Այցելեք
www.azadakrum.org հիմա
Ժիրայր Սէֆիլյանի քրոջ` Սիլվա Սէֆիլեան-Պողոսեանի այս հայտարարությունը դեկտեմբերի 4-ին տպագրվել է սփյուռքյան մամուլում` մոր մահվան քառասունքի ու Ժիրայր Սէֆիլյանի բանտարկության մեկ տարին լրանալու առիթով:
Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի
զորակցության կոմիտե
ՉԷ թուրք Չէ, դուք հանգիստ մնաք
2006թ. 9 Դեկտ. առաւօտեան, հայրենի իշխանութիւններու, դիմակաւոր գործիչները ,հերոսաբար ձերբակալեցին ազգային հերոս, մարտական խաչի արժանացած Ժիրայր Սէֆիլեանը: Ամիսներ պահեցին կալանքի տակ, առանց հիմնաւոր ամբաստանութեան, ապա ներկայացուցին շինծու եւ սուտ ամբաստանութիւններ եւ արձակեցին անարդար վճիռ:
Այդ անարդար վճիռը սպաննեց իմ մայրս:
Ամենայն սրտով բողոքում եմ ես մարդու անարդար վճիռի համար,
Անիծում եմ ես մարդուն նենգաւոր, որ նա ընտրել է պղծուած ճանապարհ'
Ատում եմ հոգով օրէնքներ շատ շատ, որ ծանրացել են մարդկանց ուսերին
Եւ ստիպում են կեղծել, քծնուել գովել անարժան տգէտ բարքեր
Յ. Շիրազ
Իշխանութեան հրահանգով դատաւորի նենգ վճիռը սպաննեց մայրս:
Դո'ւք, հայ թալէաթներ, սպաննեցիք իմ մայրս, որ չլացաւ երբ ազերի թուրքին ականը վիրաւորեց Ժիրայրը, արցունք չթափեց վիրաւոր ազատամարտիկին մուսալեռցի մայրը. Բայց դուք՛, ասպետներ չնչին դաւերի լացուցիք, խեղճացուցիք, հեգնեցիք ու ի վերջոյ սպաննեցիք զայն: Խեղճացուցիք, երբ հերոսի, հերոս մօր վտիտ մարմնի սիրտը ճմլեցիք որդւոյն կարօտ ձգելով եւ որպէս վարձատրութիւն հերոս ծնելու' դուք անոր տուիք թոյն: Թուրքի չկրցածը դո'ւք ըրիք, դուք չկեցցէ'ք: Չէ թուրք չէ, դուք հանգիստ մնաք:
Բայց դուք սպաննեցիք մօրս մարմինը միայն հոգին պիտի մնայ մեր մէջ զօրացնելով մեզ եւ մեր նմաններին ու մենք կանք ու պիտի մնանք:
Չարենցի բերնով' անյարգելի՛ իշխանութիւն,
Ես այն չեմ այլեւս
Օ դուք ասպետներ ջնչին դաւերի,
Ինչ էք քչփչում ճանկերդ սրած
Ես ոգով հիմա պինդ եմ աւելի
Աւելի տոկուն քան էի առաջ
Եւ եթէ երգով ես ասում եմ, թէ
Ես ա'յլ եմ հիմա, այլեւս այն չեմ
Նշանակում է' նոր հուն եմ մտել
Աւելի' խորունկ, աւելի անշեղ:
Ձեզ ներելը պարզապէս կարելի չէ որովհետեւ դուք մարդասպան էք, մայրասպան էք դուք: Աստուած հոգիդ լուսաւորէ մայրս, հողը թեթեւ գայ վրադ, միայն այս ալ ըսեմ,
Կեանք սեմին վիրաւոր, կեանքի հեւ՜քը կուրծքիդ տակ
Որդուդ ,երգեը չլսած մայր իմ ինչու գնացի՜ր
(Վահան Ալազեան)
Սիլվա Սէֆիլեան - Պօղոսեան
Եւ շատ շատե՜ր
Այցելեք
www.azadakrum.org հիմա