Quote:
Originally Posted by STS
Բարև ձեզ:
Այս ֆորում ինձ բերեցին հենց այս թեմայի հետաքրքիր դիտարկումներն ու բանավեճերը:
Հայտնեմ իմ կարծիքը…
Բոլորին էլ արդեն պարզ է, որ ընտրություններին լինելու են երկու հիմնական թեկնածու` Լեւոն Տեր-Պետրոսյան և Սերժ Սարգսյան և երկրորդ փուլ հենց նրանք են անցնելու: Եթե իհարկե երկրորդ փուլ լինի:
Երկու թեկնածուներն էլ ունեն իրենց և’ ուժեղ, և’ թույլ կողմերը, քանզի երկուսն էլ ունեն հարուստ քաղաքական անցյալ: Խոսենք ԼՏՊ-ի թույլ կողմերից:
Այստեղ լսեցի կարծիքներ, որ ԼՏՊ-ն իշխանության գալու դեպքում հանձնելու է Արցախը: Եկեք քննարկենք այս հարցը: ԼՏՊ-ի օրոք ՀՀ-ն հաղթեց պատերազմը և ազատագրեց Արցախը` գնալով շատ զոհողությունների: Մասնավորապես, պատերազմի պատճառով մարդիկ ապրում էին շատ վատ պայմաններում. չկար ջեռուցում, լույս, վառելիք, ջուր… սակայն պատերազմը մենք հաղթեցինք և ամեն ինչ եկավ իր տեղը… հարցս ուղղում եմ բոլորիդ… Արդյոք այդպիսի զոհողությունների գնալուց հետո ԼՏՊ-ն կհանձնի Արցախը: Չէ, որ հաղթանակի ժամանակ հենց նա էր հայկական բանակի գերագույն հրամանատարը: Նրա օրոք 1994-ին, երբ մեր հարևաններից ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը չունեին բանակ, մենք ունեինք 60000-ոց բանակ, որը ստեղծվեց հենց նրա օրոք:
Ինչը վերաբերվում է նրա հայտարարությանը, որ Հայաստանին պետք է 15000-ոց բանակ: Ինչպես գիտեք հիմա մեր բանակը կազմված է ժամկետային ծառայություն անցնող զինծառայողներից, ու շատ քիչ են պրոֆեսիոնալ զինվորները, ինչը վատ է անդրադառնում բանակի մարտունակության վրա: Եվս մեկ հարց: Ավելի լավ է ունենալ 100000-ոց 18 տարեկան տղաներից կազմված բանակ, որոնք անհամբեր սպասում են ծառայության ավարտին և իրենց հարազատներին տեսնելուն, թե 15000-ոց պրոֆեսիոնալ 30-40 տարեկան տղամարդկանցից բաղկացած բանակ, որոնք լավ տիրապետում են զենքին և տեխնիկային ու պատրաստ են իրենց կյանքը տալ հանուն հաղթանակի: Հենց այդպիսի մարդկանց շնորհիվ մենք հաղթեցինք պատերազմը:
Ինչը վերաբերվում է այն կարծիքին, որ ԼՏՊ-ն եկել է մեր երկրի հարստությունն “ուտելու”: Ցույց տվեք ինձ, թե ինչ ունի ԼՏՊ-ն կամ նրա օրոք նախարարի պաշտոն ունեցած մարդիկ և ինչ ունեն Սերժ Սարգսյանը, Ռ. Քոչարյանը և այլ պաշտոնյաները:
Նախապես շնորհակալություն:
|
Բոլորին չէ, ու կարծում եմ ավելի ճիշտ կլինի ասել հենց բոլորին պարզ ՉԷ, թե ով երկրորդ փուլ դուրս կգա։
Սերժի ու Տեր Պետրոսյանի շանսերը անկասկած հավասար են, բայց արդար ընտրությունների դեպքում դաշնակցության թեկնածուինը ու Վագեն Մանուկյանի շանսերը նույնքան մեծ են ու շատ կասկածեի է, որ հենց ԼՏՊ ու Սերժը կհայտնվեն երկրորդ թուլում, եթե մարդիկ առանց վախի ու աազատ ընտրեն։
Այն ժամանակ, որ կանոնավոր բանակ էր ստեղծվում սովետական կադրային գնդապետների ու գեներալենի միջոցով ու մորուքավոր ֆիդայիններին այդ կանոնավորության մեջ մտցնելն էր տեղի ունենում, ամբողջ գործունեությունը արվում էր Վազգեն Մանուկյանի կազմակերպչակյան տաղանդի շնորհիվ։ Նայիր նրա հարցազրույցը, նա այն ժամանակվա մասին ասում է, ամեն օր առավոտյան Նիվաս խոդ էի դալի ու կողք քաշվում տեսնեմ կպայթի թե չէ, ով կարող էր նրա վրա մահափորձ կազմակերպել, հենց այն մարդիկ, որոնք իրենց ջոկատներ չէին ցանկանում ձուլել կանոնավոր բանակին ու հանձնել հրամանատարությունը։
Հիմա ԼՏՊն որ փնփնթում է «պրոֆեսիօնալ» բանակի մասին, դա հայ ժողովրդի համար ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆ է ամեն հայ պիտի զինվորական գիտելիքներ ունենա։ Իսկ եթե երկու տարի չեն դիմանում, Իզրաելի նման պետք է անել կարճաժամկետ զորավարժությունների տանելով, որ բոլորն իմանան, ոնց է պետք կրակել, բյաց տարիներով անգլայությամբ չզբաղվեն այն տարբեր քաղաքացիական գործ անելով, աշխատելով բյուդջետ լցնեն։
Կարճ ասած ԼՏՊն ջոկատի հրամանատարների իրեն նվիրվածությունն է ուզում օգտագործել ու ռազմական ուժը նորից ենթարկեցնել ցաքուցրիվ ջոկատներին, որի յուրաքանչյուր հրամանատար իր քմահաճույքների ու քաղաքական մտքերի համար կարող է սկսի ախմախությամբ զբաղվել չենթարկվելով հրամանների։