View Single Post
Old 05 Feb 08, 01:55   #242 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

Quote:
Originally Posted by STS View Post
Ես այստեղ գրել էի, որ դպրոցների 9-ից 10-րդ դասարանցիներին են տանում հանրահավաքի, սակայն այսօր բարեկամներիցս մեկից իմացա, որ նրա երեխային, որը մանկապարտեզ է հաճախում առանց իրենց(ծնողներին) զգուշացնելու(!!!), նույնպես տարել էին հանրահավաքի(!!!), մնացած բոլոր երեխաների ու մանկավարժների հետ(!!!)
Ուղղակի խնդրում եմ ձեզ, թույլ չտաք, որ այդ մարդը (եթե նրան մարդ կարելի է կոչել) դառնա մեր երկրի նախագահը... դա խայտառակություն է!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Դա անկասկած չպիտի արվի ու դրանում կասկածում եմ, որ որևէ մեկը հայաստանում ու նրա սահմաններից դուրս, որ վերապրել է սովետ միությունը, դա թույլ կտա ու երիտասարդներին, որ բանից տեղյակ չեն, կհասկացնեն ինչի վրա են գնում։

Հարցը հիմա կանգնած է, թե ինչքան է ժողովուրդը պատրաստ հրաժարվել այդ արատալի իշխանական համակարգից, հասկանալով, որ համակարգը նաև իրենք են իրենց նիստ ու կացը, այն թե ինչպես են իրենք ապրում ու ղեկավարվում առօրյա Հայաստանյան կյանքով, հարմարվում այդ կյանքին։

Եթե հաջողվի ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ մարդիկ փոխեն, նոր կյանք սկսեն, կփոխվի ամեն ինչ ու նման արատավոր երևույթների համար գոյության հնարավորություն չի լինի, ՍՍին կամ ով ցանկանում է լինի, նման ընտրապայքար անելու դեպքում չեն ընտրի, բարքեր ու կարքերը կընրեն, իսկ վատ բարքեր կարծում եմ ոչ մեկ չի ցանկանա ընտրել։

Բայց արի ու տես, որ հանուն փողի ու անորոշ խոստումների համար, հարյուր հազարավոր մարդիկ պատրաստ են ծախվել երկու նախադասությույն իրար կապելու ունակ չեղող մականունավորներին։ Այդ ծախվելու ցանկությունից են օգտվում առօրյա կառավարությունը ու նրանք ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ են դրանից օգտվելու, եթե ժողովուրդը դա է ցանկանում իր առօրյան դարձնել։

Դա այսպես ասած մենթալիտետի պրոբլեմ է, որից որոշ մարդիկ տարակուսում են, այդ թվում և արտասահամանահայությունը, ենթադրում են, որ կարող է իսկապես ազատ ընտրությունների դեպքում մականունավորներին մարդիկ գերադասեն, կրթված քաղաքական գործիչներից, որի պատճառով էլ թույլ է հավատը, թե հայաստանում լեգիտիմ իշխանություն կարող է լինել։

Բայց 88ին ախր կար, չեմ հասկանում հայ ժողովրդի ողնաշարը ինչ ու ով կոտրեց, որ հուսահատվել են ու չեն ցանկանում այլևս «երազել» լավ կյանքի մասին, պատրաստ են ծպտվեն ու ծապվեն մի երկու կոպեկով – տներն էլ, հողերն էլ իրենց ձայնն էլ ու թողեն գնան ուրիշ երկիր...
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 19:31.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60