Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

View Poll Results: Ով է արժանի լինել Հայաստանի Նախագահ Кого видете достойным быть президе
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ Багдасарян Артур 2 7.41%
ԳԵՂԱՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ Гехамян Арташес 0 0%
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ Карапетян Тигран 0 0%
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱՄАрутюнян Арам 0 0%
ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ՎԱՀԱՆ Ованнисян Ваан 3 11.11%
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱԶԳԵՆ Манукян Вазген 4 14.81%
ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՄԱՆ Меликян Арман 1 3.70%
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺСаргсян Серж 7 25.93%
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ Тер-Петросян Левон 5 18.52%
ոչ մեկը արժանի չէ никто не достоен nobody deserve 9 33.33%
Multiple Choice Poll. Voters: 27. You may not vote on this poll

 
 

Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

LinkBack Thread Tools Display Modes
Prev Previous Post   Next Post Next
Old 06 Feb 08, 17:44   #11 (permalink)
STS
Persona grata
VIP Club
STS's Avatar
Join Date: Jan 2008
Location: Հայաստան, Երևան
Posts: 74
Rep Power: 18 STS is on a distinguished road
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. նրա ուղղությամբ է նետվել հսկայական սառցե կտոր. բարեբախտաբար առաջին նախագահը չի վնասվել: Փոխարենը նրա անվտանգության ծառայության պետի տեղակալն է մարմնական լուրջ վնասվածքներ ստացել. նախնական տեղեկություններով՝ կոտրված է նրա ծնոտը:

Այս պահին նա գտնվում է Արարատի ոստիկանությունում, որտեղ ցուցմունք է տալիս դեպքի կապակցությամբ: Իսկ ամեն ինչ սկսվել է հանրահավաքի ժամանակ: Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման եկած բնակիչները մատնացույց են արել մի քանի կնոջ, ովքեր 5000 դրամի դիմաց պարտավոր էին սադրանք կազմակերպել, ինչը բարեհաջող իրականացրել են: Դրանից հետո առանց պետհամարանիշի ավտոմեքենայից իջած երիտասարդներ սկսել են քարեր նետել դեպի հարթակ, նույնիսկ բետոնի կտորներ: Ապա կռվի են բռնվել թիկնապահներից մեկի՝ Սարգիսի հետ, ում հասցրել են ծանր մարմնական վնասվածքներ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի բարձախոսով հայտարարել է. ՚Սա ուղղակիորեն մահափորձ էր իմ դեմ, եւ այն ինչ կատարվեց՝ Մխչյանի Մկան կազմակերպածն էՙ: Հետագայում պարզվել է, որ անկարգություններ սադրողը Ջոնիկ Աբրահամյանի որդին է՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին: Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն պահանջելէ քրեական գործ հարուցել փաստի առթիվ:

Ի դեպ, առանց պետհամարանիշի ավտոմեքենաների առկայությունը տեսել են տեղում գտնվող մի քանի ոստիկաններ, որոնք չեն պաշտպանել կարգուկանոնը: Տեր-Պետրոսյանը դիմել է մարզպետին՝ Ալիկ Սարգսյանին, ասելով, որ ինքն է պատասխանատու կատարվածի համար: Մարզպետը բարձրացել է հարթակ եւ հայտարարել, որ ես չեմ նկատել այդ անկարգությունը, իսկ երկու-երեք ոստիկանները չեն կարող տեսնել ամեն ինչ. ամեն ինչ ավարտվելուց հետո մարզպետը հայտարարել է. ՚այս պահից ես եմ պատասխանատու կարգուկանոնի համար եւ կոչ է արել զսպվածությանՙ:

՚Սիրելի արտաշատցիներ, այս ընտրապայքարում ցանկացած քաղաքական ուժ կարող է իր դիրքորոշումը, իր նկատառումները արտահայտել այսպիսի հանրահավաքների ընթացքում: Խնդրում եմ բոլորիդ` զգոնություն ցուցաբերել, ոչ մի սադրանքի, պրովոկացիայի ենթարկվել պետք չէ, այդպիսի ցուցում իշխանությունների կողմից երբեք չի եղել, որ որեւիցե մեկը փորձի հավաքվածներից ընդդիմանալ կամ որեւէ խոսք ասել: Ես հետեւելու եմ այստեղից, ես ճանաչում եմ բոլորին, չի կարող լինել մի արտաշատցի, որին չճանաչեմ, չի կարող լինել մի արարատցի, որին չճանաչեմ: Ես ինքս անձնապես պատասխանատվություն եմ կրում: Խնդրում եմ` թողեք թող նորմալ, հանգիստ հանրահավաքը անցնիՙ,- ասել է Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը:

Բայց նույնիսկ դրանից հետո լեզվակռիվը շարունակվել է:

Տեր-Պետրոսյանը գնացել է Արտաշատի ոստիկանություն եւ տեղեկացրել անձամբ ոստիկանապետին, որ նա պարտավոր է պաշտպանել իրենց անվտանգությունը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբը այսօր Արտաշատում տեղի ունեցած միջադեպի առիթով հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, որ ՚հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմիցՙЈ

՚Հայտնի է դարձել« որ այն անձամբ նախապատրաստվել է [տարածքային կառավարման նախարար] Հովիկ Աբրահամյանի եղբայր« Ազգային ժողովի պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ: Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էЈ Ոստիկանությանը հրահանգված է եղել չմիջամտել« ինչը եւ նրանք կատարել ենՙ, - ասված է Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունում:

Հայտարարությունում ասված է նաեւ, որ ՚դուրսպրծուկների հանցախումբըՙ, հարձակվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենայի մոտ հսկողություն իրականացնող` պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանի վրա, նրան մարմնական վնասվածքներ է պատճառել գլխի շրջանում:

՚Հանցագործ իշխանությունների կողմից հրահանգված ու կազմակերպված որեւէ սադրանք անկարող է մեզ հունից հանել կամ կասեցնել մեր հաղթական ընտրարշավը« որ փետրվարի 19-ին ավարտվելու է անխուսափելի հաղթանակովՙ, - հայտարարում է թեկնածուի շտաբը:

http://elections.a1plus.am/news/263/video/
 
STS is offline  
Reply With Quote
 


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 18:47.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68