![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
View Poll Results: Ով է արժանի լինել Հայաստանի Նախագահ Кого видете достойным быть президе | |||
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ Багдасарян Артур |
![]() ![]() ![]() ![]() |
2 | 7.41% |
ԳԵՂԱՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ Гехамян Арташес |
![]() ![]() ![]() ![]() |
0 | 0% |
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ Карапетян Тигран |
![]() ![]() ![]() ![]() |
0 | 0% |
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱՄАрутюнян Арам |
![]() ![]() ![]() ![]() |
0 | 0% |
ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ՎԱՀԱՆ Ованнисян Ваан |
![]() ![]() ![]() ![]() |
3 | 11.11% |
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱԶԳԵՆ Манукян Вазген |
![]() ![]() ![]() ![]() |
4 | 14.81% |
ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՄԱՆ Меликян Арман |
![]() ![]() ![]() ![]() |
1 | 3.70% |
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺСаргсян Серж |
![]() ![]() ![]() ![]() |
7 | 25.93% |
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ Тер-Петросян Левон |
![]() ![]() ![]() ![]() |
5 | 18.52% |
ոչ մեկը արժանի չէ никто не достоен nobody deserve |
![]() ![]() ![]() ![]() |
9 | 33.33% |
Multiple Choice Poll. Voters: 27. You may not vote on this poll |
![]() |
Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
![]() |
#1 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Quote:
Հարցը հիմա կանգնած է, թե ինչքան է ժողովուրդը պատրաստ հրաժարվել այդ արատալի իշխանական համակարգից, հասկանալով, որ համակարգը նաև իրենք են իրենց նիստ ու կացը, այն թե ինչպես են իրենք ապրում ու ղեկավարվում առօրյա Հայաստանյան կյանքով, հարմարվում այդ կյանքին։ Եթե հաջողվի ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ մարդիկ փոխեն, նոր կյանք սկսեն, կփոխվի ամեն ինչ ու նման արատավոր երևույթների համար գոյության հնարավորություն չի լինի, ՍՍին կամ ով ցանկանում է լինի, նման ընտրապայքար անելու դեպքում չեն ընտրի, բարքեր ու կարքերը կընրեն, իսկ վատ բարքեր կարծում եմ ոչ մեկ չի ցանկանա ընտրել։ Բայց արի ու տես, որ հանուն փողի ու անորոշ խոստումների համար, հարյուր հազարավոր մարդիկ պատրաստ են ծախվել երկու նախադասությույն իրար կապելու ունակ չեղող մականունավորներին։ Այդ ծախվելու ցանկությունից են օգտվում առօրյա կառավարությունը ու նրանք ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ են դրանից օգտվելու, եթե ժողովուրդը դա է ցանկանում իր առօրյան դարձնել։ Դա այսպես ասած մենթալիտետի պրոբլեմ է, որից որոշ մարդիկ տարակուսում են, այդ թվում և արտասահամանահայությունը, ենթադրում են, որ կարող է իսկապես ազատ ընտրությունների դեպքում մականունավորներին մարդիկ գերադասեն, կրթված քաղաքական գործիչներից, որի պատճառով էլ թույլ է հավատը, թե հայաստանում լեգիտիմ իշխանություն կարող է լինել։ Բայց 88ին ախր կար, չեմ հասկանում հայ ժողովրդի ողնաշարը ինչ ու ով կոտրեց, որ հուսահատվել են ու չեն ցանկանում այլևս «երազել» լավ կյանքի մասին, պատրաստ են ծպտվեն ու ծապվեն մի երկու կոպեկով – տներն էլ, հողերն էլ իրենց ձայնն էլ ու թողեն գնան ուրիշ երկիր... |
||
__________________
|
|||
![]() |
![]() |
![]() |
#2 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Помоему от страха, что в Москве несовсем чётко поддержат СержА Саркисяна начали компромитировать ЛТП в плане того, что он связался с неугодным для кремля Березовским...
![]() |
||
__________________
|
|||
![]() |
![]() |
![]() |
#3 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Jan 2008
Location: Հայաստան, Երևան
Posts: 74
Rep Power: 18
![]() |
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. նրա ուղղությամբ է նետվել հսկայական սառցե կտոր. բարեբախտաբար առաջին նախագահը չի վնասվել: Փոխարենը նրա անվտանգության ծառայության պետի տեղակալն է մարմնական լուրջ վնասվածքներ ստացել. նախնական տեղեկություններով՝ կոտրված է նրա ծնոտը:
Այս պահին նա գտնվում է Արարատի ոստիկանությունում, որտեղ ցուցմունք է տալիս դեպքի կապակցությամբ: Իսկ ամեն ինչ սկսվել է հանրահավաքի ժամանակ: Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման եկած բնակիչները մատնացույց են արել մի քանի կնոջ, ովքեր 5000 դրամի դիմաց պարտավոր էին սադրանք կազմակերպել, ինչը բարեհաջող իրականացրել են: Դրանից հետո առանց պետհամարանիշի ավտոմեքենայից իջած երիտասարդներ սկսել են քարեր նետել դեպի հարթակ, նույնիսկ բետոնի կտորներ: Ապա կռվի են բռնվել թիկնապահներից մեկի՝ Սարգիսի հետ, ում հասցրել են ծանր մարմնական վնասվածքներ: Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի բարձախոսով հայտարարել է. ՚Սա ուղղակիորեն մահափորձ էր իմ դեմ, եւ այն ինչ կատարվեց՝ Մխչյանի Մկան կազմակերպածն էՙ: Հետագայում պարզվել է, որ անկարգություններ սադրողը Ջոնիկ Աբրահամյանի որդին է՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին: Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն պահանջելէ քրեական գործ հարուցել փաստի առթիվ: Ի դեպ, առանց պետհամարանիշի ավտոմեքենաների առկայությունը տեսել են տեղում գտնվող մի քանի ոստիկաններ, որոնք չեն պաշտպանել կարգուկանոնը: Տեր-Պետրոսյանը դիմել է մարզպետին՝ Ալիկ Սարգսյանին, ասելով, որ ինքն է պատասխանատու կատարվածի համար: Մարզպետը բարձրացել է հարթակ եւ հայտարարել, որ ես չեմ նկատել այդ անկարգությունը, իսկ երկու-երեք ոստիկանները չեն կարող տեսնել ամեն ինչ. ամեն ինչ ավարտվելուց հետո մարզպետը հայտարարել է. ՚այս պահից ես եմ պատասխանատու կարգուկանոնի համար եւ կոչ է արել զսպվածությանՙ: ՚Սիրելի արտաշատցիներ, այս ընտրապայքարում ցանկացած քաղաքական ուժ կարող է իր դիրքորոշումը, իր նկատառումները արտահայտել այսպիսի հանրահավաքների ընթացքում: Խնդրում եմ բոլորիդ` զգոնություն ցուցաբերել, ոչ մի սադրանքի, պրովոկացիայի ենթարկվել պետք չէ, այդպիսի ցուցում իշխանությունների կողմից երբեք չի եղել, որ որեւիցե մեկը փորձի հավաքվածներից ընդդիմանալ կամ որեւէ խոսք ասել: Ես հետեւելու եմ այստեղից, ես ճանաչում եմ բոլորին, չի կարող լինել մի արտաշատցի, որին չճանաչեմ, չի կարող լինել մի արարատցի, որին չճանաչեմ: Ես ինքս անձնապես պատասխանատվություն եմ կրում: Խնդրում եմ` թողեք թող նորմալ, հանգիստ հանրահավաքը անցնիՙ,- ասել է Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը: Բայց նույնիսկ դրանից հետո լեզվակռիվը շարունակվել է: Տեր-Պետրոսյանը գնացել է Արտաշատի ոստիկանություն եւ տեղեկացրել անձամբ ոստիկանապետին, որ նա պարտավոր է պաշտպանել իրենց անվտանգությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբը այսօր Արտաշատում տեղի ունեցած միջադեպի առիթով հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, որ ՚հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմիցՙЈ ՚Հայտնի է դարձել« որ այն անձամբ նախապատրաստվել է [տարածքային կառավարման նախարար] Հովիկ Աբրահամյանի եղբայր« Ազգային ժողովի պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ: Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էЈ Ոստիկանությանը հրահանգված է եղել չմիջամտել« ինչը եւ նրանք կատարել ենՙ, - ասված է Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունում: Հայտարարությունում ասված է նաեւ, որ ՚դուրսպրծուկների հանցախումբըՙ, հարձակվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենայի մոտ հսկողություն իրականացնող` պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանի վրա, նրան մարմնական վնասվածքներ է պատճառել գլխի շրջանում: ՚Հանցագործ իշխանությունների կողմից հրահանգված ու կազմակերպված որեւէ սադրանք անկարող է մեզ հունից հանել կամ կասեցնել մեր հաղթական ընտրարշավը« որ փետրվարի 19-ին ավարտվելու է անխուսափելի հաղթանակովՙ, - հայտարարում է թեկնածուի շտաբը: http://elections.a1plus.am/news/263/video/ |
![]() |
![]() |
![]() |
#4 (permalink) | |
Persona grata VIP Club
Join Date: Jan 2008
Location: Հայաստան, Երևան
Posts: 74
Rep Power: 18
![]() |
Պատասխանը: Re: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Quote:
---------------------------------------------------------- Դուք տեսաք հանրահավաքը?????????? Դաշնակցության հանրահավաքից շատ շաաաաաաաաաաաատ ավելի մարդ կար... Ամբողջ Օպերային հարակից տարածքում ասեղ գցելու տեղ չկար... Այսպիսի հանրահավաք 88-ից հետո Հայաստանը չէր տեսել!!! Հանրապետական կուսակցության խորհրդի անդամներ Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ) և Սասուն Միքայելյանը հայտարարել են, որ իրենք, ինչպես նաև բոլոր կամավորականները, ազատամարտիկները սատարում են իրենց ԱՌԱՋԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ! ! ! ԼՏՊ-ն հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ը ՍՍ-ի և ՌՔ-ի ձեռքի գործն է... նրանց հիմնական թիրախը եղել են Կ.Դ.-ն և Վ.Ս.-ն, քանզի նրանք խանգարել են ՌՔ-ի և ՍՍ-ի պլաններին, որոնք 98-ին ուզում էին Մեղրին հանձնել Ադրբեջանին, Ղարաբաղը Հայաստանին միացնելու դիմաց... միայն նրանց շնորհիվ է, որ Մեղրին դեռ մերն է ! ! ! Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարության հրդեհը կապել է հենց այդ (Մեղրին հանձնելու) փաստաթղթերի հետ, որոնք ուզում են վերացնել (եթե դեռ չեն վերացրել) ՍՍ-ն և ՌՔ-ն... Իսկ ԱԲ-ն ակնարկել է, որ իրենք դեռ միանալու ժամանակ ունեն... նա կարող է չհանել իր թեկնածությունը, բայց հայտարարել, որ իր բոլոր կողմնակիցները ընտրեն ԼՏՊ-ին, քանզի հեռուստաընկերություններով նախընտրական քարոզարշավին շատ քիչ ժամանակ է տրվում և իրենք վերջում միանալու դեպքում կօգտագործեն երկու թեկնածուների նախընտրական քարոզարշավի համար նախատեսված ժամանակը ու երկու անգամ շատ ժամանակ կունենան... ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ! ! ! |
|
![]() |
![]() |
![]() |
|
|
|