View Single Post
Old 27 Jan 08, 19:23   #174 (permalink)
STS
Persona grata
VIP Club
STS's Avatar
Join Date: Jan 2008
Location: Հայաստան, Երևան
Posts: 74
Rep Power: 17 STS is on a distinguished road
Ответ: Election of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

Բարև ձեզ:
Այս ֆորում ինձ բերեցին հենց այս թեմայի հետաքրքիր դիտարկումներն ու բանավեճերը:
Հայտնեմ իմ կարծիքը…
Բոլորին էլ արդեն պարզ է, որ ընտրություններին լինելու են երկու հիմնական թեկնածու` Լեւոն Տեր-Պետրոսյան և Սերժ Սարգսյան և երկրորդ փուլ հենց նրանք են անցնելու: Եթե իհարկե երկրորդ փուլ լինի:
Երկու թեկնածուներն էլ ունեն իրենց և’ ուժեղ, և’ թույլ կողմերը, քանզի երկուսն էլ ունեն հարուստ քաղաքական անցյալ: Խոսենք ԼՏՊ-ի թույլ կողմերից:
Այստեղ լսեցի կարծիքներ, որ ԼՏՊ-ն իշխանության գալու դեպքում հանձնելու է Արցախը: Եկեք քննարկենք այս հարցը: ԼՏՊ-ի օրոք ՀՀ-ն հաղթեց պատերազմը և ազատագրեց Արցախը` գնալով շատ զոհողությունների: Մասնավորապես, պատերազմի պատճառով մարդիկ ապրում էին շատ վատ պայմաններում. չկար ջեռուցում, լույս, վառելիք, ջուր… սակայն պատերազմը մենք հաղթեցինք և ամեն ինչ եկավ իր տեղը… հարցս ուղղում եմ բոլորիդ… Արդյոք այդպիսի զոհողությունների գնալուց հետո ԼՏՊ-ն կհանձնի Արցախը: Չէ, որ հաղթանակի ժամանակ հենց նա էր հայկական բանակի գերագույն հրամանատարը: Նրա օրոք 1994-ին, երբ մեր հարևաններից ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը չունեին բանակ, մենք ունեինք 60000-ոց բանակ, որը ստեղծվեց հենց նրա օրոք:
Ինչը վերաբերվում է նրա հայտարարությանը, որ Հայաստանին պետք է 15000-ոց բանակ: Ինչպես գիտեք հիմա մեր բանակը կազմված է ժամկետային ծառայություն անցնող զինծառայողներից, ու շատ քիչ են պրոֆեսիոնալ զինվորները, ինչը վատ է անդրադառնում բանակի մարտունակության վրա: Եվս մեկ հարց: Ավելի լավ է ունենալ 100000-ոց 18 տարեկան տղաներից կազմված բանակ, որոնք անհամբեր սպասում են ծառայության ավարտին և իրենց հարազատներին տեսնելուն, թե 15000-ոց պրոֆեսիոնալ 30-40 տարեկան տղամարդկանցից բաղկացած բանակ, որոնք լավ տիրապետում են զենքին և տեխնիկային ու պատրաստ են իրենց կյանքը տալ հանուն հաղթանակի: Հենց այդպիսի մարդկանց շնորհիվ մենք հաղթեցինք պատերազմը:
Ինչը վերաբերվում է այն կարծիքին, որ ԼՏՊ-ն եկել է մեր երկրի հարստությունն “ուտելու”: Ցույց տվեք ինձ, թե ինչ ունի ԼՏՊ-ն կամ նրա օրոք նախարարի պաշտոն ունեցած մարդիկ և ինչ ունեն Սերժ Սարգսյանը, Ռ. Քոչարյանը և այլ պաշտոնյաները:
Նախապես շնորհակալություն:
 
STS is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 21:47.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60