Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Religion
Blogs Community Press here to open menubar...


Notices

Religion For Armenians Christianity is like skin color, it can’t be changed or thrown off.

Reply
 

Վկայություն

LinkBack Thread Tools Display Modes
Old 21 Nov 07, 05:50   #22 (permalink)
JESUS IS GOD!
VIP Club
Հայ Քրիստոնյա's Avatar
Join Date: Nov 2007
Location: Glendale CA, USA
Posts: 26
Rep Power: 0 Հայ Քրիստոնյա is on a distinguished road
Send a message via Yahoo to Հայ Քրիստոնյա
Պատասխանը: Ответ: Պատասխանը: Վկայություն

Quote:
Originally Posted by MONK View Post
Խարիզմատները Հայաստաբում գրանցված են <Ավետարանի Հավատքի Քրիստոնյաներ> անունով:
Ես չգիտեմ թե ինչ նկատի ունեք` <այլ բաներ> ասելով, բայց քանի որ նշում եք ծիսակատարությունը, ապա տեղեկացնեմ, որ ծիսակատարության բովանդակությունը աղոթքն ու Սուրբ Հոգու շնորհաբաշխությունն են: Եթե Դուք ունայն բաներ եք համարում դրանք, ապա ես ասելու ոչինչ չունեմ Ձեզ:
Հարգելի Monk,
Ես շատ կուզենայի իմանալ դու հավա՞տում ես որ Հիսուս Քրիստոսի ընտրյալները փառավոր մարմնով հավիտյան պետք են ապրեն Աստծո Արքայության մեջ ( դրախտում ), թե ոչ: Դու հավա՞տում ես որ Հիսուս Քրսիստոս պետք է իր ընտրյալներին այս աշխարհի վրայից վերցնի, թե ոչ: Դու հավա՞տում ես որ կա հավիտյան փրկություն և կա հավիտյան դատապատություն: Ես շատ կցանկանայի իմանալ քո սեփական կարծիքը դրա մասին:
Հիսուս Քրիստոս պատվիրեց մեզ ապրել Ավետարանի Հավատքի կյանքը, իսկ եթե մեկը չի անում դա և առավել ևս շեղվում է ուրիշ բաների կողմ լինի դա ծիսակատարություն կամ ուրիշ շատ բաներ, դրանք բոլորն էլ Հին Կտակարանի միջից են, բայց Նոր Կտակարանը՝ որը Հիսուս Քրսիտոսն է սովորեցնում է թե ինչ պետք է անի մարդ որ փրկվի գալիք դատաստանից: Ես չեմ ասում որ ծիսակատարությունները և այլն ունայն բաներ են այլ ուզում եմ ասեմ որ Հին Կտակարանը Նոր կտակարանի շուքն է և մարդը կարևոր բաներ ունի անելու որպիսի փրկությունը կարողանա պահել, ճիշտ է դա ձրի պարգև է Աստծո կողմից տրված բայց դրա համար Ս. Արյուն է թապել մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ուրեմն մենք մեր ժամանակը ավելի կարևոր բաների վրա ծախսենք, ինչպիսին մեր Տերն է պահանջում մեզանից:Ես նորից եմ շեշտում 1700 տարի " Քրիստոնյա " լինելով և կարծելով որ՝ 1700 տարվա Քրիստոնեություն ունենք դե ուրեմն կփրկվենք, դա շատ քիչ է եղբայր: Երբև մտածել ես 10 կույսերի առակի վրա,Մաթևոս 25-1, ի՞նչ էր փորձում մեր Տերը ասել մեզ դրանով, չէ որ 10 էլ հավատացյալ էին, չէ որ 10 էլ սպասում էին, չէ որ բոլորն էլ կարծում էին իրենց փրկված, բայց ի՞նչ եղավ, Հիսուսն եկավ 5 ին տարավ իսկ մյուս հինգը մնացին դռան ետևում: Կարծում եմ շատ լավ գիտես պատասխանը որ նրանցից 5 ը իրենց հետ յուղ էին վերցրել իսկ մյուս 5 ը ոչ, յուղը խորհրդանշում է Աստո խոսքը, այսինքն 5ը պատրաստ սպասում էին Հիսուսին իսկ մյուս 5ը անհոգ էին սպասում, կարծելով որ դե Աստված Սեր է միթե իրենց կթողնի այս երկրի վրա: Ես ուզում եմ ասել որ իրապես Աստված Սեր է , բայց մյուս կողմից նա մեծ դատավոր է և այդպես է դատաելու աշխարհը վերջին օրում, ուրեմն սիրելի եղբայր ինչպես որ կուզես ինձ ընդունիր՝ թե աղանդ, թե ուրիշ բան, ես քեզ միայն մի բան կասեմ որ եթե ես կամ դու կամ որևէ ուրիշ մեկը առհամարում ենք Գողգոթայի խաչի վրա թափված սուրբ արյունը ուրեմն մենք կրկին խաչում ենք մեր տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին : Մենք հիմա շնորհքի մեջ ենք ապրում և այդ փրկությունը ձրի է դեռ, բայց կգա մի օր որ նա չի լինի և մի մոռացիր որ Աստված սիրում է մեղավորին , բայց ատում է մեղքը : Հույսով եմ ինձ շատ լավ հասկացար և ինչ էլ որ դու ինձ անվանես սրանից հետո միևնույն է ես քեզ հարգում եմ որպես հոգևոր եղբայր: Հիսուս Քրիստոսի սերը և խաղաղությունը քեզ հետ և նրանց հետ ովքեր ճշմարտապես փնտրում են նրան, ԱՄԵՆ:
Լրացուցիչ համարներ՝
Հակոբոս 1-26,27 2-12,13 4-4,
Ա Կորնթացիս 6-9



Հայ Քրիստոնյա
 
Հայ Քրիստոնյա is offline  
Reply With Quote
Old 27 Nov 07, 22:01   #23 (permalink)
Persona grata
VIP Club
revelation's Avatar
Join Date: Nov 2007
Location: Երևան, ՀՀ
Age: 41
Posts: 92
Rep Power: 18 revelation is on a distinguished road
Re: Վկայություն

Մի քանի խոսք էլ ես ասեմ, եթե կարելի է։ Որպես բավական մեծ փորձ ունեցող բողոքական։ Եղել եմ «Կյանքի խոսք» «եկեղեցու» անդամ, նույնիսկ ավարտել եմ նրա «աստվածաշնչյան դպրոցը», ապա՝ «հիսունականների» հավաքույթներին եմ հաճախել։ Այժմ փորձում եմ Հայ Առաքելական Եկեղեցու զավակ դառնալ։

«Կյանքի խոսք» եմ գնացել 2004 թվականի(եթե չեմ սխալվում) ապրիլի 19–ին (Զատկի տոնի օրը)։ Քարոզում էր Շվեդիայից ժամանած հիմնադիր «հովիվը»՝ Ուլֆ Էկմանը։ Բավական ժամանակ հաճախել եմ տնային հավաքույթներին, նաև «մեծ ծառայություններին»։ Ապա սովորել եմ «աստվածաշնչյան դպրոցում»։ Ամենը, ինչի մասին գրում է MONK–ը, ինձ քաջ հայտնի է։ Ինձ համար բավականին շատ բաներ էին խորթ այնտեղ, որոնց ես այդպես էլ չսովորեցի։

Օրինակ՝«աստվածաշնչյան դպրոցում» զգալի մաս էին զբաղեցնում բարգավաճման և լավ կյանքի մասին քարոզները (մի շարք հյուրեր էին գալիս և սովորեցնում, թե ինչ է պետք անել՝ բարգավաճ կյանքով ապրելու համար)։ Նման «դասախոսությունների» ժամանակ յուրաքանչյուրը նստում էր՝ որտեղ ցանկանում էր (իսկ սովորաբար տեղերը ֆիքսված էին)։ Ինձ մի բան էր շատ զարմացնում. շատերը ձգտում էին դիմացը նստել, որսում էին քարոզիչների բառերը, մեծ եռանդով գրի էին առնում։ Իսկ ես մինչև այսօր էլ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է քրիստոնեությունը համատեղել հարուստ և շքեղ կյանքի հետ։ Դա առաջին վանող բանը՝ հարստության մասին այդքան շատ խոսելը։

Երկրորդը՝ մեղքի և տանջանքի մասին քիչ խոսելը։ «Դու փրկված ես, դու ազատ ես», – հնչում էր յուրաքանչյուր քարոզի ժամանակ, սակայն շատ հազվադեպ էր խոսվում նրա մասին, որ քրիստոնյան պետք է տանջանքեր ունենա՝ մեղքից մաքրվելու և Աստծուն էլ ավելի մոտենալու համար (վերջիվերջո, Տերն Ինքը զգուշացրեց դրա մասին)։
Երրորդը՝ խոստովանության բացակայությունը. խոստովանում ես Աստծուն կարճ աղոթքի ընթացքում։

Եվ վերջապես, ամենավանողը, որն ինձ վերջնականապես հաստատեց այդ հավաքը թողնելու մտքի մեջ՝ Հաղորդության անպատշաճ ձևով ընդունումը։ Ներկա լինելով «ավագների ծառայությանը» մեկ անգամ, ես լսեցի, որ բեմից խոսվում էր նրա մասին, որ պետք է յուրաքանչյուր շաբաթ ընդունվի հաղորդություն։ Հաղորդությունից առաջ՝ մի կարճ աղոթք (ի՞նչ պետք է հիշես այդ 5 րոպեի ընթացքում և ի՞նչը խոստովանես Աստծուն), ապա ընդունում ես Քրիստոսի Արյունն ու Մարմինը։ Երբ ես սկսեցի խորհելլ դրա մասին դահլիճում, որտեղ անցնում էր հավաքը, սկսեցի մտածել թե ի՜նչ մեծ անարգանք է և սրբապղծություն՝ նման ձևով Հաղորդությանը մոտենալը։ Ապա ՝ հրաժարվեցի այն ընդունելուց (առաջացնելով կողքս կանգնած կնոջ զարմանքը)։

Չեմ ուզում շատ երկար պատմել, ի մի բերեմ խոսքս, պարզապես։ Նմանօրինակ հավաքներում շեշտը դրվում է ուրախ բաների վրա, ամեն մի չարիք համարվում է «սատանայից», մոռանալով, որ, օրինակ Հոբն ասում է, որ Աստծո ձեռքից բարիքն էլ է պետք ընդունել, չարիքն էլ։ Սկսում ես ինքդ ձեզ խաբել, ինչը ամենացավալին է՝ սկսում ես քեզ սուրբ կարծել։ Եվ ուրիշներին էլ համոզել, որ սուրբ դառնալը մի քանի օրվա կամ ամսվա գործ է։

Բացի դրանից, մի բանի վրա էլ հրավիրեմ բոլորի ուշադրությունը՝ հաճախ հնչում է արտահայտություն (այսօրինակ հավաքույթների անդամների մոտ), որ հայ լինելը, իհարկե, լավ է, բայց Աստծո Խոսքին հետևելն ավելի կարևոր է (Հայ Քրիստոնյան և MONK–ը նաև դրա մասին էին խոսում)։ Ես այդ հակադրությունը չեմ հասկանում. մի՞թե հայ լինելը հակասում է քրիստոնյա լինելուն։ Չես վստահում ժամանակակից հոգևորականներին, լավ, չէ որ ունես հոգևոր հայրեր Հայ Առաքելական Եկեղեցու, ինչու՞ չես նրանց գործերն ուսումնասիրում, ապրում նրանց տված խրատների համաձայն և նրանց ավանդած ուսմունքով։ Մի"թե շվեդացի կամ այլազգի մեկ այլ քարոզիչ ավելի լավ և ճիշտ է հասկանում Աստծո Խոսքը, քան քո ազգակիցները, որոնք քարոզելուց բացի, իրենց կյանքերն են զոհել քրիստոնեական հավատքի համար (այս հարցը ես ինքս ինձ էլ եմ տալիս), ապրել են այդ հավատքի կյանքը։
 
revelation is offline  
Reply With Quote
Old 28 Nov 07, 03:44   #24 (permalink)
JESUS IS GOD!
VIP Club
Հայ Քրիստոնյա's Avatar
Join Date: Nov 2007
Location: Glendale CA, USA
Posts: 26
Rep Power: 0 Հայ Քրիստոնյա is on a distinguished road
Send a message via Yahoo to Հայ Քրիստոնյա
Պատասխանը: Re: Վկայություն

Quote:
Originally Posted by revelation View Post
Մի քանի խոսք էլ ես ասեմ, եթե կարելի է։ Որպես բավական մեծ փորձ ունեցող բողոքական։ Եղել եմ «Կյանքի խոսք» «եկեղեցու» անդամ, նույնիսկ ավարտել եմ նրա «աստվածաշնչյան դպրոցը», ապա՝ «հիսունականների» հավաքույթներին եմ հաճախել։ Այժմ փորձում եմ Հայ Առաքելական Եկեղեցու զավակ դառնալ։
Հարգարժան հայրենակից կամ հայրենակցուհի, ես ուզում եմ քեզ մի բան ասեմ որ մինչև Հիսուս Քրիստոսի աշխարհ գալը, այսինքն Հին կտակարանում Աստված բնակվում էր տաճարներում որոնք մարդիկ էին կառուցել և այնտեղ էր գտնվում Սրբության Խորանը որտեղ մտնում էր մի միայն քահանայապետը, այն էլ տարին միայն մեկ անգամ ոչ ավել, դա Աստծո պատվիրանն էր ուղղված Մովսեսին և այդպես էին կատարում քահանայապետները: Այժմ, այսինքն Հիսուսի Քրիստոսի աշխարհ գալուց սկսած, այսինքն Նոր կտակարանում Աստված մեզ ուրիշ բան է ասում և սա է ասում որ. Դուք Սուրբ Հոգու տաճարն եք, այն էլ անձեռագործ տաճար, ոչ թէ մարդկանց կառուցած տաճար, քանի որ այժմ ըստ Աստծո խոսքի Սուրբ Հոգին բնակվում է մեզանից յուրաքանչյուրի մեջ, ՈՎ ՀԱՎԱՏՈՒՄ է ՈՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆ Է ԵՎ ՆԱ ԽԱՉՎԵՑ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԻ ՀԱՄԱՐ և ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ ՄԵԶ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Այնպես որ ինձանից քեզ խորհուրդ (եթե կնդունես), եկեղեցի փոխելով մարդ չի փոխվի, մենք ինքներս պետք է փոխվենք, որովհետև հիմա մենք ենք Սուրբ Հօգու կենդանի տաճարը որտեղ Աստված բնակվում է: ՀԻՍՈՒՍՆ ԱՍԱՑ. ԱՅՆՏԵՂ ՈՐՏԵՂ 2-3 ՀՈԳԻ ԻՄ ԱՆՈՒՆՈՎ ՀԱՎԱՔՎԵՆ ԵՍ ԱՅՆՏԵՂ ԵՄ, ԱՄԵՆ:

Սիրով Հայ Քրիստոնյա
 
Հայ Քրիստոնյա is offline  
Reply With Quote
Old 28 Nov 07, 04:33   #25 (permalink)
JESUS IS GOD!
VIP Club
Հայ Քրիստոնյա's Avatar
Join Date: Nov 2007
Location: Glendale CA, USA
Posts: 26
Rep Power: 0 Հայ Քրիստոնյա is on a distinguished road
Send a message via Yahoo to Հայ Քրիստոնյա
Պատասխանը: Re: Վկայություն

Quote:
Originally Posted by revelation View Post
Օրինակ՝«աստվածաշնչյան դպրոցում» զգալի մաս էին զբաղեցնում բարգավաճման և լավ կյանքի մասին քարոզները (մի շարք հյուրեր էին գալիս և սովորեցնում, թե ինչ է պետք անել՝ բարգավաճ կյանքով ապրելու համար)։ Նման «դասախոսությունների» ժամանակ յուրաքանչյուրը նստում էր՝ որտեղ ցանկանում էր (իսկ սովորաբար տեղերը ֆիքսված էին)։ Ինձ մի բան էր շատ զարմացնում. շատերը ձգտում էին դիմացը նստել, որսում էին քարոզիչների բառերը, մեծ եռանդով գրի էին առնում։ Իսկ ես մինչև այսօր էլ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է քրիստոնեությունը համատեղել հարուստ և շքեղ կյանքի հետ։ Դա առաջին վանող բանը՝ հարստության մասին այդքան շատ խոսելը։

Երկրորդը՝ մեղքի և տանջանքի մասին քիչ խոսելը։ «Դու փրկված ես, դու ազատ ես», – հնչում էր յուրաքանչյուր քարոզի ժամանակ, սակայն շատ հազվադեպ էր խոսվում նրա մասին, որ քրիստոնյան պետք է տանջանքեր ունենա՝ մեղքից մաքրվելու և Աստծուն էլ ավելի մոտենալու համար (վերջիվերջո, Տերն Ինքը զգուշացրեց դրա մասին)։
Երրորդը՝ խոստովանության բացակայությունը. խոստովանում ես Աստծուն կարճ աղոթքի ընթացքում։

Եվ վերջապես, ամենավանողը, որն ինձ վերջնականապես հաստատեց այդ հավաքը թողնելու մտքի մեջ՝ Հաղորդության անպատշաճ ձևով ընդունումը։ Ներկա լինելով «ավագների ծառայությանը» մեկ անգամ, ես լսեցի, որ բեմից խոսվում էր նրա մասին, որ պետք է յուրաքանչյուր շաբաթ ընդունվի հաղորդություն։ Հաղորդությունից առաջ՝ մի կարճ աղոթք (ի՞նչ պետք է հիշես այդ 5 րոպեի ընթացքում և ի՞նչը խոստովանես Աստծուն), ապա ընդունում ես Քրիստոսի Արյունն ու Մարմինը։ Երբ ես սկսեցի խորհելլ դրա մասին դահլիճում, որտեղ անցնում էր հավաքը, սկսեցի մտածել թե ի՜նչ մեծ անարգանք է և սրբապղծություն՝ նման ձևով Հաղորդությանը մոտենալը։ Ապա ՝ հրաժարվեցի այն ընդունելուց (առաջացնելով կողքս կանգնած կնոջ զարմանքը)։

Սիրելի հայրենակից ես լիովին համաձայն եմ և ձեր մտքը կիսում եմ, շատ ցավալի է բայց դուք շատ ճիշտ եք: Այո կան շատ եկեղեցիներ (կարելի է և անունները չտալ, միևնույն է դա չի փոխի որևէ բան) որ կարելի է ասել նաև որ (պղծում) են մեր տիրոջ սուրբ անունը, ինչպես որ դուք եք ասում քարոզում են ամեն ինչ, ինչ որ մտքովտ կանցնի որինակ. ինչպես օրհնություն ստանալ ֆինանսական աշխարհում, ինչպես ապրել բարգավաճ կյանք, ինչպես հասնել լավ կյանքի և նեղություններ չքաշել այս կյանքում և շատ ուրիշ բաներ որ կապ չունի Քրիստոնեության հետ, բայց մոռանում են քարոզել ԽԱՉՅԱԼ ՔՐԻՍՏՈՍ: Պողոս առաքյալը որ շատ նեղություն կրեց Քրիստոսի անվան համար և վերջում էլ քլուխը կտրեցին դրա համար ասում է. Հրեաները փնտրում են նշաններ, իսկ Հույները՝ իմաստություն, իսկ մենք քարոզում ենք Քրիստոս՝ այն էլ Խաչն ելած, ուրեմն Հրեաներին՝ գայթակղություն, իսկ Հույներին՝ հիմարություն: Պողոս առաքյալ նաև ասում է. Մենք աղքատություն քաշեցին որ դուք հարստանաք, մենք սով քաշեցինք որ դուք կշտանաք, մենք մեզ զկեցինք որ դուք չզրկվեք և վերջապես մենք առաքյալներս աշխարհի մեջ ամենահետինն եղանք որ դուք առաջինը լինեք: Սիրելի հայրենակից իսկ հիմա ի՞նչ է կատարվում: Մարդիկ Աստծո խոսքով փող են դիզում, ուրիշներին հարստահարում որ իրենք լավ ապրեն, հետո էլ գալիս եկեղեցի Քրիստոս քարոզում: ՔՐԻՍՏՈՍ ՔԱՐՈԶԵԼ ՊԵՏՔ ՉԷ, ՔՐԻՍՏՈՍ ԱՊՐԵԼ Է ՊԵՏՔ: Նա Աստծո որդին էր եկավ աշխարհ բայց գլուխը դնելու տեղ չունեցավ, իսկ հիմա շատ մարդիկ բարգավաճում են նրա խոսքով: Սխալ չհասկանաք ինձ ես դատել չեմ ուզում նրանց, բայց մի բան կասեմ. ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու վերջին օրը: Հիսուսն ասաց. Ճշմարիտ հովիվը իր կյանք դնում է իր ոչխարհների համար, իսկ սուտ հովիվը՝ ոչ, որովհետև հենց որ փորձությունը եկավ նա կթողնի ու կփախնի ( իր հետ տանելով եկեղեցու գանձանակը )
Հաղորդության համար ասեմ որ անիմաստ է մարդու համար հաղորդություն ընդունելը եթե նա չի հավատում Քրիստոսին կամ նա չի ապրում նրա համար և չի էլ զգում իր մեղավոր լինելը: Աստվածաշնչում շատ պարզ ձևով զգուշացնում է որ Հաղորդությունը շատերի համար արդարություն է լինելու, իսկ շատերի համար դատապարտություն, քանի որ եթե մենք հաղորդություն ենք ընդունում դա նշանակում է որ մենք տիրոջ հետ մեկ մարմին ենք լինում, իսկ եթե հաղորդություն ենք ընդունում մեղքերը չխոստովանած, դա մեզ համար դատապարտություն է լինելու: Ուրեմն մարդիս համար ավելի լավ է մեղքերը խոստովանել անկեղծ սրտով և հետո ընդունել հաղորդություն ( և նորից չգնալ նույն կյանքով ապրել, ինչպես անում էիր մեղավոր ժամանակտ )
Այսօր շատ շատ են մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնում ու ասում դու փրկված ես, ընդունիր Հիսուսին որպես փրկիչ և խոստովանիր մեղքերտ ու փրկված ես: Շատ հեշտ ձև են գտել: Ես այդպիսի եկեղեցի էի հաճախում և բնականաբար ոչ մի քարոզ չկար մեղքի վերաբերյալ, մի միայն ընդուիր Հիսուսին ու կփրկվես: Իհարկե ես հասկանում եմ որ փրկությունը նվեր է աշխարհի բոլոր մարդկությանը, բայց մենք չպետք է մոռանանք որ դրա համար գին է վճարված: Աստված իր միածին որդուն տվեց որ նա մեզ համար մեռնի այն էլ խաչի վրա, ինչպես որ Եսայի մարգարեն է ասում. Նա մեր խաղաղության պատիժը իր վրա առավ և մորթվելու տարվավ խելոք գառի պես իր բերանը բնավ չբացելով: Նա օրհնեց մեզ խաչի վրայից և ասեց հորը. Ներիր հայր, քանի որ նրանք չգիտեն թե ինչ են անում: Հալելույա քեզ Տեր Հիսուս այս սուրբ խոսքերիտ համար, քանի որ եթե դու մեզ չներեյիր մենք փրկություն չէինք ստանա, քանի որ փրկությունը մի միայն քեզանով է և մի միայն քո սուրբ արյունը կարող է մեզ մաքրել մեր մեղքերից, Ամեն:
Հույսով եմ կարողացա ինչ որ չափով քեզ ոգնել հասկանալու ճշմարտությունը ստությունից, քանզի քրված է վերջին ժամանակները շատ սուտ մարգարեններ վեր կելնեն (գայլեր քառան մորթիով) և կասեն ահա այստեղ է Քրիստոսը, բայց դուք նրանցից հեռու փախեք, ասում է Հիսուս Քրիստոս: Ուզում եմ վերջացնեմ նամակս ասելով այս վերջին խոսքերս, ճշմարտությունը մի միայն Աստվածաշնչում է, խնդրիր Աստծուց նա քեզ կօգնի և կառաջնորդի կարդալուց և հասկանալուց: Տեր Հիսուսի անունով, Ամեն:

Եթե կան հարցեր կփորձեմ պատասխանել Քրիստոսի և Սուրբ Հոգու օգնությամբ:
Հիսուս Քրիստոսի սիրով՝ Հայ Քրիստոնյա
 
Հայ Քրիստոնյա is offline  
Reply With Quote
Old 28 Nov 07, 04:59   #26 (permalink)
JESUS IS GOD!
VIP Club
Հայ Քրիստոնյա's Avatar
Join Date: Nov 2007
Location: Glendale CA, USA
Posts: 26
Rep Power: 0 Հայ Քրիստոնյա is on a distinguished road
Send a message via Yahoo to Հայ Քրիստոնյա
Պատասխանը: Re: Վկայություն

Quote:
Originally Posted by revelation View Post
։ Բացի դրանից, մի բանի վրա էլ հրավիրեմ բոլորի ուշադրությունը՝ հաճախ հնչում է արտահայտություն (այսօրինակ հավաքույթների անդամների մոտ), որ հայ լինելը, իհարկե, լավ է, բայց Աստծո Խոսքին հետևելն ավելի կարևոր է (Հայ Քրիստոնյան և MONK–ը նաև դրա մասին էին խոսում)։ Ես այդ հակադրությունը չեմ հասկանում. մի՞թե հայ լինելը հակասում է քրիստոնյա լինելուն։ Չես վստահում ժամանակակից հոգևորականներին, լավ, չէ որ ունես հոգևոր հայրեր Հայ Առաքելական Եկեղեցու, ինչու՞ չես նրանց գործերն ուսումնասիրում, ապրում նրանց տված խրատների համաձայն և նրանց ավանդած ուսմունքով։ Մի"թե շվեդացի կամ այլազգի մեկ այլ քարոզիչ ավելի լավ և ճիշտ է հասկանում Աստծո Խոսքը, քան քո ազգակիցները, որոնք քարոզելուց բացի, իրենց կյանքերն են զոհել քրիստոնեական հավատքի համար (այս հարցը ես ինքս ինձ էլ եմ տալիս), ապրել են այդ հավատքի կյանքը։
Սիրելի հայրենակից, Ես կրկին համամիտ եմ քո ասածների հետ: Ես և Monk-ը խոսում էինք մի հարցի շուրջ որ Քրիստոնյան պետք է Քրիստոսին հետևող լինի, որին ես կարծում եմ որ դու էլ ես համաձայն, ճի՞շտ է: Ես հպարտանում եմ որ ես Հայ եմ և ավելի հպարտանում եմ որ ես Հայ Քրիստոնյա եմ: Ես շատ եմ ուսումնասիրել մեր Հայ ազգի պատմությունը և հիմա էլ անում եմ դա: Իրոք մենք մեր եկեղեցում հայրեր ենք ունեցել որ իրնց կյանքը չեն խնայել մեր ազգի փրկության համար, որը շատ ճիշտ է: Ես այդպիսի հարցով խոսում էի Դար Ակումբ ֆորումում ու հետաքրքիրն այն է որ շատ հայազգի զավակներ ինձ դեմ բողոքեցին ասելով որ ճիշտ չէր Քրիստոնեության ընդունումը, որը շատ զարմանալի էր ինձ համար: Մի խոսքով շատ փորձեցի հասկացնել որ դուք շատ սխալ եք այդ հարցում և չպետք է մոռանալ որ մեր հայրերը արյուն են թափել Քրիստոնեության համար: Ինչ որ է, ես մի բան կասեմ որ եթե կոչվում ես Հայ ուրեմն պետք չէ փոխես հավատքտ և դառնաս ուրիշ հավատքի, կամ անհավատ: Ես շատ եմ սիրում մեր Հայ առաքելական եկեղեցին, բայց ես առավել սիրում եմ Աստվածաշունչը: Ի դեպ եթե չլիներ Աստվածաշունչը ապա չէր լինի նաև Հայ առաքելական եկեղեցին, Ճի՞շտ է: Ես բազմիցս անգամներ զարմանում եմ որ մարդիկ ասում են որ ընդունում են մեր Հայ առաքելական եկեղեցին, բայց ինչ որ Աստվածաշնչից ասում ես չեն ընդունում, ինչ՞ու, չեմ հասկանում: Ամեն ճշմարիտ եկեղեցու հիմքը պետք է լինի մի միայն Աստվածաշունչը, պետք չէ ասել որ դա Հրեայի պատմություն է, խնդրում եմ սիրելիներ: Աստված բոլորինն է, մի մոռացեք որ Հիսուս բոլորի համար խաչվեց: Monk- ի համար էլ ասեմ որ ճիշտ է չեմ ճանաչում իրեն բայց շատ լավ եղբայր է երևում Քրիստոսով և ես օրհնում եմ նրան Հիսուսի Քրիստոսի անունով, Ամեն:
Եթե հարցեր ունես, խնդրեմ կարող ենք կիսվել:

Սիրով: Հայ Քրիստոնյա:
 
Հայ Քրիստոնյա is offline  
Reply With Quote
Old 28 Nov 07, 23:39   #27 (permalink)
Persona grata
VIP Club
revelation's Avatar
Join Date: Nov 2007
Location: Երևան, ՀՀ
Age: 41
Posts: 92
Rep Power: 18 revelation is on a distinguished road
Re: Պատասխանը: Re: Վկայություն

Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար։

Quote:
Originally Posted by Հայ Քրիստոնյա View Post
Ես շատ եմ սիրում մեր Հայ առաքելական եկեղեցին,
Ինչպե՞ս եք արտահայտում Ձեր սերը։

Quote:
բայց ես առավել սիրում եմ Աստվածաշունչը:
Ստացվում է, որ Դուք որոշ իմաստով հակադրում եք Աստվածաշունչը Հայ Առաքելական Եկեղեցուն։
Ինչպե՞ս եք համարում, սուրբ հայրերի ավանդած ուսմունքը Աստվածաշու՞նչ է, թե՞ ոչ (Սուրբ Հոգու՞ց է ներշնչված, թե՞ ոչ)։

Quote:
Ի դեպ եթե չլիներ Աստվածաշունչը ապա չէր լինի նաև Հայ առաքելական եկեղեցին, Ճի՞շտ է:
Ես կասեի այսպես. եթե չլիներ Տիրոջ գալուստը և խաչելությունը մարդկանց մեղքերի թողության համար, չէր լինի Եկեղեցին։

Quote:
Ես բազմիցս անգամներ զարմանում եմ որ մարդիկ ասում են որ ընդունում են մեր Հայ առաքելական եկեղեցին, բայց ինչ որ Աստվածաշնչից ասում ես չեն ընդունում, ինչ՞ու, չեմ հասկանում:
Չեմ կարծում, որ այդ մարդիկ ճշմարտապես ընունում են Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքը, քանի որ այն, լինելով քրիստոնեական, որպես հիմք ունի Աստծո Խոսքը։

Մի բան ևս ճշտեմ. ասելով Եկեղեցի՝ ես ևս ի նկատի չունեմ քարե կառույցը, որտեղ հավաքվում է հավատացյալ ժողովուրդը (դա չի նշանակում սակայն, որ ես յուրաքանչյուր կառույց համարում եմ եկեղեցի), այլ Քրիստոսի կենդանի մարմին հանդիսացող քրիստոնյա հավատացյալների ամբողջությունը, որը ներառում է սուրբերին և առաքյալներին, մարգարեներին ու մարտիրոսներին, որի Գլուխը Քրիստոսն է։

Այսպիսով, իմ հարցերը ձևակերպված են այս հաղորդագրության սկզբում, և ես շնորհակալ կլինեի, եթե Դուք պատասխանեիք նրանց։

Հարգանքներով,
revelation.
 
revelation is offline  
Reply With Quote
Old 29 Nov 07, 01:24   #28 (permalink)
JESUS IS GOD!
VIP Club
Հայ Քրիստոնյա's Avatar
Join Date: Nov 2007
Location: Glendale CA, USA
Posts: 26
Rep Power: 0 Հայ Քրիստոնյա is on a distinguished road
Send a message via Yahoo to Հայ Քրիստոնյա
Պատասխանը: Re: Պատասխանը: Re: Վկայություն

Quote:
Ինչպե՞ս եք արտահայտում Ձեր սերը։
Անկեղծ ասած, ավելի ճիշտ կլինի ասել որ շատ եմ սիրել իմ եկեղեցուս անցած ուղին, բայց ոչ ներկայիս: Որովհետև երբ նայում ես դեպի անցայլ, տեսնում ես որ իրապես մեր Հայ եկեղեցին ճիշտ տեսիլքի վրա կառուցվեց Գրիգոր Լուսավորչի կողմից և ընթանում էր ըստ Աստվածաշնչի, բայց հիմա ցավոք սրտի ինչը որ Աստված է մեզանից պահանջում, մենք թողել ենք:
Թող ինձ ներեն մեր Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները, ես ոչ մեկին չեմ վիրավորում և իմ ասածներս էլ եկեղեցու անհատներին չի վերաբերվում այլ կառույցին: Սրտիս խորը ցավով եմ սա ասում:

Quote:
Ստացվում է, որ Դուք որոշ իմաստով հակադրում եք Աստվածաշունչը Հայ Առաքելական Եկեղեցուն։
Ինչպե՞ս եք համարում, սուրբ հայրերի ավանդած ուսմունքը Աստվածաշու՞նչ է, թե՞ ոչ (Սուրբ Հոգու՞ց է ներշնչված, թե՞ ոչ)։
Ես ինչպես վերը նշեցի նորից կրկնում եմ: Մեր եկեղեցու հայրերը ավանդել են այն ինչ որ Սուրբ Հոգին է թելադրել նրանց, բայց հիմա ես չեմ կարծում որ Սուրբ Հոգուն թողնում են որ նա գործի եկեղեցիներում: Եթե մարդը թույլ չտա որ Սուրբ Հոգին գործի, ուրեմն Նա չի գործի: Հույսով եմ հասկացար միտքս բարեկամս: Մեր եկեղեցու հայրերը ներշնչված են եղել մի միայն են Սուրբ Հոգուց:


Quote:
Ես կասեի այսպես. եթե չլիներ Տիրոջ գալուստը և խաչելությունը մարդկանց մեղքերի թողության համար, չէր լինի Եկեղեցին:
Այո, այո և նորից այո, չէր լինի եկեղեցին: Ես կրկին ձեզ հետ համամիտ եմ բարեկամ և ուրախ եմ որ դուք ընդունում եք այդ շնորհքը:


Quote:
Չեմ կարծում, որ այդ մարդիկ ճշմարտապես ընունում են Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքը, քանի որ այն, լինելով քրիստոնեական, որպես հիմք ունի Աստծո Խոսքը։
Ես կասեի Հիսուս Քրիստոսի ուսմունքը , որովհետև եթե չլիներ Նա, չէին լինի նաև առաքյալները և եկեղեցին):
Նա է Բանը, այսինք Աստծո կենդանի խոսքը որ աշխարհ եկավ:
Quote:
Մի բան ևս ճշտեմ. ասելով Եկեղեցի՝ ես ևս ի նկատի չունեմ քարե կառույցը, որտեղ հավաքվում է հավատացյալ ժողովուրդը (դա չի նշանակում սակայն, որ ես յուրաքանչյուր կառույց համարում եմ եկեղեցի), այլ Քրիստոսի կենդանի մարմին հանդիսացող քրիստոնյա հավատացյալների ամբողջությունը, որը ներառում է սուրբերին և առաքյալներին, մարգարեներին ու մարտիրոսներին, որի Գլուխը Քրիստոսն է։
Փառք մեր Աստծուն քեզ համար բարեկամ որ քեզ էլ է բացված եկեղեցու խորհուրդը, դու գիտե՞ս որ շատերին դա բացված չէ: Աստված Եսայի մարգարեյի բերանով ասում է. Լսելով պիտի լսեք բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք բայց չճանաչեք: Այնպես որ դուք միանգամայն ճիշտ եք բարեկամ:

Եթե ինչ որ բան անհասկանալի է քեզ համար, սիրով կփորձեմ կրկին պատասխանել Տիրոջ ողորմությամբ:

Հարգանքներով Հայ Քրիստոնյա

Մարդու մեջ աստծո կարիքը կա, և Աստծո մեջ՝ մարդու: Աստված ունենալ, ասել է թե՝ հարստանալ անպատմելիորեն, իրեն աստված համարել, ասել է թե՝ աղքատանալ անսահմանորեն:
 
Հայ Քրիստոնյա is offline  
Reply With Quote
Reply


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 09:36.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60