Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. նրա ուղղությամբ է նետվել հսկայական սառցե կտոր. բարեբախտաբար առաջին նախագահը չի վնասվել: Փոխարենը նրա անվտանգության ծառայության պետի տեղակալն է մարմնական լուրջ վնասվածքներ ստացել. նախնական տեղեկություններով՝ կոտրված է նրա ծնոտը:
Այս պահին նա գտնվում է Արարատի ոստիկանությունում, որտեղ ցուցմունք է տալիս դեպքի կապակցությամբ: Իսկ ամեն ինչ սկսվել է հանրահավաքի ժամանակ: Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման եկած բնակիչները մատնացույց են արել մի քանի կնոջ, ովքեր 5000 դրամի դիմաց պարտավոր էին սադրանք կազմակերպել, ինչը բարեհաջող իրականացրել են: Դրանից հետո առանց պետհամարանիշի ավտոմեքենայից իջած երիտասարդներ սկսել են քարեր նետել դեպի հարթակ, նույնիսկ բետոնի կտորներ: Ապա կռվի են բռնվել թիկնապահներից մեկի՝ Սարգիսի հետ, ում հասցրել են ծանր մարմնական վնասվածքներ:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի բարձախոսով հայտարարել է. ՚Սա ուղղակիորեն մահափորձ էր իմ դեմ, եւ այն ինչ կատարվեց՝ Մխչյանի Մկան կազմակերպածն էՙ: Հետագայում պարզվել է, որ անկարգություններ սադրողը Ջոնիկ Աբրահամյանի որդին է՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին: Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն պահանջելէ քրեական գործ հարուցել փաստի առթիվ:
Ի դեպ, առանց պետհամարանիշի ավտոմեքենաների առկայությունը տեսել են տեղում գտնվող մի քանի ոստիկաններ, որոնք չեն պաշտպանել կարգուկանոնը: Տեր-Պետրոսյանը դիմել է մարզպետին՝ Ալիկ Սարգսյանին, ասելով, որ ինքն է պատասխանատու կատարվածի համար: Մարզպետը բարձրացել է հարթակ եւ հայտարարել, որ ես չեմ նկատել այդ անկարգությունը, իսկ երկու-երեք ոստիկանները չեն կարող տեսնել ամեն ինչ. ամեն ինչ ավարտվելուց հետո մարզպետը հայտարարել է. ՚այս պահից ես եմ պատասխանատու կարգուկանոնի համար եւ կոչ է արել զսպվածությանՙ:
՚Սիրելի արտաշատցիներ, այս ընտրապայքարում ցանկացած քաղաքական ուժ կարող է իր դիրքորոշումը, իր նկատառումները արտահայտել այսպիսի հանրահավաքների ընթացքում: Խնդրում եմ բոլորիդ` զգոնություն ցուցաբերել, ոչ մի սադրանքի, պրովոկացիայի ենթարկվել պետք չէ, այդպիսի ցուցում իշխանությունների կողմից երբեք չի եղել, որ որեւիցե մեկը փորձի հավաքվածներից ընդդիմանալ կամ որեւէ խոսք ասել: Ես հետեւելու եմ այստեղից, ես ճանաչում եմ բոլորին, չի կարող լինել մի արտաշատցի, որին չճանաչեմ, չի կարող լինել մի արարատցի, որին չճանաչեմ: Ես ինքս անձնապես պատասխանատվություն եմ կրում: Խնդրում եմ` թողեք թող նորմալ, հանգիստ հանրահավաքը անցնիՙ,- ասել է Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը:
Բայց նույնիսկ դրանից հետո լեզվակռիվը շարունակվել է:
Տեր-Պետրոսյանը գնացել է Արտաշատի ոստիկանություն եւ տեղեկացրել անձամբ ոստիկանապետին, որ նա պարտավոր է պաշտպանել իրենց անվտանգությունը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբը այսօր Արտաշատում տեղի ունեցած միջադեպի առիթով հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, որ ՚հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմիցՙЈ
՚Հայտնի է դարձել« որ այն անձամբ նախապատրաստվել է [տարածքային կառավարման նախարար] Հովիկ Աբրահամյանի եղբայր« Ազգային ժողովի պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ: Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էЈ Ոստիկանությանը հրահանգված է եղել չմիջամտել« ինչը եւ նրանք կատարել ենՙ, - ասված է Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունում:
Հայտարարությունում ասված է նաեւ, որ ՚դուրսպրծուկների հանցախումբըՙ, հարձակվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենայի մոտ հսկողություն իրականացնող` պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանի վրա, նրան մարմնական վնասվածքներ է պատճառել գլխի շրջանում:
՚Հանցագործ իշխանությունների կողմից հրահանգված ու կազմակերպված որեւէ սադրանք անկարող է մեզ հունից հանել կամ կասեցնել մեր հաղթական ընտրարշավը« որ փետրվարի 19-ին ավարտվելու է անխուսափելի հաղթանակովՙ, - հայտարարում է թեկնածուի շտաբը:
http://elections.a1plus.am/news/263/video/