Quote:
Originally Posted by HayArtsiv
вопрос мой относится ко всем Армянам!!
на каком, собственно, языке мы общаемся друг с другом??
|
Տանը, ծնողներիս և քրոջս հետ աշխատում եմ միշտ խոսել հայերեն։ Աշխատավայրում ևս, սակայն դա ավելի դժվար է, քանի որ մարդիկ մեծ մասամբ ռուսախոս են։
Հայերենի ամրապնդման մեջ մեծ դեր ունի հեռուստատեսությունը։ Որոշ դրական միտումներ կան վերջերս. օրինակ՝ Հ1 ալիքով ցույց են տալիս հայերեն թարգմանված կինոնկարներ։ Բայց, միևնույն է, անգամ հաղորդավարների հայերենը ոչ միշտ է բարձր մակարդակի։
Մյուս կարևոր վայրը դպրոցն է։ Ուսուցիչները պետք է հետևեն իրենց խոսակցական լեզվի մաքրությանը։
Շատ լեզուներ իմանալն, իհարկե, լավ է, բայց մայրենին վատ իմացողը ուրիշ լեզուներն էլ լավ չի իմանում. ես դա նկատել եմ։