք է փոխվենք, որովհետև հիմա մենք ենք Սուրբ Հօգու կենդանի տաճարը որտեղ Աստված բնակվում է: ՀԻՍՈՒՍՆ ԱՍԱՑ. ԱՅՆՏԵՂ ՈՐՏԵՂ 2-3 ՀՈԳԻ ԻՄ ԱՆՈՒՆՈՎ ՀԱՎԱՔՎԵՆ ԵՍ ԱՅՆՏԵՂ ԵՄ, ԱՄԵՆ:
Սիրով Հայ Քրիստոնյա